
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ
- Գյումրիից բանակ զորակոչված շարքային զինծառայող Աշոտ Ոսկանյանը արդեն 12 ամիս է զինվորական ծառայությունն անցկացնում է հենակներով։ Նրան բանակ են զորակոչել 2008-ի գարնան զորակոչին, ի ծնե հիվանդությամբ՝ աջ ծնկահոդի գերշարժունակություն-ոսկորների ոլորում ախտորոշմամբ։ Զորակոչի ընթացքում մասնագետը ախտորոշել է նրա հիվանդությունը, սակայն զինկոմիսարիատում հաշվի չեն առել: Զինծառայության արդեն 4-րդ օրը զինվորը հենակների կարիք է զգացել տեղաշարժվելու անհնարինության պատճառով։ Չնայած սրան զինվորական վերնախավը ամեն գնով նրան զորամասում է պահում։ Ծնողները, որոնք արդեն մեկ տարուց ավել իրենց որդու հետ միասին անցնում են նրա տառապանքների ու ցավերի միջով, ամեն անգամ բուժման նպատակով զինվորական ղեկավարությանը դիմելիս հանդիպում են միայն բիրտ ուժի։ Հունիսի երկրորդ կեսին Աշոտ Ոսկանյանը 8 օրյա արձակուրդ է ստացել և Քելբաջարի զորամասից վերադարձել տուն։ Ծնողներն այս ընթացքում կրկին փորձել են տղային անհապաղ բուժօգնությամբ ապահովել։ Մի քանի օր շարունակ նրանք կամ նախարարության դռներն էին ընկած կամ էլ ռազմաբժշկական հանձնաժողովի ետևից , որպեսզի նրանց միջամտությամբ որդին բուժում ստանա մասնագիտացված հիվանդանոցում, սակայն ապարդյուն։ Աշոտին անգամ զինվորական հոսպիտալում բուժվելու հնարավորություն չտրվեց։ Արձակուրդի 8-րդ օրը, երբ ծնողները վաղ առավոտվանից Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալի մուտքի մոտ ներս մտնելու ակնկալիքով սպասում էին, զինվորի հայրը՝ Վարդան Ոսկանյանը հեռախոսով սպառնալիքներ էր ստանում զորամասի հրամանատարական կազմից. «Եթե տղեդ մինչև ժամը երկուսը զորամասում չլինի՝ կգանք քաշ տալով կտանենք», սպառնացել են երկրորդ կարգի հաշմանդամ հորը,։-«Ասում եմ, եթե ինձ հետ եք էդպես խոսում, բա հիվանդ տղայիս հետ ոնց կխոսեք...» , բորբոքվում է հայրը։ Զինվորական վերնախավը ներկայացնող և ռազմաբժշկական հանձնաժողովը վերահսկող գեներալ մայոր Արշալույս Փայտյանից փորձեցինք պարզել, թե այդ ինչպես է, որ հենակներով զինվորը ծառայում է բանակում, ինչո՞ւ են արգելում բուժում ստանալ և ի վերջո ինչու են զորամասից սպառնում նրա ծնողներին։ Պարոն Փայտյանին ակնհայտորեն տհաճություն պատճառեց փաստը, որ իրենց ներքին կյանքին ինչ որ մեկը տեղյակ է և սկսեց բանակային կյանքի կարգուկանոնից խոսել՝ ի վերջո խոստանալով միջամտել հարցին դրական լուծում տալու համար։ Եվ միջամտեց։ Նրա միջամտությունից 1-2 ժամ հետո ռազմաբժշկական հանձնաժողովը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ նոր եզրահանգման է գալիս։ Այն է, թե այս պահին նրա առողջական վիճակն ավելի բարվոք է, քան երբևէ և Աշոտին հրամայվում է անմիջապես զորամաս վերադառնալ։ «Ինձ ասում են, թե տղեդ սիմուլյանտ է ու սիմուլյանտություն է անում։ Տղայիս էլ ասեցին էդ ձեռքիդ կաստիլը կշպրտես մի կողմ ու կգնաս զորամաս նորմալ կծառայես»: Հանձնաժողովի անդամները կոպիտ ու անհարգալից արտահայտություններով ճանապարհ են դրել խեղճ ու կրակ այս ծնողներին։ Աշոտը զորամաս է վերադարձել հենակով, բայց հենակը շատ արագ անհայտացել է։ Դժվար չէ կռահել, թե ինչ կարող էր տեղի ունենալ զորամասում «սիմուլյանտի» պիտակով վերադարձած զինվորի հետ։ Նկատենք նաև, որ զորամասից ճաշարան ճանապարհը 1,5 կմ է և եթե օրը 3 անգամ զինվորը գնար ճաշարան, նշանակում է, որ նա առանց հենակի քայլելու էր մոտ 9 կմ և բնական է, որ, որ նրա ոտքն այդ ծանրաբեռնվածությամբ շատ արագ շարքից դուրս էր գալու։ Այդպես էլ եղավ։ Ուղիղ մեկ շաբաթ հետո՝ հուլիսի 1-ին ահավոր ցավերով, ուռած ու կապտած ոտքով զինվորը հայտնվում է Վարդենիսի զինվորական հոսպիտալում, որտեղ նրան վիրահատության են ենթարկում։ Այս պահին նրա վիճակը բարվոք լինելուց շատ հեռու է։ Նշենք նաև, որ վիրահատությունից մեկ օր առաջ զիվորի ծնողները գեներալ Արշալույս Փայտյանի ստորոգրությամբ գրություն են ստանում, որտեղ նշված է, որ ռազմաբժշկական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն «Աշոտ Ոսկանյանը պիտանի է ոչ շարային ծառայության և ներկա պահին կարիք չունի ոչ վիրահատական և ոչ էլ կոնսերվատիվ բուժման»։ Զարմանալի հետևողականություն է դրսևորել կարգուկանոն սիրող գեներալը գրությունն ուղարկելիս, սակայն իրականության մեջ զինվորը վիրահատական սեղանին է հայտնվել գրությունը տեղ հասնելու հենց հաջորդ օրը։ Ովքեր են ռազմաբժշկական հանձնաժողովի առաջատար մասնագետները, որոնք թյուրիմացության մեջ են գցում օրինապահ գեներալին։ Հայտնի են նաև նրանց անունները՝ դոկտոր-պրոֆեսորի կոչումներով՝ Էրեբունի հիվանդանոցի տնօրեն Չարչյանն է եզրահանգման հեղինակներից մեկը։ Եվս մեկ վիրահատություն Աշոտը տարել էր այս տարվա մարտ ամսին և այն ինչ այսօր կատարվում է նրա հետ հնարավոր է նաև վատ վիրահատության հետևանք է, սակայն միևնույնն է նրան չեն տեղափոխում մասնագիտացված հիվանդանոց։ Զինվորի ծնողները անելանելի վիճակում են. «Ի՞նչ է արել մեր երեխան, որ նրա հետ այդպես են վարվում։ Հո իրենց թշնամին չէ»: Աշոտ Ոսկանյանը իր ծառայության 12 ամիսների ընթացքում լիարժեք ծառայել է ընդամենը 4 օր։ 4-րդ օրը վազելու հրամանը կատարելիս հրամանատարական կազմի ներկայությամբ նա տապալվել է գետնին և ուշագնաց եղել։ Ծնկի մասում, այսպես կոչված ոտքի խաղերը իրենց տեղից դուրս են ընկել և ահավոր ցավերից 18 ամյա երիտասարդը գիտակցությունը կորցրել է։ «Հունիսի 14-ին՝ իր ծառայության 14-րդ օրը, մենք գնացել ենք Քելբաջար, Աշոտը հողաթափերով էր, ոտքը անշարժացած, ծռված, դժվարությամբ ման էր գալիս...», պատմում են ծնողները։ Բողոք են գրում պաշտպանության նախարարին և միայն 26 օր հետո՝ հուլիսի 2-ին Աշոտին տեղափոխում են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, ապա Երևանի կենտրոնական հոսպիտալ, որտեղ վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Եսայանը ախտորոշում է «Զույգ ծնկնահոդերի աննշան արտահայտված գերշարժունակություն»։ Հոսպիտալից հոսպիտալ նրան տեղափոխելը, որը շարունակվում է մինչև օրս, հիվանդության մեջ որևէ դրական տեղաշարժ չի արձանագրել, ընդհակառակը նրա վիճակը օրեցօր վատթարանում է։ «Իրենց մեղքով է տղայիս վիճակը բարդացել», ասում են ծնողները, որոնք չեն կարողանում հասկանալ, թե զինված ուժերում ինչպես կարող է հենակներով զինվորը պաշտպանություն իրականացնել։ «Երևի ինքը քանակ է լրացնում՝ ինչ որ մեկի փոխարեն ծառայելով»: Ժաննա Ալեքսանյան Հ.Գ. Ամեն զորակոչից առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնվում է հայկական հեռուստաեթերում՝ իր հեղինակավոր խոսքն ասելու բանակ զորակոչվող նորակոչիկներին։ Նախարարն ասում է, որ ինքն ու իր գերատեսչությունը առաջնորդվում են մի կարգախոսով.«Ոչ մի հիվանդ զինվոր բանակում»։ Նախարարը մի քիչ էլ պատմում է այս ուղղությամբ կատարված իրենց ջանքերի մասին։ Սակայն սրանք հերթապահ խոսքեր են,, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։

© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 03, 200924 ՄԻԼԻՈՆ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ
1
Հարցազրույց 1993-95 թթ. Հեռուստառադիոպետկոմի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ - Պարոն Հակոբյան, ՏԻՄ ընտրություններին Հանրապետական կուսակցության ավագանու շարքերը համալրեցին մշակույթի, արվեստի ներկայացուցիչները: ...ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
Թերեւս չարժե բացատրել վհուկների որս հասկացության իմաստը: Սակայն այս գործընթացն ունի որոշ առանձնահատկություններ, որոնք նկատելի են Հայաստանում: Նախեւառաջ, որսը սկսում է մի ժամանակաշրջանում, երբ անհրաժեշտ ...ԿԲԱՑՎԻ՞ ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Երեւան կատարած այցի գլխավոր ձեռքբերումներից մեկը համարվեց Վրաստանի համաձայնությունը՝ բացելու Վերին Լարսի անցակետը վրաց-ռուսական սահմանին: Սահակաշվիլին նշեց, որ Վրաստանը ...ԵՐԵԽԱՆ ՓՐԿՎԵԼ Է
Հուլիսի 2-ին Սեւանա լճի քաղաքային լողափում ռետինե ներքնակով մի երեխա 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքների հետեւանքով ներքնակը շրջվել է, եւ երեխան հայտնվել է ջրի մեջ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ...ՊԱՐԶՈՒՆԱԿ, ԹԵ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԲԱՆԱՁԵՎ
Քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումը, ընդհատակից Նիկոլ Փաշինյանի դուրս գալը, հուլիսի 2-ին հայտարարված "արտահերթ" հանրահավաքը առիթ ստեղծեցին մտորել ընդդիմության գոյության եւ գործունեության մասին: ...ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԼՂՀ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ
Երեկ երեկոյան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսի հետ: Հանդիպումից հետո ԼՂՀ նապագահը նշել է, որ քննարկվել է բանկացային գործընթացը, եղել են առաջարկներ նրա կողմից: ...ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ԽՆԴՐԵԼ
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Հայաստանի արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Համլետ Ա.-ն իր ընկերներին խնդրել է թմրամիջոց բերել քրեակատարողական ...ՉԱԽԱԼՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Համաձայն Վրաստանի քրեական դատավարության օրենսգրիքի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել 2009 թ. հունիսի 24-ին, օտարերկրյա փաստաբաններին այլեւս չի թույլատրվում երկրի տարածքում իրականացնելու Վրաստանի ...10 ՏՈԿՈՍ ԱՆԿՈՒՄ
1993-1997 եւ 1999-2000 թթ. ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը այսօր ներկայացրել է իր տեսակետները Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակի մասին: Լեւոն Բարխուդարյանը գտնում է, որ կառավարության ընդլայնողական ...ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱՆ
Արթիկ քրեակատարողական հիմնարկում օրերս տեղի ունեցավ միջնակարգ դպրոցի ավարտական վկայականների հանձմնան արարողություն: Արթիկ քրեակատարողական հիմնարկում արդեն 50 տարի է, ինչ գործում է միջնակարգ դպրոց, որը ...ՀԱԿԱՍՈ՞ՒՄ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով հուլիսը լինելու է դինամիկ ամիս: Այդ մասին Հուլիսի 3-ին Հայացք ակումբում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, նշելով, ...ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Հայ Ազգային կոնգրեսի հուլիսի 2-ի հանրահավաքում տեղի էր ունեցել մի միջադեպ, երբ աղմուկ էր առաջացել ինքնահրկիզման փորձ կատարող մի տղամարդու արարքի պատճառով: Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ...ՉԵՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ, ՈՐ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՉԼԻՆԻ
Այսօր տեղեկություն եղավ, թե Ստեփանակերտում տեղի է ունենում Ռուսաստանում հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլիի, ինչպես նաեւ Միխայիլ Շվիդկոյի ու ադրբեջանական մի քանի ...ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Ինչ նկատի ուներ, եւ ում նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ հուլիսի 2-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե Կոնգրեսի ներսում կան համակիր ձեւացողներ, որոնք ձգտում են ջլատել ուժերը, պառակտել կոնգրեսն ու ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԵԼ Է ԳԼԽԻՎԱՅՐ
Հուլիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի տուժած երիտասարդները, ովքեր Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներն են ու կոնգրեսի հանրահավաքի, ընդ որում արտոնված հանրահավաքի մասին քաղաքացիներին իրազեկելիս Աբովյան փողոցում ...ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ ԹԵԿՈՒԶ ՄԵԿ ԿԵՏՈՎ
Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հուլիսի 3-ին Հայացք ակումբում պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 2-ի հանրահավաքում չխոսեց ընդդիմադիր ուժերի, ...ՊՈՏԵՆՑԻԱՅԻ ԶՈՀԵՐԸ
Նեպալի երկու գյուղերի միջեւ բռնկված կռվի հետեւանքով մահացել է ինը մարդ: Հետաքրքրականն այն է, որ այդ կռիվը տեղի է ունեցել բերքահավաքի համար, իսկ բերքը, որը հավաքելու համար կռվել են նեպալցի գյուղացիները, ...ՀԱՅԵՐԸ ՌԵՋԵՆՏՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Թաիլանդում գործող Ռեջենտների դպրոցի ղեկավար Վիրաչայ Տեչավիչիտին հուլիսի 3-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսել է դպրոցի գործունեության և այնտեղ սովորող հայ աշկերտների մասին: Ինչպես ...ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի "Համաներում հայտարարելո մասին" որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հուլիսի 2-ի դրությամբ ազատ են արձակվել ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՈՒՆ ԴԱՐԲՆԻԿՈՒՄ
ՄԱԿ ՓԳՀ-ն նշում է Փախստականի Համաշխարհային Օրը` համատեղելով Արարատ մարզի Դարբնիկ գյուղում Իրաքից Հայաստան գաղթած փախստականների համար Սոցիալական տան բացման արարողության հետ: Հուլիսի ...ԱՍԱԴԻՑ ՈՒ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՑ ՀԵՏՈ
Հուլիսի 6-7-ը Հայաստան կայցելի Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի ուղեկցությամբ:Պատվիրակությունում ընդգրկված են արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն, Ներկայացուցիչների պալատում ...ՆԻԿՈԼԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՈՐՈՇՎԵՑ
Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք Մարած համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը կալանքը ընտրելը վերհաստատելու մասին Հատուկ քննչական ծառայության հայցը, ինչը նշանակում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հուլիսի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար ...ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ
Գյումրիից բանակ զորակոչված շարքային զինծառայող Աշոտ Ոսկանյանը արդեն 12 ամիս է զինվորական ծառայությունն անցկացնում է հենակներով։ Նրան բանակ են զորակոչել 2008-ի գարնան զորակոչին, ի ծնե հիվանդությամբ՝ աջ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊՆԱԽԱՐԱՐԻՆ
Հարգելի պարոն նախարար, Նման նամակով Ձեզ դիմելու պատճառը հանդիսանում է ՀՀ ՊՆ 75937 զորամասի ժամկետային զինծառայող Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակը, որի կապկցությամբ Ձեզ 2008 թվականից բազմաթիվ նամակներ ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ

ԱՐԹՆԱՑԵՔ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ

ՆԱՄԱԿ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
ԻՆՉԻՑ ՓՐԿՎԵՑ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԹԱԼԻՇԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ԵՐԵՎԱՆ - ԱՐՄԱՎԻՐ ԳՆԱՑՔ
ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԸՆԿԵԼ Է
ՍՏՐԱՍԲՈՒՐԳԸ ՖՈՐՏ ԲՈՅԱՐԻՆ ՎՆԱՍ ՉԷ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

