
ՊԱՐԶՈՒՆԱԿ, ԹԵ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԲԱՆԱՁԵՎ
- Քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումը, ընդհատակից Նիկոլ Փաշինյանի դուրս գալը, հուլիսի 2-ին հայտարարված "արտահերթ" հանրահավաքը առիթ ստեղծեցին մտորել ընդդիմության գոյության եւ գործունեության մասին: Առկա "նոր հանգամանքները" կարծես թե ենթադրում են գործունեության նոր թափ, նոր ալիք, գուցե նոր ուղղություն, եւ կարծես թե հասարակության մոտ առաջացնում են նոր սպասումներ, կամ փոխում են առկա սպասումների ժամանակային ակնկալիքը, այն իմաստով, որ ակնկալում են ընդդիմության պայքարի մոտալուտ արդյունք: Ընդ որում, այդ ամենը հայտարարված չէ: Այսինքն որեւէ մեկը որեւէ նոր բան չի խոստացել "նոր" հանգամանքների պարագայում: Բայց մյուս կողմից դժվար է ասել, թե հասարակության սպասումների ավելացումը կամ արագացումը իռացիոնալ զգացում է: Ամենեւին ոչ: Հասարակությունն իրավամբ եւ արդարացիորեն ակնկալում է, որ կազմակերպական եւ բարոյահոգեբանական ռեսուրսի զգալի համալրման պարագայում ընդդիմության գործունեության արդյունավետությունը պետք է բարձրանա: Սակայն հանրության այդ ընկալումից մինչեւ իռացիոնալություն մեկ քայլ է, եւ այդ քայլը կկատարվի, եթե չլինի այն գիտակցումը, որ թեեւ կա ռեսուրսային զգալի համալրում, այդուհանդերձ այդ ամենի օգտակար գործողության գործակցի դրսեւորման համար պետք է ժամանակ: Ընդդիմության մարտավարությունը մնում է անփոփոխ: Այսինքն, "նոր" հանգամանքները ծառայելու են մարտավարությանը, ոչ թե փոխելու են այն: Թերեւս ավելորդ է երկար խոսել ընդդիմության մարտավարության մասին: Չնայած բացթողումներին, օբյեկտիվ թե սուբյեկտիվ սխալներին ու թերացումներին, որոնք քննարկման խնդիր են, ընդդիմությունն այդուհանդերձ կարողանում է պահել գլխավորը` "հնարավորությունների պատուհանը", կարողանում է պահել հանրային զարկերակի հարվածները: Ավելին, եթե քննարկվում են ընդդիմության սխալները, կամ ընդհանրապես կա բանավեճ ընդդիմության գործունեության շուրջ, ապա դա ինքնին արդեն կարող է վկայել ընդդիմության կենսունակության եւ ամրության մասին, քանի որ միայն ամուր օրգանիզմը կարող է սեփական սխալների քննարկում հանդուրժել: Փաստն այն է, որ ընդդիմությունը կա, պահում է անհրաժեշտ նվազագույն հանրային ակտիվություն եւ մասնակցություն իր գործունեության մեջ: Դրանից իհարկե պետք չէ ոգեւորվել, բայց պետք էլ չէ հուսահատվել, որ ընդդիմությունը դեռ ընդդիմություն է: Միգուցե հնչի տարօրինակ, բայց միշտ չէ, որ երկրում ժողովրդի իշխանություն հաստատելու համար պարտադիր է, որ ընդդիմությունը տիրապետի իշխանական լծակներին: Ի վերջո, թերեւս կրկնվեմ, բայց իշխանությունը դա խոսքն է, այն խոսքը, որին ավելի շատ հավատում է հասարակությունը: Ինչ-ինչ, բայց անցած մեկուկես-երկու տարիների ընթացքում, սկսած 2007 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ առաջին անգամ հրապարակավ խախտվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի տասնամյա լռությունը, հասարակության յուրաքանչյուր անդամի համար դա պետք է որ դարձած լիներ թերեւս աքսիոմատիկ ճշմարտություն: Խոսքից է սկսվում ամեն ինչ, ինչպես որ խոսքից է Տերն սկսել աշխարհի արարումը: Ինչ խոսք, խոսքը դեռ պետք է ուղեկցվի նաեւ գործով, այլապես աշխարհը չէր արարվի: Բայց խոսելն էլ պակաս գործ չէ, քանի որ ամեն բառ չէ, որ միտք է արտահայտում, ամեն միտք չէ, որ խոսք կարող է լինել, եւ ամեն խոսք չէ, որ գործի արժեք ունի: Այդ ամենը միգուցե թվա պարզունակ բառախաղ, բայց հազիվ թե աշխարհում որեւէ բան արարվել եւ առաջ է գնացել այլ մեխանիզմով ու այլ բանաձեւով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 03, 200924 ՄԻԼԻՈՆ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ
1
Հարցազրույց 1993-95 թթ. Հեռուստառադիոպետկոմի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ - Պարոն Հակոբյան, ՏԻՄ ընտրություններին Հանրապետական կուսակցության ավագանու շարքերը համալրեցին մշակույթի, արվեստի ներկայացուցիչները: ...ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
Թերեւս չարժե բացատրել վհուկների որս հասկացության իմաստը: Սակայն այս գործընթացն ունի որոշ առանձնահատկություններ, որոնք նկատելի են Հայաստանում: Նախեւառաջ, որսը սկսում է մի ժամանակաշրջանում, երբ անհրաժեշտ ...ԿԲԱՑՎԻ՞ ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Երեւան կատարած այցի գլխավոր ձեռքբերումներից մեկը համարվեց Վրաստանի համաձայնությունը՝ բացելու Վերին Լարսի անցակետը վրաց-ռուսական սահմանին: Սահակաշվիլին նշեց, որ Վրաստանը ...ԵՐԵԽԱՆ ՓՐԿՎԵԼ Է
Հուլիսի 2-ին Սեւանա լճի քաղաքային լողափում ռետինե ներքնակով մի երեխա 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքների հետեւանքով ներքնակը շրջվել է, եւ երեխան հայտնվել է ջրի մեջ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ...ՊԱՐԶՈՒՆԱԿ, ԹԵ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԲԱՆԱՁԵՎ
Քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումը, ընդհատակից Նիկոլ Փաշինյանի դուրս գալը, հուլիսի 2-ին հայտարարված "արտահերթ" հանրահավաքը առիթ ստեղծեցին մտորել ընդդիմության գոյության եւ գործունեության մասին: ...ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԼՂՀ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ
Երեկ երեկոյան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսի հետ: Հանդիպումից հետո ԼՂՀ նապագահը նշել է, որ քննարկվել է բանկացային գործընթացը, եղել են առաջարկներ նրա կողմից: ...ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ԽՆԴՐԵԼ
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Հայաստանի արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Համլետ Ա.-ն իր ընկերներին խնդրել է թմրամիջոց բերել քրեակատարողական ...ՉԱԽԱԼՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Համաձայն Վրաստանի քրեական դատավարության օրենսգրիքի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել 2009 թ. հունիսի 24-ին, օտարերկրյա փաստաբաններին այլեւս չի թույլատրվում երկրի տարածքում իրականացնելու Վրաստանի ...10 ՏՈԿՈՍ ԱՆԿՈՒՄ
1993-1997 եւ 1999-2000 թթ. ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը այսօր ներկայացրել է իր տեսակետները Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակի մասին: Լեւոն Բարխուդարյանը գտնում է, որ կառավարության ընդլայնողական ...ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱՆ
Արթիկ քրեակատարողական հիմնարկում օրերս տեղի ունեցավ միջնակարգ դպրոցի ավարտական վկայականների հանձմնան արարողություն: Արթիկ քրեակատարողական հիմնարկում արդեն 50 տարի է, ինչ գործում է միջնակարգ դպրոց, որը ...ՀԱԿԱՍՈ՞ՒՄ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով հուլիսը լինելու է դինամիկ ամիս: Այդ մասին Հուլիսի 3-ին Հայացք ակումբում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, նշելով, ...ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Հայ Ազգային կոնգրեսի հուլիսի 2-ի հանրահավաքում տեղի էր ունեցել մի միջադեպ, երբ աղմուկ էր առաջացել ինքնահրկիզման փորձ կատարող մի տղամարդու արարքի պատճառով: Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ...ՉԵՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ, ՈՐ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՉԼԻՆԻ
Այսօր տեղեկություն եղավ, թե Ստեփանակերտում տեղի է ունենում Ռուսաստանում հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլիի, ինչպես նաեւ Միխայիլ Շվիդկոյի ու ադրբեջանական մի քանի ...ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Ինչ նկատի ուներ, եւ ում նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ հուլիսի 2-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե Կոնգրեսի ներսում կան համակիր ձեւացողներ, որոնք ձգտում են ջլատել ուժերը, պառակտել կոնգրեսն ու ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԵԼ Է ԳԼԽԻՎԱՅՐ
Հուլիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի տուժած երիտասարդները, ովքեր Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներն են ու կոնգրեսի հանրահավաքի, ընդ որում արտոնված հանրահավաքի մասին քաղաքացիներին իրազեկելիս Աբովյան փողոցում ...ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ ԹԵԿՈՒԶ ՄԵԿ ԿԵՏՈՎ
Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հուլիսի 3-ին Հայացք ակումբում պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 2-ի հանրահավաքում չխոսեց ընդդիմադիր ուժերի, ...ՊՈՏԵՆՑԻԱՅԻ ԶՈՀԵՐԸ
Նեպալի երկու գյուղերի միջեւ բռնկված կռվի հետեւանքով մահացել է ինը մարդ: Հետաքրքրականն այն է, որ այդ կռիվը տեղի է ունեցել բերքահավաքի համար, իսկ բերքը, որը հավաքելու համար կռվել են նեպալցի գյուղացիները, ...ՀԱՅԵՐԸ ՌԵՋԵՆՏՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Թաիլանդում գործող Ռեջենտների դպրոցի ղեկավար Վիրաչայ Տեչավիչիտին հուլիսի 3-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսել է դպրոցի գործունեության և այնտեղ սովորող հայ աշկերտների մասին: Ինչպես ...ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի "Համաներում հայտարարելո մասին" որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հուլիսի 2-ի դրությամբ ազատ են արձակվել ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՈՒՆ ԴԱՐԲՆԻԿՈՒՄ
ՄԱԿ ՓԳՀ-ն նշում է Փախստականի Համաշխարհային Օրը` համատեղելով Արարատ մարզի Դարբնիկ գյուղում Իրաքից Հայաստան գաղթած փախստականների համար Սոցիալական տան բացման արարողության հետ: Հուլիսի ...ԱՍԱԴԻՑ ՈՒ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՑ ՀԵՏՈ
Հուլիսի 6-7-ը Հայաստան կայցելի Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի ուղեկցությամբ:Պատվիրակությունում ընդգրկված են արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն, Ներկայացուցիչների պալատում ...ՆԻԿՈԼԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՈՐՈՇՎԵՑ
Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք Մարած համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը կալանքը ընտրելը վերհաստատելու մասին Հատուկ քննչական ծառայության հայցը, ինչը նշանակում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հուլիսի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար ...ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ
Գյումրիից բանակ զորակոչված շարքային զինծառայող Աշոտ Ոսկանյանը արդեն 12 ամիս է զինվորական ծառայությունն անցկացնում է հենակներով։ Նրան բանակ են զորակոչել 2008-ի գարնան զորակոչին, ի ծնե հիվանդությամբ՝ աջ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊՆԱԽԱՐԱՐԻՆ
Հարգելի պարոն նախարար, Նման նամակով Ձեզ դիմելու պատճառը հանդիսանում է ՀՀ ՊՆ 75937 զորամասի ժամկետային զինծառայող Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակը, որի կապկցությամբ Ձեզ 2008 թվականից բազմաթիվ նամակներ ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ

ԱՐԹՆԱՑԵՔ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ

ՆԱՄԱԿ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
ԻՆՉԻՑ ՓՐԿՎԵՑ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԹԱԼԻՇԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ԵՐԵՎԱՆ - ԱՐՄԱՎԻՐ ԳՆԱՑՔ
ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԸՆԿԵԼ Է
ՍՏՐԱՍԲՈՒՐԳԸ ՖՈՐՏ ԲՈՅԱՐԻՆ ՎՆԱՍ ՉԷ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

