
24 ՄԻԼԻՈՆ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ
- Հարցազրույց 1993-95 թթ. Հեռուստառադիոպետկոմի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ - Պարոն Հակոբյան, ՏԻՄ ընտրություններին Հանրապետական կուսակցության ավագանու շարքերը համալրեցին մշակույթի, արվեստի ներկայացուցիչները: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ էր սա պայամանավորված: Արդյոք ՀՀԿ-ն նրանց կարիքն ուներ: - ՀՀԿ-ն և մշակույթի գործիչները հեծանիվ չեն հորինել: "Կոշտ", ոչ ժողովրդավարական քաղաքական վարչախմբերը միշտ էլ սպասարկվել են այսպես կոչված ստեղծագործական մտավորականության կողմից: Նույնը կրկնվում է. Ձեր կողմից մատնանշված անձինք ոչ թե ոգևորվել են Հանրապետականի տարոնական գաղափարներով, նրանք պարզապես համալրել են իշխանական բուրգը: Հիմա փորձում են բացատրել իրենց այդ քայլերը քաղաքին օգտակար լինելու մտադրությամբ: Ես էլ շատ կցանկանայի հավատալ նրանց, բայց չեմ կարող: - Դուք գտնում եք` նրանցից որևէ մեկը չի՞ կարող հարցեր բարձրաձայնել: - Նրանցից շատերը հասարակական շատ ավելի հզոր ամբիոն ունեին այդ հարցերը բարձրաձայնելու համար նաև մինչև ավագանու անդամ դառնալը: Օրինակ` Ժուռնալիստների միության նախագահը, կամ թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ընդհանրապես, աղմուկն այդ մարդկանց շուրջ ես չեմ հասկանում. ընտրությունն իրենք են կատարել, ինչ-որ նոր պաշտոն են ստացել, Աստված իրենց հետ: Սրանից հետո ոչ արևն արևմուտքից կբարձրանա, ոչ էլ Աբովյան փողոցի երթևեկությունը երկկողմանի կդառնա: Տեսեք, Նոբելյան մրցանակակիրներ Կնուտ Համսունը կամ Շոլոխովը տոտալիտար ռեժիմների ջատագովներից էին, Բորխեսը հիանում էր Պինոչետով, Ավետիք Իսահակյանը ձոնում էր Ստալինին: Ուզում եմ ասել, որ նույնիսկ հանճարներն էին մոլորված լինում, հրեշներին ծառայում: Մեծ ողբերգություն էր: Այս պարագայում ոչ հանճարին եմ տեսնում, ոչ հրեշին: Ուրեմն, ինչ ենք քննարկում: - Երկրի ներքին լարված իրավիճակում մտավորականն ի՞նչ դիրքերից պետք է հանդես գա, պիտի՞ ուղղորդողի դեր ունենա: - Ինչ ենք մենք հասկանում մտավորական ասելով: Փորձեմ իմ պատկերացումը տալ: Կան երկու տեսակ մտավոր աշխատանքով զբաղվող մասնագետներ: Առաջինները ստացել են որակյալ կրթություն, դաստիարակված են, զբաղվում են մտավոր աշխատանքով, որոշակի հաջողությունների են հասնում: Դա մասնագետն է, մաեստրոն, պրոֆեսիոնալը, վարպետը, ինչպես Արևմուտքում են ասում՝ intellectual-ը: Եվ կան մյուսները, որոնք նույնպես կրթված են, նույնպես լավ կամ վատ զբաղվում են իրենց մտավոր գործով, սակայն իրենք իրենց համարում են ինչ-որ վեհ գաղափարների, բարձրագույն իմաստության կրողներ: Դեռ ոչինչ, որ իրենք իրենց են համարում, բայց նաև պարտադրում են ժողովրդին այդպես մտածել: Հենց այս տեսակն է այսօր կոչվում "ստեղծագործական մտավորականություն": Հենց նրանք են լեգիտիմացնում ռեժիմի անօրինականությունները, նրանք են մարդկանց ուշադրությունը շեղում մեր առջև ծառացած խնդիրներից: Ոչ բոլորը գիտեն, որ Սովետական Միության 70 տարվա պատմության ընթացքում ստեղծագործական միությունների անդամները, գիտությունների դոկտորները, թեկնածուները՝ բոլորը միասին իրավապահ մարմիններին ուղարկել են մոտ 24 միլիոն մատնություն: Կրկնում եմ՝ 24 000 000: Դա էր սովետական մտավորականության ամբողջ էությունը: Պոետներից Գումիլյովը թե Մանդելշտամն էր ասում` ինձ բանտ է նետել ոչ թե ԿԳԲ-ն, այլ իմ ընկերները: Եւ ինչո՞ւ միայն Սովետմիությունում: Լենի Ռիֆենշտալը հանճարեղ ռեժիսոր-վավերագիր էր և իր տաղանդը ծառայեցնում էր նացիստական Գերմանիային եւ անձամբ ֆյուրերին: Այսինքն` պետք է տարանջատել մարդու մտավոր աշխատանքի արդյունքը և իր քաղաքական հայացքները կամ հանրային դերակատարությունը: Եվ վերջապես հրաժեշտ տալ մտավորական բառին: Երևանի ավագանու ցուցակում մենք մտավորական չունենք: Ունենք լավ ռեժիսոր Արա Երջանկյան, ունենք լավ երաժիշտ Մարտին Վարդազարյան: Լավն են իրենց մասնագիտության մեջ, և դրանով է պայմանավորված նրանց լռությունը: Գոնե դեմքի խելոք արտահայտությամբ հիմարություններ դուրս չեն տալիս: Եվ ունենք վատ ճարտարապետ Լևոն Իգիթյան, Ժուռնալիստների միության շատ վատ նախագահ Աստղիկ Գևորգյան: Վատն են իրենց մասնագիտության մեջ, և այդ պատճառով էլ շատախոս են: Մեկը խոսում է բռնատիրության առավելությունների մասին, մյուսը մեղադրում է լրագրողներին "չափն" անցնելու մեջ: Անմեղ մարդ սպանելը, անազատության մեջ պահելը "չափ" անցնել չի, իսկ այդ մասին գրելը մեղք է: Զավեշտ: - Քաղաքականության մեջ կամ կողքին լինելը չի՞ թուլացնում նրանց բուն առաքելությունը: - Իսկ ո՞վ ասաց, որ նրանք քաղաքականության մեջ են: Այդ մարդիկ իրենց ստեղծագործական փոքրիկ կապիտալը ներդնում են շատ ավելի շահավետ գործի մեջ, սկսում եմ օգտվել որոշ բարիքներից, հայտնվում են ուշադրության կենտրոնում եւ այլն: Դա նորմալ է, մարդն, ի վերջո, անկատար է, թույլ, հարմարվողական: Ուրեմն ներելի է, եթե իրենց մտավորականի, առաքյալի տեղ չեն դնում, ժողովրդի հետ "զրից անելու" չեն նստում: - Ռեժիսորը կամ ճարտարապետը ի՞նչ բարիքներից պետք է օգտվի: - Իսկ եթե վատ, սպառված ճարտարապետ է, իսկ եթե չկայացած կամ սպառված լրագրող է: Իսկ եթե չհամաձայնվես կատարել իշխանության կողմից իջեցված հրահանգը եւ քո թատրոնը զրկեն բյուջետային ֆինանսավորումից, եւ այլն: - Հարցազրույցների ժամանակ նրանք բազմիցս նշում էին, որ կընդունեին ցանկացած կուսակցության առաջարկ, բացի մեկից` ՀԱԿ-ից, քանի որ այն քանդիչ ընդդիմություն է: - Իհարկե ցանկացած, բայց մի ճշտումով՝ եթե այդ կուսակցությունը իշխանության ղեկին լինի: Իսկ ինչու այդ խավը չի ընդունում ՀԱԿ-ը, շատ պարզ է: ՀԱԿ ասելով` նրանք նկատի ունեն Լևոն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյան ասելով` նկատի ունեն Հայաստանի անկախացումը և քաղցր իմպերիայի փլուզումը: Նրանցից շատերը չեն ներում Լևոնին հենց դա: Ասացեք խնդրեմ, գիտեք մեկին այսօրվա ավագանու անդամ այսպես կոչված մտավորականներից, որոնք պայքարել են երկրի անկախացման համար, եղել են Ղարաբաղի խրամատներում, կանգնել են հալածյալի կողքը, եղել են ընդդիմադիր Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք: Չկան: Անձայն, անկամք, կողքից հետևել են իրադարձություններին` խուլ ատելով բոլոր նրանց, ովքեր "քանդում էին" իրենց համար հաճելի սովետական միջավայրը: - Կարելի՞ է ասել, որ հիմա վրեժ են լուծում: -Վրեժ են լուծում: Բայց ումի՞ց: Մեր պետությունից, մեր քաղաքացիներից, մեր ապագայից: Իրենց մտավորական են համարում և կուլ են տալիս մարտի մեկը, երբ թափվել է իրենց ցեղակիցների արյունը: Դա հասարակության այն խավն է, որ դաստիարակված է այսպես կոչված ասիական արժեքային նորմերի համաձայն, իսկ այդ նորմերում մարդը, մարդու արժանապատվությունը, կյանքը, ազատությունը որպես գերագույն արժեք, բացակայում են: Մարդը ոչինչ է, իշխանավորն` ամեն ինչ: - ՀԱԿ-ի շարքերում էլ կան մտավորականներ… - Նրանք տեսնում են, որ երկրում ինչ-որ բան այն չէ, և իրենք որպես մտածող մարդ, անհանգստանում են երկրի ապագայի համար: Նորից չընդունելով մտավորական կոչվածի կուսակցականացումը` ես, այնուամենայնիվ, այդ մարդկանց հասկանում եմ. նրանք ընդդիմության շարքերում են, որովհետև տեսնում են, որ ինչ-որ բան այս թագավորությունում այն չէ: Ի վերջո, նյութական բարիքներ ընդդիմությունը չի բաժանում: - Ընտրություններն էլ եկան ապացուցելու, որ շարունակվում են այս թագավորությունում ընտրակեղծիքները, ընտրակաշառքները: - Պլատոնն ասում էր, որ եթե չլինեին ճորտերը, չէր լինի ճորտատիրությունը: Ես չեմ կարող մեղադրել միայն իշխանավորին: Իսկ ազատ քաղաքացու ինստիտուտ կայացնելը մի տարվա գործ չի: - Սահմանադրական ճանապարհով գնալը շատ չի՞ դանդաղի գործընթացը: - Բռնությունն իր հետևից բռնություն է բերում: Եվ կարող ես Շվարցի հեքիաթի միտքը ապացուցես՝ սպանելով վիշապին` դու ինքդ վիշապ դառնաս: Ոչինչ, թող դանդաղի: Արդյունավետ է հենց երկրորդ ճանապարհը` ճորտին ազատ քաղաքացի դարձնել, և ինքը` ազատ քաղաքացին, կձևավորի իր քաղաքացիական հասարակությունը, կձևավորի իր իշխանությունը: Ես համոզված եմ, որ ՀԱԿ-ը, "Ժառանգությունը" պայքարում են հենց այդ արժեքային համակարգի համար: Իմ ընկերները իշխանատենչ չեն, շատ լավ կարող են ստեղծագործել, արարել` առանց իշխանական լծակներ ունենալու: - Պարզապես անհանդուրժո՞ղ են: - Պատկերացրեք, որ բոլորը հանդուրժող լինեին, աշխարհը չէր զարգանա: "Գժերն" են միշտ փոխել հասարակությունը, այդպիսի "գժերը" 89-90 թթ. իրականացրին թավշյա հեղափոխությունը Հայաստանում, այդ "գժերն" էին, որ ազատագրեցին Արցախը, վիրավորվեցին, զոհվեցին, անցյալ տարի նետվեցին բանտերը: Զարուհի Փոստանջյանն է այսօր այդ "գժերից", որ պայքարում է հանուն Հայաստանի և նրա քաղաքացու արժանապատվության: Իսկ մենք, այս սքանչելի "գժերին" թողած, անդեմ մարդկանց նիստն ու կացն ենք քննարկում: ԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 03, 200924 ՄԻԼԻՈՆ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ
1
Հարցազրույց 1993-95 թթ. Հեռուստառադիոպետկոմի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ - Պարոն Հակոբյան, ՏԻՄ ընտրություններին Հանրապետական կուսակցության ավագանու շարքերը համալրեցին մշակույթի, արվեստի ներկայացուցիչները: ...ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
Թերեւս չարժե բացատրել վհուկների որս հասկացության իմաստը: Սակայն այս գործընթացն ունի որոշ առանձնահատկություններ, որոնք նկատելի են Հայաստանում: Նախեւառաջ, որսը սկսում է մի ժամանակաշրջանում, երբ անհրաժեշտ ...ԿԲԱՑՎԻ՞ ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Երեւան կատարած այցի գլխավոր ձեռքբերումներից մեկը համարվեց Վրաստանի համաձայնությունը՝ բացելու Վերին Լարսի անցակետը վրաց-ռուսական սահմանին: Սահակաշվիլին նշեց, որ Վրաստանը ...ԵՐԵԽԱՆ ՓՐԿՎԵԼ Է
Հուլիսի 2-ին Սեւանա լճի քաղաքային լողափում ռետինե ներքնակով մի երեխա 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքների հետեւանքով ներքնակը շրջվել է, եւ երեխան հայտնվել է ջրի մեջ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ...ՊԱՐԶՈՒՆԱԿ, ԹԵ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԲԱՆԱՁԵՎ
Քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումը, ընդհատակից Նիկոլ Փաշինյանի դուրս գալը, հուլիսի 2-ին հայտարարված "արտահերթ" հանրահավաքը առիթ ստեղծեցին մտորել ընդդիմության գոյության եւ գործունեության մասին: ...ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԼՂՀ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ
Երեկ երեկոյան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսի հետ: Հանդիպումից հետո ԼՂՀ նապագահը նշել է, որ քննարկվել է բանկացային գործընթացը, եղել են առաջարկներ նրա կողմից: ...ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ԽՆԴՐԵԼ
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Հայաստանի արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Համլետ Ա.-ն իր ընկերներին խնդրել է թմրամիջոց բերել քրեակատարողական ...ՉԱԽԱԼՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Համաձայն Վրաստանի քրեական դատավարության օրենսգրիքի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել 2009 թ. հունիսի 24-ին, օտարերկրյա փաստաբաններին այլեւս չի թույլատրվում երկրի տարածքում իրականացնելու Վրաստանի ...10 ՏՈԿՈՍ ԱՆԿՈՒՄ
1993-1997 եւ 1999-2000 թթ. ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը այսօր ներկայացրել է իր տեսակետները Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակի մասին: Լեւոն Բարխուդարյանը գտնում է, որ կառավարության ընդլայնողական ...ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱՆ
Արթիկ քրեակատարողական հիմնարկում օրերս տեղի ունեցավ միջնակարգ դպրոցի ավարտական վկայականների հանձմնան արարողություն: Արթիկ քրեակատարողական հիմնարկում արդեն 50 տարի է, ինչ գործում է միջնակարգ դպրոց, որը ...ՀԱԿԱՍՈ՞ՒՄ Է ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով հուլիսը լինելու է դինամիկ ամիս: Այդ մասին Հուլիսի 3-ին Հայացք ակումբում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, նշելով, ...ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Հայ Ազգային կոնգրեսի հուլիսի 2-ի հանրահավաքում տեղի էր ունեցել մի միջադեպ, երբ աղմուկ էր առաջացել ինքնահրկիզման փորձ կատարող մի տղամարդու արարքի պատճառով: Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ...ՉԵՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ, ՈՐ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ՉԼԻՆԻ
Այսօր տեղեկություն եղավ, թե Ստեփանակերտում տեղի է ունենում Ռուսաստանում հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլիի, ինչպես նաեւ Միխայիլ Շվիդկոյի ու ադրբեջանական մի քանի ...ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Ինչ նկատի ուներ, եւ ում նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ հուլիսի 2-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե Կոնգրեսի ներսում կան համակիր ձեւացողներ, որոնք ձգտում են ջլատել ուժերը, պառակտել կոնգրեսն ու ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԵԼ Է ԳԼԽԻՎԱՅՐ
Հուլիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի տուժած երիտասարդները, ովքեր Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներն են ու կոնգրեսի հանրահավաքի, ընդ որում արտոնված հանրահավաքի մասին քաղաքացիներին իրազեկելիս Աբովյան փողոցում ...ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ ԹԵԿՈՒԶ ՄԵԿ ԿԵՏՈՎ
Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հուլիսի 3-ին Հայացք ակումբում պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 2-ի հանրահավաքում չխոսեց ընդդիմադիր ուժերի, ...ՊՈՏԵՆՑԻԱՅԻ ԶՈՀԵՐԸ
Նեպալի երկու գյուղերի միջեւ բռնկված կռվի հետեւանքով մահացել է ինը մարդ: Հետաքրքրականն այն է, որ այդ կռիվը տեղի է ունեցել բերքահավաքի համար, իսկ բերքը, որը հավաքելու համար կռվել են նեպալցի գյուղացիները, ...ՀԱՅԵՐԸ ՌԵՋԵՆՏՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Թաիլանդում գործող Ռեջենտների դպրոցի ղեկավար Վիրաչայ Տեչավիչիտին հուլիսի 3-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսել է դպրոցի գործունեության և այնտեղ սովորող հայ աշկերտների մասին: Ինչպես ...ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 19-ի "Համաներում հայտարարելո մասին" որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հուլիսի 2-ի դրությամբ ազատ են արձակվել ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՈՒՆ ԴԱՐԲՆԻԿՈՒՄ
ՄԱԿ ՓԳՀ-ն նշում է Փախստականի Համաշխարհային Օրը` համատեղելով Արարատ մարզի Դարբնիկ գյուղում Իրաքից Հայաստան գաղթած փախստականների համար Սոցիալական տան բացման արարողության հետ: Հուլիսի ...ԱՍԱԴԻՑ ՈՒ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՑ ՀԵՏՈ
Հուլիսի 6-7-ը Հայաստան կայցելի Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի ուղեկցությամբ:Պատվիրակությունում ընդգրկված են արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն, Ներկայացուցիչների պալատում ...ՆԻԿՈԼԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՈՐՈՇՎԵՑ
Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք Մարած համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը կալանքը ընտրելը վերհաստատելու մասին Հատուկ քննչական ծառայության հայցը, ինչը նշանակում ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հուլիսի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար ...ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ
Գյումրիից բանակ զորակոչված շարքային զինծառայող Աշոտ Ոսկանյանը արդեն 12 ամիս է զինվորական ծառայությունն անցկացնում է հենակներով։ Նրան բանակ են զորակոչել 2008-ի գարնան զորակոչին, ի ծնե հիվանդությամբ՝ աջ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊՆԱԽԱՐԱՐԻՆ
Հարգելի պարոն նախարար, Նման նամակով Ձեզ դիմելու պատճառը հանդիսանում է ՀՀ ՊՆ 75937 զորամասի ժամկետային զինծառայող Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակը, որի կապկցությամբ Ձեզ 2008 թվականից բազմաթիվ նամակներ ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ

ԱՐԹՆԱՑԵՔ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ

ՆԱՄԱԿ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
ԻՆՉԻՑ ՓՐԿՎԵՑ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԹԱԼԻՇԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ԵՐԵՎԱՆ - ԱՐՄԱՎԻՐ ԳՆԱՑՔ
ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԸՆԿԵԼ Է
ՍՏՐԱՍԲՈՒՐԳԸ ՖՈՐՏ ԲՈՅԱՐԻՆ ՎՆԱՍ ՉԷ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

