
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԼԱԽՈՏԸ
- Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտնվել է բավական աննախանձելի իրավիճակում: Քաղաքական գործընթացներում առանցքային դեր ստանձնելու նրա բուռն ցանկությունն ի վերջո հանգեցրեց հակառակին` ներկայում նա ոչ միայն չի ավելացրել իր քաղաքական կշիռը, այլեւ աստիճանաբար կորցնում է ունեցած դիրքերը թե ներսում, թե արտաքին աշխարհում: Պետք չէր, թերեւս, այդքան ջանքեր գործադրել, հեռուստասերիալներ բեմադրել իր պարտականություններին վերաբերող ու չվերաբերող խնդիրների վերաբերյալ եւ պատրաստակամորեն կատարել արտաքին «մարտահրավերները»: Սակայն կատարվեց, թերեւս, օրինաչափը, եւ Սերժի օրինակը կարող է ուսանելի լինել քաղաքական ուժերի ու գործիչների համար: Պաշտպանության նախարարը նախ հանդես եկավ տարածքները վերադարձնելու պատրաստակամությամբ, ինչը իբր պետք է դուր գար Արեւմուտքին: Սակայն Ղարաբաղյան կարգավորմանը վաղուց հետեւող փորձագետներին էլ հայտնի է, որ Արեւմուտքին տարածքները չեն հետաքրքրում, եւ արեւմտյան տարբեր հաստատություններից փաստորեն որեւէ հավանություն եւ աջակցություն չեղավ: Փոխարենը, այդ հայտարարությունները ծանր նստեցին Սերժի հեղինակության վրա եւ բողոքի ալիք առաջացրին հասարակության մեջ: Տեսնելով, որ Արեւմուտքից, բացի խիստ կոնկրետ պահանջներից, որեւէ այլ «օգուտ» չկա, Սերժը փորձեց ստանալ ռուսների աջակցությունը տնտեսական մի շարք գործարքներով: Սակայն ռուսական կողմն էլ բավական կոշտ դիրքորոշում որդեգրեց` բանակի խնդիրներին վերաբերող հարցերից բացի Սերժը չի կարող որեւէ այլ աջակցություն ակնկալել: Ավելին, Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Իվանովի շուրթերով Ռուսաստանը հասկացրեց, որ Սերժ Սարգսյանին չի տեսնում Հայաստանի ապագա նախագահ:

Դրանից հետո պաշտպանության նախարարը բուռն թափով ձեռնամուխ եղավ ներքին կոնսոլիդացիային, իհարկե բավական որոշակի խավի շրջանակում: Նա դարձավ, եւ իր հետ հանրապետական դարձրեց Հայաստանի բիզնես կորպուսի «կարկառուն» ներկայացուցիչներին, որոնց հասարակությունը կնքեց «կրիմինալ կորպուս» անունով: Սերժ Սարգսյանը նրանց միջոցով իր ձեռքն առավ ՀՀԿ Խորհրդի կառավարումը, որը դրանից հետո ընդունեց մի քանի այնպիսի քաղաքական որոշումներ, որ նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ եկածները սկսեցին կասկածել` արժե արդյոք հույս դնել պաշտպանության նախարարի վրա, եթե նա գալով ՀՀԿ` առայժմ միայն պարտություններ ու նահանջ է բերում կուսակցությանը` Աջափնյակ, Նալբանդյան: Բայց փաստի առաջ կանգնեց ոչ միայն ՀՀԿ-ն, այլ հենց ինքը Սերժ Սարգսյանը, հասկանալով, որ իր երաշխիքը ստացած խավը համբերություն չունի, եւ ոչ ոք չի ուզում հերթ կանգնել, իսկ կանգնելու համաձայնություն էլ տալիս է միայն առաջինը լինելու պայմանով: Պաշտպանության նախարարը հասկացավ, որ անհնար է կատարել նույն բիզնես կորպուսին եւ բանակի գեներալիտետին տված խոստումները: Նրանց ախորժակն ու համի զգացումը մնում է նույնը, մինչդեռ աշխարհում ներդրվում են խոհարարական նոր մոտեցումներ, որոնց արդյունքը նոր համերն են: Իսկ Սերժ Սարգսյանից նրա շրջապատում, թերեւս, սպասում են միայն Համմերներ:
Մինչդեռ Հայաստանում իսկապես տեղի են ունենում լրջագույն զարգացումներ, որոնց համարժեք արձագանքը, ինչպես Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կասեր, ցավոտ է լինելու Հայաստանի քաղաքական-տնտեսական էլիտայի համար: Բայց քանի որ Հայաստանի քաղաքական համակարգը մեծ մասով քաղաքական առեւտրականների ու պատահական մարդկանց ամբողջություն է, որն ինքնին դառնում է իրականությանը ոչ ադեկվատ, ապա անհնար է սպասել, որ անհամարժեք մարմինը կարող է տալ իրողությանը համարժեք արձագանք: Իրենք, այդ գործիչներն էլ, բնազդորեն զգում են, որ իրենց ու իրականության կապը աստիճանաբար կտրվում է, եւ այն հին մեթոդներով պահելը դառնում է անկարելի: Բայց նոր մեթոդներին չտիրապետելու հետեւանքով էլ դաշտը` թե ընդդիմադիր, թե իշխանական, թե ընդհանրապես հասարակական, հայտնվել է անորոշության մեջ: Եթե իշխանական դաշտում դրա վկայությունը այն ցուցակային մորմոքն էր, որ նույնիսկ դրանք կազմելուց հետո շարունակում է տիրել իշխանական մեծամասնության միջավայրում, ապա ընդդիմության պարագայում անորոշության վկայությունը, միասնական ճակատից բացի, իշխանության համար պայքարի որեւէ այլ մեխանիզմի չտիրապետելն է:
Հայաստանում սկիզբ առած որակապես այլ իրավիճակում, թվում է, ընդդիմությունը պետք է ավելի ճկուն լիներ եւ մշակեր գործընթացներին համահունչ մարտավարություն եւ ռազմավարություն: Սակայն դա տեղի չունեցավ: Փոխարենը հասարակությունն ականատեսն է ընդդիմության առանձին գործիչների` հին մեթոդներով քաղաքականության մեջ մնալու ջանքերին: Իսկ որոշ ուժերի, օրինակ Կոմկուսի, Ստեփան Դեմիրճյանի, Գեղամյանի եւ այլոց դեպքում էլ նկատելի է Սերժ Սարգսյանի «սխեման»` արտաքին խոստումների միջոցով նրանց կանգնեցնել քաղաքական դաշտից վերջնական դուրս մղման փաստի առջեւ: Դա կատարվել է ընտրությունից ընտրություն, որի էությունը հետեւյալն է` Ռուսաստանում արդեն իր դարն ապրած կիսաքրեական շրջանակները, որոնց նպատակը Հայաստանում ձեւավորված համակարգի ստատուս քվոն պահպանելն է, գումարներ են տրամադրում` «երաշխավորելով» այդ ուժերի մուտքը խորհրդարան: Բայց ժամանակներն արդեն փոխվել են:
Թվում է, թե անորոշության խուճապի մեջ թաղվելու փոխարեն, ընդդիմությանը կամ իշխանությանը բավական էր հասկանալ տեղի ունեցող փոփոխությունների տրամաբանությունը: Դա հասկանալը պետք է որ դժվար չլիներ: Իշխանական ու ընդդիմադիր ուժերի համատարած ձախողումները ինքնին պետք է հուշեին, որ անհրաժեշտ է գործողությունների վեկտորի փոփոխություն, եւ դա արդեն բվական կլիներ հանրությանը համախմբելու համար: Մինչդեռ քաղաքական ուժերը շարունակում են համառորեն ձախողվել, ինչը նշանակում է, որ նրանք ոչ թե դաս են քաղում Սերժ Սարգսյանի մարտավարությունից, այլ օրինակ վերցնում նրանից: Իսկ դա արդեն հանրության համար դառնում է իսկապես աղետալի, քանի որ մեկ Սերժ Սարգսյանի հարցը լուծելը գուցե այդքան բարդ չէ, բայց իրավիճակն այլ է, երբ սերժսարգսյանները շատանում են, բազմապատկվում:
- ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
ՊԵՏՊԱՏՎԵՐ, ԱՌԱՆՑ ԽՂՃԻ
Հարցազրույց վերլուծաբան Անուշ Սեդրակյանի հետ - Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, մեր մտավորականության քաղաքացիական դիրքորոշումը, և մտավորականությունն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ երկրի ներքաղաքական ...ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հունիսի 26-ին Նյու Յորքի "16 Բիվեր" նախագծի շրջանակներում կազմակերպվել էր "Մարդու իրավունքները Հայաստանում և սփյուռքը" թեմայով քննարկում: Քննարկման կազմակերպիչների նպատակն էր Միացյալ Նահանգներում բնակվող ...ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՀՈԳՈՒՄ ԹԱՏՐՈՆ ԿԱ
Հարցազրույց դերասանուհի, Երևանի ավագանու ընտրության ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Մարիամ Ղազարյանի հետ - Մայիսի 31-ից առաջ, այսինքն` քարոզարշավի ընթացքում ասում էիք, որ ընտրությունների ժամանակ ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄՈՎ ԱԶԱՏՎԵԼ Է 215-Ը
Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 19-ի Համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հունիսի 25-ի դրությամբ ազատ են արձակվել թվով 215 դատապարտյալ:Հունիսի ...ԵՐԵՔԸ ՆԱՎԱԿՈՒՄ` ՉՀԱՇՎԱԾ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ
Մնաց, որ Դաշնակցությունն էլ քաղաքական գործակցության իր պլատֆորմը դնի հրապարակի վրա, եւ այդպիսով կստացվի, որ արդեն կա գործակցության պլատֆորմի երեք տարբերակ` Հայ Ազգային կոնգրեսի, Ժառանգության եւ Դաշնակցության ...ՄԻԹԵ ԲՀԿ-Ն ՍՏԱՑԱՎ ԱՎԵԼԻՆ
Երեւանի քաղաքապետի ընտրությունից հետո մի քանի օր շարունակ տեղեկություններ էին տարածվում, որ Բարգավաճ Հայաստանն ու Հանրապետական կուսակցությունը, այսինքն լիդերները, բանակցում են Երեւանի քաղաքապետի ընտրությունից ...ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԸՆԿԵԼ Է
Նյու Նորքի Բորսայում վերջին երկու օրերին տեղի է ունենում նավթի գների անկում: Մի քանի օր առաջ հասնելով 70 դոլարի, ներկայում նավթի գինը ընկել է մինչեւ 68,36 դոլար մեկ բարելի դիմաց: Վերլուծաբանները ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Հունիսի 28-ին Հունաստանի Կորֆու կղզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նվիրված էր Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին: Հունաստանի ...ԴԻԱԿ ԼՃՈՒՄ
Հունիսի 26-ին Արմավիրի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ջանֆիդա գյուղի մերձակայքում գտնվող լճում հայտնաբերվել է պատանու դիակ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ...ՈՒԺԵՂ ՔԱՄԻ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Հունիսի 27-ին, ժամը 21.30-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են` Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք գյուղերի առանձնատների տանիքների ծածկերը, հացահատիկի ...ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԼՈՌԻՈՒՄ
Հունիսի 28-ին Լոռու մարզում տեղացած հորդ անձրեւի հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել. Վանաձորի թիվ 24 դպրոցի բակը, նկուղը եւ առաջին հարկը ողողած ջրերն սկսել են հոսել քաղաքի Ներսիսյան ու Սանկտ-Պետերբուրգյան ...ԿՈՒԶԵԻ, ՈՐ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԻՆ
5
Հարցազրույց Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ: - ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր նաեւ ...ՄԻԹԵ ԱՄԵՆԱՏՀԱՃԸ Հ1-Ն Է
Տհաճ եթեր մրցանակաբաշխության հանձնախմբի անդամ Նարեկ Մալյանը ներկայացրել է մոնիտորինգի արդյունքները և մրցանակակրին: Մալյանը նշել է, որ սա առաջին մոնիտորինգն էր և տևել է 2 ամիս` 2009թ. փետրվար-մարտ ամիսներին: ...ԱՐԴՅՈՔ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ
Բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախագահության թեկնածու Ռազմիկ Դավոյանը հունիսի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է հուլիսի 4-ին կայանալիք Գրողների միության արտահերթ համագումարի մասին: Բանաստեղծը ...ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է /ՎԻԴԵՈ/
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունիսի 29ճ-ին Դե ֆակտո ակումբում պատասխանել է այն մեղադրանքներին, որոնք հնչում էին ԵԽԽՎ հունիսի նստաշրջանում ...ԲՈԼՈՐ ԿԱՍԿԱԾՈՂՆԵՐԻՆ
Այն գործիչներին, ովքեր կասկածում են իր հայրենասիրության վրա, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը հունիսի 25-ին Դե ֆակտո ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի միջոցով պատասխանել է, ...ՇԱՐԻԿՆԵՐ ՈՒ ԱՐԿՂԵՐ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը, հունիսի 29-ին Դե ֆակտո ակումբում ի պատասխան լրագրողների հարցի, որ հայկական պատվիրակությունը մեծ քանակի կոնյակ եւ գեղանկարներ է տարել Ստրասբուրգ, ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ
"Այն դերակատարությունը, որն առաքելություն ուներ ունենալու, ես կարծում եմ իրեն չի հաջողվել: Հայաստանը մնում է հատուկ մոնիտորինգի տակ, եւ բացի այդ մենք արդեն այնտեղ կատարել ենք արդեն աշխատանքներ, որը հնարավորություն ...ՆՐԱՆՔ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԴՐԱՆՑ ՏԱԿ
Ժառանգություն կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն ու մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հունիսի 29-ին Դե ֆակտո ակումբում հայտարարել են, որ այն նախաձեռնությունը, որով ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար ...ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ
Ինչպես տեղեկացնում է վչռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը, հունիսի 26-ին կայացել է ՙԴատական ծառայողների միություն՚ արհեստակցական կազմակերպության հիմնադիր ժողովը: "Հաստատվեցին արհեստակցական կազմակերպության ...ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ Է
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարճել է «Լաերտ եւ Ռոբերտ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի մամուլի քարտուղարը: «Լաերտ ...ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՏՆՕՐԵՆ
Ռուսական "Սիստեմա" ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հունիսի 27-ին ընկերության անկախ տնօրեն 4 պաշտոններից մեկում ընտրել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այդ մասին Ռեգնումին ...ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՊԻ ՆՎԻՐԱԿԻՆ
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտիին (նստավայրը Թբիլիսի): Սուրբ Աթոռի նվիրակը փոխանցել է Հռոմի Պապ Բենեդիկտ 16-րդի բարեմաղթանքը:Սերժ ...ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԵԴՎԵԴԵՎՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ
2Հունիսի 29-ին Բաքվում հանդիպել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը: Դմիտրի Մեդվեդեւը Ադրբեջան է ժամանել աշխատանքային այցով: Իլհամ Ալիեվի հետ հանդիպումը եղել է դեմ առ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՎՍՏՐԻԱ
1ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում հունիսի 29-ին Հայաստանի եւ Ավստրիայի կառավարությունների միջեւ ստորագրվեց միջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր: Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց ...
ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ

ԻՆՉԻՑ ՓՐԿՎԵՑ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՂԹԵԼ Է STEP LOGIC ՅՈՒԳ-Ը
ԹԱԼԻՇԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԸՆԿԵԼ Է
ՍՏՐԱՍԲՈՒՐԳԸ ՖՈՐՏ ԲՈՅԱՐԻՆ ՎՆԱՍ ՉԷ

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ՇԱՐԻԿՆԵՐ ՈՒ ԱՐԿՂԵՐ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
ՈՒԺԵՂ ՔԱՄԻ ՏԱՎՈՒՇՈՒՄ
- 1825 Թիֆլիսում ծնվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: (Վախճ. 1912թ.-ին):
- 1889 Ծնվեց գրող, արձակագիր, կինոդրամատուրգ Աքսել Բակունցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1913 Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը (մինչև օգոստոսի 10-ը): Թուրքերը նվաճեցին և գրավեցին Հունական և Բուլղարական տերիտորիաները:
- 1927 Հայաստան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1927 Մահացավ «Բյուզանդիոն» օրաթերթի աշխատակից, «Արևելք», «Լրագիր» և «Մասիս» թերթերի խմբագիր Բյուզանդ Քեչյանը:
- 1999 Վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետը՝ կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան): (Ծնվ. 1932թ.-ին Սիրիայի Քեսապ գյուղում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

