
ԱՌԱՆՑ ԱՊԱԳԱՅԻ ԵՐԿԻՐՆ ԱՎԵԼԻ ԹԵԹԵՒ ԲԵՌ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
- Նորություն չէ, որ Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները որեւէ հրապարակային ելույթի ժամանակ հաշիվ չեն տալիս ոչ իրենց, ոչ էլ հանրությանը: Նրանք այս կամ այն հանրային ու պետական կարեւորության խնդրի վերաբերյալ ասում են բաներ, որոնք ցանկացած նորմալ երկրում կարող էին դառնալ, եթե ոչ այդ պաշտոնյայի մտավոր ադեկվատությանը կասկածելու առիթ, ապա առնվազն նրա պաշտոնանկության պատճառ: Բայց հայ հասարակության դեպքում դա չի գործում: Կամ հանրությունը դադարել է լսել պաշտոնյաների հրապարակային ելույթները, կամ լսելով դրանք` եզրակացրել, որ գործ ունի անմեղսունակների հետ: Այլապես հասարակական արձագանքը պետք է անխուսափելի լիներ այնպիսի մի կարեւոր խնդրի առնչությամբ արվող հայտարարությունների պարագայում, ինչպիսին Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման խնդիրն է Հայաստանի համար: Բայց, օրինակ, երբ լսում ես Հայաստանի արտգործնախարարին, ապա երկաթուղին Հայաստանի համար խնդիր չէ: Վարդան Օսկանյանը արդեն որերորդ անգամ հայտարարում է, որ երկաթուղու կառուցումը Հայաստանին չի սպառնում տնտեսական վնասով, որովհետեւ մեր երկիրն առանց այն էլ Թուրքիայի հետ փակ սահմանի պատճառով տուժում է: Յուրաքանչյուր տեսակետ, իհարկե, իրավունք ունի գոյության, առավել եւս, եթե այն զուրկ չէ ռացիոնալ հատիկից: Վարդան Օսկանյանին թերեւս ժամանակն է թողնել արտգործնախարարի պաշտոնը եւ դասախոսել Երեւանի պետհամալսարանում` միջազգային դիվանագիտությունը եւ տրամաբանությունը թեմայով, եթե իհարկե ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնի: Բանն այն է, որ դա չափազանց նուրբ խնդիր է, եւ միայն Կարս-Ախալքալաքի վրա տրամաբանության մարզումները դեռ բավարար չեն կարող լինել ԵՊՀ դասախոսի բարձր կոչմանն արժանանալու համար, առավել եւս, որ Օսկանյանի տրամաբանությունը կարծես թե այնքան էլ կուռ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: Իսկապես, Օսկանյանն ուզում է ասել, որ եթե Կարս-Գյումրին փակ է, առանց այն էլ չի գործում, ապա ինչ կարող է խափանել Կարս-Ախալքալաքի կառուցումը:

Տրամաբանության ջերմաստիճանը չափելու համար փորձենք պատկերացնել մի իրավիճակ. ինչ որ մեկը գործազուրկ է, փնտրում է աշխատանք, բայց չի գտնում: Եվ ահա մի դժբախտ օր էլ այդ մարդը կաթվածահար է լինում եւ կորցնում է աշխատունակությունը: Բայց նա մտածում է, որ կաթվածը իրեն նյութական վնաս չի պատճառի, որովհետեւ ինքն առանց այն էլ գործազուրկ էր: Այդպիսի տրամաբանությամբ մարդուն իհարկե աշխարհում ոչինչ ի վիճակի չէ վնաս պատճառել, այն պարզ պատճառով, որ անհնար է վնասել վնասվածը: Իսկ անվնաս մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ կաթվածահարը եթե շանս ուներ աշխատանք գտնելու, ապա կաթված ստանալուց հետո կորցնում է նաեւ այդ շանսը, որովհետեւ կաթվածահարին որեւէ մեկը չի ընդունի աշխատանքի: Նույն վիճակում է հայտնվում նաեւ Հայաստանը: Այն իսկապես շրջափակված է, եւ մի երկաթուղի ավելի, մի երկաթուղի պակաս, կարծես թե որեւէ նշանակություն չունի: Բայց, մյուս կողմից, կարծես թե ակնհայտ է, որ Կարս-Ախալքալաքը այն է, ինչ Հայաստանը դարձնում է կաթվածահար: Այդ երկաթուղին Հայաստանին զրկում է Կարս-Գյումրին վերագործարկելու շանսից, որովհետեւ Թուրքիային, Վրաստանին ու Ադրբեջանին միայն ֆիզիկական ուժով է հնարավոր լինելու ստիպել, որ թողնեն Կարս-Ախալքալաքը, եւ այն էլ մի քանի հարյուր միլիոն ծախսելուց հետո, եւ սկսեն երթեւեկը Կարս-Գյումրիով: Իսկ Հայաստանն այդ ուժը չի ունենա համենայն դեպս առաջիկա հարյուր տարում, եթե նույնիսկ ընդունի հնգաքաղաքացիության մասին օրենք, իսկ կյանքում գոնե մեկ անգամ Հ տառն արտասանածներին էլ քաղաքացիություն տա պարզեցված կարգով: Այսինքն, մեր հույսը կարող է լինել այն, որ Ամերիկան ու Եվրամիությունը ստիպեն Թուրքիային, Վրաստանին ու Ադրբեջանին, որ նրանք օգտվեն Կարս-Գյումրի երկաթուղուց: Բայց եթե նրանք ստիպող լինեին, ապա չէին հայտարարի, թե չեն կարող խանգարել Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցմանը: Իսկ դա նշանակում է, որ մենք կորցնում ենք նույնիսկ այն փոքր հույսը, որ կարող էինք դառնալ տարածաշրջանային կոմունիկացիաների մասնակից: Նույնիսկ այն բանից հետո, երբ ինչ որ ձեւով կգործի Կարս-Գյումրին, միեւնույն է, այն արդեն չի կարող Հայաստանին կշիռ հաղորդել, որովհետեւ կլինի դրա իրական այլընտրանքը: Այսինքն նույնիսկ երեխային պետք է հստակ լինի, թե ինչ կորուստների մասին է խոսքը: Թեեւ իշխանությունն իհարկե երեխա չէ, եւ վնաս ասելով, ինչպես եւ որեւէ բան ասելով, նա պատկերացնում է ավելի մեծական` «քյաշ» փող: Եթե այն գրպանում չի պակասում, ուրեմն ամեն ինչ կարգին է: Իսկ պետությունը մի կերպ յոլա կգնա, ինչպես գնում է մինչ այժմ, առանց ապագայի նույնիսկ ավելի թեթեւ կգնա` չէ որ ապագան ծանր բեռ է:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՆԵՐՍԵՍ ՍՐԲԱԶԱՆԸ
5
Հունիս 27-ի առավոտյան, Նաիրի բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր Գերաշնորհ Տ. ...
ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ
ԻՆՉԻՑ ՓՐԿՎԵՑ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ

ԱՌԱՅԺՄ ԵՐԿՈՒ ԳՐԱԴԱՐԱՆ
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՂԹԵԼ Է STEP LOGIC ՅՈՒԳ-Ը
ԹԱԼԻՇԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳԸ ՖՈՐՏ ԲՈՅԱՐԻՆ ՎՆԱՍ ՉԷ

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ՌԱՄԿԱՎԱՐ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- 1829 Էրզրումի գրավումը ռուսական բանակի կողմից:
- 1862 Ազիզ փաշայի բանակը դուրս է գալիս Մարաշից և շարժվում Զեյթունի վրա:
- 1949 Հայաստանի խորհրդային ճարտարապետների և երկրորդ համագումարի բացումը:
- 1980 ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը՝ Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Գ. Սունդուկյանի, Մ. Նալբանդյանի և Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակներ սահմանելու մասին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

