
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ ԵՆՔ ԽԱՂՈՒՄ
- Հարցազրույց դերասան, Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակով անդամ Վլադիմիր Մսրյանի հետ - “Բոլոր ժամանակների Պագանինին” ինչպե՞ս որոշեց, ինչպե՞ս համաձայնվեց ավագանու թեկնածու առաջադրվել: - Երբ դրա մասին խոսակցություն գնաց, լինելով քաղաքացի` չուզեցի անմասն մնալ, որովհետև իմ սիրտն էլ է ցավում քաղաքի համար: Ընդհանրապես, Սովետական Միության վերջին տարիներին ես ընտրվեցի պատգամավոր: Այն ժամանակ դա ձևական բնույթ էր կրում, հիմա իհարկե չես ասի, որ ձևական բնույթ է կրում: Երբ ինձ առաջարկեցին, ես մեծ ուրախությամբ համաձայնեցի, որովհետև մշակույթին վերաբերող խնդիրներ կան, որ ինձ շատ են մտահոգում, և ես ուզեցի մտնել այդ աշխատանքի մեջ այնքանով, ինչքանով կարող եմ օգտակար լինել: - Այսինքն`քաղաքականությունը կարող եք համատեղել Ձեր առաքելության հետ: - Իհարկե, ես ստեղծագործող մարդ եմ, թատրոնում աշխատում եմ, հիմա էլ նոր ներկայացման եմ պատրաստվում, իսկ համատեղել կարող եմ: Եվ խորհրդի կարգով, և ինչ-որ տեղ խնդիրներ բարձրաձայնելով, իհարկե նաև աշխատելով բերել քո լուման, ուղղել բաներ, որոնք այսօր բացահայտ… - Օրինակ` ի՞նչը կուզենայիք ուղղել: - Օրինակ` մթնոլորտը: Բարոյահոգեբանական մթնոլորտի մասին է խոսքը, որովհետև այսօր զգում եք`շատ է աղտոտված, տարիների ընթացքում շատ է աղտոտվել: Շատ բաներ մեր`մտավորականների պատճառով է փոխվել: Մենք այդ դաշտը կարծես թե զիջեցինք, և այդպես շատ աղտոտվեց. Եվ թատրոնի, և կինոյի, և երաժշտության մեջ մտան բաներ, որ այսօր աններելի ենք համարում, որովհետև իրոք մեր մեղավորությունն է, ես ոչ մեկին չեմ ուզում ինչ-որ տեղ դատապարտել, բայց մենք բարձիթողի արեցինք, ակտիվ չեղանք, հիմա ակտիվանում ենք: Ուզում ենք շատ-շատ բաներ, որ մեր պատճառով աղտոտվեցին, ստեղծվեցին թատրոններ, էժանագին ներկայացումներ, էժանագին երգիչներ, աստղիկներ, որոնց իրոք երբ նայում ես, տեսնում ես, որ լավ բան չբերեցինք: Ժողովրդի կեսը կամ երգում է, կամ պարում է, կարծես ուրիշ մասնագիտություններ չկան, և այն երգիչները, որոնք իսկական երգիչներ են, Աստծու կողմից օժտված իրենց տվյալներով, շատ ժամանակ իրենք կաշկանդված են, իրենք ստվերում են, իսկ այն անշնորհքները ոհմակ են ստեղծում և իրենց ուժեղ են զգում: Ընդհանրապես, աշխարհում բոլոր տաղանդավոր մարդիկ շատ անպաշտպան են և իրենց պետք է պաշտպանել, օգնել, իսկ անշնորհքն ինքն է հարթում իր ճանապարհը ինչ-ինչ միջոցներով: - Բայց ինչո՞ւ ՀՀԿ-ին: - Յուրաքանչյուր կուսակցություն, եթե ինձ հրավիրեր, կընդունեի: - Նույնիսկ ընդդիմադի՞ր: - Չէի ասի, ըստ երևույթին չէի գնա` իմանալով, որ նրանց նպատակներն ուրիշ են, նրանց նպատակներն այլ բնույթ են կրում, ես դրանց կողմնակից չեմ: Ես ավելի շատ կառուցողական ընդդիմադիր եմ: Անգամ խոսակցություն եղավ, երբ խոսում էինք, մի կուսակցական ինձ ասաց. “Չհասկացանք, Դուք ընդդիմադի՞ր եք”, ասացի` այո, ընդդիմադիր եմ իմ մտածելակերպով, որովհետև արվեստագետը պետք է ընդդիմադիր լինի իր մտածելակերպով, այսինքն` թերություններն ի հայտ բերի, ասի, շտկի: - Եվ ինչո՞ւ չմիացաք դաշտի մյուս ընդդիմադիրներին, նրանցից առաջարկ չստացա՞ք: - Առաջարկի հարցը չէ, ես ուղղակի չեմ գտնում, որ այն, ինչ իրենք անում են, չի համապատասխանում իմ սկզբունքներին: Իրենք երևի իրենց այդքան չեն հարգում, ինչքան ես եմ հարգում այդ մարդկանց, թեկուզ հենց Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև ես կրթված մարդ եմ ինձ համարում, և չէի ուզենա առաջին նախագահի հասցեին ընդհանրապես վատ բաներ խոսել: Թե ինքն իրեն ինչպես է պահում, դա իր գործն է, ես կուզենայի, որ ինքն օգտակար լիներ հանրապետությանը, մեզ բոլորիս և ոչ թե… Մի խոսքով, որովհետև իմանալով, որ նրա սկզբունքներն այսօր ընդհանրապես չեն համապատասխանում իմ սկզբունքներին: - Կարելի՞ է ասել, որ Ձեր սկզբունքները համապատասխանում են ՀՀԿ-ի, գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի սկզբունքներին: - Ես կառուցողական եմ: Այն, ինչ անում է հանրապետականը, մի քիչ թույլ տեմպերով է գնում առաջ, բայց առաջ է գնում: Ես դրան եմ ավելի համաձայն, քան հեղափոխական ինչ-որ բաների, որովհետև գիտեմ` դա միշտ հետ է տանում:Գագիկ Բեգլարյանը վարչական ունակություններ ունի, գիտի կազմակերպել, ծանոթ է այս գործին և պրոֆեսիոնալ է: Անգամ այդ ընտրարշավների ժամանակ զգում էի, որ ամեն մի բակի պրոբլեմը գիտեր մարդը և անգամ մարդկանց անուններով գիտեր: Արդեն գիտի պրոբլեմը, դա խոսում է այն մասին, որ ինքն այս գործին տիրապետում է, այսինքն` գիտի հոգսերը, ցավերը, պրոբլեմները`ինչ պիտի այս բակում արվի: Նա աշխատող է, պրպտող է, և հավատում եմ, որ նա ինչ խոսք է տալիս, կանի: Այն, ինչ խոսք չի տալիս, կարող է չանել: Շատ պրոբլեմներ կան, որ ինքն ասում է` մենք չենք կարող այս տարիների ընթացքում լուծել: - Վլադիմիր Մսրյանը համամի՞տ է արդյոք այն կարծիքին, որ մտավորականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: - Չէ: Կամա թե ակամա մենք գործիչներ ենք և քաղաքական գործիչներ: Այն դերասանը, որը քաղաքականություն չի հասկանում կամ չգիտի, իրեն հետ է պահում, նա չի կարող ճիշտ ստեղծագործել: Ես ուրիշ բան եմ ասում, որ իմ ոլորտը թատրոնն է, թատրոնի միջոցով, իմ արվեստի միջոցով եմ իմ քաղաքականությունը բնորոշում: Այ, օրինակ, ժամանակին Հուլիոս Կեսար ենք խաղացել, հիմա էլ վերականգնում ենք, դա քաղաքականություն է, չէ՞, հիմա չիմանալ քաղաքականություն և խաղալ Հուլիոս, դա աբսուրդ է: - Իմանալը մի բան է, մտնել այդ ոլորտ՝ այլ: - Մտնել կուսակցության մեջ չեմ ուզի, որովհետև կուսակցության մեջ մտնելով` դու կախված ես, ես ուզում եմ անկախ լինել, և իմ մտքերն ու իմ քաղաքականությունը լինեն այնպես, ինչպես ես եմ զգում, մտածում: -Արդյոք այսօր, երբ ՀՀԿ-ի կողքին եք, Ձեզ արդեն չե՞ն դասում ՀՀԿ-ի շարքերին: - Դասելը չէի ասի: Ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ ես կուսակցական չեմ, այն հնարավորությունը, որ ինձ տրվեց այսօր, օգնել կամ լինել օտակար, ես դրան գնացի, ինչո՞ւ գնացի, որովհետև իմ մտածելակերպը համընկնում է: Ես Աստծուն խոսք եմ տվել, որ կուսակցության հետ գործ չունեմ: Եվ իմ կուսակցությունն իմ արվեստն է: Մի ժամանակ եղավ, որ ես ասացի` “Իմ զենքն իմ արվեստն է”, այսինքն` թատրոնն է, մարդիկ եղան, որ ասացին` ինչ կապ ունեիք Դուք այդ պլակատների հետ, ես էլ ասացի, որովհետև ես պետականություն սիրող մարդ եմ, իսկ պետականություն սիրող մարդը պետք է սիրի իր բանակը, ես բանակի կողմնակից եմ, որովհետև եթե մենք հեռու մնանք բանակից, մենք շատ բաներ տանուլ կտանք: Արվեստագետը պետք է մոտ լինի կանգնած պետականությանը, ոչ թե իշխանությանը, այլ պետականությանը: Արվեստի միջոցով ես քաղաքականությամբ եմ զբաղվում, միայն արվեստի միջոցով, որովհետև լինել մի կուսակցության մեջ, հետո դառնալ… այդպիսի արվեստագետներ էլ գիտեմ, որ ՀՀՇ-ականն էին, հետո դարձան Հանրապետական, հետո կդառնան Դաշնակ, դա իմ բանը չի, ես դրան դեմ եմ: - Ասում եք պիտի հնարավորինս օգնել, իսկ ի՞նչ խնդիրներ կան: - Խնդիրներ կան… մեր մշակույթը այսօր ինչպես աղբն է, չէ, պիտի մշակույթից մաքրել աղբը: Հիմա կասեք ինչպես`խորհուրդ տալով: Ես սերիալներին դեմ չեմ, յուրաքանչյուր երկիր սերիալներ է նկարում, թող հայկական սերիալներ լինեն, այն, որ ասում եմ` ես սերիալներում չեմ նկարվի, դա ուրիշ հարց է: Ես ուղղակի դա արվեստ չեմ համարում: Այստեղ դու ուղղակի անում ես այն, ինչ որ պիտի արվի, իսկ դա ինձ չի ոգևորում, ես ստեղծագործող արվեստագետ եմ: ԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

© Լրագիր
Վերջին լուրերը, Հունիս 19, 2009ԲԱՐՈԶՈՆ ԿՎԵՐԸՆՏՐՎԻ
Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները միաձայն պաշտպանել են Ժոզե Մանոլո Բարոզոյի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ըստ այդմ, Բարոզոյի վերընտրվելու հավանականությունն այդ պաշտոնում ...ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ ԵՆՔ ԽԱՂՈՒՄ
Հարցազրույց դերասան, Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակով անդամ Վլադիմիր Մսրյանի հետ - “Բոլոր ժամանակների Պագանինին” ինչպե՞ս որոշեց, ինչպե՞ս համաձայնվեց ավագանու թեկնածու առաջադրվել: - Երբ դրա ...ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՄԵՏՐՈ ՉԷ
Երեւում է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները խղճի խայթ զգաց Հայաստանին “Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիայի ծրագրի 70 միլիոն դոլարից զրկելու համար, եւ դրանից հետո Պետդեպը որոշեց Հայաստանին մի քիչ գովել ...ԳՆԱՑԵԼ ԷՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ
Միասնական քննությունների ընթացքին ծանոթանալու նպատակով Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, որտեղ շրջանավարտները քննություն էին հանձնում քիմիա եւ հայոց ...ԹԱԳՈՒՀՈՒ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԹԻՎ
...ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ
Հունիսի 18-ին Գոլդեն Փելես հյուրանոցային համալիրում Սիրիայի Արաբական Հանրապետության առաջին տիկին Ասմա Ալ-Ասադի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՍԿՍԵՑ
Այսօր ժամը 12-ին սկսվեց ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկը: Նիստին գրանցվել է 104 պատգամավոր: Հովիկ Աբրահամյանն առաջարկեց նիստն անցկացնել ...ԸՆԿԵԼ ԵՆ ՁՈՐԱԳԵՏԸ
Հունիսի 18-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում, Արեւածագ գյուղի մերձակայքում Ձորագետն են ընկել երկու երիտասարդ, եւ նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հայաստանում երրորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը: Այս տարի ևս, ձևավորված ավանդույթի համաձայն, հունիսի ...ԵԹԵ ՆԻԿՈԼԸ ՆԵՐԿԱՅԱՆԱ
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, համաներման նախագծի քննարկման ժամանակ պատասխանելով ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին, հայտարարեց, որ համաներումը չի տարածվի 7-ի գործով անցնող քաղբանտարկյալներից ...ԴԱՎԻԹԸ ԹՈՂ ՍՊԱՍԻ
ՀԱԿ անդամ, մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել վերցնել Երեւանի ավագանու իր մանդատը, որ իրեն բաժին է հասնում ՀԱԿ ցուցակով, որտեղ Դավիթ Հակոբյանը 22-րդն է: ՀԱԿ-ը ...ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հունիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե այն մասշտաբի ընտրությանը, որին ընտրողների թիվը հասնում է 700 հազարի, անհնար ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 11 ՑՆՑՈՒՄ
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Հրաչյա Պետրոսյանի խոսքով, երեկվա Գառնու գոտում տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է ևս 11 ցնցում, որոնք թույլ են եղել: Վերջին ցնցումը եղել է ...ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՓՈՐՁԵԼ Է ԱՐԴԱՐԱՆԱԼ
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հունիսի 19-ին որոշել էր ասուլիսի միջոցով պատասխանել Երեւանի ավագանու ընտրության արդյունքը վիճարկելու մասին Հայ Ազգային կոնգրեսի հայցադիմումին, որ ուղղվել էր դատարան եւ մերժվել: ...ՇԵՆՔԵՐԸ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ԵՆ
Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչքանով են սեյսմակայուն Երևանի կենտրոնում կառուցվող բարձրահարկ շենքերը: ...ՈՐ ԱՄՆ ՃԻՇՏ ՀԱՍԿԱՆԱ
“Ճիշտ տեղեկատվություն տվեք, կհասկանան”: Հունիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այդպես է պատասխանել ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հարցին, թե ինչ անել, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը “ճիշտ” հասկանա ...ԱԳԱՐԱԿԻ ԿՈՄԲԻՆԱՏԸ ԿԱՇԽԱՏԻ ՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ
Գեոպրոմայնինգ ընկերության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե հուլիս ամսվա սկզբին Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը վերսկսում է իր արտադրական գործունեությունը: Կոմբինատի աշխատանքը ժամանակավորապես ...ԿԻՍԵԼ ՊԱՏԺԱՉԱՓԸ
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում Հովիկ Աբրահամյանն առաջարկեց կրճատել մարտի 1-ի գործով 5 տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտվածների պատճաչափը: “Այս քաղաքական իրավիճակում համաներումը երկար ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված հերթական ապատեղեկատվության վերաբերյալ Ս.թ. հունիսի 16-17-ին Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-ադրբեջանական պատգամավորական խմբի պատվիրակությունը, խմբի ...ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ ԺՅՈՒՐԻՆ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԵՐԸ
“Ոսկե Ծիրան” կինոփառատոնն այս տարի նույնպես ներկայացնում է 3 մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև Հայկական համայնապատկեր: Դրանք կդատեն միջազգային 5 ժյուրիներ` միջազգային ...15 ՏՈԿՈՍ ԱՆԿՈՒՄ
Չնայած Հայաստանի կառավարությունը հայտարարում է, թե արդյունավետ պայքար է մղում համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության դեմ, չնայած Հայաստանը քարոզչական հնարավոր բոլոր տեսակներով ու կարգերով փորձում ...BRIDGE ARTSAKH
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 20-21-ը աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի ...ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
98 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ այսօր ընդունեց Սերժ Սարգսյանի առաջարկը համաներման վերաբերյալ:ՎՐԻՊԱԿ ԹԵՍՏՈՒՄ
\'Հայոց պատմություն\' առարկայի միասնական քննության բոլոր չորս թեստերի Ա-46 առաջադրանքում տեղ է գտել տեխնիկական վրիպակ. հնարավոր պատասխաններում բացակայել է ճիշտ տարբերակը: Հետևաբար, որոշում է կայացվել ...ՀԻՇԵՑՈԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը փախստականի համաշխարհային օրվա կապակցությամբ Արդեն քսանմեկ տարի է, ինչ մեր ժողովրդի նորագույն պատմության ...ԱՄԷ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Հունիսի 21-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպումների ընթացքում ...ԵԱՀԿ-Ն՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Այսօր Երևանում տեղի ունեցավ Արաբկիրի տեղամասային ոստիկանության երկու հենակետերի բացումը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության համատեղ ծրագրի շրջանակներում` ներդնելու համայնքային ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ
Հունիսի 20-ին երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Թեհրանում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ...ԲԱՑՎՈՒՄ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարսելո Սեբաստեին, որը Երեւան է ժամանել Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ: Մարսելո ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ ԵՆՔ ԽԱՂՈՒՄ
ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ ԺՅՈՒՐԻՆ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԵՐԸ
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՅԺՄ ԱՌՋԵՎՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ
ԴԱՐԱՇՐՋԱՆՆ ԱՆՑԵԼ Է, ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
ՎԱՆԱՁՈՐՑԻ 16 ԸՆՏԱՆԻՔ ՏՈՒՆ ՍՏԱՑԱՆ
56 ՀԱՅԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐ
ԱՂՄԿՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ ՍՐԱՀՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1861 Ծնվեց նորվեգացի նշանավոր ճանապարհորդ և քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը: Նա վախճանվեց 1930թ.-ին թուրք ոճրագործների կողմից հարուցած հայկական ցեղասպանությունից փրկված անթիվ մարդկանց օգնելուց հետո: Նա ստեղծեց «Նանսենի անձնագիր» այն փախստականների համար, ովքեր չունեին պետության պատկանելության որևէ փաստաթուղթ:
- 1911 Մահացավ ազգային գործիչ, Թիֆլիսի հրապարակագիր և «Մեղու Հայաստանի» պարբերականի խմբագիր Պետրոս Սիմոնյանը:
- 1918 Թուրքերի հետ հաշտության բանակցություններ սկսելու համար Կ. Պոլս ժամանեց հայկական առաջին պատվիրակությունը:
- 1935 Երևանում բացվում է ՀԽՍՀ պետական պատմական թանգարանը:
- 1954 Մահացավ 1904 թ.-ի Սասնա ապստամբության, կամավորական շարժման և փետրվարյան ապստամբության մասնակից հայդուկապետ Սմբատ Բորոյանը: (Ծնվ. 1882 թ.-ին):
- 2001 Վախճանվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: Նրա «Մենք ենք մեր սարերը» - «Ղարաբաղցիներ» հուշարձան կոթողը (1967) արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը դարձավ: (Ծնվ. 1923)
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

