
ՊԵՏՔ ՉԻ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանում 2005 թվականից իրականացվում է «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը, որի նկատակն է ցույց տալ, որ կայուն զարգացող տնտեսությունն է այն ճանապարհը, որով Հայաստանը կարող է հայտնվել աշխարհի զարգացած երկրների շարքում, իսկ տնտեսական զարգացում հնարավոր է մրցունակության խթանման միջոցով:
ՄՄՀՀ ծրագրի ներկայացուցիչները չասացին, թե ինչքան գումար է ծախսվելու այս ծրագրով, սակայն ասացին, որ առաջիկա երեք տարվա համար գումարը կա, մի քանի միլիոն դոլար է, մնացածի համար էլ` հետո կերեւա: Իսկ մնացած գումարները ստանալու նախապայմանները նման են այն պայմաններին, որ դրված են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված գումարները տրամադրելու համար, ասացին ՄՄՀՀ ծրագրի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ քաղաքական նպատակներով չտրվող գումարների համար «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան դրել է հենց քաղաքական պայմաններ. Հայաստանում պետք է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարթությունում խնդիրներ չլինեն: Իսկ սա կերեւա 2007-ի եւ 2008-ի համապետական ընտրություններից հետո:
«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրով առայժմ ուսումնասիրվում են զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները` քլաստերային կամ համախմբման սկզբունքով, ուսումնասիրությունը ներառում է ոչ միայն տվյալ ոլորտը, այլ դրան առնչվող այլ հարթություններ եւս: Հենց այս սկզբունքով ՄՄՀՀ ծրագիրը իրականացնողները պարզել են, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկները հիմնականում գոհ են Հայաստանից, թեեւ մեզ մոտ հյուրանոցների գները քիչ ավելի բարձր են, քան Թուրքիայում: «Կարեւորը, որ Հայաստանը մրցունակ լինի իր հարեւանների հետ համեմատած: Հայաստանում զբոսաշրջության համար նպատակային շուկաները ճիշտ չեն ընտրված: Հայաստանը պետք է որոշի, թե ինչ է վաճառում եւ ում է վաճառում»:
ԱՄՆ եկած փորձագետները կարծում են, որ վերջին 5-6 տարում Հայաստանը դրականորեն փոխվել է. «Վերնիսաժում վաճառվող նկարներում պայծառ գույները շատացել են», վերջին անգամ 6 տարի առաջ Հայաստան եկած ամերիկացին այսպես հիմնավորեց իր կարծիքը: Մյուսը նախ նկատեց, որ Հայաստանը երբեք չի դառնա զանգվածային զբոսաշրջության երկիր եւ պետք էլ չի, որ դառնա: Եվ հավանաբար, որ կառավարությունը չնեղանա, հավելեց, թե Հայաստանն ունի այն ներուժը, որ թանկ վճարելու պատրաստ զբոսաշրջիկներ Հայաստան ներգրավի:
ԳՈՆԵ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԵԾԱՐԵՆՔ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ, ՉԿՐԿՆԵՆՔ 2006-Ի ՍԽԱԼՆԵՐԸ
2
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Հայ շախմատիստները, կրկնելով երկու տարի առաջ Թուրինում արձանագրած հաջողությունը, մասնագետների ...ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հայաստանի իշխանությունը դեռեւս բավարար քայլեր չի ձեռնարկել մարտի իրադարձությունների հետեւանքը հաղթահարելու համար: Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում այդ միտքը արտահայտել է Freedom House-ի նախագահ ...ԿՈՆԳՐԵՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
1Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կրկին մեզ պարգևեց հպարտության մեծագույն զգացում` փայլուն հանդես գալով Դրեզդենում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում և պահպանելով չեմպիոնի կոչումը: Մեր ...ՎԱՐԴԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
3
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իսկական «խաչակրաց արշավ» է ծավալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեմ: Բանն այն է, որ քաղաքապետի ընտրություններին միայն այս բարձրաստիճան հոգեւորականն ...ՀԻՄՆԱԴՐՎԵՑ ԿՈՆՖՈՒՑԻՈՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
Այսօր Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ չինարեն լեզվի եւ մշակույթի կենտրոնի` Կոնֆուցիուսի ինստիտուտի հիմնադրման արարողությունը: Այդ կենտրոնը հիմնադրվում է Չինաստանի ...ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Նոյեմբերի 26-ից արցախյան պատերազմի մասնակից տասը ազատամարտիկներ անժամկետ հացադուլ են հայտարարել Եռաբլուրում: Հացադուլավորները պարզել են կարգախոսներ, որոնցով պահանջում են Արցախը ճանաչել Հայաստանի անբաժանելի ...ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ
Մարքսիստական կուսակցության նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Հակոբյանը նոյեմբերի 26-ին Հայելի ակումբում պատասխանել է ՀԱԿ մեկ այլ անդամ Դավիթ Շահնազարյանին, ինչպես նաեւ Գալուստ Սահակյանին: Լրագրողները ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի 40-ամյակի կապակցությամբ, թատերական արվեստի զարգացման գործում ունեցած ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺԳՈՀ Է ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՑ
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ, ԻՍԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՀԻԱՑՐԵԼ Է ՄԱՐՔՍԻՍՏԻՆ
Սերժ Սարգսյանի հրավիրած կուսակցական ժողովից հետո, հաջորդ օրը, տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի ակտիվի հավաք, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ինքը նախապես տեղյակ էր Սարգսյանի հրավիրած հավաքին ...ՄԻԹԵ ՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՕՃԱՌԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՆԵՐ
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը նոյեմբերի 26-ին Հայելի ակումբում անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունից իր տպավորությանը: Տիգրան Կարապետյանն ասել է, թե չի ստացել ...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը նոյեմբերի 26-ին Հայելի ակումբում հայտարարել է, թե չի հասկանում ընդդիմությանը, որը քիչ-քիչ է ներկայացնում մարտի 1-ի վերաբերյալ իր ունեցած փաստերը, ոչ ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԽԱՂԱՑՈՂԸ
Օլիմպիական կրկնակի չեմպիոն դարձած Շախմատի Հայաստանի հավաքականի խաղացող Գաբրիել Սարգսյանը Դրեզդենում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայի ընթացքում ցույց է տվել լավագույն արդյունքը բոլոր մասնակիցների ...ԱԼԲԵՐՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ
Արդեն լուրեր են պտտվում, թե ով է աչք դրել Բջնի գործարանի վրա: Նախազգուշացնում եմ բոլոր անօրինականություն գործողներին, կպատժվեք օրենքի ամբողջ խստությամբ: Թող չթվա ձեզ, թե հետո արդարանալու եք, որ հրաման ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԱՌՈՒՍ
Նոյեմբերի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բելառուս: Այցի ընթացքում նախարարը հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, արտգործնախարար ...ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ձեռք բերած փայլուն հաղթանակի, հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Քրեական գործ հորջորջվող այս տրագիկոմեդիայի յուրաքանչյուր արարից հետո ի դերև են ելնում քրեական հետապնդման ու արդարադատության մարմինների պատասխանատուների կողմից կատարված ապօրինությունների ու կեղծիքների, ...
ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍՏՎԵՐԻՑ, ՄՏԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔԸ»

ՎԱՐԴԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ

ՊԱՐԶՎԵԼ Է ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԱՂԴԱՄԻ ԲԵՐՔ ՈՒ ԲԱՐԻՔԸ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՆՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԻՐԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԻՐԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՆԳՐԵՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

- 1873 Ախալցխայում ծնվեց հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Վախճ. 1952թ.-ին):
- 1916 Ֆրանսիայի կառավարությունը որոշեց կոտորածներից ազատված հայ տարագիրներից կազմել կամավորական Արևելյան Լեգեոնը, որը կռվելու էր Թուրքիայի դեմ և դառնալու էր ապագա հայկական բանակի կորիզը Կիլիկիայում: (Լուծարքի ենթարկվեց 1920 թ. սեպտեմբերի 27-ին):
- 1991 Ադրբեջանի գերագույն խորհրդի սադրիչ որոշումը ԼՂՀ-ը «լուծարելու» մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

