
ՍՓՅՈՒՌՔՆ ԱՐԴԵՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ «ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ» ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻՆ
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային հերթական հանգանակությունը ցույց տվեց, որ իսկապես առկա է ազգային ներուժը համախմբելու եւ այն միասնական նպատակի ծառայեցնելու լրջագույն խնդիր: Թերեւս այս պարագայում ոչ այնքան կարեւոր է «ով է մեղավոր», որքան «ինչ անել այդ խնդիրը լուծելու համար» հարցը: Բայց դրան պատասխան գտնելն անհնար է, եթե չպարզվի մեղավորների խումբը եւ այն չչեզոքացվի համազգային հանգանակության գործընթացից: Հակառակ պարագայում լուծման որեւէ տարբերակ չի աշխատելու, քանի որ միշտ լինելու են այդ «մեղավորները», ովքեր համազգային հանգանակությունը դարձրել են տարբեր բնագավառներում անձնական կարիերայի պաշտպանիչ վահան: Օրինակ, ԼՂՀ նախագահը համոզված է եւ ուզում է համոզել բոլորին, որ Ղարաբաղի վերականգնման ծրագրի նվիրատվությունները անում են հատկապես իր անձը հաշվի առնելով: «Հայաստան» համահայկական հիմնադամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը վստահ է, որ հատկապես իր տնօրինության օրոք են հեռուստամարաթոնները արձանագրում ռեկորդային ցուցանիշներ: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ հատկապես իր իշխանության տարիներին է Սփյուռքը սկսել ավելի շատ վստահել Հայրենիքին: Եթե այդ մրցակցության շնորհիվ Հայաստանը շահում է, ապա կարելի է եւ չնկատել դա, որպեսզի այն շարունակի իր «ծառայությունը» մատուցել Հայաստանին` թող ամեն մեկը վստահ լինի, որ հենց իր շնորհիվ է ազգը ռեկորդներ խփում դրամահավաքի ազգային պատմության էջերում: Ի վերջո, կարեւորը Ղարաբաղի վերականգնման ծրագրերի համար փող հավաքելն է:

Բայց ինչքանով է այդ մրցակցությունը նպաստում փող հավաքելուն եւ ինչքանով է այդ փողը ծառայում Ղարաբաղի վերականգնմանը: Ասել, որ թե մի եւ թե մյուս դեպքում ոչ մի արդյունք չկա, կլինի սխալ եւ անիրական: Իհարկե, փող հավաքվում է եւ իհարկե Ղարաբաղում ինչ որ բան վերականգնվում է: Բայց նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ դա բավարար չէ եւ չի համապատասխանում ազգային այն ներուժին, որ առկա է Հայաստան-Սփյուռք-Ղարաբաղ եռանկյունում: Բայց մինչեւ համազգային ներուժին հասնելը, շատ կարեւոր է պարզել, թե արդյոք Ղարաբաղում տեղի ունեցող վերականգնողական աշխատանքի ծավալը համապատասխան է թեկուզ հենց տեղական ներուժին` Հայաստանի եւ Ղարաբաղի: Եթե դիտում ենք երկու երկրների բյուջեները, ապա ոչ միայն համապատասխան է, այլ մի բան էլ ավելի: Բայց երբ դիտում ենք երկու երկրների ղեկավարների, բարձաստիճան պաշտոնյաների` նախագահների, վարչապետների, նախարարների կենցաղը, նյութական եւ ֆինանսական հնարավորությունները, ապա սկսում ենք կասկածել, որ Ղարաբաղը վերականգնվում է Հայաստան-Արցախ ներուժի համապատասխան: Այդ իրավիճակում արդեն հարց է առաջանում, թե համազգային հանգանակությունն օգնո՞ւմ է Ղարաբաղի ապագային, թե իրականում, իր խորքային բովանդակությամբ, համազգային հանգանակությունն իրականում խոչընդոտում է Ղարաբաղի, եւ ինչու չէ` նաեւ Հայաստանի ձեւավորմանը որպես պետություններ:
Ինչն է խնդիրը: Երբ Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունը վերականգնողական եւ զարգացման ծրագրերի համար տեղում եղած ներուժը վերածում է անձնական ունեցվածքի ու հարստության, ապա համազգային հանգանակությունը դառնում է այդ գործելաոճի պատվար, արդարացում: Այն, ինչը պետք է կատարվեր տեղական ներուժի շնորհիվ, կատարում են համազգային հանգանակության միջոցով, իսկ այն, ինչ պետք է կատարեր արդեն հենց համազգային հանգանակությունը` մնում է չկատարված: Ստացվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությունն օգտագործվում է ընդամենը Հայաստանի ու Ղարաբաղի իշխանության չարածն արդարացնելու համար, ծառայելով ընդամենը այդ իշխանության երկարակեցությանը, որովհետեւ եթե հանգանակության շնորհիվ արվող տեղաշարժը չլինի, ապա Ղարաբաղի բնակչությունը ոչ թե Սփյուռքից է հաշիվ պահանջելու, այլ սեփական եւ նաեւ ինչ որ առումով Հայաստանի ղեկավարությունից: Այդ դեպքում ժողովրդին ստիպված են լինելու բացատրել, թե ինչու ասենք երթեւեկում են ջրագծի կամ նույնիսկ մեկ դպրոցի արժողության մեքենայով, բայց ասենք չեն կարողանում հանգցնել գյուղացիներին զգալի վնաս տվող ցորենի արտերի հրդեհը: Կամ ինչու ապրում են մի ամբողջ գյուղի աժեք ներկայացնող դղյակներում, բայց գյուղերում մարդիկ զրկված են տարրական կենցաղային պայմաններից: Կամ պետք է բացատրեն, կամ պետք է լուռ հեռանան: Եվ դրա համար էլ նախընտրում են հեռանալ` ամերիկաները, ու Սփյուռքին բացատրել ինչ որ ռազմահայրենասիրական բաներ: Դա ավելի հեշտ է ու շահավետ:
Բայց ինչպես երեւում է, Սփյուռքն էլ արդեն չի հավատում այդ հայրենապաշտ ճանապարհորդներին, քանի որ Հայրենիք-Սփյուռք կապի աշխուժացումը որքան փող է խոստանում Հայրենիքին, նույնքան էլ տեղեկատվություն է ապահովում Սփյուռքի համար, եւ այնտեղ էլ տեսնում են, թե իրականում ինչպես եւ ինչով են ապրում այն մարդիկ, ովքեր հեռուստամարաթոնի ուղիղ եթերում 12 ժամ, իսկ դրանից առաջ էլ 11 ամիս շարունակ համոզում են բացել գրպանը: Չեն հասկանում, որ եթե փող են ուզում Սփյուռքից, ապա ավելի լավ է, որ իրենք չերեւան մարաթոնի ընթացքում: Այդ դեպքում հանգանակությունն ավելի մեծ կլինի: Օրինակ, սփյուռքահայը չի կարող համազգային հանգանակության անվան տակ փող տալ Հայրենիքին, երբ տեսնում է, որ համազգային արժեքներից խոսում է մի դերասան կամ երգիչ, որը երկու տարի առաջ քարոզում էր նախագահի շատ կոնկրետ մի թեկնածուի օգտին, մոռանալով իր դավանած համազգայնության մասին: Սփյուռքը թերեւս համաձայն կլինի փող տալ Հայրենիքին, եթե այդ 12 ժամյա երեսպաշտության փոխարեն 12 ժամ լռություն տիրի, համոզված եմ, որ գուցե համաձայնեն նույնիսկ առանձին վճարել լռության համար:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլում, որ ներկայացվում է իբրեւ ակտիվ կամ դինամիկ, մեծ հաշվով աննախադեպ, ամենից դժվար կացության առաջ է հայտնվել հասարակությունը: Մեկ նա լսում է, որ իշխանությունը վաճառքի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
Նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ, որին ուղեկցում էին ԵԽ ՄԻ հանձնակատարի խորհրդական Բոյանա Ուրումովան և ԵԽ երևանյան ...ԼԱՏՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Նոյեմբերի 20-ին-ին պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսը: Նախագահ Զատլերսը նշեց, որ Լատվիան շահագրգռված է բարակեմական ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փորձագետների փաստահավաք խումբը դիմում է Հայսատանում գործող բոլոր հեռուստա և ռադիո ընկերություններին, զանգվածային լրատվության այլ միջոցներին և քաղաքացիներին` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Դրեզդենում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է հաղթարշավը: Մեր թիմը 7-րդ փուլում 2,5-1,5 հաշվով հաղթել է Ռուսաստանի հավաքականին: Վճռորոշ է եղել Գաբրիել ...ՆԺԿ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
Նոր Ժամանակներ կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Նոր Ժամանակներ կուսակցությունը գտնում է, որ 2008թ. նախագահական ընտրություններին ակտիվ ընդդիմադիր ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷԼԵԿՏՐԱԳԾԻ ՆԱԽԱԳԻԾԸ
1Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 20-ին հաստատել է Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի տարածքով անցնող հատվածի եւ դրա անվտանգության գոտիների նախագիծը` 290 կմ երկարությամբ, ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ
ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավար Գալուստ Սահակյանը նոյեմբերի 21-ին Ուրբաթ ակումբում հանդես է եկել իր հերթական յուրօրինակությամբ: Երբ լրագրողները նրան հարցրել են ընդդիմության հրապարակած ձայնագրության ...ՍԱՏԱՐԵՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԵՎ ԿՈՒՆԵՆԱՔ ԴՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի համար գլխավորը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, իսկ մնացյալն ածանցյալ են: Այդ մտքի հեղինակը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ...ՆՐԱ ՈՒՆԵՑԱԾԸ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նոյեմբերի 21-ին Ուրբաթ ակումբում խոսելով ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում իր եւ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունների ...ԵՎՐՈՊԱՆ ԵՎՐՈՊԱ, ԻՍԿ ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՆ ԵՆ ԱՆՈՒՄ
ԵԽ մարդու իրավունքի հարցերի հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցի կապակցությամբ հնարավոր գնահատականների վերաբերյալ լրագրողները նոյեմբերի 21-ին Ուրբաթ ակումբում հարց են ուղղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ ...ԼՈՒՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԽԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՍՏՎԵՐՈՒՄ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ
Մեր երկրում ամեն ինչ կա. կա ոստիականություն, որը միայն ինքն իրեն է կարողանում պաշտպանել և չի կարողանում ապահովել մարդկանց անվտանգությունը նույնիսկ Երևանի կենտրոնում, ուր օրը ցերեկով անպատիժ մարդ են ծեծում ...ՄԱՍՆԱԿՑԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԿԱՆ
Սերժ Սարգսյանի նախաձեռնած միջկուսակցական խորհրդակցությունը, Ղարաբաղի հակամարտության թեմայով, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գնահատել է դրական, ասել է, որ դա արտահայտությունն էր Սերժ Սարգսյանի ...«ՄԻԱՑՈՒՄ» ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
Այսօր Միացում նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փոխանցել մի փաստաթուղթ-ծանուցում` «Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների ...ՆԱԽԱԳԱՀԸ, ՏԵՍԵՔ, ԲԱՐԵՀԱՃԵԼ Է ԼՍԵԼ
Ինչպես ասում են, հասանք: Երկար սպասված խորհրդակցությունից հետո, որին մասնակցեցին 50 կուսակցության ղեկավարներ (եւ որտեղից են այդքան բազմացել), հայ քաղաքական գործիչները եզրակացրին` ամենակարեւորը, որ եկանք ...ՎԵՐՋԱՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԸ ԽՈՍԵՑ, ԹԵԿՈՒԶ «ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻ» ՇՈՒՐԹԵՐՈՎ
ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նոյեմբերի 21-ին Տեսակետ մամուլի ակումբում պատասխանել է հայաստանցի լրագրողների հարցերին, մինչ այդ ասելով, թե խոսում ...ԱԹԱՆԵՍՅԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՔԱՆԱՆՅԱՆԻՆ
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նոյեմբերի 21-ին Տեսակետ ակումբում հայտարարել է, թե իր համար անհասկանալի է Հայաստանում ստեղծված “Միացում” նախաձեռնության որոշ անդամների ...ՔԱՆԱՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ
Ես երախտապարտ եմ, որ մեր ընտրատարածքում ԼՂՀ ԱԺ պատգամավոր ընտրված Վահրամ Աթանեսյանն ինձ ընկեր է համարում: Ողջունում եմ նաև հայոց հասարակությանը հուզող արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին ...ԱՆԿԱՅԻ, ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԵՎ ԵԱՀԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՄԱՍԻՆ
2Բուլգակովի Վարպետը եւ Մարգարիտան վեպը ընթերցողների մոտ միշտ տպավորվում է այն դրվագը, երբ տրամվայի վարորդ Անկան մարդ է գցում տրամվայի տակ այն պատճառով, որովհետեւ մտքերն այլ տեղում են: Նա մոռացել էր վառարանի ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՎ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԽՈՍՎԵԼ Է ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: ...ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ Մարդու իրավունքերի պաշտպան Արմեն Հարությունյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ ԱԺ ...ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԴԵՄՈԿՐԱՏ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ
Վաշինգտոն, 20 նոյեմբերի, 2008թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամները հավաքվել էին այս շաբաթ ընտրելու 111-րդ Կոնգրեսում իրենց առաջնորդներին, հաղորդում է Ամերիկայի հայկական ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՀ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՓՈԽՏՆՕՐԵՆԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: ԱՄՀ կառավարիչ փոխտնօրենը Հայաստան է ժամանել ՀՀ ազգային ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԱՅՑԸ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԷՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, ...ԱՄՀ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը իր ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Աժ նախագահը վստահեցրել ...ՆԱԽԱԳԱՀԻՆ ՃԻՇՏ ՉԷԻՆ ՀԱՍԿԱՆԱ
Այսօր ԵԽ Մարդու իրավունքի հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպմանը խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը խոսել է մարտի 1-ի գործով կալանավորվածների համաներման խնդրի մասին: Հովիկ Աբրահամյանը նշել է, ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Զրուցակիցները քննարկել են մարտի 1-2-ի իրադարձություններն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔԸ
Նոյեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Հայոց Հայրենիք, Ազգային վերածնունդ« Մարդու իրավունքներ-96, Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ, Սոցիալ-էկոլոգիական, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՆԱԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Դրեզդենում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական հաղթանակը տարավ Ֆրանսիայի թիմի նկատմամբ` 3,5-0,5: Այսպիսով, մեր թիմն ունի 15 միավոր եւ շարունակում ...
ՀԱՆՍ ԲՈՈՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐ, ԱՂԴԱՄ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏԵՍԵԼ Է, ՈՐ ԱՂԴԱՄԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

ՆՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԻՐԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԻՐԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆԸ ՀԱՎԱՔԵԼ Է 1,178,000 ԵՎՐՈ
- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

