
ՊՐԻՄԻՏԻՎ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ
Մեր առաջարկով Հայաստանում առկա վիճակի, Հակակրիմինալ շարժման եւ դրա արդյունքների մասին իր գնահատականներն ու պատկերացումներն է ներկայացնում հակակրիմինալ շարժման մասնակից «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:
- Արդեն մամուլն էլ սկսել է արձանագրել, որ երկրում կայացել է 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը: Դե-յուրե էլ կեղծիքների, լցոնումների, քվեատուփերի գողանալու «մասնագետները» իրենց գործը կանեն կամ տարածքային, կամ կենտրոնական հանձնաժողովում: Երբ նախաձեռնում էինք հակակրիմինալ շարժումը, շատերին թվում էր, թե զբաղվելու ենք ինչ-որ առանձին մանր-մունր հանցագործություններ բացահայտելով: Փառք Աստծո, շատերը ժամանակին հասկացան, որ հակակրիմինալ շարժումը պատնեշ է դառնալու հանցավոր ռեժիմի կրիմինալ հեղաշրջման:
Կրիմինալ հեղաշրջման նպատակով էր, որ Հանրապետական կուսակցությունում կենտրոնացվեց ամբողջ կրիմինալը: Փորձ արվեց կուսակցությունը դարձնել մոնստր, եւ պետական բոլոր լծակներին տիրանալով` բռնազավթել իշխանությունը: Այս պրոցեսը հիմա էլ ընթանում է, բայց ռեժիմը արդեն հասկացավ, որ երկրում կան ուժեր, որոնք թույլ չեն տա հերթական անգամ հանցագործություն իրագործել երկրի եւ ժողովրդի նկատմամբ: Սա հասկանալով եւ սրան զուգահեռ, ռեժիմը փորձեց գնալ այլ ճանապարհով. ստեղծել կուսակցություն` «Բարգավաճ Հայաստան», օգտագործել հսկայական տնտեսական պոտեցիալը, որը աշխատանքի արդյունք չի, այս կուսակցություններին դնել քաղաքական զարգացումների մեջ եւ նրանց միջոցով վերարտադրվել:
Հակակրիմինալը շարունակելու է իր աշխատանքները եւ ունի երկու գերնպատակ. առաջինը արդեն ասացի` պատնեշ լինել կրիմինալ հեղաշրջման, երկրորդը` որոշակի բազա ստեղծել` վաղվա ազգային իշխանական համակարգի ուժային կառույցների սեղանին դնելու այն մարդկանց պատասխանատվության նյութերը, ովքեր այսօր հանցագործություններ են թույլ տալիս: Եվ ոչ միայն պետք է պատասխան տան, այլ թալանածն էլ պետք է ազգայնացվի:
Գործող օրենքով կուսակցությունները իրավունք չունեն զբաղվել բարեգործությամբ: Բայց «Բարգավաճ Հայաստանը» ամբողջ օրը զբաղված է բարեգործությամբ` շռայլորեն բաժանում է: Հարց է առաջանում` սա ինչ գումարներ են եւ որտեղից: Եթե բիզնեսի եկամուտների հաշվին է, ապա թող բարեգործական կազմակերպություններ բացեն: Սա գերշահույթների հաշվին չի արվո՞ւմ, ինչու են խառնվել իրար, բաժանում են` սկսած բանջարեղենից, վերջացրած գյուղատնտեսական տարբեր նյութերով: Նախընտրական գործունեության համար թող սպասեին նախընտրական ժամանակներին: Այս ամենը ասում է, որ իշխանությանը թվում է, թե իրենք խելոք են եւ փորձում են այդ «բարեգործությունները» բաժանելու տակ ընտրազանգված պատրաստել: Այս ամենը վտանգավոր է երկրի համար:
Ռեժիմը ընտրեց հանցավոր ճանապարհ, սերտաճեց հանցավոր կլանի հետ, երկրի բոլոր չորս հիմնական մարմինները` նախագահի աշխատակազմ, օրենսդիր, գործադիր իշխանություններ եւ դատաիրավական համակարգ, ներխուժեց կրիմինալը եւ զբաղվեց թալանով: Իրենք ապրում են իրենց օրենքներով, իշխանությունները դարձան խամաճիկ: Միթե ողբերգություն չէ, երբ օրը ցերեկով ոստիկանության աշխատողի աչքի առաջ հայ կինը` ուսուցչուհին վրաերթի է ենթարկվում, եւ ոստիկանական տեսուչը չի տեսնում մեքենայի համարանիշը, մեքենան չի կալանավորվում: Ես համոզված եմ, որ ինչպես Մկան (Հովիկ Աբրահամյանի-խմբ) եղբոր պարագայում, այս անգամ էլ մեքենայի ղեկին եղել է մի պաշտոնյա կամ օլիգարխ, նրա լակոտը կամ ազգականը: Սա նշանակում է, որ երկրում ոչ մի օրենք չի գործում, երկրում անարխիա է:
Իշխանությունը դարձել է խամաճիկ, եւ աշխարհի հզորները նրան հետ խաղում են: «Գույք պարտքի դիմաց» եւ մյուս ծրագրերը վկայում են նրանց խամաճիկության մասին: Իրենց աթոռին մնալու համար նրանք տալիս են ամեն ինչ` միայն իրենց ձեռք չտան: Բայց սրա ժամանակն էլ է անցել: Խամաճիկների քաղաքական կյանքը շատ կարճ է: Նրանց կիտրոնի նման քամում են, հետո` դեն նետում:
Հակակրիմինալ շարժումը, քաղաքացիական անհնազանդության շարժումը եւ մյուս նախաձեռնությունները նշանակում են, որ օդի պես քաղաքական անհրաժեշտություն է առողջ ուժերի միավորումը: Պետք է ժողովուրդը սթափվի եւ ոտքի կանգնի, ցույց տա իր վճռականությունը: Իշխանությանը սպասարկող ուժերը եւ անձիք հաճախ փորձում են մեր մեջ հակասություններ գտնել: Բայց երբ մարդը անկեղծ է եւ փորձում է պետության համար գործ անել, ես մտածում եմ նրա հետ վաղվա օրը կերտելու մասին: Շատ պիրմիտիվ են այդ հնարքները:
ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ղարաբաղի հակամարտության ներկայիս փուլում, որ ներկայացվում է իբրեւ ակտիվ կամ դինամիկ, մեծ հաշվով աննախադեպ, ամենից դժվար կացության առաջ է հայտնվել հասարակությունը: Մեկ նա լսում է, որ իշխանությունը վաճառքի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
Նոյեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ, որին ուղեկցում էին ԵԽ ՄԻ հանձնակատարի խորհրդական Բոյանա Ուրումովան և ԵԽ երևանյան ...ԼԱՏՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Նոյեմբերի 20-ին-ին պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսը: Նախագահ Զատլերսը նշեց, որ Լատվիան շահագրգռված է բարակեմական ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փորձագետների փաստահավաք խումբը դիմում է Հայսատանում գործող բոլոր հեռուստա և ռադիո ընկերություններին, զանգվածային լրատվության այլ միջոցներին և քաղաքացիներին` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Դրեզդենում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակում է հաղթարշավը: Մեր թիմը 7-րդ փուլում 2,5-1,5 հաշվով հաղթել է Ռուսաստանի հավաքականին: Վճռորոշ է եղել Գաբրիել ...ՆԺԿ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
Նոր Ժամանակներ կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Նոր Ժամանակներ կուսակցությունը գտնում է, որ 2008թ. նախագահական ընտրություններին ակտիվ ընդդիմադիր ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷԼԵԿՏՐԱԳԾԻ ՆԱԽԱԳԻԾԸ
1Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 20-ին հաստատել է Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի տարածքով անցնող հատվածի եւ դրա անվտանգության գոտիների նախագիծը` 290 կմ երկարությամբ, ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ
ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավար Գալուստ Սահակյանը նոյեմբերի 21-ին Ուրբաթ ակումբում հանդես է եկել իր հերթական յուրօրինակությամբ: Երբ լրագրողները նրան հարցրել են ընդդիմության հրապարակած ձայնագրության ...ՍԱՏԱՐԵՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԵՎ ԿՈՒՆԵՆԱՔ ԴՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի համար գլխավորը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, իսկ մնացյալն ածանցյալ են: Այդ մտքի հեղինակը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ...ՆՐԱ ՈՒՆԵՑԱԾԸ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նոյեմբերի 21-ին Ուրբաթ ակումբում խոսելով ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում իր եւ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունների ...ԵՎՐՈՊԱՆ ԵՎՐՈՊԱ, ԻՍԿ ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՆ ԵՆ ԱՆՈՒՄ
ԵԽ մարդու իրավունքի հարցերի հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցի կապակցությամբ հնարավոր գնահատականների վերաբերյալ լրագրողները նոյեմբերի 21-ին Ուրբաթ ակումբում հարց են ուղղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ ...ԼՈՒՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԽԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՍՏՎԵՐՈՒՄ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ
Մեր երկրում ամեն ինչ կա. կա ոստիականություն, որը միայն ինքն իրեն է կարողանում պաշտպանել և չի կարողանում ապահովել մարդկանց անվտանգությունը նույնիսկ Երևանի կենտրոնում, ուր օրը ցերեկով անպատիժ մարդ են ծեծում ...ՄԱՍՆԱԿՑԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԿԱՆ
Սերժ Սարգսյանի նախաձեռնած միջկուսակցական խորհրդակցությունը, Ղարաբաղի հակամարտության թեմայով, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գնահատել է դրական, ասել է, որ դա արտահայտությունն էր Սերժ Սարգսյանի ...«ՄԻԱՑՈՒՄ» ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
Այսօր Միացում նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փոխանցել մի փաստաթուղթ-ծանուցում` «Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների ...ՆԱԽԱԳԱՀԸ, ՏԵՍԵՔ, ԲԱՐԵՀԱՃԵԼ Է ԼՍԵԼ
Ինչպես ասում են, հասանք: Երկար սպասված խորհրդակցությունից հետո, որին մասնակցեցին 50 կուսակցության ղեկավարներ (եւ որտեղից են այդքան բազմացել), հայ քաղաքական գործիչները եզրակացրին` ամենակարեւորը, որ եկանք ...ՎԵՐՋԱՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԸ ԽՈՍԵՑ, ԹԵԿՈՒԶ «ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻ» ՇՈՒՐԹԵՐՈՎ
ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նոյեմբերի 21-ին Տեսակետ մամուլի ակումբում պատասխանել է հայաստանցի լրագրողների հարցերին, մինչ այդ ասելով, թե խոսում ...ԱԹԱՆԵՍՅԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՔԱՆԱՆՅԱՆԻՆ
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նոյեմբերի 21-ին Տեսակետ ակումբում հայտարարել է, թե իր համար անհասկանալի է Հայաստանում ստեղծված “Միացում” նախաձեռնության որոշ անդամների ...ՔԱՆԱՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ
Ես երախտապարտ եմ, որ մեր ընտրատարածքում ԼՂՀ ԱԺ պատգամավոր ընտրված Վահրամ Աթանեսյանն ինձ ընկեր է համարում: Ողջունում եմ նաև հայոց հասարակությանը հուզող արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին ...ԱՆԿԱՅԻ, ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԵՎ ԵԱՀԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՄԱՍԻՆ
2Բուլգակովի Վարպետը եւ Մարգարիտան վեպը ընթերցողների մոտ միշտ տպավորվում է այն դրվագը, երբ տրամվայի վարորդ Անկան մարդ է գցում տրամվայի տակ այն պատճառով, որովհետեւ մտքերն այլ տեղում են: Նա մոռացել էր վառարանի ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՎ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԽՈՍՎԵԼ Է ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: ...ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ Մարդու իրավունքերի պաշտպան Արմեն Հարությունյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ ԱԺ ...ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԴԵՄՈԿՐԱՏ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ
Վաշինգտոն, 20 նոյեմբերի, 2008թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամները հավաքվել էին այս շաբաթ ընտրելու 111-րդ Կոնգրեսում իրենց առաջնորդներին, հաղորդում է Ամերիկայի հայկական ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՀ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՓՈԽՏՆՕՐԵՆԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: ԱՄՀ կառավարիչ փոխտնօրենը Հայաստան է ժամանել ՀՀ ազգային ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԱՅՑԸ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԷՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, ...ԱՄՀ ՊԱՇՏՈՆՅԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը իր ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Աժ նախագահը վստահեցրել ...ՆԱԽԱԳԱՀԻՆ ՃԻՇՏ ՉԷԻՆ ՀԱՍԿԱՆԱ
Այսօր ԵԽ Մարդու իրավունքի հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպմանը խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը խոսել է մարտի 1-ի գործով կալանավորվածների համաներման խնդրի մասին: Հովիկ Աբրահամյանը նշել է, ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Զրուցակիցները քննարկել են մարտի 1-2-ի իրադարձություններն ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔԸ
Նոյեմբերի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Հայոց Հայրենիք, Ազգային վերածնունդ« Մարդու իրավունքներ-96, Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ, Սոցիալ-էկոլոգիական, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՆԱԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Դրեզդենում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական հաղթանակը տարավ Ֆրանսիայի թիմի նկատմամբ` 3,5-0,5: Այսպիսով, մեր թիմն ունի 15 միավոր եւ շարունակում ...
ՀԱՆՍ ԲՈՈՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐ, ԱՂԴԱՄ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏԵՍԵԼ Է, ՈՐ ԱՂԴԱՄԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

ՆՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԻՐԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԻՐԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆԸ ՀԱՎԱՔԵԼ Է 1,178,000 ԵՎՐՈ
- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

