
ԳՈՆԵ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՆ ԳԾԵՐԻ ՀԱՄԱՐ
Երբ Հայաստանում ավարտվեց Լինսիի հիմնադրամի առաջին ծրագիրը, քչերն էին հավատում, թե ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը այնքան միամտություն կունենա, որ դրանից հետո կհամաձայնի ֆինանսավորել Լինսիի երկրորդ ծրագրի աշխատանքը: Քըրքորյանին բավական էր միայն անցնել Երեւանի իբրեւ թե նորոգված փողոցներով, իբրեւ թե սալիկապատված մայթերով, տեսնելու համար, թե ինչ կարող են անել Հայաստանում մոտ 150 միլիոն դոլար նվիրատվության հետ: Երեւանի փողոցներից մի քանիսը նույնիսկ ասֆալտապատվել են միայն Լինսիի առաջին ծրագրի համար նախատեսված ժամկետի վերջին` 2003 թվականի հոկտեմբերի 9-ի գիշերը, որպեսզի հոկտեմբերի 10-ին ծրագիրը լինի ավարտված: Դա պայման էր, որպեսզի հնարավոր լիներ ակնկալել Լինսիի երկրորդ ծրագրի ֆինանսավորումը: Թե ինչ ստացվեց այդ հապճեպությունից, հայտնի է շատերին: Օրինակ, Երեւանի Թումանյան փողոցը, որ հենց այդ վերջին գիշերվա պտուղն է, աչքի է ընկնում պարբերական սողանցքներով, որոնք տարբեր անցքեր են բացում փողոցի մակերեւույթին:
Բայց հանուն արդարության պետք է նկատել, որ միայն Երեւանում չէ, որ մոտ 150 միլիոն դոլարը առնչվեց աճպարարության ազգային դպրոցի լավագույն ավանդույթներին: Բավական հետաքրքիր բան տեղի ունեցավ, օրինակ, Գյումրիի բնակարանաշինության պարագայում: Լինսիի առաջին ծրագրով պետք է կառուցվեր մոտ 4000 բնակարան: Դրանք պետք է կառուցվեին հինգ հարկանի շենքերի տեսքով: Շինարարությունը չէր տեղավորվում ժամկետների մեջ, եւ կայացվեց բավական հնարամիտ մի որոշում` շենքերը կառուցվեցին մեկ հարկ պակաս, որպեսզի հասցնեն ժամկետին շահագործման հանձնել:
Այդ իրավիճակում իսկապես զարմանալի էր, որ Քըրք Քըրքորյանը համաձայնեց Լինսիի երկրորդ ծրագրի համար հատկացնել 60 միլիոն դոլար: Իհարկե, այն տարբերությունը, որ առկա է առաջին եւ երկրորդ ծրագրի փողի միջեւ, ինքնին խոսում է Քըրքորյանի վերաբերմունքի եւ գնահատականի մասին: Բայց ախր 60 միլիոնն էլ ափսոս է, եթե նույնիսկ Քըրքորյանը դրանից շատ ունի: Սակայն կարծես թե մեծահարուստը գլխի է ընկել: Համենայն դեպս Լինսիի երկրորդ ծրագիրը արդեն իսկ հենց իրականացման սկզբում է աչքի ընկնում կիսատ-պռատությամբ: Քըրքորյանը թերեւս փոշմանել է: Ինչի՞ համար` երեւի թե պարզ կլինի ավելի ուշ: Իսկ առայժմ ակնհայտ է, որ ծրագրի իրականացումն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ: Բանն այն է, որ Լինսիի երկրորդ ծրագրի շրջանակում Երեւանում դարձյալ նախատեսվում է փողոցաշինություն: Ծրագրվում էր, որ պետք է նորոգվեր Տիգրան Մեծ փողոցը դրա շարունակությամբ` Արցախի փողոցով մինչեւ Էրեբունի թանգարանին հարող հրապարակ: Հետո Էրեբունի փողոցն ու Արցախը դուրս եկան հաշվից, եւ մնաց միայն Տիգրան Մեծը, մինչեւ կայարանամերձ հրապարակ:
Ինչպես նկատելի է ընթացող շինարարական աշխատանքից, Տիգրան Մեծ փողոցի նորոգում, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Ընդամենը հանվում են տրամվայի գծերը, եւ այդ հատվածն ասֆալտապատվում է: Գուցե ոմանց համար դա փողոցի նորոգում է, բայց հանրության մեծամասնության համար ընդունված է փողոց համարել մի մայթեզրից մինչեւ մյուս մայթեզր ընկած հատվածը:
Ինչն է պատճառը, որ փողոցի «կարկատանը» ներկայացվում է իբրեւ Լինսիի երկրորդ ծրագրով փողոցի նորոգում: Կամ Քըրքորյանը փողը չի տվել եւ Հայաստանի իշխանությունը ստիպված իր փողով մի քանի մետր ասֆալտ է անում, ցույց տալով, թե իբր ամեն ինչ կարգին է ու Լինսն էլ տեղում, կամ էլ փողը տվել է, բայց այդ փողի հետ չար կատակ է խաղացել Հայաստանի տնտեսության երկնիշ աճը: Բանն այն է, որ երբ Հայաստանի կառավարությունը Լինսիի հիմնադրամին էր ներկայացնում երկրորդ ծրագրի բաղադիրչները, ուղղություններն ու անհրաժեշտ փողի հաշվարկը, Հայաստանում դոլարը մոտ 500 դրամ արժեր, իսկ երբ եկել է փողը ծախսելու ժամանակը, դոլարի արժեքն արդեն 370-365 դրամ է, ընդ որում` անկման միտումով: Կամ պետք է դիմել Քըրք Քըրքորյանին, որ փողն ավելացնի, կամ պետք է պակասեցնել աշխատանքի ծավալը, որ հերիք լինի, մանավանդ որ այն շատ անհրաժեշտ է նախընտրական աշխատանքների համար: Եվ այժմ ստացվում է, որ Քըրք Քըրքորյանն իր բարեգործությամբ լուծում է ընդամենը տրամվայի գծերն ապամոնտաժելու խնդիր: Վատ չէ իհարկե, բայց լավ կլինի, որ նրանք, ովքեր տնօրինելու են այդ գծերը, այս անգամ գոնե շնորհակալություն հայտնեն բարերարից առեւտրի նախնական հիանալի պայման ստեղծելու համար, որովհետեւ գծերի ինքնարժեքը շատ ավելի մեծ կլիներ, եթե դրանք ապամոնտաժվեին իրենց հաշվին:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԻՆ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ, ԿԱՄ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԸ
2
Նվիրվում է մինչեւ վերջ խաղացողներին եւ մինչեւ վերջ ընթերցողներին
Նոյեմբերի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին խաղը Երեւանի Արարատի ...ՆՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Ինչ ուզում եք ասեք, սակայն ակնհայտ է, որ Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները կարծես թե տալիս են իրենց շոշափելի արդյունքը: Օրինակ, Երեւանի Ոստիկանության պետի տեղակալն օրերս մամուլի ասուլիսի ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՅՑԸ ԼԱՏՎԻԱ
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Լատվիա: Ռիգայում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Մարիս Ռիեկսինչի հետ էր: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԺԿ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Նոյեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀԺԿ կենտրոնական գրասենյակ և հանդիպել կուսակցության ղեկավար ակտիվի հետ: Ծավալված քննարկման ընթացքում ՀՀ առաջին նախագահը ներկայացրել է Լեռնային ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Դրեզդենում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ուժեղ թիմին 2,5:1,5 հաշվով: Նշենք, որ վարկանիշով Ադրբեջանի թիմը ավելի բարձր էր Հայաստանից, ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԻՐԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
3Այսօր ժամը 10.30 Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում են Հայաստանում գրանցված կուսակցությունների ...ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Միասին շարժման ավելի քան հինգ տասնյակ երիտասարդների հետ: Նախորդ հանդիպման պայմանավորվածության համաձայն, երիտասարդները ՀՀ կառավարության ...ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԴԱՀԼԻՃԻՑ ԵՎ ՄԵԿՆԵԼ ԿԻԵՎ
Այսօր Մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունից առաջինը դուրս է եկել Պարույր Հայրիկյանը: Պատճառը` Հայրիկյանը մեկնում է Կիեւ մասնակցելու գոլոդոմորին նվիրված արարողությանը: Նա ...ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Է ԱՆՈՒՄ
Այսօր հանդիպելով լրագրողներին, Հայ Ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հրապարակել է մի ձայնագրություն, որը պարունակում է մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ...ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Նոր ժամանակներ կուսակցության անդամ Հրաչյա Սարգսյանը, որ ժամանակին անդամակցել էր Հայ Ազգային Կոնգրեսին, այսօր հայտարարել է, որ կասեցնում է անդամությունը ՀԱԿ-ին եւ կրկին անդամակցում Նոր Ժամանակներին: Հրաչյա ...ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ` 13 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13192099 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 ...ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻՆ
Հայ ազգային կոնգրեսի եւ Ժառանգություն կուսակցության համատեղ հայտարարությունը Փորձագետների փաստահավաք խմբի գործունեության մասին Նոյեմբերի 14-ից Փաստահավաք խումբը սկսել է իր աշխատանքը: Առաջին իսկ նիստում ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թամաս Համերբերգի հետ: Հանդիպման ընթացքում Պաշտպանը դրական գնահատեց փաստահավաք խմբի ստեղծումը և նշեց, ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԵՎ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ
Օրերս ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Մաթևոսյանը մի շարք աշխատանքային հանդիպումներ ունեցան Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արիստոմենե Վարուդակիսի, ...ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգը օգոստոսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում որոշ ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել: Մոնիտորինգի արդյունքների ...ԿԱՐԾԻՔՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Նոյեմբերի 20-ին, Կարեն Դեմիրճյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի նախագահի եւ Հայաստանում գրանցված կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ կլոր սեղանը, որի թեման Ղարաբաղի հակամարտության գործընթացի ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՆԻԿՈՅԱՆԻ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նոյեմբերի 18-ին Փաստարկ ակումբում ասուլիսի ընթացքում խոստացել էր, որ երկու օր անց նոր ասուլիսում կներկայացնի լուրջ բացահայտումներ: Նոյեմբերի 20-ին նույն ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՓՈՐՁ
Նոյեմբերի 20-ին Փաստարկ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության կապակցությամբ ստեղծված ...17 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել մասնավոր ու միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագրի համաֆինանսավորման մասին: Ֆինանսների նախարարին հանձնարարվել է կենտրոնական ...300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԱՐՓԱ-ՍԵՎԱՆԻՆ
Հայաստանի կառավարությունն այսօր որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդից 300 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` 2008թ. ընթացքում Արփա-Սեւան թունելի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Հայաստանի կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 4 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Սարուխանյանն ընդդեմ ...
ՀԱՆՍ ԲՈՈՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐ, ԱՂԴԱՄ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՕՐԳԱՆՆԵՐ Է ՏՊՈՒՄ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏԵՍԵԼ Է, ՈՐ ԱՂԴԱՄԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

ՆՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԻՐԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ԵՐԲ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՆԵՂՍՐՏԱԾ ԿԱՊԻՏԱԼԸ ԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

- 1740 Ծնվեց անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Վախճ. 1824 թ.):
- 1854 Ծավալվեց Եզդանշիրի ապստամբությունը՝ ուղղված սուլթանական բռնապետության դեմ:
- 1903 Ծնվեց դերասան Գուրգեն Գաբրիելյանը:
- 1923 Երևանում բացվում է նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան ինքնալիկվիդացիոն համագումարը:
- 1944 Հիմնադրվում է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ):
- 1991 Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս, ԼՂՀ-ի երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

