
ԼԻՆԵԼ ՈՒԺԵՂ, ՆԵՐՈՂԱՄԻՏ ԵՎ ՊԱՏԺԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ
- Ապուշություն է, երբ պատերազմը չավարտած երկրի պաշտպանության նախարարը կուսակցություն է ղեկավարում, աննորմալություն է, երբ ուսուցիչը կուսակցականացվում է: Իսկ այսօր Հայաստանը դանդաղ մտնում է նախընտրական փուլ, դանդաղ որովհետեւ իշխանությունը երկատվում է, նոյեմբերի 24-ին «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը:

Բանախոսի կարծիքով, խորհրդարանի ընտրությանը մոտենալուն զուգահեռ ամենաուշը 2007 թվականի փետրվարին, կձեւավորվեն նախընտրական բլոկներ` 1-2 ռուսամետ, ցանկալի է աջ ուժերըտ միավորվեն մեկ բլոկում: Արամ Մանուկյանի կանխատեսում է. կլիկնի նաեւ արեւմտամետ բլոկ: Իշխանությունները կձեւավորեն երկու միավորում` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի բլոկներ: Սակայն դրանք չեն լինի գաղափարական միավորներ, այլ` երկու կլանների բախում. «գռեհիկ հակաքաղաքական գործընթացներ: Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները զբաղված են մարդաորսությամբ, ինչը իրականում արդյունք չի տալու` մեխանիկական մրցավազք է»:
Արամ Մանուկյանի կարծիքով, սա բացասական ազդեցություն է ունենում ՀՀ քաղաքական ուժերի վրա: Նույն ուժերի վրա նույն բացասական ազդեցություն է ունենում նաեւ հայկական քաղաքական ուժերի այն մրցավազքը, թե «ով է ավելի շատ սիրում ռուսներին, ով ավելի խելոք կենթարկվի, ով ավելի շատ կտրվի», ինչին Արամ Մանուկյանը դեմ է. «ռուսները մեր բարեկամն են եւ մնալու են մեր բարեկամը: Հյուսիսային արջը հզոր է եւ դեռ երկար է հզոր մնալու, բայց դա չպետք է լինի իմ ընտանիքի բարեկեցության կամ երկրիս տարածքային ամբողջականության հաշվին»:
Իսկ արդար ընտրություններ լինելու պարագայում, Արամ Մանուկյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Անդրանիկ Մարգարյանի ընտրվելը բացառվում է. «ինձ 10 րոպեանոց հեռուստաելույթ է
պետք մարդկանց բացատրելու համար, թե ինչու նրանց ընտրել չարժե»: Բայց մարդկանց, հակտապես մարզերին հասու են միայն Հ1, հ2 եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները, որոնք էլ, Արամ Մանուկյանի անձնական դիտարկումներով, մեկ նպատակի են ծառայում` «սպասարկել իշխանություններին»: Սա խնդիրը դժվարացնում է, եւ միակ խոչընդոտը չէ. «կուզեի, որ խոհրդարանում լինեին քաղաքական հայացքների տեր մարդիկ: Բայց դժվար է բանավիճել մեկի հետ ով ունի հաստ վիզ, հաստ գրպան եւ գնում է ընտրությունների»: Արամ Մանուկյանը կարծում է, որ գաղափարական հարթությունում ՀՀՇ-ն տարբերվում է մյուսներից իր հստակ արտահայտած դիրքորոշումներով եւ տեսակետներով` «մեր կոմպլեմենտարիզմը բաց էր, այսօրվա` Ռոբերտ Քոչարյանի կոմպլեմենտարիզմը այլ է` խաբելու, գցելու տարբերակով է»:
Արամ Մանուկյանի խոսքով իշխանություննները խնդիրներ ունեն ոչ միայն դրսին խաբելու արդյունքում, այլ ներսում: «Վատն է այն իշխանությունը, որը իշխանությունը թողնելուց հետո վտանգ է տեսնում: Այս իշխանությունները վաղը ունենալու են մեծ խնդիրներ: Հաջորդ իշխանությունը այնքան հզոր եւ ներողամիտ պետք է լինի, որ ջարդ չանի»: Արամ Մանուկյանը նկատի ունի մարդկային ջարդ: Իհարկե հանցագործություն կատարածները պետք է պատժվեն` լինի դա հոկտեմբերի 27-ի գործ, լայնածավալ ապօրինի շինարարություն, թե «Վանո Սիրադեղյանի դեմ կեղծ ցուցմունք տված մեկը, որ հիմա իշխանության մեջ է», իհարկե հարկեր չվճարողներին պետք է բերել հարկման դաշտ` «խելոքացնել, ինչպես արեց Սահակաշվիլին»: Բայց «մարդկային ջարդը քաղաքակիրթ չէ, ներելը ուժեղի առաքելությունն է, ատելությունը` թույլի, թշվառի: Ատելության վրա ձեւավորված իշխանությունը սպառվում է», համոզված է Արամ Մանուկյանը:
ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՎՐԱ
Նոյեմբերի 17-ի երեկոյան «անհայտ անձանց» կողմից հարձակման է ենթարկվել Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ, hetq.am կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Էդիկ Բաղդասարյանը աչքի է ընկնում հանրային ...ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ
Հայաստանում կա մարդկանց, անկասկած հայրենասեր, նույնիսկ շատ հայրենասեր մարդկանց մի տեսակ, որ խումբ կամ նույնիսկ համախումբ, իսկ գուցե եւ սոցիալական խումբ է կազմում, որ երբ լսում է Ղարաբաղ կամ տարածք հանձնելու ...ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀՈՎԻՎՅԱՆ
Հայ Ազգային Կոնգրեսը սրտանց շնորհավորում է հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկին` Սարգիս Հովիվյանին, ծննդյան 70-ամյակի առթիվ: 1960-ական թվականներին նրա գեղեցիկ ու գրավիչ խաղը մարզադաշտ էր բերում տասնյակ ...ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
5
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամբողջ ընթացքում միշտ էլ եղել են պահեր, երբ իրավիճակը գրեթե բոլորի համար ներկայացել է հանգուցային, վճռորոշ, երբ թվացել է, որ ահա ուր որ է կայացվելու է պատմական ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՐԱՅԶԱՅԻՆ
1Նոյեմբերի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԽԱՂԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
Դրեզդենում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ փուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9 միավորով կիսում է 1-6-րդ տեղերը Ռուսաստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Անգլիայի ...ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2008թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի կողմից ընդունվել է երկու բանաձև` 1609 և 1620: 1609 բանաձևը պահանջում է անհապաղ իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների ...ՔԱՆԱՆՅԱՆԻ, ԱՂԱՅԱՆԻ ԵՎ ՎԱՀՐԱԴՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՇՈՒՐՋ
Գոհունակություն, ուրախություն, բավարարվածություն և առհասարակ, ոչ մտահոգ հոգեվիճակ նկարագրող բառերի օգտագործումը մեզանում այսօր դարձել է բավականին հազվադեպ և խիստ պատասխանատու մի երևույթ: Քանզի, իրոք, ...ԿԱՆԱՉՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Հայաստանի կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով «դատապարտում է «Հետք» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հանդեպ կատարված բռնարարքը: Էդիկ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՐԱԳ ՔՆՆԱՐԿԵԼ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ներկայացուցիչներին` գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ: Տիգրան Սարգսյանը ՀԲ-ի ներկայացուցիչներին ...ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան տիկին Մարգարեթ Թումին /նստավայրը Մոսկվա/: Քննարկելով հայ-ավստրալիական ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն` նախօրեին հարձակման ենթարկված հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ, Հետք ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր ...ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՖԵԴԵՐԱԼԱՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԸ
ՆԱՏՕ իր ձգտումով եւ ներքին անկայունությունների էթնիկ օջախներով, Վրաստանը հանդիսանում է տարածաշրջանային անկայունության օջախ: Այդ մտքի հեղինակը “Հզոր հայրենիք” կուսակցության փոխնախագահ, Ջավախք հայրենակցական ...ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ
“Ջավախք” հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը նոյեմբերի 18-ին Փաստարկ ակումբում կրկին բարձրացրել է Ջավախքի եւ վիրահայության խնդիրները, որոնք շարունակում են մնալ ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԵՑՎԱԾՔԸ
Ինչպես հայտնի է, օրերս Վրաստանում կրկին խնդիր էր առաջացել հայկական եկեղեցու հետ կապված: Դա արդեն բազմաթիվ անգամ կրկնվող պատմություն է, ինչի մասին նոյեմբերի 18-ին Փաստարկ ակումբում հիշեցրել է ՀՀԿ խմբակցության ...ԱՄՀ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵՑ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Նոյեմբեր 17-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատեց 9.2 միլիոն ՍԴՌ-ի (շուրջ 13.6 միլիոն ԱՄՆ-ի դոլար) եռամյա վարկի տրամադրումը Հայաստանի հանրապետությանը` Աղքատության կրճատման և տնտեսական ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՐՑԸ
Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նոյեմբերի 18-ին երեկոյան պետք է լիներ Հանրային հեռուստաընկերության “25 րոպե” հաղորդման հյուրը, սակայն նրան զանգահարել է հաղորդման վարող Արմեն Դուլյանն ...ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻՑ ՀԵՏՈ
Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նոյեմբերի 18-ին Փաստարկ ակումբում հաստատել է, որ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները ստացել են Հայաստանի նախագահի աշխատակազմի ուղարկած հրավերը, որով ...ԼՈՒՐՋ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՆՑ
Նոյեմբերի 20-ին կամ 21-ին ասուլիս է ծրագրում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 18-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Զուրաբյանն ասել է, որ “երկու օր ...Ի ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ
Մարդու Իրավունքների Համաշխարհային Հռչակագրի 60-ամյակի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանությունը ՀՀ Մշակույթի նախարարության համագործակցությամբ ս.թ. նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 10-ը Հայաստանի Ազգային ...ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի Կրթության եւ գիտության նախարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կրթության ազգային ինստիտուտի միջև այսօր ստորագրվեց հանրակրթության ոլորտում հանդուրժողականության ուսուցման և խթանման մասին փոխըմբռնման ...ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ` ՄԵԾ ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ
Ապրում ենք իսկապես բարդ ժամանակներում, միջազգային հանրությունը մի կողմից Ղարաբաղն է ցանկանում վերցնել մեզանից, կամ առնվազն Աղդամը, իսկ հայր Տարիելն էլ ցանկանում է մեզանից վերցնել Վրաստանի հայկական եկեղեցիները, ...ԹՈՒՅԼԱՏՐՎԵՑ ՎԶԵԲ ԵՎ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ» ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ «Արարատբանկի» համակենտրոնացման ...ՊԱՇՏՊԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ
Նոյեմբերի 18-ին հայտարարություն է տարածել մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը, որ վերաբերում է նախօրեին, լրագրող Էդիկ Բաղդասարյանի հետ կապված միջադեպին: Էդիկ Բաղդասարյանին նոյեմբերի 17-ի երեկոյան ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Թուրքիայում, Տրապիզոնից Վրաստան մեկնող տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով մահացել է չորս ուղեւոր, որից երկուսը Հայաստանի, մյուս երկուսը Վրաստանի քաղաքացիներ են: Ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը: Այդ ...143 ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՊԱՀ
Հրապարակվել են երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած հաշվապահների որակավորման այս տարվա ընթացքում հինգերորդ քննության արդյունքները: Համաձայն այդ արդյունքների` հինգ դիմորդ ստացել է որակավորված ...
ՀԱՆՍ ԲՈՈՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐ, ԱՂԴԱՄ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՕՐԳԱՆՆԵՐ Է ՏՊՈՒՄ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏԵՍԵԼ Է, ՈՐ ԱՂԴԱՄԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆԵԼԸ ՀԵՏԵՎԱՆՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ԵՐԲ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՆԵՂՍՐՏԱԾ ԿԱՊԻՏԱԼԸ ԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆԸ ՀԱՎԱՔԵԼ Է 1,178,000 ԵՎՐՈ
- 1823 Կ. Պոլսում վախճանվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Ծնվ. 1738թ.-ին):
- 1853 Սինոպի ճակատամարտը:
- 1908 Ծնվեց Վիկտոր Համբարձումյանը (1908-1996), աստղաֆիզիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ գիտությույնների ակադեմիայի նախագահ: (Վախճ. 1996թ.-ին):
- 1931 Մահացավ Շեքսպիրի թարգմանիչ Հովհաննես խան Մասենյանը:
- 1994 Փարիզի ֆրանսիական 17-րդ պատժիչ դատարանը պատմաբան Բերնար Լուիսի դեմ հարուցված դատավճռի կապակցությամբ հաստատեց, որ 1915 թ. հայ ժողովուրդը մարդկության դեմ գործած մի ոճիրի զոհն է դարձել:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

