
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵԼԸ»
Երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, իսկ քաղաքական կուսակցությունները զբաղված են բարեգործությամբ: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը նոյեմբերի 20-ին Փաստարկ ակումբում այդպես է գնահատել Ազգային Ժողովի պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ակնարկելով «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների գործունեության մասին: Նրան զարմացրել է, որ ազգային արժեքների պահպանման առաքելության մասին հայտարարող Հանրապետականը կազմակերպում է «դեռահաս լեսբուհիների»` ՏԱՏՈՒ խմբի երեւանյան համերգ: «Փորձում են ըստ էության յուրացնել սոցապնախարարության, առողջապահության նախարարության, գյուղնախարարության, ջրմուղի ֆունկցիաները: Եվ դա այն իրավիճակում, երբ քաղաքական մարտահրավերներն ուղղակի ակնհայտ են, այն մարտահրավերները, որոնց պետք է երկիրը դիմակայի», ասում է Հմայակ Հովհաննիսյանը:
Իսկ երկրի առաջ, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, կանգնած է երեք լուրջ մարտահրավեր` Ղարաբաղի խնդիր, Կարս-Ախալքալակ երկաթուղի եւ հայ-ռուսական հարաբերություն, որն ըստ պատգամավորի, ներկայում գտնվում է պատմության մեջ ամենավատ վիճակում: Հմայակ Հովհաննիսյանը նշում է, որ իշխանությունն այդ բոլոր խնդիրների մասին խոսելու եւ դիրքորոշում, որոշակի տեսակետ արտահայտելու, ժողովրդին իր պատկերացումը ներկայացնելու փոխարեն ցանկանում է ստեղծել անորոշության մթնոլորտ, դա ապահովելով ապաքաղաքական գործողություններով:
Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ առկա մարտահրավերները հաղթահարելու միակ տարբերակը 2007 թվականի ընտրությունից առաջ հստակ քաղաքական եւ նույնիսկ աշխարհաքաղաքական ձեւաչափերի ստեղծումն է: «Որպեսզի ժողովուրդը կարողանա կողմնորոշվել: Դա անհրաժեշտություն է, որովհետեւ մարտահրավերները, որոնց պետք է դիմակայի մեր երկիրը, աշխարհաքաղաքական բնույթի են: Եվ այսօրվա վերնախավը, ըստ էության, ամենակերության քաղաքականությունն է որդեգրել: Կոմպլեմենտարիզմը դա աշխարհաքաղաքական ամենակերությունն է, այսինքն ինչպես Վարդան Օսկանյանն է բնորոշել` մի հարցրու, որպեսզի չպատասխանեմ», ասում է Հմայակ Հովհաննիսյանը:
Եթե քաղաքական գործիչն իր առաքելությունը, նպատակը համարում է ոչ թե հանրությանը կողմնորոշելը, այլ ընդամենը հանրության պահանջմունքների վրա խաղալը, ապա այդ դեպքում քաղաքականությունը դառնում է անիմաստ, ասում է Հմայակ Հովհաննիսյանը: «Ժողովրդավարության հիմքը հենց դա է, երբ որ մարդկանց, ժողովրդի ներկայացուցիչներին դարձնում են քաղաքացիներ, երբ որ նրանց քաղաքականացնում են, երբ որ նրանց նախ եւ առաջ հասկացնում են, որ ահա այս հարցերի լուծումից է կախված իր վաղվա օրը, իր անվտանգությունը, սեփական երեխաներին բարվոք պայմաններում կրթելն ու դաստիարակելը», նշում է Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, 2007 թվականի ընտրությանը կա իշխանության ապաքաղաքականությանը հաղթելու շանս, բայց դրա համար ընդդիմությունը պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է ձեւավորել հստակ գաղափարական նախընտրական դաշինքներ: Հակառակ պարագայում, ժողովրդին հացով ու տեսարաններով մարդկանց նվաճելու իշխանական քաղաքականությունը կլինի արդյունավետ, կարծում է Ազգային Ժողովի պատգամավորը, նշելով, որ իշխանության նպատակն է անորոշության միջավայրում վերարտադրվելը:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՔԱՅԼԵՐ
4Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը տարածել է տնտեսական իրավիճակի վերաբերյալ հայտարարություն, որում ասվում է. «Դեռեւս հոկտեմբերի սկզբին Հայ Ազգային Կոնգրեսը հատուկ հայտարարությամբ, իսկ նրա առանձին ...ՎԱՆԴԵԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ
Նոյեմբերի 17-ին, ժամը 10 :15-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի կունենա կոնֆերանս Վանդեի տնտեսական մոդելը թեմայի շուրջ, Ֆրանսիայի Վանդե տարածաշրջանի պատվիրակության մասնակցությամբ, որը գլխավորում ...ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐ, ԱՂԴԱՄ
142
Հայ քաղաքական գործիչները ցանկանում են ժամ առաջ ազատվել Աղդամից եւ Ադրբեջանին վերադարձնել քաղաքը, որը դեռ 15 տարի առաջ սպեկուլյանտների, զինավաճառների, կավատների որջն էր, մի խոսքով` «վերահսկողությունից ...ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆԸ
Վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին ժամանել «Ռոսիա» հեռուստաընկերության լրագրողները «Վեստի նեդելի» ծրագրի համար նյութ նախապատրաստելու նպատակով: Նրանք նյութ են նկարահանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանից մեկնել են Ստեփանակերտ, որտեղ մտադիր են հանդիպել, իրենց խոսքով, Ղարաբաղի «քաղաքական ղեկավարության» հետ: Նույն ժամանակ Ղարաբաղ է մեկնել նաեւ Սերժ Սարգսյանը, ով ...ԱՌԱՋԱՐԿ ԱՂԴԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մինչ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, եւ քաղաքական ուժերին էլ հրահանգում է խոսել Աղդամը հանձնելու նպատակահարմարության մասին, այնուամենայնիվ, նախքան Աղդամը հանձնելը արժե քննարկել ...ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է G-20 ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ
Վաշինգտոնում, Սպիտակ տանը տեղի է ունեցել G-20 հակաճգնաժամային վեհաժողովի մասնակիցների աշխատանքային ընթրիքը վեհաժողովի նախօրեին: Վեհաժողովին մասնակցում են պետությունների ղեկավարներ եւ միջազգային առանցքային ...
ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐ, ԱՂԴԱՄ

ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՕՐԳԱՆՆԵՐ Է ՏՊՈՒՄ

ԵՐԲ ՉԿԱ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ ՓՈԽԵԼՈՒ ՇԱՆՍ, ԲԱՅՑ ԿԱ ԴՐԱՆ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ

ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆԵԼԸ ՀԵՏԵՎԱՆՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒՆ

ԵՐԲ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՆԵՂՍՐՏԱԾ ԿԱՊԻՏԱԼԸ ԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

ՉԵՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ, ԲԱՅՑ ՎՍՏԱՀ ԵՆ
ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՊԵՏՔ Է ՎԱԽԵՑՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ

- 1866 Մահացավ արքունիքի ճարտարապետ և ազգային բարերար Կարապետ Ամիրա Պալյանը:
- 1889 Լոնդոնում ֆրանսերեն լեզվով լույս տեսավ «L'Armenie» (Հայաստան) քաղաքական և գրական ամսաթերթը Մինաս Չերազի խմբագրողթյամբ:
- 1917 Թիֆլիսում կազմվեց Անդրկովկասյան կոմիսարիատը:
- 1932 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր բացումը:
- 1937 Տեղի է ունենում Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

