
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԷՐ ԷԼ ԿԱՐՈՂ ՄՏԱԾԵԼ
«... Ես 2001 թվականից չեմ խոսում փոխզիջումների մասին, ես փոխզիջումների մասին խոսում եմ ընդհանրապես 90-ականների սկզբից: Ես փոխզիջումների մասին խոսել եմ նաեւ այն ժամանակ, երբ մեր ջոկատներին, մեր տղաներին... համոզում էի, որ անհրաժեշտ է վերացնել շատ կրակակետեր, եւ այն ժամանակ էլ ասում էինք, եւ դա որեւէ մեկը չի կարող հերքել, որ այդ կրակակետերի վերացումը եւ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը»: Դա մի հատված է 2005 թվականին Հայաստանի Ազգային Ժողովում Ղարաբաղի հարցի լսումների ընթացքում պաշտպանության նախարարի խոսքից, երբ նա պատասխանում էր լսումների մասնակիցների հարցերին:
Արդյո՞ք Սերժ Սարգսյանն իսկապես փոխզիջումների, այսինքն ազատագրվող տարածքները զիջելու մասին խոսում էր 90-ականների սկզբներին, պատերազմի այն օրերին, երբ մարտեր էին ընթանում այդ տարածքների համար: Նոյեմբերի 15-ին Հայելի ակումբում այդ հարցն է տրվել Ղարաբաղի պատերազմի նախկին հրամանատար Արկադի Կարապետյանին, որը պատերազմական գործողություններում եղել է որոշում կայացնող անձանց շրջանակում:
«Եթե որեւէ զինվորի ասեիր, որ սա գնում ես վերցնես հետո հետ տաս, ինքը չէր գնա: Հո հիմար չի` կյանքը մի հատ է, գնա զոհվի, հետո ինչ որ մեկը տա: Դա մեկ, այսինքն դա շատ պարզ բան է էլի: Իսկ ինչ վերաբերում է մեզ, այն ղեկավարներին, տղերքին եւ այլն, եւ այլն, ընդհանրապես մեր մտքով այդպիսի բան չի անցել», ասում է Արկադի Կարապետյանը: Նա նշում է, որ տարածքներն ազատագրվել են, որովհետեւ դրանք մերն են եղել, ու հենց այդ մտայնությամբ էլ կռվել են հայ զինվորները, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք ընդամենը 40-ականներին են բնակվել այդ տարածքներում եւ դրա համար էլ պատերազմի ժամանակ փախել են, որովհետեւ տարածքն իրենցը չեն համարել, ասում է Ղարաբաղի երկրապահների ղեկավարը:
Արկադի Կարապետյանն ասում է, որ անձամբ իրեն հայտնի չէ «դեռեւս 90-ականների սկզբներին» փոխզիջումների մասին Սերժ Սարգսյանի մտադրությունը: «Այն ժամանակ իրենք այդքան բանը չեն էլ մտածել, ուրիշ տեղից ինչ ասել են, էն էլ արել են: Հիմա նոր է սկսում հետընթաց մտածել, թե այն ժամանակ ինքն ինչ էր անում: Ինքն այն ժամանակ նման բան չէր էլ կարող ասել, ինքն այն ժամանակ շատ, ինչպես ասում են, փոքր էր նման բան ասելու համար», հայտարարել է Արկադի Կարապետյանը:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԴՀԿ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
Նոյեմբերի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Այլընտրանք հասարակական քաղաքական նախաձեռնության կենտրոնական գրասենյակներ: Հանդիպումների ընթացքում ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՅՑԸ ՇՎԵԴԻԱ
Նոյեմբերի 7-8-ը տեղի ունեցան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական հանդիպումները Ստոկհոլմում, ուր նա ժամանել էր Շվեդիաի ԱԳ նախարար Կառլ Բիլտի հրավերով: ՀՀ արտգործնախարարի առաջին հանդիպումը իր շվեդ ...ՍՏՈՐԱԳՐԵՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2007թվականի տարեկան հաշվետվությունը ...ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ
Աշխարհի մի շարք խոշորագույն երաժիշտներ հանդես կգան Երեւանում` բացելով Ջիվան Գասպարյանի մեծարման համերգաշարը: Միջոցառումը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նոյեմբերի 11-ին, ...ԻՐԱՆԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո, երբ Բարակ Օբաման սկսի պաշտոնավարել, դրա արդյունքը կարող է լինել տարածաշրջանի լարվածության թուլացումը: Նոյեմբերի 8-ին Դե ֆակտո ակումբում այդ միտքը արտահայտել է ՀՅԴ ...ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵԼԻ Է ՇԱՀԵԼ
1
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանին լրագրողները նոյեմբերի 8-ին Դե ֆակտո ակումբում հարցրել են, թե արդյոք Հայաստանը շահեց Գյուլի հայաստանյան այցից, թե Թուրքիան: Կիրո Մանոյանն ...ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀՈՒՅՍԸ ԴԱՇՆԱԿՆԵՐՆ ԵՆ
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը նոյեմբերի 8-ին Դե ֆակտո ակումբում ՀՅԴ Բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ խոսել է Ամերիկայի նոր նախագահի ընտրության արդյունքի եւ այդ համատեքստում ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով, Միացյալ Նահանգների նոր նախագահ Բարակ Օբաման նախընտրական շրջանում ստանձնել է հանձնառություն, որը հիմք է տալիս ասելու, թե նա կվարի Ղարաբաղի ինքնորոշման ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ
«Հարավային Կովկաս» տարածաշրջանային վերլուծական ամսագիրը կազմակերպել է հերթական հարցազրույցը Կովկասյան լրագրողական ցանցի ներկայացուցիչների համար: Այս անգամ հյուրն էր Վրաստանի իշխող` «Միացյալ Ազգային շարժում` ...ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ դառնալու կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին. «Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամների անունից կցանկանայի ...ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Սարգիս Հացպանյանը նոյեմբերի 7-ին հարցաքննության է հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որից հետո նրան ձերբակալել են: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել ...
ՄՈՍԿՎԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՆԱՄԱԿԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՐԵՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ՉԵՆ ՏԱ

ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆ

ԵՂԵՔ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԵՏ, ԵՎ ԿԻՇԽԵՔ ՀԱՎԵՐԺ

ՂԱՐԱԲԱՂԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ՉՈՐՍՀԱԶԱՐԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓՈՇԻՆ

ԻՍԿ ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՈ
OԴՆՕԿԼԱՍՆԻԿԻ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼԸ ԱՐԴԵՆ ՓՈՂՈՎ Է
ԶԻՆՎՈՐԸ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՏԵՂԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ
- 1830 Նոր Նախիջևան քաղաքում ծնվեց Ռաֆայել Պատկանյանը: (Վախճ. 1892 թ.-ին):
- 1851 Թիֆլիսում բացվեց ճարտարապետ Գաբրիել Թամամշյանի հայոց թատրոնը, որը գործեց մինչև 1874 թ. հոկտեմբերը:
- 1877 Թիֆլիսում բացվեց Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը:
- 1881 Նոր Նախիջևանի թեմական դպրոցի բացումը:
- 1928 Երևանում տեղի է ունենում Անդրկովկասի անասնաբուժական ինստիտուտի հանդիսավոր բացումը:
- 2000 Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչեց հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից:
- 2000 Հայաստանի Եվրախորհուրդ մտնելու հայցումը հավանության արժանացավ:
- 2000 Ֆրանսիայի սենատը ընդունեց 1915թ. հայկական ցեղասպանության բանաձևը:
- 2001 Մահացավ լուսանկարիչ Մալաք Կարշը: Նա լուսանկարիչ Յուսուֆ Կարշի եղբայրն էր: Մալաք Կարշը ճանաչված էր Կանադական մեկ դոլարի վրա Կանադայի խորհրդարանի իր կատարած լուսանկարի համար: (Ծնվ. 1915թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

