
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԽՆԴԻՐԸ ՄՆՈՒՄ Է ՀՐԱՏԱՊ
- Չնայած այն բանին, որ շատերը ԼՂՀ նախագահի ապագա ընտրության խնդիրը կապում էին երկրի խորհրդարանում սահմանադրության նախագծի ընդունման փաստի հետ, նոյեմբերի 1-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած լսումները իրավիճակի մեջ որեւէ պարզություն չմտցրին: Պատգամավորներն առանց առանձնակի քննարկման եւ բանավեճի ընդունեցին Սահմանադրության նախագիծը եւ այն ներկայացրին հանրաքվեի: Նախագահի ընտրության եւ խորհրդարանի որոշման միջեւ կապի մասին խոսակցությունները որոշակիորեն մնացին ստվերում: Երկիրը պետք է հանրաքվե անցկացնի եւ իմանա ԼՂՀ քաղաքացիների կարծիքը Սահմանադրության վերաբերյալ:

Հնարավոր է ավելի շատ մարդիկ գիտակցեցին, որ նախագահության հետագայի վերաբերյալ Արկադի Ղուկասյանի որոշումը շատ քիչ է կապված Սահմանադրության հետ: Ղուկասյանն ինքն էլ հոկտեմբերի 11-ի իր հայտնի ելույթում երրորդ անգամ չառաջադրվելու վերաբերյալ իր հայտնի որոշումը պայմանավորեց այլ հանգամանքներով, եւ ամենաքիչը Սահմանադրությամբ: Անկասկած է, դերակատարում ունեն քաղաքական խնդիրները, ինչպես ղարաբաղյան, այնպես էլ միջազգային քաղաքականության: Չնայած Արկադի Ղուկասյանի հայտարարության հանդեպ մեծ կասկածի առկայությանը (շատերը մինչ այժմ նրա թիմի գործողություններում նկատում են երրորդ ժամկետի նախապատրաստման աշխատանք), նրա որոշ մերձավոր զինակիցներ ավելի հաճախ են հավաստում, թե գործող նախագահը չի գնա երրորդ ժամկետ: Ավելին, նույնիսկ նախագահի մերձավոր շրջապատում են բանավիճում նոր նախագահի թեկնածության վերաբերյալ:
Այսպես թե այնպես, թե իշխանությունը, թե հանրությունը մոտենում են ԼՂՀ նոր նախագահի ընտրության վերաբերյալ լուրջ բանավեճերի սահմանագծին: Այդ առումով, Լեռնային Ղարաբաղն ունի իր յուրահատկությունը: Նախագահի ժառանգորդի անվանը սպասելու սովորական պրակտիկան այստեղ դժվար թե արդյունավետ լինի: Առաջին հերթին` ԼՂՀ-ն փոքր երկիր է, եւ նախագահի շրջապատի գործիչներին բոլորը գիտեն դեմքով: Իսկ այդ առումով նախագահ Ղուկասյանին հպարտանալու ոչ մի հիմք չկա: Շատերը հենց նրա իսկ շուրթերից են լսել նախագահի նոր թեկնածուի առաջադրման բարդության մասին:
Իհարկե, դա չի նշանակում, որ ԼՂՀ իշխանական համակարգում չկա անցողիկ թեկնածու, ավելի շուտ` այդպիսին չկա Ղուկասյանի մերձավոր զինակիցների շրջապատում: Ներկայիս պետանվտանգության Վարչության ղեկավար Բակո Սահակյանի եւ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի անունների հիշատակումը շատ քիչ բան է ասում ժողովրդին: Դե, իսկ եթե բացասական իմիջ չունեցող այդ մարդիկ հիացմունք չեն առաջացնում, ապա նախագահի շրջապատի մյուս պաշտոնատար անձինք, ինչպես ցույց են տալիս սոցհարցումները եւ դիտարկումները, հենց սկզբից էլ չեն ընկալվում հանրության շրջանում ԼՂՀ նոր առաջնորդի թեկնածության համար:
Տվյալ հանգամանքը վկայում է, որ ԼՂՀ նոր նախագահի պաշտոնում առաջադրվելու եւ հաջողություն ունենալու առավել մեծ շանս ունեն այն գործիչները, որոնք չեն դասվում Արկադի Ղուկասյանի մերձավոր շրջապատի շարքին: Խոսքը միայն ընդդիմադիր գործիչների մասին չէ, այլ նաեւ այն պետական ծառայողների, որոնք պատկանում են այսպես ասած ներիշխանական բարեփոխիչ ընդդիմությանը: Իրերի այդ վիճակը թվում է բնական` ԼՂՀ քաղաքական կյանքի եւս մի յուրահատկության պատճառով:
Այստեղ չկա հետխորհրդային երկրներից շատերին հատուկ իշխանական համակարգի եւ հանրության կտրուկ բաժանում: Այսինքն, ուժերի տեսանելի հակամարտության կողմերն են բարձր պաշտոնյաներն ու իշխանամետ պատգամավորներն իրար հետ, եւ մյուս կողմում` հանրությունն ու պետծառայողները: Տվյալ հանգամանքն անկասկած ստանում է քաղաքական իմաստ: Օրինակը Ստեփանակերտի քաղաքապետի 2004 թվականի ընտրությունն էր, երբ ընդդիմության թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը ստացավ ոչ միայն հանրության, այլ նաեւ պետծառայողների զգալի մասի աջակցությունը, ինչը եւ կանխորոշեց ընտրության ելքը:
Պատահական չէ, որ ներկայում հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում ԼՂՀ ներկայիս փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: Արդեն հիմա ակնհայտ է, որ այդ թեկնածության հանդեպ լոյալություն են դրսեւորում նույնիսկ արմատական ընդդիմադիրները եւ լրատվամիջոցները: Եթե այդ ֆենոմենը դրսեւորի իր օրինաչափությունը, ապա չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղի նոր նախագահի թեկնածության առաջադրումը տեղի ունենա ԼՂՀ հանրության շրջանում ընդլայնված համաձայնության միջոցով: Դա ինքնին հետաքրքիր ֆենոմեն է այնպիսի պետությունների չզարգացած կուսակցական համակարգի ֆոնի եւ սոցիալտնտեսական իրողությունների ֆոնի վրա, ինչպիսին է ԼՂՀ-ն, ինչը հատուկ է միեւնույն վարչակարգի տասնամյա կառավարմանը:
Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի գալիք ընտրությանն ամենեւին էլ վերջին նշանակությունը չի ունենալու Հայաստանի իշխանության եւ քաղաքական ուժերի դիրքորոշումը: Բայց հազիվ թե, Հայաստանի անորոշության ներկայիս իրավիճակում, այդ ազդեցությունը կարող է ունենալ վճռական նշանակություն: Այդ ազդեցության կտրուկ աճ կարող է լինել միայն Արկադի Ղուկասյանի ոչ համարժեք վարքի պարագայում, այն առումով, որ ԼՂՀ-ում երրորդ ժամկետի մասին խոսակցությունները Հայաստանում շատերն ընկալում են իբրեւ Հայաստանի համար նախադեպ ստեղծելու քայլ: Հայաստանում սպասվող համապետական ընտրության ֆոնին այդպիսի նախադեպի հավանականությունը սուր նիհիլիստական վերաբերմունք է առաջացնում ոչ միայն ընդդիմադիր ուժերի շրջանում, այլ նաեւ Հայաստանի հաջորդ նախագահի պոտենցիալ թեկնածուների միջավայրում:
- www.karabakhopen.com
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ 44-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ
Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահը Բարակ Օբաման է: Թեեւ ԱՄՆ նոր նախագահի ընտրությունը դեռ շարունակվում է, այդուհանդերձ արդեն պարզ է, որ Օբաման անհասանելի է դարձել իր հիմնական մրցակից Ջոն Մըկքեյնի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՐԵՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ՉԵՆ ՏԱ
18
Հիմա արդեն, երբ տեղի են ունեցել բավականաչափ արտաքին քաղաքական զարգացումներ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Հայաստանին եւ Հայաստանն էլ այս կամ այն կերպ մասնակցել է դրանց, ընդհուպ Ղարաբաղի հակամարտության ...ԼԱՎ Է ԲՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
Պարզ է, որ Ամերիկան այլեւս նոր նախագահ է ունենալու, թեեւ այս տողերը գրելու պահին դեռեւս հայտնի չէր, թե ով է լինելու այդ նախագահը: Կարդալու պահին ընթերցողի համար այդ նախագահի անունը գուցե արդեն լինի հայտնի: ...ՆՈՒՅՆԻՍԿ ԼԱՎ Է, ՈՐ ՀՌՉԿԱԳԻՐԸ ԿԱ
Բնական է, որ քաղաքական կյանքի առաջին պլանում շարունակում է մնալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, դրա շրջանակում Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն ու ստորագրված եռակողմ հռչակագիրը: ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՐԿՈԶԻԻՆ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ֆրանսիայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպել է Շառլ Ազնավուրի եւ Նիկոլա Սարկոզիի հետ: Հայաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների բանակցութունների օրակարգում հայ-ֆրանսիական ...ԶԻՆՎՈՐԸ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՏԵՂԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ
«Հեղինե Բիշարյան, ձեր տեղը խոհանոցում է»: Այսպես էլ ուզում ես ասել, կարդալով Ռեգնում գործակալության հրապարակած Օրինաց երկիր կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Հեղինե Բիշարյանի կարծիքը: Մեկնաբանելով ...ԵՐԿՐԱՇԱՐԺ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նոյեմբերի 4-ին, ժամը 22.53-ին Հայաստանի տարածքում` Մասիս քաղաքից 7 կմ արեւմուտք տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երեւանում երկրաշարժը ...ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏՈՒՄ ԳՏՆՎԵԼ Է ԴԻԱԿ
Նոյեմբերի 4-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի թիվ 3 առողջարանին հարակից ձորում` Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի, որին հանելու համար անհրաժեշտ է փրկարարների ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ
Այս տարի տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները սկսած 2009թ. հունվարի 1-ից կտուգանվեն 50 հազար դրամով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ տարեվերջ կարճ ժամանակ է մնացել, ուստի տեխզննություն ...ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Սահման քաջաց, զենք յուրեաց Մովսես Խորենացի Ղարաբաղյան հարցի կարգավորումը մտել է վերջնափուլ: Ներկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները գործընթացը կարգավորելու ակտիվություն են ցուցաբերում: Հարավային ...ՍԴՀԿ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՃԱՆԱՉՎԻ
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը շնորհավորագիր է հղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յոհանովիչին, որում ասվում է. «Հարգարժան տիկին դեսպան, սրտանց շնորհավորում ենք ՁԵԶ նոր` 44-րդ Նախագահի ընտրության ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՇՎԵԴԻԱ
ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե նոյեմբերի 6-8-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Շվեդիա: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Շվեդիայի ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆ Է
Մարտի 1-ի իրադարձությունների կալանավորված եւ նաեւ դատարանի վճռով ազատազրկված անձանց հարցի լուծման լավագույն տարբերակը թերեւս համաներումն է, նոյեմբերի 5-ին Երեւանում, Հայելի ակումբում հայտարարել է Ազգային ...ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՏԱՆՈՒՄ Է ԲԱՆԱԿԱՆ ՓՈՒԼ
Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին Հայելի ակումբում խոսել է նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հռչակագրի ...ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԴԱՍՎԵԼ Է ՈՐԱԿԻՆ
Ցավոք, մեզ չհաջողվեց Սահմանադրությամբ սահմանված ժամկետին, այսինքն 2007 թվականի դեկտեմբերին ընդունել Երեւանի մասին օրենքը, նոյեմբերի 5-ին Հայելի ակումբում ափսոսանքով ասել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏ Է ՓՆՏՐՈՒՄ
Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված փաստահավաք խմբի մեջ կոալիցիայի անդամների նշանակումը ուշանում է միայն այն պատճառով, որ խիստ են ներկայացուցիչների համար տրված պահանջները եւ անհրաժեշտ է նշանակել որակյալ ...ԿԽՈՍԻ, ԵՐԲ ԿԻԿՈՍԸ ԾՆՎԻ
Խոսակցություններ են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է կուսակցություն ստեղծել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ խորհրդարանի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի միջոցով: Այդ մասին հրապարակում ...ՀԱՎԱՏՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԱԺ պետաիրավական հարցերի հարցերի հանձնաժողովի Հանրապետական նախագահ Դավիթ Հարությունյանին լրագրողները նոյեմբերի 5-ին Հայելի ակումբում խնդրել են գնահատական տալ օրերս Տոչկա դիսկոտեկում տեղի ունեցած ծեծկռտուքին, ...ԻՆՏԵՆՍԻՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
ԵԽԽՎ ցանկացած նստաշրջան կարեւոր է եւ լուրջ է Հայաստանի համար, քանի որ երկիրը գտնվում է մոնիտորինգի տակ: Այդ մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: ...ՕԲԱՄԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՑՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Մարի Յովանովիչը նոյեմբերի 5-ին Ռեգնումին ասել է, թե ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարակ Օբամայի ընտրությունը չի փոխի Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականությունը եւ այն կլինի ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԶՈՒՍՊ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի 5-ին Երեւանում խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարության հանդիպումների մասին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ասել է, թե ունի զուսպ լավատեսություն: “Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան ...ԱԱԾ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՇԱՏ ԱՐԱԳ. ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել “Հայկական ժամանակ” օրաթերթի հրապարակման հիման վրա: Այդ մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Խոսքը “Հայկական ժամանակի” մեջ այն հրապարակման ...ԿԱՄ ՃԱՆԱՉԵԼ, ԿԱՄ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայ Արիական Միաբանության Գերագույն խորհուրդը, վերլուծելով վերջին շրջանի իրադարձությունները, Սերժ Սարգսյանին «կոչ է անում կամ ճանաչել Արցախ-ԼՂՀ-ի Հայաստանին վերամիավորվելու նախկինում ընդունած երկկողմանի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՕԲԱՄԱՅԻՆ
Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ սենատոր Բարաք Օբամային: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Օբամա, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ ...ԿՏ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԸ ՍՏՈՒԳԱՅՑ ԵՆ ՍԿՍՈՒՄ
...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ
Նոյեմբերի 4-5-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հարտաքին գործերի նախարարության եւ Իրանի արտաքին գործերի նախարարության միջեւ հյուպատոսական հինգերորդ համատեղ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին անձնագրային ...ՄԵԴՎԵԴԵՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԱՀԱՆՋԻ ԿՈՎԿԱՍԻՑ
“Մենք հետագայում էլ նպաստելու ենք հարակից տարածաշրջաններում անկայունության օջախների չեզոքացմանը: Ելնելով գոյություն ունեցող ձեւաչափերի հանդեպ հարգանքից, նպաստելու ենք Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի ...
ՄՈՍԿՎԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՐԵՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ՉԵՆ ՏԱ

ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆ

ՈՒՄ ԿԱՄ ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՂԱՐԱԲԱՂԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ԵՍ ԵՄ ՄՅՈՒՍԸ»

ԻՍԿ ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՈ
OԴՆՕԿԼԱՍՆԻԿԻ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼԸ ԱՐԴԵՆ ՓՈՂՈՎ Է
ԶԻՆՎՈՐԸ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՏԵՂԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ
- 1874 Բացվեց Երևանի նահանգի Արազդայանի ջրանցքը:
- 1892 Կ. Պոլսում վախճանվեց հռետոր և քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանը: (Ծնվ. 1840 թ.-ին):
- 1920 Թուրքերը գրավում են Ալեքսանդրապոլը:
- 1932 Տեղի է ունենում Երևանի երկրորդ հիդրոկայանի հանդիսավոր բացումը:
- 1934 Բացվում է Լենինականի մանկավարժական ինստիտուտը:
- 1958 Գործարկվեց Աթաբեկյանի հիդրոէլեկտրակայանը:
- 1967 Երևանում գործարկվեց էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

