
ԱՂՋԻԿՆԵՐԸ ՈՐ ՉՄԵՐԺԵՆ` ԼԱՎ ԿԼԻՆԻ
Նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոլեգիան ամփոփեց 2005 թվականի եւ 2006-ի առաջին կեսի ընթացքում կատարված սպանության եւ սպանության փորձերի, հրազենով կատարված հանցագործությունների ուսումասիրությունը: Ուրախալի է, որ նկատվում է սպանության եւ սպանության փորձերի նվազում, մտահոգիչ է, որ մարդիկ, անգամ տուժողները առանձնապես չեն վստահում իրավապահ մարմիններին եւ չեն ասում այն, ինչ տեսել են կամ գիտեն:
Այս առիթվ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նկատեց. դիակից ավելի շատ բան ենք իմանում, քան մարդուց, եւ հետո պարզաբանեց. «Դիակից ավելի շատ տեղեկություն ենք ստանում, որովհետեւ այն ձեռք է բերվում փոձաքննություննների արդյունքով, որոնք օբյեկտիվ են: Համաձայն եմ, որ իրավապահները լուրջ աշխատանք ունեն կատարելու, որ ձեռք բերեն հանրության վստահությունը, եւ առաջին անգամը չէ, որ սրա մասին խոսում ենք: Մենք ունենք բացասական, վատ ժառանգություն մնացած Խորհրդային Միությունից: Մեր հետեւողական աշխատանքի ու նաեւ ձեր շնորհիվ պիտի վստահությանը հասնենք: Դրանից կշահի եւ պետությունը, եւ հանրությունը, եւ բոլորս»: Հավանաբար իրավապահների նկատմամբ ոչ պատշաճ վստահությունն է նաեւ պատճառը, որ Հայաստանում սպանության փորձերի բացահայտման ցուցանիշը ավելի ցածր է, քան սպանությունների բացահայտման ցուցանիշը. սպանության փորձերի մոտ 80 տոկոսն է բացահայտվել, սպանությունների` 87 տոկոսը: Դատախազության տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում սպանությունների եւ սպանության փորձերի մեծ մասը կատարում են տղամարդիկ, հիմնականում սուր-կտրող-ծակող գործիքով, քիչ չեն ալկոհոլի ազդեցության տակ կատարված սպանություններն ու սպանության փորձերը. 2005-ին կատարված 55 սպանություններից 9-ի, իսկ սպանության 24 փորձերից 7-ի հեղինակները եղել են անսթափ վիճակում:
Ըստ վիճակագրության, Հայաստանում քիչ չեն նաեւ հարազատների իրականացրած սպանություններն ու սպանության փորձերը: 2006 թվականի առաջին վեց ամիսներին 39 սպանություն է եղել, որոնցից 12-ը կատարել են հարազատները: Սպանության 19 փորձերից 7-ն են կատարել հարազատները: Օրինակ, Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչը հինգ տարվա բացակայությունից` արտագնա աշխատանքից վերադառնալուց հետո իրեն դավաճանելու համար սպանել է կնոջը: Կամ մի երիտասարդ, հերթական անգամ մերժում ստանալով սիրած աղջկանից, նախ կրակել է աղջկա ազգականի վրա, ապա ինքնասպան եղել նրանց աչքի առաջ: «Աղջիկներ, նկատի ունեցեք սա», կատակով նկատեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի խոսքով, եթե իրավապահները օպերատիվ արձագանքեն, եւ հասարակությունն էլ ակտիվ լինի, շատ սպանություններ կամ սպանության փորձեր, մասնավորաբար վրեժի շարժառիթներով դեպքերը հնարավոր կլինի կանխել:
Ընդհանուր առմամբ, 100 000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թվով մեր ցուցանիշը 1999-2006 ժամանակահատվածում 5.2 տոկոսից իջել է 3.9 տոկոս: Այս հարթությունում հավասար ենք Ադրբեջանին` 3.6 տոկոս, Ուզբեկստանին` 3.5, Բուլղարիային` 3.9: Առաջ ենք Ռուսաստանից` 6.7, Ուկրաինայից` 6.7, Ղազախստանից` 11.7, Ֆինլանդիայից` 8.9:
Դատախազությունում գոհ են այլ երկրների հետ համագործակցությունից եւ շարունակում են երկկողմ պայմանագրեր կնքել: Վերջին նման պայմանագրերը կնքվել են Ղազախստանի եւ Լատվիայի հետ: Սակայն այս ոլորտում, մեղմ ասած, տարօրինակություններ են լինում: ՀՀ-ում 1998 թվականին սպանություն կատարած մի ՀՀ քաղաքացի ընդամենը 8 օրում դարձել է ՌԴ քաղաքացի, եւ հիմա մեր դատախազությունը չի կարողանում նրան բերել Հայաստան: ՌԴ չի տալիս. մերժել է մերոնց բոլոր վեց միջնորդությունները: Աղվան Հոսվեփյանը տարօրինակ է համարում այդքան կարճ ժամանակում ՌԴ քաղաքացիություն ստանալը եւ դեմ է, որ այս գործը ուղարկվի ՌԴ իրավապահներին` «այնտեղ նրան կօգնեն ազատվել քրեական պատասխանատվությունից»: Փոխարենը ՌԴ-ն մերոնց է տվել Հայաստանում հանցագործություն կատարած անձանց, այդ թվում եւ Վրաստանի քաղաքացու: Իսկ Թուրքիային մերոնք ավելի շատ են վստահում: Այնտեղ ձերբակալվել են Հայաստանի քաղաքացու սպանած երկու Թուրքիայի քաղաքացի, եւ մեր դատախազությունը այժմ թարգմանում է մեր քաղաքացու սպանության գործը, որ ուղարկի Թուրքիա:
ԻՍԿ ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՈ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ Մոռացված ամերիկյան պիեսում, որ կոչվում է «Իսկ հետո՝ լռություն», ծերուկ Կուպերը, հիսուն տարվա համատեղ կյանքից հետո հրաժեշտ տալով իր կնոջը, ասում է. «ՈՒրախ ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Երեք նախարարների հանդիպման նպատակն էր նախապատրաստել ...ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ ԿԲԵՐՎԻ ՍԿԵՎՌԱՅԻ ՄԱՍՆԱՏՈՒՓԸ
Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավարտ Ս. Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 9-րդ տարեդարձի առիթով: Այդ օրը, ավանդույթի համաձայն, Մայր Տաճար ...ԽՈՍԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Էհուդ Գոլին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Վարչապետը ...ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մելս Հարությունյանը նշանակվել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Դավիթ Սամսոնյանը նշանակվել է Արամավիրի մարզպետի տեղակալ:ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Ռուսաստանի Երիտասարդ գվարդիան` իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական թեւը, այսօր Մոսկվայում ցույցեր է անելու միգրանտների դեմ: Երիտասարդները պահանջում են քշել երկրից միգրանտներին եւ նրանց աշխատատեղերը ...OԴՆՕԿԼԱՍՆԻԿԻ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼԸ ԱՐԴԵՆ ՓՈՂՈՎ Է
Մեծ տարածում ունեցող odnoklassniki.ru կայքում գրանցվելն արդեն փողով է` 1 դոլար: Կայքի ադմինիստրացիան դա պատճառաբանում է նրանով, որ անհրաժեշտություն է առաջացել պայքարել սպամերների դեմ, ովքեր գրանցվելով ...ՀԱԿ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փորձագետների փաստահավաք խմբի մասին Մարտի 1-ի իրադարձությունների անկախ, վստահելի և թափանցիկ հետաքննության անցկացման՝ հայ հասարակության և Եվրոպայի խորհրդի պահանջը կատարելուն ուղղված` հոկտեմբերի 23-ի «Փորձագետների ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 1-ին, Հայացք ակումբում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայ Ազգային կոնգրեսն ու Ժառանգություն կուսակցությունը: Հայտարարությունը վերաբերել է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության ...
ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԹԻԶ ԱՌ ԹԻԶ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՒՄ ԿԱՄ ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ-ՍԵՄՆԵԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ԵՍ ԵՄ ՄՅՈՒՍԸ»

ԻՍԿ ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՈ
OԴՆՕԿԼԱՍՆԻԿԻ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼԸ ԱՐԴԵՆ ՓՈՂՈՎ Է
«ԷՐԳԵՆԵԿՈՆ». ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԴԱՐՁԱՎ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
- 1781 Հաշտության պայմանագիր է կնքվում Հերակլ II-ի և Երևանի խանի միջև:
- 1808 Գեներալ-մայոր Նեբոլսինը գրավում է Նախիջևանը:
- 1864 Թիֆլիսում Խորեն Ստեփանյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Հայկական աշխարհ» պարբերականը:
- 1871 Ծնվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը: (Վախճ. 1928թ.-ին):
- 1877 Կազմակերպվում է Կարսի մարզը, որը հետագայում բաժանվում է չորս օկրուգների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի:
- 1881 Բացվեց Երևանի ուսուցչական սեմինարիան:
- 1899 Մահացավ ազգային ազատագրական շարժումների նշանավոր գործիչ Սերոբ Աղբյուրը (Սերոբ Վարդանյան):
- 1901 Արևմտյան Հայաստանում Անդրանիկի ջոկատի և թուրքական կանոնավոր զորամասերի միջև տեղի ունեցավ Առաքելոց վանքի կռիվը:
- 1911 Ծնվեց գրող Անրի Թրուայան:
- 1928 Լենինականում բացվում է Հայաստանի պետական երկրորդ դրամատիկական թատրոնը:
- 1930 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է ընդունում ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին:
- 1998 Մինսկի խումբը պատրաստեց առաջարկություն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ: Արցախը և Հայաստանը սա ընդունեցին որպես բանակցություների հիմք: Ադրբեջանը սակայն մերժեց այն և հայտարարեց իր նախապայմաններ բանակցությունների համար:
- 1999 Եվրախորհրդի գագաթաժողովը Ստամբուլում երեք կողմերի մասնակցությամբ առաջարկեց Արցախի ճգնաժամի շուրջ բանակցություններ և հրաժարվեց կրկին անգամ հաստատել 1996 Լիզբոնի գագաթաժողովի ժողովի նախագահի չպարտավորեցնող հայտարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

