
ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԿՈՐՈՇՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հազարամյակի մարտահրավերներ ամերիկյան կորպորացիան ամենայն հավանականությամբ կշարունակի Հայաստանի մասով 2006 թվականի համար նախատեսված ծրագիրը: Այդ մասին նոյեմբերի 8-ին հայաստանցի լրագրողներին հայտնել է ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին: Սակայն նա նշել է, որ ծրագրի հետագա ֆինանսավորման մասին որոշում կկայացվի մոտակա օրերին, երբ տեղի կունենա Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի խորհրդի նիստ, ուր նորից կքննվեն ծրագրի մեջ ներառված երկրների, այդ թվում եւ Հայաստանի ցուցանիշները:
«Ինչպես մենք արդեն նշել ենք, Հայաստանի կառավարությանը մի քանի անգամ, ժամանակ է պետք, որպեսզի արդյունքներն ու ցուցանիշները ի հայտ գան ամբողջությամբ, բայց ամենայն հավանականությամբ Հազարամյակի մարտահրավերների ծրագիրը այս տարվա ընթացքում կշարունակի ֆինանսավորումը», ասում է Գոդֆրին, ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչ ազդեցություն կունենա Ֆրիդոմ Հաուզի զեկույցն ու կոչը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գործողության վրա: Ֆրիդոմ Հաուզ կազմակերպությունը կոչ էր արել ԱՄՆ կառավարությանը դադարեցնել Հայաստանի ծրագիրը, քանի որ Հայաստանը չի համապատասխանում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի սահմանած չափանիշներին:
Ֆրիդոմ Հաուզը 2004 թվականին էլ հիասթափված էր, որ Հայաստանն ընգրկվեց այդ ծրագրի մեջ, ասում է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի Հայաստանի ծրագրի ղեկավար Ալեքս Ռասինը: Բայց նա միեւնույն ժամանակ նշում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի եւ հաշվի առնի Ֆրիդոմ Հաուզի տեսակետը եւ զեկույցը: Ռասինը նշում է, որ Հայաստանը 2004 թվականին ընգրկվել է կորպորացիայի ծրագրում, քանի որ համապատասխանում էր պահանջներին, բայց տարիների ընթացքում այդ պահանջները պետք է ավելի բարելավվեն:
«Տարեկան կտրվածքով, Միացյալ Նահանգների Հազարամյակի մարտահրավերների խորհուրդը, որ ղեկավարում է ԱՄՆ Պետքարտուղար Կոնդոլիսա Ռայսը, վերանայում է ցուցանիշները եւ որոշում է կայացվում, եւ մոտակա երկու օրերի ընթացքում այդ ժողովը տեղի կունենա եւ պարզ կդառնա հետագան: Այս պահին, 2007-ի կտրվածքով Հայաստանը շարունակում է մնալ այս ծրագրին համապատասխանող երկիր, բայց կան ցուցանիշներ, որոնք հաշվի են առնվում եւ հատկապես քաղաքական ցուցանիշը, որն այս պահին բավարարում է, բայց կան հետընթացներ, եւ եթե այդ ցուցանիշները չկանգնեցվի, ապա 2008 թվականի համար Հայաստանը գուցե արդեն չհամապատասխանի Հազարամյակի մարտահրավեր ծրագրի չափանիշներին», ասում է Ալեքս Ռասինը:
Հետընթացների շարքում նա նշում է արդարացի կառավարման խնդիրը, ընտրության ազատությունը, մամուլի ազատությունը, 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեի պարագան: «Նախորդ տարի հանրաքվեի ժամանակ որոշ հետընթացներ կային», ասում է Ալեքս Ռասինը:
«Ես պետք է նշեմ, որ այս քաղաքական առումով Հայաստանն ունի բարդություն, դժվարություն, բայց այս ծրագրի նկատմամբ ցուցաբերված նվիրվածությունն իսկապես մեծ է», ասում է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի Հայաստանի ծրագրի ղեկավարը: Նա եւ ԱՄՆ փոխդեսպան Գոդֆրին հուսով են, որ 2007 թվականի ընտրությունը կանցնի ազատ ու արդար եւ կվերհաստատի, որ ԱՄՆ կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել` Հայաստանին ընգրկելով Հազարամյակի մարտահրավերների ծրագրում: Եթե ընտրությունը անցնի վատ, ապա կորպորացիան կվերանայի իր որոշումը եւ կդադարեցնի Հայաստանի ծրագիրը: Դա կարող է լինել ոչ միանգամից, այլ 2007 թվականի նոյեմբերին, երբ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի խորհուրդը կգումարի տարեկան նիստը ու կքննի մասնակից երկրների չափանիշների համապատասխանությունը կորպորացիայի պահանջներին: Այդ դեպքում Հայաստանը կարող է դուրս մնալ 2008 թվականի ծրագրից: Ալեքս Ռասինն ասում է, որ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի Հայաստանի ծրագիրը ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը եւ «իսկապես լավ չի լինի, որ քաղաքական ծրագրերը խանգարեն գյուղերի զարգացման ծրագրի առաջ ընթանալուն»:
ՉԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ԿԱ ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Համարձակվեմ ենթադրել, նույնիսկ պնդել, որ Ղարաբաղի հակամարտության հարցում, մինչեւ տարեվերջ, որեւէ համաձայնություն էլ չի լինի, իսկ եթե որեւէ փաստաթուղթ էլ ստորագրվի, ապա անկասկած առավելագույնն այն մասին, ...ԵՎՐՈՊԱՆ ՈՒՇԱԴԻՐ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ
1
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Ս.Զեհեի փոխանցմամբ Եվրախորհրդի համար ՀՀ դատախազությունը ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՂ ՏՎԵՑ
Հոկտեմբերի 30-ին Համաշխարհային բանկի Տնօրենների խորհուրդը հաստատել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ` Հայաստանի Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար: Լրացուցիչ ֆինանսավորումը ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳ
Նվիրվում է Երեւանի Ռուսաստանի հրապարակում «Հավերժ Ռուսաստանի հետ» թեմայով հավաքված հարյուրավոր մարդկանց եւ Մոսկվայում նոյեմբերի 2-ի եռակողմ հանդիպմանը
Հայ-ռուսական բարեկամությունը բավական ...ՄԵՔԵՆԱՆ ԳԼՈՐՎԵԼ Է ՁՈՐԸ
Հոկտեմբերի 30-ին Սյունիքի մարզի տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.00-ին Գորիս-Տեղ գյուղ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարավային Օսիայի վերջին իրադարձությունները և Ռուսաստանի գործողությունները` կապված այդ իրադարձությունների հետ, կտրուկ փոխեցին Հարավային Կովկասի և ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը, ներառյալ` ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՆՑ ԱՅԴ ՏԵՂՆ Է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Գազպրոմբանկի ներկայացուցիչներին` գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Կազնաչեեւի գլխավորությամբ եւ Գազպրոմբանկ խմբի լիիրավ անդամ ու որպես հարյուր տոկոսանոց ...ԽՈՒՃԱՊԸ ՀԱՄԱՐԵԼ ԿԱՆԽՎԱԾ
Հայ հասարակության մեջ Ղարաբաղի հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ լուծման առնչությամբ կա խուճապային տրամադրություն, որը նկատել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Հրայր Կարապետյանը, ով դաշնակցական ...ԱՌՆՎԱԶՆ ԿՀԱՍՆԵՆՔ ՍԱՍՈՒՆ ԵՎ ԿՄՏՆԵՆՔ ՎԱՆ
Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, թե Ադրբեջանի բանակը մեզանից ամենեւին էլ ուժեղ չէ, մեր բանակը մարտունակ է, եւ եթե Ադրբեջանը պատերազմ ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՌԱԿ ՀԱՐՑՈՎ
Արդյոք Դաշնակցությունն ունի փաստեր ապացուցելու, որ Ղարաբաղի հարցի ոչ հայանպաստ լուծման, Հայաստանի իշխանության համաձայնությամբ տարածքային զիջումների մասին հայկական մամուլի հրապարակումները չեն համապատասխանում ...ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մամուլի Ազգային ակումբը, ԱՄՆ Միջազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ, հոկտեմբերի 31-ին քննարկում էր կազմակերպել, որի թեման կոռուպցիայի դեմ պայքարն էր: Քննարկման հիմնական զեկուցողներն էին ...ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ամփոփելով վերջին իրադարձությունները ՍԻԼ Գրուպ կոնցեռնը, ներկայացնում է իր պաշտոնական հայտարարությունը հետևյալի մասին. Սիլ գրուպ կոնցեռն-ը` աշխատանքային ամբողջ կոլեկտիվի, ինչպես նաև իր կազմում գտնվող և ...«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԱՐՎԻ»
Հայաստանի Մտավորականների ֆորումի Ավագանին և Համակարգող խորհուրդը հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է հետեւյալը. «Մարտիմեկյան նախճիրից հետո, մայիսի 22-ին Մտավորականների ֆորումի ...ԾԱՌԱՏՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ
Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նոյեմբերի 1-ից 15-ը Հայաստանի մարզերում ու Արցախում իրականացնում է մեծամասշտաբ աղբահավաք-ծառատունկեր: Միջոցառումները տեղի կունենան ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷԿՈՒՄԵՆԻԿ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ԲՈԶԵԻ ՎԱՆՔՈՒՄ
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը Բոզեի վանքում Վկայությունների երկինք. էկումենիկ համագործակցության հեռանկարներ թեմայով տեղի կունենա միջազգային Էկումենիկ սիմպոզիում, որը կազմակերպել են Եկեղեցիների Համաշխարհային ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԵՄ
Հայաստանի Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե հոկտեմբերի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել քրեական գործ, համաձայն որի Մուշեղ ...ԾՐԱԳՐԵՐ ՄԱՅՔՐՈՍՈՖԹԻ ՀԵՏ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանին: \"Ուրախ եմ, որ սկսել ենք համագործակցությունը, եւ այսօր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ, ԿԱՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համարվում է առաջնահերթ հարցերից: Թուրքական կողմը ձգտում է ամեն կերպ ներգրավվել խնդրի կարգավորման ...
ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԹԻԶ ԱՌ ԹԻԶ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՈՒՄ ԿԱՄ ԻՆՉ Է ԱԿՆԱՐԿՈՒՄ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ-ՍԵՄՆԵԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ԵՍ ԵՄ ՄՅՈՒՍԸ»

«ԷՐԳԵՆԵԿՈՆ». ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԴԱՐՁԱՎ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

