
ՍՏՎԵՐԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ
Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը նոյեմբերի 1-ին «մրցագորգ» էր հրավիրել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին, առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին եւ նախագահի տնտեսական հարցերի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցին: «Կռվի» նյութը դոլար-դրամն էր: Իսկ կռիվը ստացվեց, իհարկե բանը ձեռնամարտի կամ կոպիտ ու վիրավորական արտահայտությունների չհասավ, ինչպես օրինակ Ազգային Ժողովում, երբ Տիգրան Սարգսյանին պատգամավորներից ոմանք բավական օրիգինալ որակումներ էին տալիս: Արդյունաբերողների եւ գործարարների միությունը պարզապես Տիգրան Սարգսյանին ցանկանում էր բացատրել, որ դրամի անկանխատեսելի արժեւորումը Հայաստանում կարող է սպանել արտադրությունը, քանի որ այն դառնում է անմրցունակ: Սակայն մինչ այդ Տիգրան Սարգսյանն էր փորձում հավաքված գործարարներին ու տնտեսագետներին համոզել, որ դոլարի ֆիքսված փոխարժեքի քաղաքականության պարագայում անգամ մրցունակության խնդիրը չի լուծվի, քանի որ այդ դեպքում գները կբարձրանան, ինչը կազդի սպառման ծավալի վրա: Տիգրան Սարգսյանն ասում էր, որ դոլարի փոխարժեքը տնտեսական աճի անխուսափելի արդյունք է, ինչին իրենց ժամանակին բախվել են այնպիսի երկրներ, ինչպես Ճապոնիան, Սինգապուրը, Չինաստանը:
Կենտրոնական բանկի նախագահը գործարարներին խորհուրդ տվեց մրցունակություն ապահովելու համար ոչ թե արդարացում փնտրել ի դեմս դոլարի փոխարժեքի, այլ գնալ տեխնոլոգիական վերազինման եւ արդիականացման ճանապարհով, անցնել կորպորատիվ կառավարման, բաժնետոմսերի միջոցով ներգրավել լրացուցիչ կապիտալ, դուրս գալ ստվերից: ԿԲ նախագահը նույնիսկ հայտարարեց, որ Հայաստանում չի ձեւավորվում գործարարների այն խումբը, որը կօգնի իշխանությանը պայքարել ստվերի դեմ:
Տիգրան Սարգսյանին ուղղված պատասխանը արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը սկսեց նրանից, որ հայաստանի գործարարները այդքան խելք ունեն հասկանալու համար, որ պետք է արդիականացնեն իրենց արտադրությունը: Վերջին երեք չորս տարիներին հենց դա էլ արվում է, հայտարարեց Արսեն Ղազարյանը: Սակայն այն տատանումները, որոնք Հայաստանում արձանագրում է փոխարժեքը, թույլ չի տալիս մտածել որեւէ մրցակցության մասին: Արտասահմանում պայմանագիր ենք կնքում, մինչեւ հասնում ենք Հայաստան` փոխարժեքի իրավիճակն արդեն փոխված է, ասում է Արսեն Ղազարյանը: Նա նշում է, որ հասկանում են դրամի արժեվորման անխուսափելիությունն ու օբյեկտիվ պատճառները, սակայն խնդիրը այդ գործընթացի տատանողականն ու կտրուկ լինելն է, որը դժվարացնում է որեւէ որոշման կայացում, քանի որ չկա իրավիճակի կանխատեսելիության հիմք:
Արսեն Ղազարյանը նաեւ հայտարարեց, որ հայ գործարարների մի մեծ խավ կա, որը դեմ է ստվերին եւ ամեն ինչ անում է դրա դեմ պայքարելու համար, մինչդեռ կան գերշահույթ ստացողներ, որոնք ստվերում են գործում եւ ոչնչով չեն տուժում փոխարժեքային կամ այլ աճպարարությունից եւ դա այն դեպքում, երբ օրինական դաշտում աշխատողները հայտնվում են տուժողի կարգավիճակում:
Արսեն Ղազարյանը նաեւ հայտարարեց, թե նույն այդ ստվերային գործարարները թույլ չեն տալիս անցում կատարել կորպորատիվ կառավարման եւ բաժնետոմսերի միջոցով լրացուցիչ միջոցների ներգրավման քաղաքականությանը: Ստվերում այնքան փող կա կուտակված, որ նրանք պարզապես կարող են մի օրում կատարել տնտեսության վերաբաշխում, գնելով տարիների ընթացքում ստեղծած այս կամ այն ձեռնարկությունը, նշում է Արսեն Ղազարյանը:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Այսօր Գյումրիում տեղի են ունենում քաղաքապետի եւ ավագանու անդամների ընտրություններ: Առավոտից Գյումրի են ժամանել Ոստիկանության հատուկ նշանակության զորքերը: Ընդհանրապես, Գյումրիում կենտրոնացել են մեծ քանակի ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՈՐԴԻՆ ԴԱՐՁԵԼ Է ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՈՐ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԾՆՎԵՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԵՏ ԵԿԱԾ ԱՐՏԱՀՈՍՔԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԳԱՂՏՆԻՔԸ

ՊԱՐՍՊԱՊԱՏՎՈՒՄ Է ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑԻՆ

ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ

ԴԵՐԻ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԳՆԻ ՈՒ ԱՐԺԵՔԻ ՄԻՋԵՎ

- 1884 Մահացավ Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1963 Մեծ հանդիսավորությամբ նշվում է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

