
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԷ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը, ով նոյեմբերի 1-ին Փաստարկ ակումբում խոսել է հայ-ռուսական հարաբերության որակի մասին, հայտարարել է, թե իրեն չի վախեցնում ընդդիմության մասնատման մասին խոսակցությունը: Արամ Գասպարի Սարգսյանը կարծում է, որ ներկայում այն պահն է, որ բոլոր ուժերը պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումներն ու մոտեցումները, այդ թվում նաեւ արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ: Այդ առումով նա համամիտ չէ, որ արտաքին քաղաքական կողմնորոշումները կարող են դառնալ ընդդիմության մասնատման պատճառ, քանի որ քաղաքական դաշտի այդ հատվածում հստակ ուրվագծվում են ռուսամետ եւ արեւմտամետ ուժերը:
«Ես խնդիր չունեմ գաղափարական մրցակից լինել այն քաղաքական ուժի հետ, որը փորձելու է մեզ համոզել, որ այս ուղղությունը մեր արտաքին հարաբերությունում շատ ավելի ճիշտ է», ասում է Արամ Գասպարի Սարգսյանը:
«Այն, որ պետք է ծրագրերում եւ ընդհանրապես նախընտրական փուլում լուրջ ուշադրություն դարձվի մեր արտաքին քաղաքական կողմնորոշումներին եւ մեր արտաքին քաղաքական դոկտրինին, դա միանշանակ է: Չի կարող երկիրը զարգանալ զբաղվելով միայն ներքին խնդիրներով եւ անտեսելով, թե ինչ է արվում աշխարհում: Դա անհնար է, դա ուղղակի նոնսենս է», կարծում է ՀԴԿ նախագահը:
Ինքն անձամբ, Արամ Գասպարիչը, կարծում է, որ Հայաստանը մինչեւ ՆԱՏՕ գնալու մասին մտածելը, պետք է մտածի, որ Ռուսաստան է գնացել մոտ մեկ միլիոն հայաստանցի, ովքեր այնտեղ ապրում են ու նաեւ պահում այստեղի իրենց հարազատներին: Եթե մենք կարող ենք մեր անվտանգության, ինչպես նաեւ այդ մարդկանց աշխատանքի հարցերը լուծել, դա այլ խնդիր է, ասում է Արամ Սարգսյանը, նշելով, որ այդ հարցերը պետք է քննարկվեն եւ որոշումը կայացվի սթափ դատողությամբ:
Արժե նշել, որ ի տարբերություն նրա, մեկ այլ ընդդիմադիր` Վազգեն Մանուկյանը օրեր առաջ հայտարարեց, որ խորհրդարանի ընտրության շրջանում քաղաքական ուժերը պետք է աշխատեն բանավեճն ու մրցակցությունը տանել առանց արտաքին քաղաքական խնդիրներ շոշափելու եւ նույնիսկ այդ հարցերում պետք է կարողանան գալ ընդհանուր հայտարարի, չդարձնելով նախընտրական թեմա:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԼՈՆԴՈՆ
5
Հոկտմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով կմեկնի Մեծ Բրիտանիա: Նախարար Նալբանդյանը Լոնդոնում հանդիպումներ կունենա Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության պետական ...ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ 51.58 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԱԼԱՎԵՐԴՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Ալավերդու թիվ 11 մանկապարտեզի բացման արարողությունը լայնածավալ վերանորոգումից հետո: Ալավերդու թիվ 11 մանկապատեզը, որ հիմնադրվել է 1974 թվականին, բազմաթիվ սերունդներ է ընդունել ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Անազատության մեջ գտնվելու ամբողջ ընթացքում մենք մեզ երբեք չենք համարել համաժողովրդական պայքարի օբյեկտ, այսինքն չենք համարել, թե մեր ազատության համար պայքարը պետք է լինի Շարժման թիվ մեկ խնդիրը: Քաջ գիտակցել ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
651999թ. հոկտեմբերի 27-ին, գնդակահարվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Կառավարությունը: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ, կառավարության ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԱՉՔԻ ՑԱՆՑԵՆՈՒ ՊԱՇՏՊԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Մեր դարաշրջանը նշանավորող հեռուստացույցի ու համակարգչի ծնունդը պայմանավորված է մարդու, շրջապատող աշխարհից առավելագույն ինֆորմացիա կորզելու ձգտման հետ: Ցավոք մարդկային մտքի այս սքանչելի ստեղծագործություններում, ...ԳՅՈՒՄՐՈՒ ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Հոկտեմբերի 26-ին տեղի են ունենալու Գյումրու քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները: Մենք` Գյումրիում գործող հասարակական կազմակերպությունների լիազորված ներկայացուցիչներս, ...ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՎ ԵՎՍ 3 ՀՈԳԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Հայաստանի ոստիկանության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 24-ին, ժ. 22.45-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց ...ՍՊԱՆԴ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ
Հայաստանի ոստիկանությունը հայտնում է, թե հոկտեմբերի 24-ին, ժ. 20.50-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Կենտրոնական ավտոկայանի տարածքում, Սպանդարյան փողոցում տեղակայված վագոն-տնակում, անհայտ անձանց կողմից արձակված ...ՆՅՈՒՅՈՐՔՑԻ ՀԱՅՈՒՀԻՆ ԾԱԾԿՈՑՆԵՐ Է ՆՎԻՐԵԼ ԻՆՏԵՐՆԱՏԻՆ
Հայաստան համահայկական հիմնադրամը, շարունակելով աջակցել տուն-ինտերնատին, հոկտեմբերի 23-ին սոցիալական օգնության շրջանակներում 220 ծածկոց տրամադրեց ինտերնատի բնակիչներին: Ծրագիրն իրականացվել է նյույորքցի ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՈՐԴԻՆ ԴԱՐՁԵԼ Է ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՈՐ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԾՆՎԵՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԵՏ ԵԿԱԾ ԱՐՏԱՀՈՍՔԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԳԱՂՏՆԻՔԸ

ՊԱՐՍՊԱՊԱՏՎՈՒՄ Է ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ՆՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑԻՆ

ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ

ԴԵՐԻ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԳՆԻ ՈՒ ԱՐԺԵՔԻ ՄԻՋԵՎ

- 1913 Կ. Պոլսում հանկարծամահ եղավ Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանը:
- 1917 Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը (նոյեմբերի 7 նոր տոմարով) Ռուսաստանում:
- 1967 Մահացավ գրականագետ Էդուարդ Տարոնյանը: (Ծնվ. 1896 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

