
ԱՐԴՅՈՔ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
- Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, թե Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին տեղի ունենալիք ընտրություններից հետո Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունները կմեծանան: Ցանկացած նախագահի համար ընտրությունից հետո ավելի հեշտ է լուծել նման խնդիրները, ասել է Յովանովիչը: Դրա հետ մեկտեղ դեսպանը գտնում է, թե ցանկացած հակամարտություն յուրօրինակ է եւ յուրաքանչյուրի դեպքում պետք է փնտրել նոր լուծում. «Այո, կա տարածքային ամբողջականության սկզբունքը, սակայն կան այլ սկզբունքներ նույնպես, այդ թվում բռնություն չկիրառելու, ազգերի ինքնորոշման սկզբունքները»: Ակնհայտ է, որ Ադրբեջանում ընտրություններից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը կարագացվի շատ կենտրոններից: Սակայն ցանկացած արագացում, առաջին հերթին, հղի է ոչ մինչեւ վերջ մտածված որոշումներով եւ սխալ հաշվարկներով: Ամենաակտիվն, ըստ երեւույթին, կդառնա Թուրքիան, որը թայմ-աուտ է վերցրել մինչեւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը: Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդես է եկել հետաքրքիր եւ կառուցողական առաջարկով: Մամեդյարովի խոսքով, Թուրքիայի առաջարկներն արդեն բանակցային սեղանին են: Մենք եռակողմ հանդիպմանը միաձայն հայտարարել ենք, թե թուրքական նախաձեռնությունը շատ հետաքրքիր եւ դրական է, եւ պետք է աշխատենք դրա վրա, այսինքն փորձելու ենք դրա միջոցով հասնել կայունության ու խաղաղության տարածաշրջանում, ասել է Մամեդյարովը: Ադրբեջանական կողմը հարցն այսպես է դնում` նախկին ԼՂԻՄ շուրջ 7 «օկուպացված» շրջանների ազատում, այնտեղից հայկական զորքի դուրսբերում, ադրբեջանցի փախստականների վերադարձ: Դրանից հետո կարելի է անցնել հերթական փուլին: Հայկական կողմը ԱԳՆ մամուլի քարտուղարի մակարդակով հերքել է նման առաջարկների առկայությունը: Սակայն ժողովրդին ու Ազգային ժողովին իր առաջին ուղերձում Սերժ Սարգսյանը պարզաբանումներ չտվեց այս կապակցությամբ եւ չշոշափեց Ղարաբաղյան թեման, սահմանափակվելով «նախազգուշացմամբ», թե պատերազմը դեռ չի ավարտվել: Հնարավոր է, կա ինչ որ բան, ինչ չգիտենք մենք, բայց գիտե Սերժ Սարգսյանը, հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հնարավոր է Թուրքիան հստակ երաշխիքներ է տվել, թե կբացի սահմանը: Հակառակ դեպքում, Վարդան Օսկանյանի կարծիքով, անթույլատրելի է Ղարաբաղի հարցով հայտարարություններ անել առանց Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելու: Ստացվում է, որ մենք Թուրքիային տալիս ենք ամեն ինչ, ինչ նա պահանջել է մեզնից, սակայն նույնիսկ հրապարակային հայտարարությունների մակարդակով չենք ստացել այն, ինչ սպասում էինք նրանից, նշել է Օսկանյանը: Նախկին նախարարն ակնհայտորեն նկատի ուներ Երեւան կատարած այցից հետո Թուրքիայի նախագահ Գյուլի այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը խոստացել է վերադարձնել տարածքները: Հնարավոր է, ի նկատի է առնվել նաեւ Սերժ Սարգսյանի առաջարկն այն մասին, որ Ադրբեջանը ներդրումներ կատարի Ղարաբաղում: Ի դեպ, Ղարաբաղում Սերժ Սարգսյանի առաջարկն ընկալել են որպես կատակ: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մամուլի ասուլիսում նշել է, թե ադրբեջանական ներդրումների մասին Սարգսյանի խոսքը կարելի է համարել կատակ: Ներդրումները բացառվում են այն պարզ պատճառով, որ ղարաբաղյան հարցը լուծված չէ: Եւ անհրաժեշտ է կառուցել ինքնաբավ եւ պաշտպանված պետություն, ասել է նա: Ընդ որում, Ղարաբաղում սկսել են ցուցադրաբար զբաղվել Նոր Շահումյանի շրջանով (նախկին Քելբաջար): Դա նախկին ԼՂԻՄ շուրջ 7 շրջաններից մեկն է, որ Ադրբեջանը պահանջում է վերադարձնել: Ստեփանակերտում, դատելով ամեն ինչից, այդ պահանջներին համաձայն չեն: Հակառակ դեպքում ինչու պետք է ԼՂՀ կառավարության նիստը մեծամասամբ նվիրվեր նրան, որ հայտարարվեր Նոր Շահումյան շրջանում վերականգնողական աշխատանքներն արդյունավետ դարձնելու մասին: Ադրբեջանում ընտրություններից հետո ամեն ինչ կսկսվի նորից, ասում են Ղարաբաղում: Եթե, իհարկե, Թուրքիային եւ Հայաստանին հաջողվել է պայմանավորվել հիմնական դիրքորոշումների շուրջ: Եթե դատենք փաստերով, պետք է ենթադրել, որ պայմանավորվել, այնուամենայնիվ, չի հաջողվել: Սերժ Սարգսյանը Կարս-Գյումրի երկաթուղու հատվածի վերականգնման մասին հայտարարության փոխարեն խոսում է Իրան-Հայաստան երկաթուղու եւ այլընտրանքային ավտոմայրուղու կառուցման մասին, որը Հայաստանը կկապի Վրաստանի ծովափերի հետ 5 ժամում: Ճիշտ է, Երեւան ժամանած ռուսաստանյան պաշտոնյաները հայտարարել են, թե կսկսեն երկաթուղու Գյումրիի հատվածի վերականգնումը, սակայն դա Հայաստանի իշխանության պաշտոնական հայտարարությունը չէր: Ըստ երեւույթին, հայ-թուրքական «ջերմացումը» հետաձգվել էմինչեւ լավ ժամանակներ: ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Հոկտեմբեր 06, 2008ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՂԱՐԱԲԱՂԻ
12
Հարավային Օսիայի առիթով վրաց-ռուսական ռազմական բախումից հետո, մինչեւ հիմա, հայաստանցի փորձագետներ եւ տարբեր քաղաքական գործիչներ իրենց ելույթներում կարծես թե հայրենիքի առաջ պարտք են համարում ասել, թե տեղի ...ԴԵՊԻ ՀԱՅՔ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 20 միլիոն դրամ հատկացրեց «Դեպի Հայք» հիմնադրամին` սփյուռքահայ երիտասարդներին Հայաստան բերելու, Հայաստանում իրենց հայրենակիցների հետ շփվելու, Հայրենիքը բազմակողմանիորեն ճանաչելու համապարփակ ...ԱՐԴՅՈՔ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, թե Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին տեղի ունենալիք ընտրություններից հետո Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունները կմեծանան: Ցանկացած ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախագահ Իլհամ Ալիեւին սպառնացող միակ վտանգը ընտրությունների օրը ընտրողների ցածր ակտիվությունն է: ԲՈՅՈՒԿԱԳԱ ԱԳԱԵՎ, Բաքու Ադրբեջանը պատրաստվում է նախագահական ընտրություններին, սակայն շարքային քաղաքացիների ...ԵԵԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Հոկտեմբերի 6-11-ը Կիպրոսում, տեղի Ուղղափառ Եկեղեցու հյուրընկալությամբ կգումարվի Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) Կենտրոնական կոմիտեի 2008 թ. աշնանային հերթական նստաշրջանը, որի ընթացքում ԵԵԿ բոլոր ...ԱՅՍՕՐ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Այսօր ժամը 17-ին հայտնի կդառնա Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի անունը: Տրանսպորտի եւ կապի նախարարությունում կբացվեն մրցութային փաթեթները: Հիշեցնենք, որ բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության ...ՆԵՏՎԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.18-ին Արագածոտնի մարզից ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երեւանյան եւ Նարեկացու փողոցները միացնող կամրջից մարդ է նետվել ձորը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 12.35-ին ձորից ...ՇՐՋՎԵԼ ԵՆ ՎԱԳՈՆՆԵՐ
Հոկտեմբերի 4-ին Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ե/գ Մասիս կայարանում գնացքի վագոններ են շրջվել եւ տեղի է ունեցել բենզինի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել Արարատի մարզային վարչության փրկարարական ...1,58 ՄԻԼԻՈՆ ԵՎՐԱ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը 1,58 մլն եվրո կտրամադրի հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի բարելավման համար։ Համապատասխան համաձայնագիր է ստորագրվել հոկտեմբերի 1-ին Վիեննայում ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՍԿՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՑ
1Այսօր Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է եկեղեցի կառուցել ԱԺ տարածքում: Պատգամավորն ասել է, թե նման նախաձեռնությամբ ...ԵՐԲ ԿՈՐՉՈՒՄ Է ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՆՔԸ
Ինչքան է դեգրադացվել կամ բթացել հասարակության ներքին ձայնը և կամ ինչպես կարելի է վախի մեջ պահել մի ամբողջ բնակչության, որտեղ մարդու աչքի առջև խախտվում են իր բոլոր իրավունքները, իսկ նա մերթընդմերթ շշնջում, ...ԶՈՐԱԿՈՉԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՓՈՍԻՆ
“Զինվորական ծառայության մասին” օրենքում փոփոխություն մտցնելու համար խորհրդարանին առաջարկ ներկայացնելու պարագայում, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովն առաջարկ ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հյուրընկալել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին: Նախարարը դեսպանին ներկայացրել է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական ...ԲԱՑՎԵՑ ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Կոնվերս Բանկ ՓԲԸ-ի Արտաշատ մասնաճյուղի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը: Արտաշատ մասնաճյուղը ևս նախորդների նման վերակառուցված է ժամանակակից ոճով և հաճախորդների համար հարմարավետ ...ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՄԵՆԱՄԵԾ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ
Քիչ առաջ Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվել են բջջային կապի 3-րդ օպերատորի մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունների գնային առաջարկների փաթեթները: Ըստ այդմ, ֆրանսիական Orange (France ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՎ ԵԱՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՀՍԿԵՆ ԲԱՆԱԿԻ ՎԻՃԱԿԸ
1ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը եւ Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որ վերաբերում է բանակում իրավիճակի ...ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ԿՍՏԱՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
Հոկտեմբերի 6-ին Երեւանում կայացել է Հայաստանի բբջային կապի երրորդ օպերատորի համար մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում կառավարական հանձնաժողովը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի ...ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԸ
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՐԲԵՔ ԷԼ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ ՀԱՐԳԻ ՉԻ ԵՂԵԼ
1
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների մասին, ասել է. «Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը: Անկեղծորեն ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13_ԻՆ ԻՐԱՆԸ ԳԱԶ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Արմինֆո գործակալությունը տեղեկացնում է, թե հոկտեմբերի 13-ին Իրանը կսկսի գազ մատակարարել Հայաստանին: Իր հերթին, դրա դիմաց Հայաստանը էլեկտրաէներգիա կմատակարարի Իրանին: 2009 թ. մատակարարվող գազի ծավալը կկազմի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ` 1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՎՈՐ ԿՈՒՅՍԵՐ ԵՆ, ԹԵՐԵՎՍ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿ ՍՐՃԱՐԱՆԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՂԱՐԱԲԱՂԻ

ՑԱՎԻՆ ՎԱՐԺՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԸ

ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է 11 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԴՐՎԱԳ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

ԻՆՉ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՑԵ ՍՈՎՈՐԻ ՍԿՍԵԼ «ՄԱՆՐ ԳՈՐԾԵՐԻՑ»
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՆՃԵՐԻ ՀԱՄԱՐ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- -69 Տիգրանակերտի ճակատամարտը:
- 640 Դվինի գրավումը և կողոպուտը արաբների կողմից:
- 1827 Ստեղծվում է Երևանի ժամանակավոր վարչություն:
- 1928 Տեղի է ունենում Երևանի բանվորական համալսարանի հանդիսավոր բացումը:
- 1935 Մահացավ արևելահայ մանկագիր Խնկո Ապերը (Աթաբեկ Խնկոյանը): (Ծնվ. 1870թ.-ին):
- 1940 Բացվում է Երևանի բուսաբանական այգին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

