
ՍԿԻԶԲ ԴՐՎԵՑ ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ
- Հոկտեմբերի 2-ին Հայաստանի քաղաքական կյանքում, համաձայն Սահմանադրության 55-րդ հոդվածի, դրվել է խորհրդարանին եւ ժողովրդին ուղղված նախագահական ուղերձի ինստիտուտի հիմքը: Խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում առաջին ուղերձը խորհրդարանին եւ ժողովրդին ուղղել է Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա է եղել 114 պատգամավոր, որոնց թվում, ի դեպ, բացակայում էր օրինակ Տիգրան Թորոսյանը: Նիստին ներկա էր նաեւ մարդու իրավունքի պաշտպանը, կառավարությունը վարչապետի գլխավորությամբ: “Այսօր, դնելով այս ավանդույթի սկիզբը, ես հայտարարում եմ, որ այսօրինակ ուղերձներն ունենալու են հստակ պարբերականություն: Ամեն անգամ միասին ենք ամփոփելու մեր երկրի անցած ճանապարհը, եւ առանձնացնելու խնդիրները, որոնց շուրջ պետք է մեկտեղենք մեր ջանքերը”, հայտարարել է Սերժ Սարգսյանը, ուղերձի ինստիտուտը համարելով հանրային երկխոսության կարեւոր մեխանիզմ, դրան վերաբերելու է առանձնակի լրջությամբ: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մուտք է գործել իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ պետք է համարժեք եւ պատրաստ լինել նոր աշխարհի մարտահրավերներին, նոր խնդիրներին ու նոր պահանջներին: “Իրավիճակը մեր շուրջ, եւ մեր պետության մեջ այլեւս նախկինը չէ: Նախկինը չէ, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, չի նշանակում, որ մենք մեր բոլոր մոտեցումներում պետք է գնանք արմատական փոփոխությունների: Ճիշտ հակառակը: Այսօր, մենք կարողանում ենք արձանագրել այն փաստը, որ տարիների ընթացքում, մեր երիտասարդ երկիրը սովորել է ամուր կանգնել իր հիմքերին, նույնիսկ ընդգծված անբարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում: Այս նույն իրավիճակում, դրական փոփոխությունները դառնում եւ դառնալու են կյանքի նորմ”, ասում է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, հասարակության յուրաքանչյուր անդամի մեջ պետք է ամրապնդվի այն ընկալումը, որ պետությունն իր պաշտպանվածության համար է, եւ որեւէ երկիր այդ արդյունավետությամբ չի պաշտպանելու իր իրավունքը, որքան իր հայրենիքը: “Այո, մեր քաղաքականությունը այսուհետ եւս լինելու է կայուն, իրատեսական եւ հավասարակշռված, բայց մենք պետք է արմատից մերժենք լճացման որեւէ հնարավորություն որեւէ ոլորտում: Ես չեմ բացառում, որ մենք կարող ենք սխալվել, քանզի չի սխալվում այն իշխանությունը, որը պարզապես ոչինչ չի անում: Ես չեմ բացառում, որ մեր առանձին որոշումներ կարող են իրատեսականության պակաս ունենալ, բայց հաջողության չի կարող հասնել որեւէ իշխանություն կամ անհատ, որն անկարող է երազել, որն անկարող է տվյալ պահին ընկալվող իրատեսականության սահմանից անդին քայլ անել, իր քայլերով մեծացնել այդ նույն իրատեսականության սահմանները: Մենք լինելու ենք նախաձեռնող, բոլոր արատավոր երեւույթների հանդեպ մենք լինելու ենք նախահարձակ, մեր քաղաքականությունը լինելու է ստեղծագործ քաղաքականություն, իսկ մեր երկիրը` դինամիկ եւ ճկուն երկիր”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, մենք պարտավոր ենք այդպես լինել: Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը ունեցել է ձեռքբերումներ, սակայն այն, ինչը չի բավարարում իրեն, դա հատվածականությունն է: Նրա խոսքով, մասերը պարտավոր են ծառայել ամբողջին, ոչ թե լինեն իրար անհաղորդ: Ըստ նրա, յուրաքանչյուր նվաճում միայն ամբողջի մեջ է նվաճում, յուրաքանչյուր հաջողություն միայն ամբողջի մեջ է արժեքավոր: “Գիտեք որն էր Չինաստանի հաջողության բանալին վերջին օլիմպիական խաղերում: Վստահ եմ, որ շատերը գիտեն: Համընդհանուր նպատակադրում, համընդհանուր նվիրում, հաղթանակ: Սա էր հաջողության շատ պարզ բանաձեւը: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում մարդիկ իրական հրաշք գործեցին: Հիշում եք այն չին ծանրորդին, ով կրկնեց համաշխարհային ռեկորդը, բարձրացնելով տվյալ պահի համար հաղթական ծանրաձողը, բայց մրցավարները չհաշվեցին: Ինչ արեց նա: Հաջորդ մոտեցումով նա նորից բարձրացրեց իր ողջ կյանքի համար ամենից ծանր քաշը: Կարծում եք մկանների մարզվածությունն էր պատճառը: Ոչ: Գաղտնիքը այ այստեղ էր` մարդկային գիտակցության մեջ, մատով իր գլուխը ցույց տալով ասաց Սերժ Սարգսյանը: “Եվ հենց դրա մասին է, որ ես խոսում եմ: Համոզված եմ, հայկական հրաշքի բանաձեւն էլ նույնն է”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, ամեն ինչ լավ կլինի, ոչինչ անհասանելի չի լինի, երբ ամեն առավոտ, իշխանություն թե ընդդիմություն, պաշտոնյա թե գործարար, տատիկ թե պապիկ, զինվոր թե մայր, արթնանան նաեւ հանուն երկրի վերելքի գործելու նպատակադրմամբ: “Վերելք ապրող Հայաստան, ահա թե որը պետք է լինի, մեր բոլորի գերնպատակը”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա ասել է, թե իր հաջորդ ուղերձները կլինեն տարբեր ոլորտներում որոշակի ժամանակի ընթացքում արձանագրած զարգացումների ամփոփման եւ նոր մոտեցումների ամրագրման տրամաբանությամբ, իսկ առաջին ուղերձով ինքն այլ կերպ կվարվի եւ կխոսի մի քանի հարցերից, որոնց ուղղությամբ, ըստ Սերժ Սարգսյանի, հանրությունը պարբերական ազդակներ է ստանալու նախագահի նստավայրից: Այդ մի քանի հարցերը Սերժ Սարգսյանը բաժանել էր գլուխների` մեր եւ աշխարհի մասին, մեր եւ մեր տնտեսության մասին, մեր եւ մեր գործունեության մասին, մեր եւ մեր խնդիրների մասին, մեր եւ ապագայի մասին: Մեր եւ աշխարհի մասին Ըստ Սերժ Սարգսյանի, Հարավայհին Օսիայի շուրջ տեղի ունեցածը եւ դրան հաջորդած զարգացումները սթափեցրել են շատերին: Մեզանից պահանջվում է ոչ միայն իրավիճակի գնահատում, այլ հեռահար նպատակներ հետապնդող քայլեր, ուժերի համախմբում, նոր մոտեցումներ եւ լուծումներ: Սերժ Սարգսյանի կարծիքով, պատերազմը Հայաստանի համար դեռ չի ավարտվել, քանի դեռ չի ավարտվել սպառազինությունների մրցավազքը, քանի դեռ “մենք բոլորս չենք շնորհավորել Ադրբեջանի եւ Ղարաբաղի նախագահներին, նրանց կայացրած կամային որոշման համար”: “Նայեք մեր շուրջը, արտաքին վտանգները մեզանում չեն նվազել: Բայց արդյոք անգամ վերջին իրադարձություններից հետո մենք լիովին սթափվել ենք: Հուսով եմ, որ սթափվում ենք”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է, թե դեսպաններին օրեր առաջ կոչ է արել առավել ջանք թափել աշխարհին Հայաստանը պատշաճ ներկայացնելու համար, բայց դա քիչ է: Աշխարհում կա տասը միլիոն հայ, եւ պետք է լինի տասը միլիոն դեսպան: “Ներկա տեղեկատվական պատերազմներում սա է նավթադոլլարների դեմ մեր միակ հակակշիռը: Եվ մենք կհակակշռենք, եթե լիովին սթափվենք”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: Մեր եւ մեր տնտեսության մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մեզ համար եկել է գերծրագրերի ժամանակը: Նա հայտարարել է, որ թե ներքին, թե արտաքին ներդրողները պետք է գիտենան երեք կարեւոր բան, որ Հայաստանը առաջիկա ամիսներին սկսելու է կառուցել նոր ատոմակայան, առաջիկա տարիներին կառուցելու է Իրան-Հայաստան երկաթուղին, առաջիկա ամիսներին ստեղծելու է համահայկական բանկ: “Կկարողանանք”, հարցնում է Սերժ Սարգսյանը, ինքն էլ պատասխանում, որ կկարողանանք, եթե միասին գործենք: Մեր եւ մեր գործելաոճի մասին Սերժ Սարգսյանը ընդգծել է Ազգային Ժողովի դերի բարձրացման կարեւորությունը, հույս հայտնելով, որ ԱԺ նոր նախագահը կանի այդ բանը: “Ես այս գործում հաջողություն եմ մաղթում քեզ”, Հովիկ Աբրահամյանին է դիմել Սերժ Սարգսյանը: Նա հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է Ազգային Ժողովում ներդնել նախագահի հատուկ ներկայացուցչի ինստիտուտ: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բարձրացնելու են Անվտանգության Խորհրդի դերը, այն դարձնելով բաց, թափանցիկ, եւ այնտեղ քննարկելով պետության եւ հասարակության կյանքի համար կարեւորագույն բոլոր հարցերը: Սերժ Սարգսյանը հայտարարել է կուսակցությունների դերը կառավարման գործում բարձրացնելու մասին: Նա հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է պաբերական խորհրդակցություններ անցկացնել կաեւորագույն հարցերի շուրջ, եւ այդ խորհրդակցություններին հրավիրել կուսակցությունների ներկայացուցիչներին: Նրա խոսքով, կարեւոր է կառավարման գործում հասարակության դերի բարձրացումը, ինչը անելու են հանրային խորհրդի ձեւավորման միջոցով: Մեր ու մեր խնդիրների մասին Այս գլխում, Սերժ Սարգսյանը խոսել է 2009 թվականի բյուջեի մասին, հիշեցնելով, որ խորհրդարանը շուտով սկսելու է բյուջետային քննարկումները: “Դրանք զուտ թվեր չեն: Ես հորդորում եմ Ազգային Ժողովին բյուջետային քննարկումները դարձնել մեր կյանքի բոլոր ոլորտների զարգացման շահագրգիռ ծրագրային քննարկումներ: Եթե մենք հայտարարել ենք, որ մինչեւ 2012 թվականը վերացնելու ենք երկրաշարժի հետեւանքների վերացումը, ապա եկեք յուրաքանչյուրս մեզ համար պատասխանենք այն հարցին, թե այս եկող տարվա բյուջեն դեռեւս առկա խնդիրների որ մասն է լուծելու, եւ որ մասն է մնալու, ինչ համամասնությամբ է մնացյալն իրականացվելու հաջորդ տարիների ընթացքում: Մենք հինգ տարվա համար ունենք նպատակային ցուցանիշներ տարբեր ոլորտների համար` առողջապահության, կրթության, անվտանգության, սոցիալական խնդիրների, եւ մյուս ոլորտների համար: Եկեք հասկանանք, թե հաջորդ տարվա բյուջեով այդ նպխատակներին հասնելու ճանապարհի որ հատվածն ենք անցնելու եւ ինչպես ենք անցնելու մնացյալ հատվածը: Եկեք հասկանանք ինքներս, եւ ներկայացնենք մեր ողջ հանրությանը: Եվ խնրում եմ, եկեք միշտ հիշենք մի պարզ ճշմարտություն` մեզանից բացի, մեր խնդիրները ոչ ոք չի լուծելու”, ասում է Սերժ Սարգսյանը: Մեր եւ մեր հասարակության մասին Ըստ Սերժ Սարգսյանի, անհնար է կառուցել զարգացած պետություն եւ հասարակություն, առանց փոխելու մեր հասարակական հարաբերությունների որակը եւ առանց պայքարելու կոռուպցիայի դեմ: Նրա խոսքով, այդ ուղղությամբ պետք է ձեռնարկել կտրուկ քայլեր: “Հետեւողականորեն մենք պիտի փոխենք այն մշակույթը, ուր վաստակելու եւ բարգավաճելու ուղին կեղտոտ անընդունելի միջոցներով եւ զարտուղի ճանապարհներով, առողջ մրցակցությունից խուսափելն է, որ ամենամեծ տաղանդը մրցակցությունից խուսափողի ճարպկությունն է, եւ որը հիմքից խարխլում է երիտասարդ հայոց պետությունը: Միասին պետք է կառուցենք երիտասարդ, հնարամիտ անձանց հասարակություն, ուր կոռուպցիան տեղ չունի, ուր կոռուպցիան անշահավետ եւ անտրամաբանական է”, հայտարարում է Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը փոխելու է դեմքը, անցնելու են անզիջում եւ կոշտ միջոցների, քրեականացնելու են կոռուպցիայի դրսեւորումները Նրա խոսքով, այսօր այլընտրանք չունի սոցիալական արդարության վերականգնումը: Նրա խոսքով, անելիք կա թե պետական, թե մասնավոր հատվածում: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ձերբազատվելու են անբարեխիղճ պաշտոնյաներից, իսկ կառավարման համակարգում պաշտոն պետք է ունենա միայն հանուն հանրային շահի գործող ծառայողը: “Անձանց օրինական պաշտպանությունը եւ դրան ուղղված օրենքի գերակայության ապահովումն այլեւս դրան ուղղված քաղաքական կարեւորագույն խնդիրներ են: Խորհրդային դարաշրջանում ձեւավորված եւ մեր իրողության մեջ ցավալիորեն արմատավորված հեռախոսային արդարադատությունը պետք է աներկբայորեն վերանա, տեղի տալով մեր ամուր քաղաքական կամքին: Պետք է կարողանանք արմատավորել իրավունքի գերակայության վրա խարսխված անկախ արդարադատություն”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա հայտարարել է, որ այդ առումով հաջողություն հնարավոր է միայն պետության եւ հասարակության համատեղ ջանքի միջոցով Մեր եւ ապագայի մասին Սերժ Սարգսյանի խոսքով, մեր անելիքի առումով կա գերագույն մի խնդիր` մեզ անհրաժեշտ են մեր դարավոր արժեքները, նոր հաջողության հասնելու եւ պահպանելու համար: “Մեր արածներն ու անելիքները իմաստազրկվելու են, եթե գալիք սերունդները սխալ երազանքներով մեծանան, եթե առարկայական օլիմպիադայում հաղթած երիտասարդի փոխարեն, հայ փոքրիկի հերոսը թանկարժեք ավտոմեքենա ունեցողը լինի: Հետեւաբար մեր արածներն ու անելիքներն իմաստարզկվելու են, եթե մենք այսօր ողջ հասարակությունով չշրջվենք դեպի կրթությունը”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, կրթությունը պետք է խարսխվի մեր արժեքների վրա, ամեն հմտության եւ գիտելիքի հետ աշակերտն ու ուսանողը, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է սովորի սիրել հավատալ եւ հուսալ: “Այսինքն նա, ով կրթում է, պետք է իր մեջ կրի այն արժեքները, որ քարոզում է: Խոսքը, առանց գործի, համոզիչ չէ”, հայտարարել է Սերժ Սարգսյանը:

© Լրագիր
Վերջին լուրերը, Հոկտեմբեր 02, 2008ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին ՀՀ արտաքին գործերի նախարարության uփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ...ՀԱԿ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Հոկտեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն ու ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Երեւանում գտնվող Լեհաստանի Հանրապետության արտաքին ...«ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԳՐԱՎ Է ԴՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ»
Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Վերջին շրջանում անցկացված ՏԻՄ ընտրությունները վերահաստատեցին, որ վարչախմբի կողմից հռչակած ինչ-որ փոփոխությունները, ...ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՆՃԵՐԻ ՀԱՄԱՐ
Բավական նկատելի բանավեճ է ծավալվել այն մասին, թե արդյոք նպատակահարմար է, որ Թուրքիան դառնա Ղարաբաղի հակամարտության բանակցության միջնորդ, թե նպատակահարմար չէ: Պետք է ասել, որ ակնհայտ է Թուրքիայի միջնորդությունը ...ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ
ԱԽԱԼՔԱԼԱՔ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ, Ա-ԻՆՖՈ. Դեռեւս, սույն թվականի հուլիս ամսից Ախալքալաքի կենտրոնական փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում: Մասնավորապես բարեկարգվում էր քաղաքի Մալխասյան փողոցը եւ կենտրոնական ...ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Աչքի առջեւ ունենալով Արաբկիրի, Զեյթունի եւ, մանավանդ, Կենտրոնի ՏԻՄ «ընտրություններ» անվանված քրեական միջոցառման առարկայական փորձը, ելնելով Հայ ազգային կոնգրեսի հռչակագրի համապատասխան դրույթից, որով Կոնգրեսի ...ՍԻՆՈՓՍԻՍԻ ՆՈՐ ՆԱԽԱԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կիսահաղորդիչների նախագծման և արտադրության համար ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը հայտարարել է երկու նոր նախաձեռնությունների մասին` հիմնել ...ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ
6ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Գարեգին Բ կաթողիկոսի եւ եկեղեցու եպիսկոպոսաց դասի հետ: Տիկին Հակոբյանն ստացել է Գարեգին Բ-ի օրհնությունը պաշտոնը ստանձնելու ...WWF ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF/ԲՀՀ) հայաստանյան մասնաճյուղը Արմենիա Մարիոթ հյուրանոցի հետ համատեղ իրականացնում են արդեն ավանդական դարձած ակցիա` քարոզարշավ, որը այս տարի նվիրված է Հայաստանի բնության ...ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՐԿԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ
ԱՄՆ Սենատը երեկ երեկոյան 74 կողմ և 25 «դեմ» ձայներով հաստատեց երկրի ֆինանսական համակարգը կայունացնող օրինածի նոր տարբերակը: Վաղն այդ փաստաթուղթը քննարկվելու է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում։ ...ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ԵԿԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԻ
22 տարվա դիվանագիտական պրակտիկայի ընթացքում Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Մարի Յովանովիչը Երեւանում արժանացել է աննախադեպ լավ ընդունելության: Այդ մասին դեսպանը ասել է հոկտեմբերի 2-ին հայաստանցի լրագրողների ...ԱՄՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՈՒՄ
Հայաստանցի լրագրողների հետ իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում, հոկտեմբերի 2-ին, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը անդրադարձել է Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին: Նա իհարկե չի օգտագործել “քաղբանտարկյալ” ...ԿԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Ինչու Բալկանների կամ ԽՍՀՄ դեպքում ԱՄՆ համար տարածքային ամբողջության սկզբունքը կարեւոր չէր, իսկ Ղարաբաղի հակամարտության դեպքում Միացյալ Նահանգները պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Այդ ...ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ՀԵՏ ԿԱՆՉՎԵԼՈՒ
Եթե Սպիտակ տան նոր վարչակազմը, որ կձեւավորվի 2008 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրությանը, որոշի ճանաչել հայերի Ցեղասպանությունը, արդյոք դրանից հետո ԱՄՆ նոր դեսպան Մարի Յովանովիչը կկարողանա շարունակել ...ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԹՈՇԱԿՆԵՐԸ
Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը սահմանել է բազային եւ հիմնական կենսաթոշակների, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի նոր չափեր: ...ՀՐԴԵՀՆ ՈՒ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ
Հայաստանի կառավարությունն այսօր որոշել է 2008 թ. իր պահուստային ֆոնդի հաշվին լրացուցիչ հատկացնել 42 մլն դրամ` 2008թ. փետրվարի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության Երեւան քաղաքի Վ.Սարգսյան 3 հասցեում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Հայաստանի կառավարությունն այսօր 2008թ. իր պահուստային ֆոնդից 72 մլն 890,4 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` եվրոպական երկրներից 66 գլուխ տոհմային երինջներ ձեռք բերելու եւ հանրապետությունում ...ՈՐՈՇՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԸ
Հոկտեմբերի 2-ի նիստում, ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, կառավարությունը որոշում է ընդունել Երեւան քաղաքի Աճառյան պողոտային հարող տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՅՑԸ
Ս.թ. հոկտեմբերի 5-11-ը Հայաստանում են գտնվելու երեք հայտնի ամերիկյան փորձագետներ, ովքեր նախկինում եղել են Միացյալ Նահանգների նկատմամբ իրականացված ահաբեկչական հարձակումների հարցով ազգային հանձնաժողովի ...ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂՆԵՐԻՆ
ՀՀ Դատական դեպարտամենտի նորանշանակ ղեկավար Կարեն Մաթևոսյանը հանդիպումներ է ունեցել այն միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավված են Հայաստանում դատաիրավական բերափոխումների իրականացման ...«ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԱՌԱՐԿԱ»
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Քսան տարի առաջ, 1988-ին աշխարհասփյուռ հայությունը միավորվեց մեր պատմական Հայրենիքի արևելյան ...ԵԽԽՎ ՆԿԱՏԵԼ Է ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Հայաստան. ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը շարունակում է մտահոգված մնալ 1609 և 1620 բանաձևերի կատարման սահմանափակ առաջընթացի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը ...ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոկտեմբերի 2-ին Կոնվերս բանկ ՓԲԸ այցելեց արգենտինահայ հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Նա Հայրենիքում է արգենտինահայ հայտնի գործարար, Կոնվերս բանկի բաժնետեր Էդուարդո Էռնեկյանի հրավերով: Ողջունելով պատվավոր ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Գայի-Մյասնիկյան - Աճառյան պողոտաներ ուղեանցի 1-ին ուղետարի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ս/թ հոկտեմբերի 5-30-ը դադարեցվելու է երթևեկությունը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է
Քիչ առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստում, որը հրավիրվել էր հենց այդ նպատակով, Սերժ Սարգսյանը կարդաց իր ուղերձը ԱԺ-ին ու Ժողովրդին: Առաջին հերթին սպասվում էր, որ Սերժ Սարգսյանը կհայտարարի համաներում հայտարարելու ...ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Այսօր Երևանի քրեական դատարանը որոշել է վերսկսել քրեական գործի վարույթն ըստ մեղադրանքի Վարդան Վրեժի Ջհանգիրյանի, նկատի ունենալով, որ քրեական գործի վարույթի կասեցման հիմք ծառայած հանգամանքը վերացել է: Վարդան ...ՍԿԻԶԲ ԴՐՎԵՑ ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի քաղաքական կյանքում, համաձայն Սահմանադրության 55-րդ հոդվածի, դրվել է խորհրդարանին եւ ժողովրդին ուղղված նախագահական ուղերձի ինստիտուտի հիմքը: Խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում ...ԻՆՉՈՎ Է ԱՎԱՐՏԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
2Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին խորհրդարանին եւ ժողովրդին ուղղած իր առաջին ուղերձը եզրափակել է խոսելով, իր իսկ խոսքով` “երկու արատավոր երեւույթի մասին”: “Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՑԱՎԻՆ ՎԱՐԺՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԸ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ԽՈՍԵԼ, ԹԵ ԻՆՉՆԵՐԻՆ Է ՊԵՏՔ ՂԱՐԱԲԱՂԸ

ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՄԻԱԿ ՊՐԱԿՏԻԿ ԱՌԱՋԱՐԿԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏԱՆՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԱՐԵՎՄՈՒՏՔ, ԱՅԼ ՄԱՅՐԱՄՈՒՏ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՑԵ ՍՈՎՈՐԻ ՍԿՍԵԼ «ՄԱՆՐ ԳՈՐԾԵՐԻՑ»
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՆՃԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԱՃԱՐԱԿ
ԲԱՑՎԵՑ ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1901 Ծնվեց հայ խմբավար, մանկավարժ, երաժշտագետ հասարակական գործիչ Թաթուլ Ալթունյանը:
- 1912 Ամենայն Հայոց Գևորգ հինգերորդ կաթողիկոսի դիմումը Նիկոլայ երկրորդին:
- 1917 Թիֆլիսում բացվեց Կովկասի բոլշևիկների առաջին համագումարը:
- 1992 Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական զանգվածային հարձակումը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

