
ՄՍԽՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԻ ԳԻՆԸ
- Հարավային Կովկասի նոր անվտանգության համակարգի մասին քննարկումները նորից հրատապ են դառնում: Թուրքիան այսօր հանդես է գալիս նման համակարգի ձեւավորման առաջարկություններով: Ներկայացնում ենք քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի 2004-ին տպագրված երկու հոդված, որտեղ նա առաջարկում էր, որ նման նախաձեռնությամբ առաջինը հանդես գար Հայաստանը: ՄՍԽՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԻ ԳԻՆԸ Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ հզոր պետությունները բոլոր ժամանակներում ձգտել են յուրաքանչյուրն իր պատկերացումների համաձայն (բայցեւ՝ միայն իր իշխանության ներքո) աշխարհի ժողովուրդների համար ձեւավորել անվտանգության համակարգեր՝ դրանով ապահովելով մարդկության խաղաղությունն ու առաջընթացը: Այս խնդիրը լուծելու համար նրանցից յուրաքանչյուրն իր շուրջն է համախմբել բավարար թվով դաշնակիցների, որպեսզի հարկ եղած դեպքում զենքի ուժով հնազանդեցնի իր կողմից առաջարկվող աշխարհակարգը չընդունող երկրներին: Չարժե անդրադառնալ Հին աշխարհից հայտնի Ասորեստանի, Պարսկաստանի եւ Հռոմի հակամարտությունների պատմությանը: Նշենք միայն, որ մարդկության տարեգրությունը լցված է գաղափարախոսությունների եւ քաղաքակրթությունների միջեւ մղված արյունահեղ պայքարով: Բոլոր ժամանակներում հակամարտող երկու եւ ավելի անվտանգության համակարգերի բախումը ծանր աղետների է հասցրել աշխարհի ժողովուրդներին: Անհրաժեշտ է անդրադառնալ Երկրորդ համաշխարհայինից հետո աշխարհում տեղի ունեցած այն դեպքերին, որոնց հետեւանքները գիտակցել-չգիտակցելը ճակատագրական նշանակություն ունի հայ ժողովրդի ու պետության ներկայի եւ վաղվա օրվա համար: 1945թ.-ից աշխարհում ստեղծվեց հակամարտող երկու անվտանգության համակարգ: Գիտակցելով, որ ռազմական բախումը կոչնչացնի մարդկային կյանքն ամբողջ մոլորակում, ընտրվեցին հոգեբանական, գաղափարախոսական, տեղեկատվական եւ այլ տիպի պատերազմները, որոնց առաջացրած լարվածությունը երբեմն պարպվում էր ռազմական լոկալ կոնֆլիկտներով (Վիետնամ, Աֆղանստան եւ այլն): Համակարգերի այսպիսի հակամարտությունը ստացավ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ անունը: Սակայն ցանկացած պատերազմ ունենում է ավարտ՝ իր հաղթող եւ պարտվող կողմերով: Անվտանգության ռուսական համակարգը 1990-91թթ. պարտություն կրեց Սառը պատերազմում, եւ, բնականաբար, հաղթող կողմը պատերազմի օրենքով պետք է ոչ միայն ռազմատուգանք (կոնտրիբուցիա) վերցներ պայքարում վատնած ռեսուրսների դիմաց, այլեւ տարածքային սահմանափակումների միջոցով կանխեր ապագայում ծավալապաշտական քաղաքականության դրսեւորման ցանկացած հնարավորություն: Երկրորդ աշխարհամարտից հետո այդպես վարվեցին Գերմանիայի հետ՝ կիսելուց բացի, նրանից անջատելով Դանցիգը, ռազմատենչ Քյոնիգսբերգը եւ այլն: Ահա այս պայմաններում, երբ ԱՄՆ-ն աշխարհի բոլոր տարածաշրջաններում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում, անխուսափելիորեն առաջադրում է իր կողմից նախանշած անվտանգության համակարգը, տարօրինակորեն զարմանալի է Հայաստանի քաղաքական էլիտայի վարանոտ պահվածքը՝ ընդգրկվե՞լ հաղթանակած համակարգի մեջ, թե՞ լինել Ռուսաստանի հետ: Ռուսամետ հայ քաղաքական գործիչները ԱՄՆ-ի գլխավորած անվտանգության համակարգին հակադրում են ոչ թե □Ռուսական անվտանգության համակարգ□, թեկուզեւ պարտված, այլ ընդամենը Ռուսաստան պետություն՝ վկայակոչելով Ռուսաստանի տարածքային մեծությունը, բնական պաշարները եւ այլն: Երբ Ռուսաստանը խոսում է Հայաստանի եւ Իրանի հետ առանցք կազմելու մասին, հասկանալի է. երբեմնի հզոր համակարգի պարտված լիդերը փորձում է փրկել իր նախկին վեհությունը, որպեսզի հաղթանակած համակարգի մեջ հնարավորինս բարձր կարգավիճակով ներկայանա: Իսկ թե ինչի են ձգտում Հայաստանի ղեկավարները, պարզ չէ: Անվտանգության համաշխարհային համակարգ ձեւավորելու համար անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ մարդկային, տարածքային, ռազմական եւ այլ տիպի հզոր ներուժ ունենալը. դրանից ավելի կա մի բան, որը 1990-ականների սկզբից ի վեր Ռուսաստանը չունի. դա հզոր գաղափարախոսությամբ կենսունակ մշակույթն է, այլ խոսքով՝ քաղաքակրթությունը: Ունենալ բարձր քաղաքակրթություն, նշանակում է ունենալ առաքելություն Երկրագնդի ու մարդկության ճակատագրի համար, ինչպես նշում են ամերիկյան նշանավոր գործիչները. «...Ամերիկյան օրենքը, ամերիկյան կարգն ու կանոնը, ամերիկյան քաղաքակրթությունը եւ ամերիկյան դրոշն ամուր կհաստատվեն այն ափերում, որոնք դեռեւս խորասուզված են պատերազմների եւ տգիտության խավարի մեջ, սակայն աստվածային նախախնամության ձեռքով կդառնան գեղեցիկ եւ լուսավոր»: «Մեր ազդեցության ամբողջ ուժով ներգործել աշխարհի վրա՝ հանուն այն նպատակներին հասնելու, որոնք մենք գտնում ենք արժանավոր, եւ այնպիսի մեթոդներով, որոնք մեզ հարմար կթվան»: «Ցանկանում ենք դա թե ոչ, մենք պարտավոր ենք խոստովանել, որ մեր տարած հաղթանակն ամերիկյան ժողովրդի վրա դրել է աշխարհի հետագա ղեկավարման պատասխանատվության բեռը»: Սրանք նախագահ Տրումենի եւ ամերիկյան այլ գործիչների՝ տարբեր ժամանակներում ասած խոսքերն են՝ ամերիկյան դերի մասին: Այսպես է խոսում Ամերիկան աշխարհի հետ՝ ձեռքին ունենալով թեկուզեւ սպառողական, բայց բարձր եւ հզոր քաղաքակրթության դրոշը: Ի՞նչ այլընտրանք են առաջարկում ռուսամետ հայ ղեկավարները. Ռուսաստա՞ն, դա համարժեք չէ նույնիսկ քննարկելու համար: Որտեղի՞ց է, ուրեմն, ճակատագրական սխալը: Նորից վերլուծենք 1918-20թթ. դեպքերը: Հայ ժողովուրդն Առաջին համաշխարհայինում լինելով Ռուսաստանի դաշնակիցը՝ հայտնվեց ապագա հաղթողների բլոկում: Նույնիսկ Անտանտից Ռուսաստանի դուրս գալուց հետո Հայաստանը մնաց հաղթողների բլոկում: Բայց դարձյալ պարտված ու կորցրած դուրս եկավ: Ի՞նչն էր սրա պատճառը՝ հայի բա՞խտը, աշխարհագրական դի՞րքը, խորամանկ Եվրոպա՞ն: Ո՛չ: Պատճառը նորից նույնն էր. հայերը նախընտրում էին փորձված թանը: Եվրոպա՞ն. դա հայերին հայտնի էր վաղուց՝ «հզոր մարդկային եւ նյութական ներուժ ունի», իսկ բոլշեւիկյան Ռուսաստա՞նը՝ □անցողիկ երեւույթ»: Ամեն ինչ նյութի քանակով չափող ժողովուրդը չկարողացավ ըմբռնել, որ նոր Ռուսաստանը հանդես էր գալիս խորքում թեկուզ կեղծ, բայց առերեւույթ հզոր հումանիստական գաղափարախոսությամբ՝ մարդկությանը բերելով, այսպես կոչված, սոցիալիստական քաղաքակրթության դրոշը: Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ ժամանակ Եվրոպան: «...Հին Եվրոպան, որ սովոր էր իրեն համարել աշխարհի կենտրոնը, նեխեց եւ պայթեց Առաջին իմպերիալիստական սպանդում, որպես մի գարշահոտ պալար»,- այսպես էր գրում Եվրոպայի մասին Օսվալդ Շպենգլերն իր «Եվրոպայի մայրամուտը» գրքում: Եվրոպական ֆաշիզմի ծնունդը մեկ անգամ եւս ապացուցեց Շպենգլերի գնահատականը՝ տրված հին Եվրոպային: Ցավոք, մեր ծեր ժողովուրդն ի վիճակի չեղավ հասկանալու դա: Երբ այսօր լսում եմ, թե ինչ եռանդով են հայ քաղաքական գործիչները, թեկուզ եւ մեծ, բայց ընդամենը մեկ պետություն հակադրում մի ողջ քաղաքակրթությանը, հասկանում եմ, թե ինչու էր արաբական արշավանքների ժամանակ հայ ժողովուրդը համառորեն կառչած Բյուզանդիայից՝ արաբներին համարելով քոչվոր եւ անցողիկ: Այստեղ քրիստոնեությունն ու իսլամը քիչ դեր ունեն: Ուղղակի այն ժամանակվա հայկական էլիտան նույնպես չէր գիտակցում, որ պատմությունից հեռանում է մի մեծ, բայց մեռած մշակույթ, եւ պատմություն է ներխուժում երիտասարդը: Երբ վերլուծում ենք հայ ժողովրդի պատմությունը, տեսնում ենք հավերժական պայքար ոչ թե հանուն իր կենսական շահերի, այլ պայքար այս կամ այն ժողովրդի կողմից ստեղծված մշակույթի, քաղաքակրթության դեմ: Իսկ նման դեպքերում պարտությունը միշտ անխուսափելի է: Այն ժողովուրդները, որոնք չհաշտվելով այս կամ այն քաղաքակրթության հետ` փորձում են իրենց դուրս դնել դրանցից, իրենք իրենց դատապարտում են չգոյության, եթե նույնիսկ չեն հեռանում պատմության ասպարեզից: Այս մտայնությունն է նաեւ, որ այսօր Հայաստանի իշխանություններին թույլ չի տալիս ճիշտ կողմնորոշվել: 1988թ. հայ ժողովուրդը կամա թե ակամա դարձավ Արեւմուտքի զինակիցը` ընդդեմ Ռուսական կայսրության: Եվ երբ այդ պայքարը ավարտվեց Արեւմուտքի, այդ թվում եւ՝ հայ ժողովրդի հաղթանակով, տեղի ունեցավ այն, ինչ մեզ հայտնի է պատմությունից: Հայաստանը, որպես հաղթողների կրտսեր դաշնակից, իր ռազմավարին տեր կանգնելու փոխարեն կանգնում է նաեւ ի՛ր մասնակցությամբ պարտված Ռուսաստանի կողքին՝ մի անգամ եւս ակամա դավաճանելով իր հաղթանակած դաշնակիցներին, դրանով իսկ արժեզրկելով իր կրած զոհերն ու զրկանքներն այդ մեծ պայքարում: «Ճակատագիրը հերթական անգամ բարեհաճ գտնվեց հայ ժողովրդի նկատմամբ, բայց հայ ժողովուրդը արժանի չեղավ իր ճակատագրին»,- այսպես կարձանագրի պատմությունը: Ոչ ոք չփորձեց հասկանալ, թե ինչպես եղավ, որ Հայաստանը հզորության բոլոր չափանիշերով զիջելով իր հարեւաններին՝ ոչ միայն իր տարածքային ամբողջականությունն ու երկրի կայունությունը պահպանեց, այլեւ կարողացավ ազդեցություն ձեռք բերել Վրաստանի վրա եւ 20% ռազմակալել Ադրբեջանի տարածքներից: Սա 1988 թվականից Արեւմուտքի դաշնակիցը լինելու գինն էր: Բայց սա ոչ միայն անցյալ պայքարի գինն էր, այլեւ կանխավճարն էր ապագա գործընթացների, որ տեղի էին ունենալու Հարավային Կովկասում: Եթե մենք չձգտենք ակտիվ լինել Արեւմուտքի կողմից ձեւավորվելիք Հարավային Կովկասի անվտանգության համակարգում, ապա այդ համակարգի ձեւավորումից հետո արդյունքների վերաբաշխում տեղի կունենա՝ հօգուտ ակտիվ նախաձեռնություն հանդես բերած հանրապետության: Եթե որեւէ մեկը փորձի ապացուցել, թե մեր հաղթանակներն ապահովել է այդ պարտված Ռուսաստանը, ապա նրան պետք է կրկին հիշեցնել պատմությունը: 1920 թվին, երբ Խորհրդային Ռուսաստանը փորձում էր ընդդիմացող Հայաստանն ընդգրկել իր կողմից ձեւավորվող Կովկասյան համակարգում, Նախիջեւանն ինքը չգրավեց Ադրբեջանի համար, այլ հանձնարարեց պարտված Թուրքիային: Քաղաքականության մեջ դա եւս ընդունված է. կրակից շագանակներ հանել ուրիշի ձեռքերով: Եվ վերջապես. եթե Արեւմուտքը չցանկանար իր դաշնակցի հաղթանակը, ֆինանսական օգնություններով չէր ապահովի պատերազմող ու շրջափակված Հայաստանին, չէ՞ որ Սերբիայի հետ այլ կերպ վարվեց: Եթե Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հազարավոր զինվորների արյան ու քաղաքացիների զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակները կորցնել եւ պատմության առաջ ձեռնունայն կանգնել` որպես հերթական ապաշնորհներ, ապա քանի դեռ ուշ չէ, պետք է Հարավային Կովկասի անվտանգության համակարգը ձեւավորելիս լինեն մեր արեւմտյան դաշնակիցների կողքին: Եթե մեր այսօրվա սխալների համար նույնիսկ Վազգեն Սարգսյանի եւ մյուսների մայրերն ու քույրերը ներեն, ապա սերունդներն ու պատմությունը հաստատ չեն ներելու: 2004թ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻ ԱՌԱՋ կամ Հարավային Կովկասի Դաշնության ճանապարհին ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացվող «Միջազգային անվտանգության համապարփակ համակարգի» ստեղծմանն ուղղված քաղաքականությունը համառորեն իր ազդեցության տակ է առնում աշխարհի շատ տարածաշրջաններ, որոնց թվում եւ Հարավային Կովկասը: Ստեղծված նոր իրողությունները ստիպում են պետություններին վերանայել իրենց ավանդական քաղաքական ուղեգծերը եւ գտնել այնպիսի լուծումներ, որոնք առավելագույնս պաշտպանելով սեփական ազգային շահերը՝ հակասության մեջ չեն հայտնվի ժողովուրդների համակեցության միջազգային նոր կանոնների հետ: Պատմությունը վկայում է, որ պարբերաբար, տարբեր դարաշրջաններում հաղթող որեւէ տերության կողմից առաջ քաշված նոր քաղաքակրթական փոփոխությունները միշտ բարդ խնդիրների առաջ են կանգնեցրել մնացած պետություններին եւ ժողովուրդներին, որոնցից յուրաքանչյուրը փորձել է այդ խնդիրները լուծել ըստ իր ընդունակությունների եւ կարողությունների: Այն ժողովուրդներն ու պետությունները, որ չեն ըմբռնել փոփոխությունների էությունն ու ճակատագրական անխուսափելիությունը, դանդաղորեն դուրս են մղվել ասպարեզից եւ զրկվել կազմակերպված ազգ կամ պետություն լինելու իրավունքից: Այդպիսի քաղաքակրթական փոփոխություններից կարելի էր համարել հելլենիզմի տարածումը, որի հետեւանքով շատ ժողովուրդներ եւ պետություններ հեռացան պատմության ասպարեզից: Այդպիսին էր նաեւ քրիստոնեության եւ իսլամի տարածումը: Քաղաքակրթական փոփոխությունների շրջան էին եւ 11-12-րդ դարերը, երբ մի կողմից՝ Վերածննդի, եվրոպական քաղաքակրթության հիմքն էր դրվում, մյուս կողմից՝ քրիստոնեական քաղաքակրթության վախճանի: Սա շատ բարդ, արտաքուստ անհասկանալի եւ խորքում հակասական ժամանակաշրջան էր, քանզի քրիստոնեական քաղաքակրթությունը մեռնում էր ոչ թե ինքն իր մեջ, իր զբաղեցրած տարածքներում, խաղաղ եւ աննկատ, այլ՝ պատերազմի դաշտում՝ սուրը ձեռքին՝ հզոր պայքարում, եւ «Աստված հաճախ իր դեմքը փոխում էր»: Շատ ժողովուրդներ, չըմբռնելով, որ «Աստված հաճախ իր դեմքը փոխում է», մահվան ցավից գալարվելով, անհետացան պատմությունից: Ըստ էության, «Աստված մեռնում էր»՝ իր հետ տանելով իրեն հավատարիմ շատ ժողովուրդների եւ պետությունների: Այդ հետո՛ գիտակցվեց, երբ դարեր անց Եվրոպան Նիցշեի բերանով հայտարարեց՝ «Աստված մեռավ»: Վերլուծելով պատմությունը՝ տեսնում ենք, որ ասպարեզից հեռացած ժողովուրդների եւ պետությունների համար ավելի դժվար էր ոչ թե այս կամ այն քաղաքակրթությանը հարմարվելը, այլ քաղաքակրթական կեղծ ցնցումները իրական քաղաքակրթական հերթափոխումից տարբերելը: Ուրեմն, իմաստավորելով քաղաքակրթական փոփոխությունների նշանակությունը ժողովուրդների կյանքում, հայ ժողովուրդը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել՝ ներկա աշխարհում տեղի ունեցող գործընթացներին իր մասնակցության ձեւը, չափը, տեղը որոշելիս: Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ տեղի է ունեցել ոչ թե մի պետության՝ ԱՄՆ-ի հաղթանակ մեկ այլ պետության՝ ԽՍՀՄ-ի նկատմամբ, այլ արեւմտյան քաղաքակրթությունն է հաղթել եվրոպական քաղաքակրթության սոցիալիստական ենթաճյուղին: Այս հաղթանակից հետո արեւմտյան քաղաքակրթությունն աշխարհին առաջադրում է ժողովուրդների համակեցության իր պայմանները: Ի տարբերություն պարտված պետությունների (որոնք կարող են շտկել իրենց մեջքը, նաեւ՝ հաղթել), պարտված քաղաքակրթությունները հեռանում են անդարձ: Իմիջիայլոց, քանի դեռ արեւմտյան քաղաքակրթությունը չի քայքայվել, եւ չի ստեղծվել բոլորովին նոր քաղաքակրթություն, այս իշխող համակարգի ներսում հնարավոր է առաջնորդի՝ դրոշակակրի փոփոխություն մեկ այլ պետության (Ռուսաստան, Միացյալ Եվրոպա եւ այլն) կողմից, որը, սակայն, չի փոխի այն պահանջներն ու պայմանները, որ այսօր ԱՄՆ-ն առաջադրում է աշխարհին: Հասկանալով այս իրողությունը եւ դարձյալ վերլուծելով հարավկովկասյան տարածաշրջանի պատմությունը՝ տեսնում ենք, որ ցանկացած քաղաքակրթական համակարգ, ցանկացած իշխող տերություն իր վերահսկողության տակ է առել Հարավային Կովկասի ժողովուրդներին եւ համախմբել մեկ պետական, վարչական, մշակութային կամ որեւէ պայմանական միավորի մեջ: Ժամանակին այդպիսի համախմբում էր Արմինիա կուսակալությունը, որը ստեղծեց Արաբական խալիֆայությունը: Դառնալով գերտերություն եւ ծավալվելով մինչեւ Սեւ եւ Կասպից ծովեր՝ Ռուսաստանը նախ Շահական Պարսկաստանից նվաճեց Հարավային Կովկասի զգալի մասը, ապա պատերազմեց Օսմանյան Թուրքիայի դեմ՝ ձգտելով իր վերահսկողությունը հաստատել ողջ տարածաշրջանում: Նվաճած տարածքներում Ռուսաստանը ստեղծեց մեկ վարչական միավոր՝ Կովկասի փոխարքայություն: 1918-ին ստեղծված Անդրկովկասյան Սեյմը, նաեւ՝ 1922-36 թթ. գոյատեւած խորհրդային Անդրֆեդերացիան գալիս են մեկ անգամ եւս ապացուցելու, որ հաղթող պետությունները Հարավային Կովկասը մշտապես դիտել եւ դիտելու են իբրեւ մեկ միասնական տարածք: Գերտերությունների կողմից մեր տարածաշրջանի նկատմամբ վարվող միասնականացման քաղաքականությունը անխուսափելի գործընթաց է, ուստի Հայաստանը պետք է փորձի ոչ թե դեմ կանգնել այդ օբյեկտիվ ընթացքին՝ ապարդյուն վատնելով իր ուժերը, այլ պետք է հանդես գա Հարավային Կովկասի Դաշնության ստեղծման նախաձեռնությամբ` բնականաբար ձգտելով այդ կառույցը ծառայեցնել հայության հզորացմանը, բարգավաճմանը եւ տարածաշրջանում հայ ժողովրդի երբեմնի առաջատար դերի վերականգնմանը: 17.04.2004թ

© Լրագիր
Վերջին լուրերը, Սեպտեմբեր 02, 2008ԴՊՐՈՑԻ ՃԱՄՓԱՆ, ԿԱՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հայաստանի իշխանությունը, նախագահի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին այցելել էր կրթական հաստատություններ` դպրոցներ եւ բուհեր: Դրանք են հենց այն կրթական հաստատությունները, որոնք վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԹԵ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐ
Հայաստանն իսկապես կանգնած է բավական բարդ կացության առաջ` ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան, թե չճանաչել: Եթե չճանաչենք, կարող է Ռուսաստանը նեղանալ, համ էլ Ղարաբաղի հարցի կապակցությամբ մի տեսակ տարօրինակ ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 17-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ԼՂՀ անկախության 17-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել. «Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդի համար ամենաթանկ տոներից մեկի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ...ՀԱԿ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է Հայաստանի բոլոր ուսանողներին։ Նոր ուսումնական տարին սկսվում է վերջին մեկ տարվա համաժողովրդական ժողովրդավարական ...ՎԻՎԱՍԵԼԸ ՕԳՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
ՎիվաՍելը ձեռք մեկնեց Ուրցաձորին` գյուղի միակ միջնակարգ դպրոցի վերանորոգման, դասասենյակների կահավորման և գազատար խողովակների կառուցման և տեղադրման հարցում` հատկացնելով 29.176 միլիոն դրամ ՎիվաՍել ընկերության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ: Անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին էր: Այդ ընտրությունը մեզ համար ...ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
1Երեկ ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող 3-րդ հրաշալիք ռեստորանի մոտակայքում, կամրջի տակ հայտաբերվել է անձը չպարզված 40-45 տարեկան տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած փրկարարները ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ
Պատերազմը Հարավային Օսիայում եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը Ռուսաստանին սպառնում են տնտեսական լուրջ ցնցումներով: Այս կարծիքի են ռուսաստանյան փորձագետները, որոնց նման եզրակացության հիմք ...ՍԴՀԿ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ
Այս օրերին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Հայաստան են ժամանում Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ: Գիտակցելով, որ մեր հայրենիքի և Թուրքիայի միջև կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որ ...ՄՍԽՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԻ ԳԻՆԸ
Հարավային Կովկասի նոր անվտանգության համակարգի մասին քննարկումները նորից հրատապ են դառնում: Թուրքիան այսօր հանդես է գալիս նման համակարգի ձեւավորման առաջարկություններով: Ներկայացնում ենք քաղբանտարկյալ Շանթ ...ՏՄՊՊՀ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր: Մասնավորապես կքննարկվեն պարարտանյութերի շուկայում գերիշխող ...ՆԺԿ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոր ժամանակներ կուսակցությունը տեւական ընդմիջումից հետո հանդես է եկել հայ-թուրքական հարաբերության մասին հայտարարությամբ: «ՆԺԿ-ն գտնում է, որ Հայ-թուրքական հարաբերությունների ուղեծրի միակողմանի և շրջադարձային ...ԱՐՄԱՎԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՎՏԲ ՎԱՐԿԻՑ
ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցում Արմավիա ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտնել է, թե երկու SSJ (Sukhoi Super Jet) ինքնաթիռ ձեռք բերելու համար կարող է նաեւ հրաժարվել ՎՏԲ բանկի վարկից: ...ԲՈՐԴՅՈՒԺԱՆ ԿՌՎԵՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Այսօր Երեւանում տված մամուլի ասուլիսին Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փորձել է «կռիվ գցել» Հայաստանի ու Վրաստանի միջեւ: Նա հայտարարել է, թե վրաց-օսական հակամարտության ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԵՎՍ ԵՐԵՔ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիս էր հրավիրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի ընթացքում նա ներկայացրել է իր տրամադրության տակ հայտնված երեք փաստաթուղթ, որոնք, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, կրկին վկայում ...ԱՍԵԿՈՍԵՆԵՐ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Արդյոք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր ապագա քաղաքական գործունեության ընթացքում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում է իր մրցակիցը: Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին Lragir.am-ն ...ՄԵԿԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՄՅՈՒՍԻ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Դատելով համաշխարհային գործընթացներից, որ այդ թվում ծավալվում են նաեւ Կովկասում, կարելի է ասել, որ սառեցված հակամարտությունները լուծվում են մեկը մյուսի հետեւից: Այդ միտքը սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ...ՊԻՆԴ ՄՆԱՑԵՔ, ՄԵՆՔ ԵՆՔ ԳԱԼԻՍ
Ազատության հրապարակում նստացույց անող Սպենդիարյանին եւ Թումանյանին, ձերբակալել են հենց տեղում, բայց մեծ լինելու պատճառով չեն ենթարկել տեղափոխման` բերման։ Այստեղ մեր Մեծը համընկել էր իրենց մեծին: Լսեցի, ...ԿԱՇԽԱՏԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՄՈԶԵԼ ՉՀՈԳՆԵՑՆԵԼՈՎ
Ազնիվ իշխանությունը երբեք չի կառչում իշխանական լծակներից, դա անում է միայն հանցավոր իշխանությունը, սեպտեմբերի 2-ին հայտարարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր մամուլի ասուլիսի ընթացքում խոսել ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՅԹԱՔԵԼ Է
Հայաստանի հասարակությունը միշտ էլ պատրաստ է եղել հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը, Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերության հաստատմանը: Այդ կարծիքը սեպտեմբերի 2-ին հայտնել է Հայաստանի առաջին ...ՄԻԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջարկել է, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շաբաթավերջին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում ընդհանուր դիրքորոշում ...ԻՆՉԻՆ ՉԴԻՄԱՑԱՎ ՄԱՇԱՆ
Երեւանի կենդանաբանական այգում հանկարծամահ է եղել Մաշա փիղը, որին մեկ տարի առաջ բերել էին Մոսկվայից, Հայաստանի կենդանաբանական այգում Գրանդ փղիկի հետ ամուսնացնելու համար: Պատճառները պարզվում են: 22-ամյա ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1
Սեպտեմբերի 2-ին Սոչիում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը: Հաղորդագրության ...ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼ
Մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյանի արձանի հրապարակում բազմության առաջ ելույթ ունենալու համար ձերբակալված եւ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 2-ից սկսել է հացադուլ: ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱՄՆ «ՏՆՏՂՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԻՆԳՈՒՇՆԵՐՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿՊԱՀԱՆՋԵՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՐԴՅՈՔ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՉԱՐԺԵ ՂԱՐԱԲԱՂԸ ՖՈՐՊՈՍՏԻ ՎԵՐԱԾԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻՆ

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1829 Ադրիանապոլսում ստորագրվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր: Ռուսաստանին են միացվում Ախալքալաքը, Ախալցխան, Սև ծովի արևելյան ափը. Անապա ու Փոթի նավահանգիստները:
- 1837 Երևանում իր գործունեությունն է սկսում հայոց հոգևոր թեմական դպրոցը:
- 1905 Ծնվեց հայ թատրոնի նշանավոր գործիչ, ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1915 «Գիշենը» փրկում է Մուսա լեռան պայքարող հայերին:
- 1958 Սկսվում են ԽՍՀՄ Լենինի շքանշանակիր պետական ակադեմիական Մեծ թատրոնի հյուրախաղային ներկայացումները Հայաստանում:
- 1991 Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
- 1991 Արցախի տեղական օրենսդրական խորհուրդները միացյալ ընդունեցին «Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակումը», որն Արցախը հայտարարեց Ադրբեջանից անկախ (Շահումյան մարզը ներառյալ): Սա համապատասխանում էր 1990 04 03-ի խորհրդային «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի օրենք»-ին, որն ինքնավար մարզերին իրավունք էր տալիս անկախանալ հանրապետություններից, որոնց կազմում եղել են, եթե տվյալ հանրապետություններն անկախացել էին
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

