
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԹԵ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐ
- Հայաստանն իսկապես կանգնած է բավական բարդ կացության առաջ` ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան, թե չճանաչել: Եթե չճանաչենք, կարող է Ռուսաստանը նեղանալ, համ էլ Ղարաբաղի հարցի կապակցությամբ մի տեսակ տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ մենք ուզում ենք, որ Ղարաբաղը ճանաչեն, իսկ ինքներս չենք ուզում ճանաչել Ղարաբաղի բախտակից այլ պետությունների անկախությունը: Եթե ճանաչենք, ապա կփչացնենք մեր հարաբերությունը Թբիլիսիի հետ, Թբիլիսին էլ կփչացնի մեզ համար բեռներ տեղափոխող երկաթուղին, որ անցնում է իր ենթակայության տակ գտնվող տարածքով, եւ մեզ մոտ կսկսի մեծ տնտեսական ճգնաժամ: Ինչ անել: Լավագույն տարբերակն իհարկե կլիներ այն, որ Պեկինի օլիմպիադան շարունակվեր մի քանի ամիս, կամ առնվազն շաբաթ եւս, մինչեւ որ իրավիճակը հանդարտվեր, գուցե դրանից հետո Ռուսաստանն ինքն էլ հայտարարեր, որ սխալ է արել, շտապել է Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելու հարցում, Արեւմուտքի հետ ինչ որ նոր պայմանավորվածության գային, որը ձգվեր գոնե մի տասը տարի, եւ Հայաստանի իշխանությունն էլ ազատվեր ավելորդ գլխացավանքից, որ առաջանում է որեւէ հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու պարտադրանքի կապակցությամբ: Բայց իրականությունն այն է, որ հաջորդ օլիմպիադան մեկ էլ չորս տարի անց է, իսկ այդքան որեւէ մեկը չի կարող սպասել Հայաստանին: Օրինակ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այնքան շտապ է, որ չհամբերեց եւ Հայաստանի նախագահին կանչեց Սոչի, զրուցելու: Իսկ քանի որ հայ-ռուսական հարաբերությունն ամենեւին էլ հայ-թուրքական հարաբերություն չէ, Սերժ Սարգսյանը Սոչի մեկնեց առանց մտածելու, ի տարբերություն Գյուլի, որը համառորեն չի ցանկանում մինչեւ վերջին պահն ասել`ի վերջո գալու, թե չի գալու Հայաստան: Բայց դա իհարկե որեւէ կապ չունի աբխազական եւ հարավօսական դիլեմայի հետ, որի առաջ կանգնած է Հայաստանը: Անկասկած է, որ սեպտեմբերի 2-ին Սոչիում Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը այդ հարցում եթե չլինի որոշիչ, ապա առնվազն կունենա վճռական նշանակություն որոշման առումով: Պարզ է նաեւ, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի, բացի ժամանակ շահելուց: Սակայն հարց է առաջանում, թե ինչպես նա պիտի շահի այդ ժամանակը: Կամ Հայաստանի նախագահը պետք է ուղղակի Մեդվեդեւին խոստանա, որ Հայաստանը կճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան, բայց հետո ամեն անգամ ինչ որ պատրվակով բացատրի ճանաչելու հարցը ձգձգելը, կրկին, մինչեւ որ Արեւմուտքն ու Ռուսաստանը պայմանավորվեն, կամ էլ Սերժ Սարգսյանը պետք է Ռուսաստանին ինչ որ բան խոստանա, պայմանով, որ Ռուսաստանը Հայաստանին չի պարտադրում ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Հարց է առաջանում, թե ինչ կարող է խոստանալ Սերժ Սարգսյանը, եթե մեր ունեցած ամբողջ արժեքավոր եւ նույնիսկ անարժեք գույքը մենք տվել ենք ռուսներին: Էլ ինչ կարող ենք տալ, որ նրանց կհետաքրքրի: Կարծես թե մնում է միայն մեր ռազմավարական վերջին «գույքը», Ղարաբաղը: Թերեւս միայն Ղարաբաղն է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանից պահանջել, որպեսզի չպարտադրի, չնեղի, չճնշի Հայաստանին շուտափույթ ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան: Ով գիտե, թե արդյոք պատահական էր, որ Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին Սոչի հրավիրեց հենց Ղարաբաղի անկախության տարեդարձի օրը: Բնականաբար, ավելորդ է ասել, թե Ռուսաստանին հիմա որքան անհրաժեշտ է Ղարաբաղը: Վրաստանում տարած ռազմական հաղթանակից, բայց դիվանագիտական պարտությունից հետո, Ռուսաստանին անհրաժեշտ է տարածաշրջանում գործոն լինելու այլ հակամարտություն: Փաստացի ստեղծվել է մի վիճակ, երբ Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելուց հետո Ռուսաստանն այլեւս անկարող է իբրեւ գործոն ծառայեցնել տարածաշրջանի համար մղվելիք դիվանագիտական մարտերում: Հետեւաբար այժմ Ռուսաստանը մնում է միայն Ղարաբաղի հակամարտության հույսին, հետեւաբար այդ առումով նա պետք է ձգտի մեծացնել իր ազդեցությունն այդ հակամարտության տարածքի հանդեպ: Մինչդեռ եթե Հայաստանը գնա այդ քայլին, ապա երեւի թե դա կլինի մեծագույն զիջումը, որ Հայաստանի իշխանությունն արած կլինի անկախությունից ի վեր: Նրանք, ովքեր կոգեւորվեն այդ հեռանկարով, համարելով, որ այդպիսով Ռուսաստանի նման հզոր պետությունը կանգնում է Ղարաբաղի թիկունքին, թող չշտապեն եւ մինչեւ ոգեւորվելը մի պահ արդեն հետադարձ հայացք գցեն Հարավային Օսիայի վրա: Ռուսաստանը նաեւ Հարավային Օսիայի անվտանգության երաշխավորն էր, մինչդեռ այժմ կա գրեթե ամբողջությամբ ավերված Ցխինվալ, տասնյակ հազարավոր տեղահանված եւ փախստական, պաշտոնական տվյալով 2000 զոհ, եւ Ռուսաստանը լիարժեք թագավորում է ավերակների վրա: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Սեպտեմբեր 02, 2008ԴՊՐՈՑԻ ՃԱՄՓԱՆ, ԿԱՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հայաստանի իշխանությունը, նախագահի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին այցելել էր կրթական հաստատություններ` դպրոցներ եւ բուհեր: Դրանք են հենց այն կրթական հաստատությունները, որոնք վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում ...ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԹԵ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐ
Հայաստանն իսկապես կանգնած է բավական բարդ կացության առաջ` ճանաչել Աբխազիան եւ Հարավային Օսիան, թե չճանաչել: Եթե չճանաչենք, կարող է Ռուսաստանը նեղանալ, համ էլ Ղարաբաղի հարցի կապակցությամբ մի տեսակ տարօրինակ ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 17-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ԼՂՀ անկախության 17-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել. «Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդի համար ամենաթանկ տոներից մեկի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ...ՀԱԿ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է Հայաստանի բոլոր ուսանողներին։ Նոր ուսումնական տարին սկսվում է վերջին մեկ տարվա համաժողովրդական ժողովրդավարական ...ՎԻՎԱՍԵԼԸ ՕԳՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
ՎիվաՍելը ձեռք մեկնեց Ուրցաձորին` գյուղի միակ միջնակարգ դպրոցի վերանորոգման, դասասենյակների կահավորման և գազատար խողովակների կառուցման և տեղադրման հարցում` հատկացնելով 29.176 միլիոն դրամ ՎիվաՍել ընկերության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ: Անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին էր: Այդ ընտրությունը մեզ համար ...ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ
1Երեկ ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող 3-րդ հրաշալիք ռեստորանի մոտակայքում, կամրջի տակ հայտաբերվել է անձը չպարզված 40-45 տարեկան տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած փրկարարները ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ
Պատերազմը Հարավային Օսիայում եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը Ռուսաստանին սպառնում են տնտեսական լուրջ ցնցումներով: Այս կարծիքի են ռուսաստանյան փորձագետները, որոնց նման եզրակացության հիմք ...ՍԴՀԿ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԼԱՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ
Այս օրերին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Հայաստան են ժամանում Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ: Գիտակցելով, որ մեր հայրենիքի և Թուրքիայի միջև կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որ ...ՄՍԽՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԻ ԳԻՆԸ
Հարավային Կովկասի նոր անվտանգության համակարգի մասին քննարկումները նորից հրատապ են դառնում: Թուրքիան այսօր հանդես է գալիս նման համակարգի ձեւավորման առաջարկություններով: Ներկայացնում ենք քաղբանտարկյալ Շանթ ...ՏՄՊՊՀ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր: Մասնավորապես կքննարկվեն պարարտանյութերի շուկայում գերիշխող ...ՆԺԿ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոր ժամանակներ կուսակցությունը տեւական ընդմիջումից հետո հանդես է եկել հայ-թուրքական հարաբերության մասին հայտարարությամբ: «ՆԺԿ-ն գտնում է, որ Հայ-թուրքական հարաբերությունների ուղեծրի միակողմանի և շրջադարձային ...ԱՐՄԱՎԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՎՏԲ ՎԱՐԿԻՑ
ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցում Արմավիա ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտնել է, թե երկու SSJ (Sukhoi Super Jet) ինքնաթիռ ձեռք բերելու համար կարող է նաեւ հրաժարվել ՎՏԲ բանկի վարկից: ...ԲՈՐԴՅՈՒԺԱՆ ԿՌՎԵՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Այսօր Երեւանում տված մամուլի ասուլիսին Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փորձել է «կռիվ գցել» Հայաստանի ու Վրաստանի միջեւ: Նա հայտարարել է, թե վրաց-օսական հակամարտության ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԵՎՍ ԵՐԵՔ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիս էր հրավիրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի ընթացքում նա ներկայացրել է իր տրամադրության տակ հայտնված երեք փաստաթուղթ, որոնք, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, կրկին վկայում ...ԱՍԵԿՈՍԵՆԵՐ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Արդյոք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր ապագա քաղաքական գործունեության ընթացքում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում է իր մրցակիցը: Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին Lragir.am-ն ...ՄԵԿԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՄՅՈՒՍԻ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Դատելով համաշխարհային գործընթացներից, որ այդ թվում ծավալվում են նաեւ Կովկասում, կարելի է ասել, որ սառեցված հակամարտությունները լուծվում են մեկը մյուսի հետեւից: Այդ միտքը սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ...ՊԻՆԴ ՄՆԱՑԵՔ, ՄԵՆՔ ԵՆՔ ԳԱԼԻՍ
Ազատության հրապարակում նստացույց անող Սպենդիարյանին եւ Թումանյանին, ձերբակալել են հենց տեղում, բայց մեծ լինելու պատճառով չեն ենթարկել տեղափոխման` բերման։ Այստեղ մեր Մեծը համընկել էր իրենց մեծին: Լսեցի, ...ԿԱՇԽԱՏԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՄՈԶԵԼ ՉՀՈԳՆԵՑՆԵԼՈՎ
Ազնիվ իշխանությունը երբեք չի կառչում իշխանական լծակներից, դա անում է միայն հանցավոր իշխանությունը, սեպտեմբերի 2-ին հայտարարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր մամուլի ասուլիսի ընթացքում խոսել ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՅԹԱՔԵԼ Է
Հայաստանի հասարակությունը միշտ էլ պատրաստ է եղել հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը, Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերության հաստատմանը: Այդ կարծիքը սեպտեմբերի 2-ին հայտնել է Հայաստանի առաջին ...ՄԻԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջարկել է, որպեսզի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շաբաթավերջին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում ընդհանուր դիրքորոշում ...ԻՆՉԻՆ ՉԴԻՄԱՑԱՎ ՄԱՇԱՆ
Երեւանի կենդանաբանական այգում հանկարծամահ է եղել Մաշա փիղը, որին մեկ տարի առաջ բերել էին Մոսկվայից, Հայաստանի կենդանաբանական այգում Գրանդ փղիկի հետ ամուսնացնելու համար: Պատճառները պարզվում են: 22-ամյա ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1
Սեպտեմբերի 2-ին Սոչիում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը: Հաղորդագրության ...ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼ
Մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյանի արձանի հրապարակում բազմության առաջ ելույթ ունենալու համար ձերբակալված եւ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում ազատազրկված Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 2-ից սկսել է հացադուլ: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
«ՄԻԱՑՈՒՄ» ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
ՀԱՆՍ ԲՈՈՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷԼԵԿՏՐԱԳԾԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՃԻՇՏ ՉԷԻՆ ՀԱՍԿԱՆԱ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱՄՆ «ՏՆՏՂՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԻՆԳՈՒՇՆԵՐՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿՊԱՀԱՆՋԵՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՐԴՅՈՔ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՉԱՐԺԵ ՂԱՐԱԲԱՂԸ ՖՈՐՊՈՍՏԻ ՎԵՐԱԾԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻՆ

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԴԻԱԿ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1829 Ադրիանապոլսում ստորագրվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր: Ռուսաստանին են միացվում Ախալքալաքը, Ախալցխան, Սև ծովի արևելյան ափը. Անապա ու Փոթի նավահանգիստները:
- 1837 Երևանում իր գործունեությունն է սկսում հայոց հոգևոր թեմական դպրոցը:
- 1905 Ծնվեց հայ թատրոնի նշանավոր գործիչ, ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1915 «Գիշենը» փրկում է Մուսա լեռան պայքարող հայերին:
- 1958 Սկսվում են ԽՍՀՄ Լենինի շքանշանակիր պետական ակադեմիական Մեծ թատրոնի հյուրախաղային ներկայացումները Հայաստանում:
- 1991 Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
- 1991 Արցախի տեղական օրենսդրական խորհուրդները միացյալ ընդունեցին «Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակումը», որն Արցախը հայտարարեց Ադրբեջանից անկախ (Շահումյան մարզը ներառյալ): Սա համապատասխանում էր 1990 04 03-ի խորհրդային «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի օրենք»-ին, որն ինքնավար մարզերին իրավունք էր տալիս անկախանալ հանրապետություններից, որոնց կազմում եղել են, եթե տվյալ հանրապետություններն անկախացել էին
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

