
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԸ
- Զոհվել էր մեր ջոկատի հրամանատարը` մեր Արտոն: Գյումրվա Թերզյանների` Թարզոնց տոհմի շառավիղ Մկրտիչ Ալիխանյանի` վարպետ Մուկուչի կրտսեր որդին: Էդ հետո, ավելի ուշ, տեղի ՀՅԴ կոմիտեն կանվանակոչվի իր անունով` Արտավազդ Ալիխանյան, իսկ իրեն` Արտոյին, հետմահու կպարգևադրեն Մարտական Խաչ-ով: Իսկ հիմա … Հիմա դրսում 92-ի հունիսի վերջն է և մենք, Արտոյի շիրիմին հերթական անգամ «հանդիպելուց» հետո, էլի խմում ենք` նստած գերեզմանատան հարևանությամբ տնակների մեջ հարմարեցված ռեստորանում: Ազատականացման հայկական տարբերակը ենթադրում է նաև նման հաստատությունների գոյությունը` «ում ինչ գործն է, խոմ օրենք չեմ խախտել»: Դե որքանով որ այդ պանդոքատերն էր առաջնորդվել էթիկայի կանոններով` նման վայրում ռեստորան բացելով, լրիվ նույնքանով էլ գյումրեցիք էին պահպանել այդ նույն նորմերը, տարբեր Հացատունների, Վերնատունների և Գինետունների օրինակով այս հաստատությանը կպցնելով սգազարդ ու սևի-մռայլ` ռեստորան Մեռելտուն անունը: Հետո Մեռելտունը փակվեց, իսկ Ստեփանակերտում, օրինակ, մինչ օրս էլ լավ «օբոռոտ» ունի նույնպես գերեզմանատան հարևանությամբ գտնվող` ժողովրդի մեջ որպես Ժիվիյե ի մյորտվիե անունով հայտնի մի ռեստորան: … Իսկ հիմա` ընկճված ու մի տեսակ ինքներս մեզ կորցրած, լուռ խմում ենք Արտոյի հոգու հանգստյան համար: Այդ շփոթվածության ու ընկճվածության պատճառը զուտ հարազատ ու լավ մարդու կորուստը չէր: Մեր մեջ Արտոն միակն էր, ով որոշակիորեն տիրապետում էր ռազմական գործին, կամ ինչպես ինքն էր կատակում` պատերազմում` բացի զոհվելուց, ուրիշ ինչ-որ բաներ էլ ի վիճակի էր անել: … Երբ մեր մոտ սկսվեցին 88-ի իրադարձությունները, Արտոն իր ընտանիքով` կնոջ ու երկու երեխաների հետ Ռուսաստանում էր` բավականին «հարմար» մի աշխատանքի: Հայաստան վերադարձավ երկրաշարժից անմիջապես հետո` 88- դեկտեմբերի կեսերին: Չնայած, որ աղետը զգալի հարված էր հասցրել հայրական տանն ու հարազատությանը, Արտոն միանգամից և ամբողջովին սուզվեց արցախյան պայքարի մեջ: Ունենալով իր «զինանոցում» ծառայությունը Խորհրդային Բանակում և հրետանու ուսումնարանում սովորելու երկու տարիները, Արտոն, կարծես շտապելով լրացնել բացթողածը, ձգտում էր հնարավորինս արագ ներգրավվել «իսկական գործի» մեջ: Սկզբից փոքրաթիվ խմբով նա ուղարկվեց Հադրութ, մասնակցեց Տողի ազատագրմանը: Հետո` Քարինտակ, Խոջալու, ևս մի քանի «դեսանտ» Հադրութի ենթաշրջան: Եվ հենց «իսկական գործի» մեջ էլ Արտոն շատ շուտ դրսևորեց իրեն: Նրա կարծիքը գնահատում և հաշվի էին առնում, հրամանատարությունն ու զինակիցները վստահում էին Արտոին, ի դեմս նրան տեսնում հուսալի և սառնասիրտ մարտիկի, որի վրա միշտ կարելի է հենվել: Իսկ պատերազմում, ինչպես հայտնի է, «դատարկ տեղը» կարելի է թերևս ձեռք բերել մեդալներ ու շքանշաններ, կոչումներ ու մի քանի «մարտական ուղի», բայց երբևիցե ոչ` իրական հեղինակություն և կայուն հարգանք մարտիկների շրջանում: Եվ ահա 92-ի մայիսի վերջերն է: Մայիսյան հաջողություններից արբեցած են բառացի բոլորը` թե ուղղակի, թե փոխաբերական իմաստով: ԼՂՀ հռչակումից հետո անցած ընդամենը մի քանի ամիսների ընթացքում նոր-նոր ձևավորվող բանակի կողմից իրականացրած հաջողված մարտական գործողությունների շնորհիվ ապաշրջափակվել է Ստեփանակերտը, ազատագրվել է Շուշին, բացվել է Լաչինը: Դեռ մեր ձեռքում է Շահումյանը: Ռազմաճակաթում ակտիվ գործողություններ չեն ձեռնարկվում, ինչպես ասում են` «ճակաթային գիծը կայուն է»: Բայց բոլորն էլ հասկանում են, որ դա պարզապես կարճատև մի հանգիստ է, ժամանակավոր մի ընդմիջում-դադար: Չկա երևի մեկը, որ համոզված չլինի` շատ շուտով մենք կսկսենք նորից առաջ գնալ` այն էլ բոլոր ուղղություններով: Արտոն վազքի, եռ ու զեռի մեջ է: Մի քանի օրով Հադրութից եկել է, որպեսզի հասցնի ցանել Ամասիայում վարձակալած իր հողակտորը` դե ընտանիքին բառացիորեն հաց ապահովել գոնե պետք է, չէ: Ինքն շտապում է ու շտապեցնում բոլորիս. երբ ենք դուրս գալիս: Մայիսի 25-ի առավոտյան ղազանչեցի Սամվելի (Ֆռանկի) Ուրալ-ով` ջոկատը մեծ չէ, մոտ մի դասակ, ճանապարհվում ենք դեպի Ղարաբաղ: Ինչպես և պայմանավորվել էինք, տանեցիների հետ մնաս բարով արել ենք տանը և հավաքատեղում` ավերված Ամենափրկիչի դիմաց, ճանապարհողներ չկան: Միայն վարպետ Մուկուչն է «խախտել» պայմանը և վերկացել առավոտ վեցին եկել ջոկատը ճանապարհելու: Արտոն բռնկվում է. Էս ինչ բան է, էնչ թուլություն է, խոմ հնդկական կինո չէ: Վարպետ Մուկուչը համբերատար լսում է, ժպտում մեծավարի ներողամտորեն. «Մի հեռսոտի, Արտո ջան: Էդքան անգամ ղրկել եմ` չեմ էկել: Էս մե թաք անգամն էլ գամ: Էնչ կեղնի որ: Մեկել էրթալուտ էլ չեմ գա, լավ»: Էհ, վարպետ Մուկուչ: Հայր դու ու ծնող: Գիշերն էլ, երբ Արտոյի հետ վերադարձանք կատարած «ստուգայցից»` որպեսզի համոզվեինք, որ բոլորը պատրաստ են առավոտյան մեկնելուն, և Արտոն սկսեց հավաքել ուսապարկը ու հետո էլ անցավ իր ՙպոդվորոտնիչոկը՚ կարելուն, դու համառորեն ընդդիմացար Արտոյի հորդորներին` ՙՊա, գնա պառկի, ինչի ես նստել՚, թե ՙչէ, Արտո ջան, հետներդ կնստիմ՚: Երևի հայրական սիրտըդ ինչ-որ մի բան կանխազգում ու վկայում էր: Իրոք որ, ամեն անգամ ճանապարհել էիր շատ զուսպ ու վստահ` հլա մի բան էլ սաստելով կնոչդ ու հարսիդ. ՙարցունք չտեսնիմ: Խոմ խոփան, կամ Աֆղանըստան չի էրթա: Իրա երկրի համար կերթա, մեզի համար կերթա: Ու համ էլ` կամավոր կերթա: Հեչ մեկի զոռելով չի էրթա՚: Իսկ էս անգամ ՙթբութըդ չտարավ՚` վերկացար եկար հրապարակ… Էդ հետո` Արտոյի զոհվելուց ամիսներ անց դու, տեսնելով, որ էլ ապրելու հնար չկա, կսկսես ավել վերավաճառել շուկայի դռանը և արկղներ ու այլ ապրանքներ կրել մոտակա խանութում: Եվ խիստ ՙհայրենասեր՚ խանութպանը ամեն պատեհ-անպատեհ առիթով, որպես մի այցեքարտ, կշահարկի քո կարգավիճակը` իր դուքյանը գովազդելու համար. ՙգիտեք ո±վ է: Կռված տղու հեր է: Տղեն Ղարաբաղ խփվել է՚: Իսկ ավելի ՙհայրենասեր՚ իր այցելուն ՙաղավարի՚ կառաջարկի. ՙդե ըսեք թող գա, բաժակըմ բան խմե՚: Եվ դու, բնականաբար կմերժես, իսկ երբ շատ ՙվրա մնան՚, գրեթե գոռալով ՙկբացատրես՚. ՙհասկըցի, չեմ ուզե, ես չեմ կըռնա խմե՚: Եվ նա էլ ՙկհասկանա՚` ՙինչ կըռնանք ըսել:Մարդու առողջականը չի ներե՚… Իսկ այսօր դու որդուդ հոժարակամ պատերազմ ուղարկող հայր էս… Գիշերեցինք Գորիսում և հաջորդ օրվա կեսօրին հասանք Շուշի, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր լիբանանահայ դաշնակցական Ժիրայր Սեֆիլյանի` բոլորին հայտնի` պարզապես Ժիրոյի գումարտակը: Մեր եկած ջոկատն էլ համալրված էր բացառապես դաշնակցականներով և տեղում այն ՙձեռքից ձեռք՚ հանձնում ենք Հրանտ Մարգարյանին, ինքն էլ ուղարկում է Ժիրոյի գումարտակ: Իսկ իրիկվա կողմ համոզվեցինք, որ մեր բոլորի զոքանչներն էլ բոլորիս չափազանց շատ են սիրում, կամ էլ սիրելու են: Նշվում էր ութերորդ վաշտի հրամանատար Վագիֆի ծննդյան օրը: Չնայած Արթուր Մկրտչյանի զոհվելուն, Լեռնային Ղարաբաղի այդ օրերի ղեկավարությունը դեռ հիմնականում դաշնակցական էր և այդ փաստին համապատասխան էլ ներկայացված էր քեֆի նախագահությունը: ՙԳլխավոր սեղանին՚ նստած են ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանում` Մանվել Սարգսյանը, Հրանտ Մարգարյանը և ՙայլ պետական և կուսակցական գործիչներ՚: Իսկ կենտրոնում` ինքը, հրամանատարը` գեղեցկադեմ ու ժամանակից շուտ սպիտակած, ինչն ավելի է ընդգծում նրա տղամարդկային հմայքը: Ականջիդ են հասնում երևի թե ներկայում ՙգործող՚ հայկական բոլոր բարբառները` ղարաբաղցիների և ՙհայաստանցիների՚ հետ խառնվել են նաև սփյուռքահայեր աշխարհի տարբեր ծայրերից` դե էդ մի բանը, ինչպես ասում են, հայերիս Աստված տվել` չի խնայել: Հնչում է ՙկենդանի՚ երաժշտություն, երգում է ՙկենդանի՚` դիպլոմավորված բարիտոն` կոնսերվատորիայի շրջանավարտ ազատամարտիկ Տիգրանը` իր նրբագեղ արվեստին խիստ անհամապատասխան ՙԲետոն՚ մականունով: Երգ, պար, ծիծաղ, ցնծություն, խրախչանք` հայերը քեֆ են անում ազատագրված Շուշիում… Իսկ տաս-տասնհինգ օր անց սկսվում է այն, ինչը հնարավոր չէր ենթադրել նույնիսկ ամենամռայլ կանխատեսումներում` գույժը գույժի հետևից… Մեկ-երկու օրում ընկավ Շահումյանը, հակառակորդը արագորեն առաջ է շարժվում, անցել է Թարթարը, գրավված են արդեն Մարտակերտի մի շարք աջափնյա գյուղեր: Նորից ինչքն ու հարազատներին կորցրած մարդիք, նորից փախստականների զանգվածներ: Նախկին հաջողություններից բոլորին պատած գլխապտույտն ու էյֆորիկ ցնծությունը միանգամից վեր են ածվում անճարակության ու պահերով` նույնիսկ խուճապի վերածվող խառնաշփոթի: Մեկ-մեկ արդեն այստեղ-այնտեղ սկսում են հնչել ՙհայկական իմաստությունները. ՙմենք ով ենք, որ հող գրավենք, քաղաք վերցնենք: Ամենաճիշտը կլիներ, որ խելոք տեղներս նստեինք՚: Բայց բոլորը իրոք շփոթության ու սոսկումի մեջ են և չեն կարող հասկանալ, թե էդ ի±նչ հրաշք տեղի ունեցավ, որ դեռ երեկ խայտառակ փախուստի դիմած ադրբեջանական բանակը այսօր արդեն ի վիճակի դարձավ անցնել այդքան հաջող հակահարձակման: Շահումյանից եկած ականատեսների վկայությունները ամեն ինչ ՙիրենց տեղն են դնում՚` Գյուլիստանը, ինչպես և մեկ տարի առաջ Գետաշենը, մենք հանձնել ենք ոչ թե նահանջելով ադրբեջանական բանակի հարվածների տակ, այլ պարզապես չդիմանալով Կիրովաբադից բերված ռուսական դիվիզիայի տանկերի հարձակմանը… … Հունիսի տասին Արտոն` իր ենթակայությանն հանձնած վաշտով դրիքավորվում է Սրխավենդի մոտ: Խնդիր է դրված` համագործակցելով մյուս զորաջոկատների հետ ցանկացած գնով մեր ձեռքում պահել հսկողությունը Աղդամ-Մարտակերտ ավտոճանապարհի և Խաչենագետի վրայի կամրջի նկատմամաբ: Որպեսզի, մի կողմից Շահումյանի և Մարտակերտի գյուղերից եկող փախստականների հոսքին հնարավորություն տրվի առանց կորստի անցնել-հասնել երկրի խորքը: Մյոս կողմից` որպեսզի հնարավորություն չտրվի հակառակորդին լրացուցիչ օժանդակ ուժեր տեղափոխել Աղդամից դեպի հյուսիս: Եվ չնայած թշնամին արդեն Չլդրանի մատույցներում է, արդեն գրավված է և մեր աչքի առաջ հրկիզվում է Կիչանը, բայց միևնույն է` ճանապարհը դեռ մնում է մեր հսկողության տակ: Հունիսի տասնհինգին մի լայնածավալ ու կատաղի մարտ է սկսվում Սրխավենդի մոտ: Ինչպես վկայել է Բաքվում կայացած մի դատավարության ժամանակ այդ մարտի մասնակից` Ջալիլաբադի գումարտակի զինվոր Ի. Հուլիևը. ՙ…Այդ մարտում մեր գումարտակից 46 հոգի ընկան շրջապատման մեջ և շատերը զոհվեցին: Այդ մարտում թշնամին խփեց մեր երեք տանկը և մեկ հետևակի մարտական մեքենա…՚: Բայց միևնույն է, հաշվի չնստելով շոշափելի կորուստների հետ, հակառակորդն ամեն գնով ձգտում է զարգացնել հաջողությունը: Որպես այդ հատվածում դրա կասեցման գործողություն մեր հրամանատարությունը որոշում է կայացնում գրավել Աղդամի մոտակայքում գտնվող Ալի-Աղալի բնակավայրը: Արտոն, ստանալով հրամանը, իշխող բարձունքի վրա թողնելով ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մեր նահանջն ապահովող մի ջոկ, իր հետ վերցնելով առավել փորձված մարտիկներին, շարժվում է դեպի գյուղ: Համաձայն մեր հետախուզության ունեցած տվյալների, գյուղում հակառակորդի փոքրիշատե զգալի ուժերի կուտակում` առավել ևս զինտեխնիկա, չպետք է որ լիներ: Բայց ծայրամասի տների մոտ` վերջին հատվածն անցնելու պահին, գրոհողներին դիմավորեց ադրբեջանցիների կրակահերթերի տարափը, թաքստոցից սկսեց ՙաշխատել՚ նաև տանկը: Մեր գրոհը կասեցվեց և ի վերջո ՙխեղդվեց՚: Մարտի դաշտից շտապ սկսեցին դուրս բերել սպանվածներին և վիրավորներին: Մնացածը, անցնելով գետակը, աննկատ, մեկ-մեկ ցրված սկսեցին վերադարնալ մեր դիրքերը: Այդ պահին չկարողացան գտնել երկու հոգու. մեր Արտոյին և մի զինվորի Ստեփանակերտից: Ինչպես հետո պատմեց բուժքույր Աղունիկը, գետակն անցնելուց հետո ուղղակի կրակոցով նրանց ՙծածկել էր՚ թշնամու տանկի արկը: Ընդամենը մի քանի ժամ անց Ալի-Աղալի գյուղը մեր ձեռքում էր: Բայց դա իրականացրեց արդեն մեկ այլ ջոկատ: Եվ առանց մեծ ջանքերի ու կորուստների` մեր առաջին գրոհից հետո ադրբեջանցիները սկսել էին հետ քաշվել գյուղից: Եվ ահա մենք նստած ենք ՙգերեզմանամերձ՚ տնակային ռեստորանում եվ խմում ենք որերորդ անգամ Արտոյի կենդանի կենացը: Հարևան տնակ-ճաշասրահից լսվում է դուդուկի մեղեդին: Հրավիրում ենք կվարտետը մեզ մոտ: Դեմքերը բոլորն էլ ծանոթ են` մեր քաղաքի Ռաբիս-ի նվագողներն են: Հարսանիքներին,և նույնիսկ թաղումներին նրանց հրավիրելը խիստ պակասել է` դրսում 92 թվականն է: Ինչպես ասում են ՙապրել-մեռնելու՚ տարի է: Դե էս մարդիք էլ էս եղանակով են իրենց օրվա հացը վաստակում: Նվագեցին մեզ համար մի քանի տխուր ՙմեռելի ղայդա՚: Խնդրում ենք նրանց, որ նվագեն մի ինչ-որ խրոխտ, մարտական մի բան: Ոչ թե ի հիշատակ, այլ ի փառս մեր հրամանատարի: Սրանք` կիսասափրված ու կիսահարբած, ճմրթված ու հոգնած, մի պահ լռեցին, խորը շունչ քաշեցին, լրջացան ու թիքացան, ՙքոքեցին՚ իրենց գործիքները…և հեղձուցիչ, մեռելապաշտության թանձր օդով լցված տնակային այդ պանդոկում, անհավանական, ֆանտաստիկ մի գործիքավորմամբ հանկարծ հնչեց մեր երկրի օհրներգը: Հայաստանի Հանրապետության օրհներգը` Մեր Հայրենիքը: Բոլորս կանգնեցինք` ինչպես շարքում: Վերջին հնչյուններից հետո լուռ կանգնեցինք ևս մեկ-երկու րոպե և դուրս եկանք: Առանց իրար մի խոսք ասելու բոլորս հասկացանք, որ այ, հենց այս պահին վերջը դրվեց մեր անճարակության, մեր հուսահատության, ուստիև` ՙարդարացված հարբեցողության՚: … Երկու օր հետո ջոկատը գրեթե լրիվ կազմով` Սամվելի ՈՒրալով դուրս եկավ դեպի Ղարաբաղ: Նոր հրամանատարի ընտրություն այլևս չանցկացվեց` ջոկատը պարզապես ներառան արդեն պատրաստի` նույն Ժիրոյի գումարտակի կազմի մեջ: Ամեն տարի` մեր հրամանատարի զոհվելու օրը, մենք վերցնում ենք այն հռչակավոր կվարտետը և ուղևորվում քաղաքային գերեզմանատուն: Եվ մեր Արտոյի ու գյումրեցի մյուս ազատամարտիկների շիրիմների վրա` այն պարզունակ գործիքավորմամբ ու պարզահունչ կատարմամբ սկսում է թևածել Հայաստանի Հանրապետության օրհներգը` Մեր Հայրենիքը: ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հատվածներ գրքից

© Լրագիր
Վերջին լուրերը, Սեպտեմբեր 01, 2008ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սեպտեմբերի 2-15-ը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվելու է Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում խորագրով ցուցադրությունը: Այն ներառում է ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
1
Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջ բավական լուրջ հարց է կանգնած` ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, թե ոչ: Այդ համատեքստում է նաեւ տարածված այն կարծիքը, որ եթե Ռուսաստանը պահանջի, ...ՉԱՐԺԵ ՂԱՐԱԲԱՂԸ ՖՈՐՊՈՍՏԻ ՎԵՐԱԾԵԼ
6
Վրաց-ռուսական հակամարտության մասին գնահատականներից շատերն այն համատեքստում են, որ ռուսական արջը արթնացել է, որ Ռուսաստանը շռնդալից հաղթանակ տոնեց ակնթարթային պատերազմում եւ աշխարհին ցույց տվեց, թե ով ...ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐ
2
Որ Հայաստանի իշխող կոալիցիայի կուսակցությունները վաղուց վերածվել են կոմերցիոն միավորումների, արդեն ոչ մեկին չի զարմացնում: Բոլոր համապետական ընտրություններն, ըստ էության, հայկական կուսակցությունները վերածել ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԸ
Զոհվել էր մեր ջոկատի հրամանատարը` մեր Արտոն: Գյումրվա Թերզյանների` Թարզոնց տոհմի շառավիղ Մկրտիչ Ալիխանյանի` վարպետ Մուկուչի կրտսեր որդին: Էդ հետո, ավելի ուշ, տեղի ՀՅԴ կոմիտեն կանվանակոչվի իր անունով` ...ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Գիտելիքի Օրվա առիթով կրթության ասպարեզի բարեջան ծառայողներին, նվիրյալ դասախոսներին ու մանկավարժներին, ուսանող և աշակերտ ...ԻՆԳՈՒՇՆԵՐՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿՊԱՀԱՆՋԵՆ
53Հարավային Օսիայի իրադարձություններից հետո փորձագետները նշում էին, որ Հյուսիսկովկասյան պայթյունավտանգ տարածաշրջանը կրկին կալեկոծվի: Եւ կարծես չեն սխալվել. համենայնդեպս, օգոստոսի 8-ից հետո, երբ արդեն լայնածավալ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի աշակերտներ և ուսանողներ, hարգելի մանկավարժներ ու ծնողներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Նոր գիտելիքի և կրթության ձգտումը մեզանում վերածվել է ազգային ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔ ԱՐԱԲԿԻՐՈՒՄ
Կիրակի օրը` օգոստոսի 31-ի երեկոյան Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու Ալբերտ Երիցյանը, որը վերջին շրջանում ուժեղացված թիկնազորով է շրջում (նաև բնակիչների հետ հանդիպումների ժամանակ), հանդիպում է ունեցել ...ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
“Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին է ուղարկել ադրբեջանահայ փախստականների կողմից ԼՂՀ իշանություններին հասցեագրված ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԱԶԳԵՆՅԱՆ ԴՊՐԱՆՈՑ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐԸ
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և նախաձեռնությամբ Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոցի տեսուչ Տ. Գևորգ աբեղա Սարոյանի և դպրանոցի սաների լույս է տեսել Վազգենյան դպրանոց հոգևոր-մշակութային պարբերականի ...ՏԻՄ-Ը ՇՓՈԹԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 7-ին Արաբկիրում կայանալիք թաղապետի ընտրությանը Ժառանգություն կուսակցության առաջադրած թեկնածու Զոյա Թադեւոսյանն ունի հաղթելու բավական լուրջ հնարավորություն` այդ կարծիքին է Ժառանգության խորհրդարանի ...ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԵՂԵԼ
Հայ-վրացական գործարար ասոցիացիայի համանախագահ Վոլոդյա Բադալյանը, ով ի դեպ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է, սեպտեմբերի 1-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է, որ հաջողվել ...ՆԱԽ ԻՐԱՆԻ, ՀԵՏՈ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ
Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո Ռուսաստանն անկասկած կգործարկի աբխազական երկաթուղու մոտ 80 կմ այն հատվածը, որը գրեթե ամբողջությամբ ավերված է արդեն քանի տարի: Սեպտեմբերի 1-ին Ուրբաթ ակումբում, հայ-վրացական ...ՎՐԱՑԻՆԵՐԸ ԳՆԵԼ ԵՆ ՄԵՐ ԲԵՆԶԻՆԸ
Այս օրերին, երբ խնդիր էր առաջացել բեռնափոխադրումների, մասնավորապես բենզինի փոխադրման հետ, Հայաստանին հասանելիք բենզինի ծավալից օգտվել է պատերազմի մեջ գտնվող Վրաստանը: Այդ մասին, ի պատասխան լրագրողների ...ԳՅՈՒԼԸ ԳԱԼԻՍ Է, ԲԱՅՑ ԴԵՌ ՏԵՂ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ
Թուրքական Զաման թերթը գրել է, թե օգոստոսի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սեպտեմբերի 6-ին կմեկնի Հայաստան, նշելով, թե արտգործնախարար Ալի ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 2-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղ, ուր կմասնակցի ԼՂՀ անկախության 17-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ
ԵՎՐՈՊԱՆ ԵՎՐՈՊԱ, ԻՍԿ ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՆ ԵՆ ԱՆՈՒՄ
ԼԱՏՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՈՒՐՈՒԳՎԱՅ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ԱՐՑԱԽՆ ԻՐ ՏԵՍԱԿԵՏՆ ՈՒՆԻ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱՄՆ «ՏՆՏՂՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԻՆԳՈՒՇՆԵՐՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԿՊԱՀԱՆՋԵՆ

ՔՈՉԱՐՅԱՆ-ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՐԴՅՈՔ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՉԱՐԺԵ ՂԱՐԱԲԱՂԸ ՖՈՐՊՈՍՏԻ ՎԵՐԱԾԵԼ

ՌՈՒՍ, ՀԱՅ, ԹՈՒՐՔ, ՎՐԱՑԻ, ԱԶԵՐԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻՆ

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Գիտության օր
- 570 Կնքվում է հայ-բյուզանդական դաշինքը:
- 1387 Լենկ-Թեմուրի զորքը պաշարում է և գրավում Վանի բերդը:
- 1850 Թիֆլիսում սկսում է հրատարակվել «Արարատ» շաբաթաթերթը՝ Գաբրիել Պատկանյանի խմբագրողթյամբ:
- 1860 Կ. Պոլսում հիմնվեց «Համազգային ընկերությունը» Միքայել Նալբանդյանի ակտիվ մասնակցությամբ:
- 1860 Կ. Պոլսում հիմնվում է Հայոց Բարեգործական ընկերությունը:
- 1861 Կ. Պոլսում Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի և Տ. Չուխաջյանի խմբագրողթյամբ սկսում է հրատարակվել «Քնար հայկական» երաժշտական կիսամսյա հանդեսը:
- 1868 Երևանի գիմնազիայի բացումը:
- 1868 Ելիսավետպոլի (Գանձակ) Բանանց գյուղում ծնվեց հեղափոխական Մելիք Մելիքյանը (Դեդուշկա): (Սպանվեց 1918թ.-ին, Բաքվում):
- 1886 Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում Մինաս Չերազի տեսչությամբ բացվեց Կենտրոնական վարժարանը:
- 1894 Նշվեց հայ լրագրողթյան 100-ամյակը:
- 1920 Բաքվում բացվում է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին մասնակցում են նաև Հայաստանի աշխատավորության ներկայացուցիչները:
- 1939 Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:
- 1958 ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կազմակերպվում է հողագործության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
- 1966 Շարունակելով երեսունականների անկոտրում փորձը, Խորհրդային Հայաստանը խնդրագրեր ուղարկեց Մոսկվայի կենտրոնական իշխանություններին` Արցախը Հայաստանին վերադարձնելու պահանջով: Այս խնդրագրերը հետո ուղեկցվում էին Արցախում մասսայական բողոքներով, որոնք վերջին հաշվով տանում էին դեպի կոմունիստական իշխանությունների պատասխան բռնությունների:
- 1997 ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթեց ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

