
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ամառային մի քանի նիստերի ընթացքում կարծես թե այլեւս չէր կիրառում նախաբան-ելույթների պրակտիկան: Սակայն ինչպես նկատելի է կառավարության օգոստոսի 28-ի նիստի մասին տարածած պաշտոնական հաղորդագրությունից, Տիգրան Սարգսյանն այդ պրակտիկան վերսկսում է: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, Տիգրան Սարգսյանը անդրադարձել է Գորիի մոտակայքում պայթեցված կամրջի հետեւանքով ստեղծված իրավիճակին: “Բոլորդ գիտեք, որ այլընտրանքային կամուրջն արդեն գործում է, ապրանքները մեծ քանակությամբ ներմուծվում են Վրաստանի տարածքից եւ կուտակված բեռները հայտնվում են Հայաստանում, ինչի շնորհիվ վերջին օրերին նկատվող լարվածությունն ամբողջությամբ կթուլանա: Առաջին հերթին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երեք շաբաթվա ընթացքում մեզ հետ համագործակցող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, որոնք նվիրված կերպով օժանդակում էին օպերատիվ շտաբի աշխատանքներին եւ դրսեւորում էին բարձր քաղաքացիական վարքագիծ, եւ ես, անկեղծ ասած, զարմացած էի այդ մարդկանց նվիրված աշխատանքից: Խոսքը սովորական վարորդների մասին է, ովքեր մեր շարասյունի մեջ էին եւ Բաթումից օգնում էին մեզ տեղափոխելու բեռները, խոսքը մասնավոր ընկերությունների մասին է, որոնք առանց շահույթի նպատակ հետապնդելու օժանդակում էին մեզ մեր կազմակերպչական աշխատանքում: Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել զանգվածային լրատվության միջոցներին, որոնք օպերատիվ եւ օբյեկտիվ ներկայացնում էին իրավիճակը, որի արդյունքում հասարակությունում մենք կարողացանք պահպանել կայունություն եւ ստեղծված իրավիճակի ըմբռնում, ինչի շնորհիվ, ընդհանուր առմամբ, չկար նաեւ լարվածություն: Բայց, միեւնույն ժամանակ, պետք է ցավով նշեմ, որ կային լրատվամիջոցներ, այդ թվում եւ արտասահմանյան, որոնք, չգիտես ինչու, վերջին օրերի ընթացքում կաշվից դուրս էին գալիս` ապացուցելու, որ մենք ունենք լուրջ պրոբլեմներ, որ մեզ սպասում են ցնցումներ, որ գները պետք է անպայման բարձրանան եւ այլն: Ջանք չէին խնայում այդպիսի տրամադրություններ ստեղծելու: Սա ամենապրիմիտիվ պրովոկացիա է, որի նպատակը ոչ թե իշխանություններին թուլացնելն է, այլ մեր պետությունը թուլացնելը, որովհետեւ արտակարգ իրավիճակներում իշխանությունները չեն թուլանում, նրանք համախմբվում են: Իսկ նման աշխատաոճ ընտրած լրատվամիջոցների նպատակը հասկանալի է, դա` այդպիսի պրովոկացիոն հաղորդումներ կազմակերպելը, ամենեւին էլ չի բխում մեր հասարակության շահերից: Ցավոք, մեր ընդդիմախոսները նույնպես փորձում էին այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահել` համեմատություններ անցկացնելով անցյալի հետ, որոնք ուղղակի ժպիտ են առաջացնում, երբ հիշում ենք, թե ինչպես էին իրենք արտակարգ իրավիճակներում կարգավորում մեր երկիրը, հայտարարելով, որ բենզինի 1 լիտրը 1000 դրամ է եւ ավելին, որ կառավարությունը ի վիճակի չէ կառավարել այս իրավիճակում: Մյուս կողմից` մեզ «խորհուրդներ» էին տալիս, թե ինչպես պետք է կառավարենք այս իրավիճակում: Ցավալի է: Ես ափսոսանք եմ հայտնում այսպիսի իրավիճակի կապակցությամբ”, ասել է Տիգրան Սարգսյանը: Դրանից հետո նա բացատրել է, թե ինչու է կառավարության նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրում այդ հանգամանքի վրա: “Որովհետեւ չափազանց կարեւոր է, թե ինչպիսին է հասարակության կեցվածքը արտակարգ իրավիճակներում: Եկեք նայենք, թե ինչպիսին էր ընդդիմության կեցվածքը Վրաստանում, ինչպիսին էր Ադրբեջանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում ու համեմատենք, թե ինչպիսին էր ընդդիմության կեցվածքը Հայաստանի Հանրապետությունում: Սա խիստ վտանգավոր երեւույթ է մեր հասարակության համար, որովհետեւ մենք տեսնում ենք, որ աշխարհը արագ փոխվում է եւ մեզ սպասում են լուրջ մարտահրավերներ, ու մեր քաղաքական կեցվածքը չափազանց կարեւոր է, մենք միշտ դասեր պետք է քաղենք ստեղծված իրավիճակից: Այսօր արդեն երեք շաբաթ է, ինչ պատերազմական գործողություններ են իրականացվում հարեւան Վրաստանում, բառիս բուն իմաստով` պատերազմական գործողություններ մի պետության տարածքում, որտեղից մենք ապահովում ենք մեր շրջանառության 70 տոկոսը: Երեք շաբաթ, եւ եկեք արձանագրենք մի փաստ` արդյոք երեք շաբաթվա ընթացքում մեր հասարակությունը զգում էր ցնցումներ, խաթարվել էր մեր քաղաքացու բնականոն կենցաղը: Իհարկե, ոչ: Մենք կարողացել ենք ձեզ հետ միասին ապահովել այս կայունությունը եւ առաջին հերթին` շնորհիվ մեր հասարակության աջակցության, ինչի համար ես բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետեւ մենք զգում էինք նրանց մեր կողքին: Երկու օր առաջ հանրապետության նախագահը, երբ հանդիպում էր մեր օլիմպիականների հետ եւ ողջունում նրանց, անդրադարձավ նաեւ ընթացիկ իրավիճակին եւ մեզ բոլորիս միասնության կոչ արեց: Ես նույնպես ուզում եմ միանալ այդ միասնության կոչին, որովհետեւ արտակարգ իրավիճակներում մենք չենք կարող բաժանվել, այլ պետք է միավորվենք, եւ դա մեզ համար դաս պետք է լինի, որպեսզի ապագայում ցանկացած սադրիչ գործողություն դատապարտվի, առաջին հերթին` հասարակության կողմից”, հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ողջունում են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պետական անկախության ճանաչման փաստը: Այն լիովին համապատասխանում է ազգերի ինքնորոշման եւ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին, ...ՄՈՍԿՎԱՆ ԿՈՐՑՐԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ԻՐԵՆ ՊԵՏՔ ԷՐ
Ինչպես աշխարհի շատ երկրների, այդպես էլ Հայաստանի փորձագիտական հանրությունը, որ ներկայանում է թե քաղաքագետների, թե քաղաքական գործիչների տեսքով, փորձում է գնահատել Կովկասի իրավիճակը, որ առաջացավ վրաց-ռուսական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԸ
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անկասկած հայ ժողովրդի պատմության մեջ կմնա ոչ թե իր տարած դիվանագիտական հաղթանակներով կամ ապահոված ձեռքբերումներով, այլ իր արտահայտություններով, ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 3 ՄԱՐԴ
Օգոստոսի 27-ին, ժամը 08.00-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում ՎԱԶ 2109 մակնիշի 10 ՍՍ 094 պետհամարանիշով ավտոմեքենան ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԿՀԱՎԱՔՎԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ
1
Սեպտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության անդամ երկրների ղեկավարների վեհաժողովը Վրաստանի շոիրջ իրավիճակը քննարկելու համար: Այդ վեհաժողովին Վրաստանի նախագահը չի մասնակցի: Գերմանական Բիլդ ամսագրին ...ՂԱՐԱԲԱՂԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱԲԽԱԶԻԱՅԻՆ ԵՎ ՕՍԻԱՅԻՆ
Օգոստոսի 28-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշին եւ Հարավային Օսիայի նախագահ Կոկոյտիին: Ուղերձում ԼՂՀ նախագահը շնորհավորում է անկախության ճանաչման ...ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ 10 ԲԱԼԱՆՈՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ
2008-09 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում կիրառվելու է աշակերտների գնահատման 10 բալանոց համակարգ: Այդ մասին այսօր հայտարարել է ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը:ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿՆՇՎԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
ԼՂՀ անկախության հռչակման 17-րդ տարեդարձի առթիվ տոնական միջոցառումներ կկայանան Ստեփանակերտում եւ հանրապետության շրջաններում: Կառավարական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրով սեպտեմբերի 1-ին, Արցախի ուսումնական ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող Կանզաս-Հայաստան պետական երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում Երևանում էին գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի Կանզասի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԱԽՈՂՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսի 8-ին, երբ վրացական զինված ուժերը հարձակվեցին Հարավային Օսիայի վրա, էապես փոխվեցին Կովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական բոլոր հեռանկարները: Երբեք Կովկասյան տարածաշրջանն այսչափ ուշադրության ...ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ 33500 ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻ
2008-09 ուսումնական տարում Հայաստանում, նախնական տվյալներով, դպրոց կգնա շուրջ 33.500 առաջին դասարանցի։ Նախորդ տարիների համեմատ առաջին դասարանցիների թիվը նվազել է, և ձևավորվող դասարանների և դասաժամերի ...ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՓՍԻՈՒՍԻՆ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2008 թ. սեպտեմբերի 8-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի ծննդյան 150-ամյակին (1858-1926): Գիտաժողովը տեղի կունենա ...«ԴԱԲՐՈՆԵՐԻ» ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է
Արաբկիրի թաղապետի ընտրությանը, որը ՏԻՄ ընտրությունների շրջանակում հանդիսանում է ամենից ինտրիգային տարածքը, հիմնական պայքարը կլինի ընդդիմության թեկնածու, Ժառանգության անդամ Զոյա Թադեւոսյանի եւ ՀՀԿ անդամ, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՇՏԿՈՒՄ
Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ու Ժառանգության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը օգոստոսի 28-ին Ուրբաթ ակումբում լրագրողներին են ներկայացրել անցնող ամառվա ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Արդյոք Հայաստանի խորհրդարանը, նկատի ունենալով Աբխազիայի եւ Հարավային Oսիայի ճանաչումը Ռուսաստանի կողմից, արժե, որ ձեռնaմուխ լինի Ղարաբաղի ճանաչման խնդրին: Այդ մասին լրագրողները օգոստոսի 28-ին հարցրել ...ՄԻԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶՈՀՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Ուրբաթ ակումբում օգոստոսի 28-ին խոսելով ներքին ու արտաքին քաղաքական զարգացումների մասին, բերել է Վրաստանի օրինակը, ուր հասարակությունը պատերազմական լարվածության ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆԻ
Թեեւ Երեւանի քաղաքապետարանը մերժել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտը` սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ հանրահավաք ու համերգ կազմակերպելու համար, այնուամենայնիվ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Խուն Ցզիուինին: Նա երախտագիտություն է հայտնել Պեկինի 29-րդ օլիմպիական ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կոպտորեն խախտվում են մարդու տարրական իրավունքները, մասնավորապես, շարունակական են դարձել քաղբանտարկյալների հանդեպ տարբեր սադրանքները: ...ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՆ ԽՂՃԻ ԱՌՋԵՎ, ԵԹԵ ՈՒՆԵՆ
Հայ կամավորականների համախմբում կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Սեւանից լրացուցիչ ջրառի եւ Թեղուտի խնդիրների հետ: Դրանում ասվում է. «Օրերս Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ...ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ
ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 15-ը հայտարարված է ոչ աշխատանքային օր՝ սեպտեմբերի 13-ին նշվող Խաչվերաց տոնին հաջորդող մեռելոց հիշատակի օրվա կապակցությամբ։ Մեռելոց հիշատակի օրը հաջորդում ...ԵՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տարածել է Եվրամիության խորհրդի նախագահության հայտարարությունը, որում դատապարտվում է Ռուսաստանի քայլը: «Եվրամիության Խորհրդի Նախագահությունն ի գիտություն է ընդունել ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ամառային մի քանի նիստերի ընթացքում կարծես թե այլեւս չէր կիրառում նախաբան-ելույթների պրակտիկան: Սակայն ինչպես նկատելի է կառավարության օգոստոսի 28-ի նիստի մասին տարածած ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԴՊՐՈՑ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ, ԻՍԿ ԲՈՒՀԵՐԸ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, օգոստոսի 28-ին տեղի ունեցած նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է սեպտեմբերի 1-ի թեմային, եւ նախարարներին հորդորել է կրկին գնալ ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Հայաստանի կառավարությունն օգոստոսի 28-ի նիստում սահմանել է երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկը: Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ...ՆՈՐ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԵՐ
Հայաստանի կառավարությունը օգոստոսի 28-ին որոշումներ է ընդունել Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում (Նալբանդյան, Պուշկին եւ Աբովյան փողոցներով ու Սախարովի հրապարակով սահմանափակված ...ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵ
Օգոստոսի 28-ին, կառավարության նիստի ավարտին, վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է ՀՀ 2009 թ. բյուջեի ձեւավորման գործընթացին` մասնավորապես, կառավարության առաջնահերթություններից մեկը հանդիսացող տարածքային ...ԵԱՀԿ ԽՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՅՑԵԼԻ ԿՈՎԿԱՍ
Առաջիկա շաբաթ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը կայցելի Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան, տեղեկացնում է ԵԱՀԿ ԽՎ կապերի բաժնի տնօրեն Կլաս Բերգմանը: Երկուշաբթի Լենմարկերը կժամանի Ադրբեջան, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԴԻԿԱԼ ՕՐԱԹԵՐԹԻՆ
- Սեպտմբերի 6-ին կայանալիք Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը կարող է դիտվել որպես մեր տարածաշրջանում ամենաքաղաքականացված սպորտային միջոցառումը: Քաղաքական առումով ի±նչ ակնկալիքներ ...ԴՐՎԱԳ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՆԻՍՏԻՑ
Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև սեպտեմբերի 7-ին Արաբկիրում կայանալիք թաղապետի ընտրությունների հարցը: Ըստ Հանրապետական կուսակցությանը ...ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս.ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով: Մինչ օրակարգին անցնելը ԳՀԽ անդամներին ներկայացվեց տեղեկատվություն ...
ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ
ՈՒՐԻՇՆԵՐԸ ՔԱՂՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ
ԱՆՎՆԱՍ ՀԱՎԱՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐԻՑ
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՇՏԱԲԻ ԱՆԴԱՄ ՉԷՐ
ԱՄՆ «ՏՆՏՂՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ՔՈՉԱՐՅԱՆ-ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

1350 ՓԱԽՍՏԱԿԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ

ՌՈՒՍ, ՀԱՅ, ԹՈՒՐՔ, ՎՐԱՑԻ, ԱԶԵՐԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՍԵՎԱՆԻ ՀԱՇՎԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ

- 1795 Երևանի խանը բերդը հանձնում է Աղա-Մուհամադ շահին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Բայազետը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

