
ՀԱՑԻ ՈՒ ՏԵՍԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
- Պեկինի ամառային օլիմպիադան անկասկած ամենից հաջողն էր Հայաստանի անկախությունից հետո: Հայկական եռագույնի տակ հանդես եկած մեր մարզիկները թեեւ օլիմպիական ավելի բարձր մեդալ նվաճել էին 1996 թվականին Ատլանտայում, ուր Հայաստանն առաջին անգամ հանդես եկավ որպես լիարժեք անկախ երկիր, իր դրոշով, սակայն քանակի առումով Պեկինն աննախադեպ էր, հատկապես Սիդնեյի մինուճար բրոնզից եւ առավել եւս Աթենքի մեզ համար չոր ու ցամաք օլիմպիադայից հետո: Այդ պատճառով էլ հայ մարզիկներն արժանի էին այն համաժողովրդական մեծարման, որ թեեւ խորհրդային ժամանակների ոգով, պաստառներով ու ողջույնի կարգախոսներով, բայց այդուհանդերձ թերեւս արժանիորեն կազմակերպվել էր Հանրապետության հրապարակում: Ես չեմ եղել հրապարակում եւ չգիտեմ, թե հենց տեղում ինչպիսին էր մթնոլորտը եւ ինչ էր կատարվում իրականում: Ես իրադարձությանը հետեւել եմ հեռուստատեսային ռեպորտաժներից: Եվ այդ ռեպորտաժներից ինձ համար պարզ դարձավ, որ օլիմպականների մեծարումը ընդամենը առիթ էր Սերժ Սարգսյանին մեծարելու համար: Հեռուստառեպորտաժների հերոսը ոչ թե օլիմպականներն էին, կամ ծայրահեղ դեպքում ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, այլ Սերժ Սարգսյանը, ով բեմահարթակից գրեթե ծրագրային ելույթ էր ունենում, նախընտրական լավագույն ավանդույթների ոգով: Այդ ֆոնին նույնիսկ պաստառներն ու կարգախոսները, որ տեքստով ողջունում էին մարզիկներին, իրականում պատկերանում էին բոլորովին այլ նպատակի ծիրում, կրկին նախընտրական այն բարի ավանդույթների շղթայից, երբ աշխատավորական կոլեկտիվներին նույն կերպ բերում էին Սերժ Սարգսյանի ելույթները լսելու, ֆոնոգրամայի ծափողջույնների ներքո: Եվ արդեն դժվար էր լինում հասկանալ, այդ կոլեկտիվները, որ հավաքվել էին Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին ու մեդալակիրներին ողջունելու, եկել էին այդ ցանկությամբ, թե նրանց բերել էին, որ լսեն բեմահարթակից ելույթ ունեցող Սերժ Սարգսյանին: Իսկ ինչի էին բերել մարզիկներին: Արդյոք որ նրանք կանգնեն եւ ապահովեն նախագահի ելույթի ֆոնը: Ամեն ինչ քարոզչական նպատակով օգտագործելու իշխանական մոլուցքը հերթական անգամ դրսեւորվեց իր ամբողջ պերճանքով ու թշվառությամբ: Հերթական անգամ իշխանությունը համաժողովրդական ուրախության թեման սեփականացրեց, յուրացրեց` ինչպես մի հերթական նյութական արժեք, տարածք կամ ձեռնարկություն, ժողովրդին թողնելով միայն ծափահարողի ստատիկ դերը: Ինչ էր ուզում ասել իշխանությունը դրանով: Արդյոք այն, որ եթե Սերժ Սարգսյանը չգնար Պեկին, ապա բրոնզները կլինեին ոչ թե վեցը, այլ հինգը, չորսը, երեքը կամ երկուսը: Գուցե մեկը: Կամ գուցե ընդհանրապես չլինեին: Հասկանում է արդյոք իշխանական միտքը, որ ամեն ինչ, այդ թվում եւ օլիմպիադայի հաջողությունը, ծառայեցնելով հասարակության հետ սեփական խնդիրների լուծմանը, իշխանությունը նվաստացնում է այն մարզիկներին, որ ապահովել են այդ հաղթանակը: Եթե մեծարվում են մարզիկները, ապա երեւի թե նախագահը պետք է մեծահոգաբար, արժանիորեն դառնա նրանց ֆոն, կանգնի նրանց թիկունքին, ինչպես Պեկինում է կանգնել, եթե հավատանք նրա խոսքին ու մարզիկների տպավորությանը, որ հաղորդվում էր հեռուստառեպորտաժների միջոցով: Ինչու Պեկինում նրանց թիկունքը պահած Սերժ Սարգսյանը Երեւանում անցավ նրանցից առաջ: Դա տեղիք է տալիս մտածելու, որ Սերժ Սարգսյանը հենց այդ հեռահար հաշվարկով էր գնացել Պեկին, ոչ թե մարզիկներին իրապես ոգեւորելու: Ինչու Սերժ Սարգսյանը, որ իր ելույթի ընթացքում խոսում էր սպորտի համախմբող ուժի, համահայկական ոգու, համաժողովրդական հաղթանակների մասին, մեր բրոնզե թիմին չէր ողջունում հենց այդ ժողովրդի շարքում կանգնած, բեմը լիովին թողնելով մարզիկներին ու նրանց մարզիչներին: Գուցե իշխանական քարոզչամեքենան չի էլ մտածել այդ ամենի մասին: Բայց երբ է ի վերջո մտածելու: Երբ է ի վերջո Հայաստանի իշխանական տրամաբանությունը դուրս գալու խորհրդային հոգեբանությունից եւ գիտակցելու, որ հաց կամ տեսարաններ բանաձեւը կենսունակ էր հին Հռոմում, բայց ոչ երբեք 21-րդ դարում: Միթե Տիգրան Սարգսյանն իշխանության իր ավագ ու կրտստեր գործընկերներին չի հուշել, որ 21-րդ դարում աշխարհը շատ արագ է զարգանում, տեխնոլոգիաները արագ են փոխվում, տարածությունն ու ժամանակը դինամիկ կրճատվում են, փոքրանում, եւ հասարակությանն այլեւս անհնար է կերակրել միայն հացով կամ տեսարանով, առավել եւս, որ փոքրացող աշխարհից էլ փոքր է Հայաստանը, ու ամեն մեկը շատ լավ գիտե այդ հացի ու տեսարանի գինը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Քննարկում
ASPET գրել է:
Այսքան թույն ինու՞ է կուտակել Ջեյմս Հակոբյանը: Ախր մեղք է այս մարդը:
hajaram գրել է:- ASPET
Այսքան թույն ինու՞ է կուտակել Ջեյմս Հակոբյանը: Ախր մեղք է այս մարդը:
aspet jan-axr tishta asum e--shat cavalia vor mer marziknerin elementar u kopit dzevov ogtagortsum en- u et anum en prezidenti makardakov:
es hly chem lse mi hat elujt seroji vortex inqy urish ban asi-bajc haskanal karelia erevi inqynel hly chi havatum vor prezidenta /kam karoxa mi ban giti hastat-karoxa chi...?/ u sharnakuma nujn qaroznery nujn animast fraznery azgajin gaxaparneri, miasnutjan, u hamerashutjan masin----cavoq minchev esor mejy ban chka- ASPET
© Լրագիր
Վերջին լուրերը, Օգոստոս 27, 2008ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը օգոստոսի 25-ին հանցագործության մասին հաղորդել է ՀՀ Գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն ...ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
IWPR-ի կողմից վերապատրաստված թղթակիցներն ուսումնասիրել են Հարավային Օսիայում պատերազմ հրահրած իրադարձությունների ողբերգական շարքը Դմիտրի Ավալիանի եւ Սոֆո Բուկիա, Թբիլիսի, Ալան Ցխուրբաեւ, Վլադիկավկազ ու ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ
1
Վրաց-օսականից վրաց-ռուսականի վերածված կարճատեւ պատերազմից հետո արվող հայաստանյան շատ եզրահանգումների շարքում հաճախ կարելի է հանդիպել այն, թե տեղի ունեցածն առաջին հերթին դաս էր Ադրբեջանին, որ հակամարտություններն ...ՀԱՑԻ ՈՒ ՏԵՍԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
2
Պեկինի ամառային օլիմպիադան անկասկած ամենից հաջողն էր Հայաստանի անկախությունից հետո: Հայկական եռագույնի տակ հանդես եկած մեր մարզիկները թեեւ օլիմպիական ավելի բարձր մեդալ նվաճել էին 1996 թվականին Ատլանտայում, ...ՀԱՋՈՐԴԸ ՊՐԻԴՆԵՍՏՐՈՎԻԵՆ ԵՎ ՂՐԻՄԸ
Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները մտահոգություն է հայտնել, թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո Մոսկվան իր հայացքը կուղղի այլ «սեպարատիստական» անկլավների վրա: Մասնավորապես, ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքին պատկանող Ջավախքի «Երիտասարդական ռադիոյի» շենքը հուլիսի 18ի-ից մինչ այսօր վրացական ուժային կառույցների կողմից գտնվում է հսկողության ներքո, և արգելված է շենք ...ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած վեց ընկերություններից ...ԼՂՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԱՂԴԱՄ-ԲԱՐԴԱ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Օգոստոսի 27-ին ԵԱՀԿ առաքելությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պլանային դիտարկում է իրականացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ...ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԾՈՒՄ Է ՆԱԵՎ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Օգոստոսի 27-ին, տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների առիթով հայտարարություն է տարածել Հայ կամավորականների համախմբում կազմակերպությունը: “Շուրջ երկու դար աբխազ և օս ժողովրդի պայքարը ...ՎԱԳՈՆՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ
Երկու օրվա ընթացքում Վրաստանից Հայաստան է բերվել ընդհանուր առմամբ 130 վագոն բեռ, օգոստոսի 27-ին ԱՌԿԱ-ին հայտնել է տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարը: “Վրաստանից եկել է 48 վագոն ցորեն, 10 վագոն ...ՀՀԿ-ԻՆ «ՔՑՈՒՄ» Է ՆԱԵՎ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Հայաստանում ընտրությունից ընտրություն սոցիոլոգիան անշեղորեն վարկաբեկվեց, վերածվելով ընտրակեղծիքների մեխանիզմի մի պտուտակի: Համենայն դեպս, հասարակությունը բազմաթիվ անգամներ առիթ ունեցավ համոզվելու, որ ...ՕԾՎԵՑ ՆՈՎՈԿՈՒԶՆԵՑԿԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
Oգոստոսի 24-ին Նովոկուզնեցկ քաղաքում օծվեց արդեն մի քանի տարի կառուցվող եւ իր ավարտին հասած Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Պաշտոնական տվյալներով այդ տարածաշրջանում իրենց բնակությունն են հաստատել շուրջ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍԵՖԻԼՅԱՆԸ ՖՈՒՏԲՈԼ ՊԵՏՔ Է ԽԱՂԱՐ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԹԵՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀՈՄԵՏՐԻ
ՀՅԴ ԲՅՈՒՐՈ. ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ ՓԱԹԵԹՈՎ
ԲՋՆԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱՄՆ «ՏՆՏՂՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ՔՈՉԱՐՅԱՆ-ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

1350 ՓԱԽՍՏԱԿԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ

ՌՈՒՍ, ՀԱՅ, ԹՈՒՐՔ, ՎՐԱՑԻ, ԱԶԵՐԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ

ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ Է ՀԱՅՏՆԵԼ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՍԵՎԱՆԻ ՀԱՇՎԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1870 Վախճանվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Ծնվ. 1802թ.-ին):
- 1896 Հայերի զանգվածային կոտորածներ սկսվեցին Կ. Պոլսում: Տևեց երկու ամիս:
- 1932 Ծնվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան) Քեսապում (Սիրիա): (Վախճ. 1999թ.-ին):
- 1945 Երևանում բացվում է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

