
ՕՏԱՐՆԵՐ ԵՎ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ «ՌՈՒԼԵՏԿԱ»
- Արաբկիր համայնքի ղեկավարի սպասվող ընտրությունը կարծես թե կարող է Հայաստանի քաղաքական կյանքի համար դառնալ աննախադեպ երեւույթ: Հայաստանում թերեւս առաջին անգամ է ստեղծվել մի իրավիճակ, երբ վերընտրվելու մտադրություն ունեցող համայնքի ներկայիս ղեկավար Հովիկ Շահինյանը պետք է պայքարի իր «հարազատ» վարչական մեքենայի դեմ: Համաձայն արդեն իսկ առկա տեղեկատվության, այդ մեքենան աշխատում է բոլորովին այլ թեկնածուի` բիզնեսմեն Ալբերտ Երիցյանի օգտին: Համենայն դեպս, դրա մասին ակտիվորեն լուրեր է տարածում հենց Երիցյանի մտերիմ շրջապատը: Ընդ որում, ինքը` Երիցյանն ի հակադրություն ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ իրեն նաև իշխանական շրջանակներից ուղղվող մեղադրանքների, ասում է, որ «Սերժից դաբրո ունեմ»: Կարող էր արդյոք Հովիկ Շահինյանը ենթադրել, որ երբեւէ հարկ կլինի սեփական գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել այդ մեքենայի դեմ պայքարին: Հաստատ չէր ենթադրում` դա ինչ որ չի տեղավորվում հայկական քաղաքական կյանքի տրամաբանության մեջ: Բայց կյանքը ցույց տվեց, որ լավ էլ տեղավորվում է` ուղղակի այդ կյանքի տրամաբանությունը մի քիչ բարդ է: Ամբողջ խնդիրն այն է, որ բացի վարչական մեքենայից, Հայաստանում գոյություն ունի ավելի հզոր ուժ` «յուրային» եւ «օտար» հասկացությունները: Ահա հենց այդ ուժի դեմ հաստատ չկա որեւէ հնար, քանզի վարչական մեքենան չի ճանաչում որեւէ այլ բան, «յուրայինների» հրահանգից բացի: Իսկ «օտար» եւ «յուրային» հասկացություններն այս երկրում դժվար ըմբռնելի են: Շատ ավելի դժվար է հասկանալ, թե ինչպես են որոշում, թե ով է «յուրային» եւ ով արդեն «օտար»: Այստեղ արդեն, առաջին հայացքից, ամեն ինչ նման է ռուսական «ռուլետկայի»` կամ շրջանակի մեջ ես, կամ դուրս: Իսկ թե ինչպես Հայաստանում մտնել շրջանակի մեջ, դժվար է հասկանալ: Հատկապես այժմ, երբ այնտեղ, վերեւում, ամբողջ շրջանագիծը փոշիանում է: Բայց միայն առաջին հայացքից է դժվար հասկանալ: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է: Վերեւների մոտ նոր խնդիրներ են ի հայտ եկել: Բայց ոչ միայն քաղաքական գործիչներին է անհրաժեշտ հասկանալ այդ տրամաբանությունը: Վատ չէր լինի, եթե քաղաքացիներն էլ փորձեին հասու լինել դրան: Չէ որ հետաքրքիր է, թե այդ ինչի հասավ Ալբերտ Երիցյանը նոր պայմաններում: Ինչ հատկանիշներ նա դրսեւորեց, որ մի ակնթարթում դարձավ «յուրային»: Չէ որ ոչ ոք նրա համար հենց այնպես չի հավաքի ընտրողների անձնագրային տվյալներ եւ պատրաստի ձայն գնող կոնտինգենտ: Կնշանակի, կա ինչ որ պատճառ: Երեւի թե լուրջ գործեր են նախանշվում, ահա եւ նոր մարդ պետք եղավ: Օրերս Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հետաքրքիր միտք արտահայտեց: Նա հայտարարեց, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը պատասխանատու պաշտոնները նպատակամղված տալիս է խոշոր սեփականատերերին, որպեսզի էլ ավելի խորացնեն բիզնեսի, սեփականության եւ իշխանության սերտաճումը: Բագրատյանի կարծիքով, դա նպաստում է իշխանական բուրգի կառավարելիության աստիճանի բարձրացմանը: Կարծես թե Բագրատյանը ճիշտ է գուշակել: Համենայն դեպս, բոլոր հետընտրական գործընթացները խոսում են դրա օգտին: Ահա օրինակ սկսվել է մեծահարուստ Հովիկ Աբրահամյանի քաղաքական մարաթոնը, որը ձգտում է խորհրդարանի նախագահության: Միեւնույն ժամանակ, Ոստիկանության վերին օղակներում անմիջապես նշանակվեցին ոստիկաններ, որոնք խոշոր սեփականատերեր են (թերթերը վերջին շրջանում բավական նրբորեն ի ցույց են դնում նրանց ունեցվածքի մասին տեղեկատվությունը): Մարզպետների եւ համայնքների ղեկավարների մասին խոսելն ավելորդ է` ով շատ փող եւ սեփականություն ունի, նրանն է ամենից մեծ երաշխիքը լինել «յուրային»: Ահա եւ պարզ է դառնում, թե ով է այսօր համարվում «յուրային»: Միանգամայն պարզ է, թե ինչու հատկապես Ալբերտ Երիցյանը: Երիցյանն Արաբկիրի ամենից հարուստ մարդկանցից մեկն է, շատ «օգտակար» թեկնածու: Բարձրագույն իշխանության համար մեծ վրիպում կլիներ նրան ընդհանուր տրցակից դուրս թողնելը: Տրցակում նա կլինի շատ հնազանդ, այդպիսի կադրերը պետք է պահպանել` դա են պահանջում «երկրորդ սերնդի բարեփոխումները»: Իսկապես, ամեն ինչ պարզ է Հայաստանում: Հովիկ Շահինյանին, պարզվում է, համայնքի ղեկավար եղած ժամանակ պետք էր գողանալ ու անօրինականություններ գործել «յուրայինների» տրցակում մնալու համար: Ինչպես կասեր իմ ծանոթներից մեկը` «այդժամ բոլորը կլռեին ու կհարգեին»: Օրինակ, մյուս Հովիկն ինչքան «խելացի էր»` հասցրեց Արարատի մարզում ամեն ինչ գրանցել իր հաշվին: Դրա համար էլ հարգում են, նույնիսկ լիազորություններն են ընդլայնում: Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանի հասարակությանն անհրաժեշտ է լրջորեն մտածել, թե ինչ է կատարվում երկրում: Արաբկիրի ընտրությունն ընդամենը Հայաստանի ամբողջ քաղաքական մոդելն է: Մտորել է պետք նաեւ նրանց, ով ընտրությունը վերածում է կամակատար «յուրայինների» դարբնոցի, իսկ քաղաքականապես ակտիվ քաղաքացիների կյանքը` «հայկական ռուլետկայի»: Իշխանության տերերի այդ բարքերը չեն կարող անհետեւանք լինել պետության համար: Երկրում տեղի ունեցող այդ ամենն այդքան էլ անվնաս ու անվտանգ չէ: Մեր հարեւան Վրաստանի պետությունը մի օրում չէ, որ հասավ աղետի: Նույն բարքերը եւ գողական բարոյականության հենքով իշխանություն ձեւավորելու նույն ոճը: Իսկ արդյունքը միանգամայն կանխատեսելի` այդպիսի իշխանությունը միշտ էլ անգործունակ է: Այն միշտ էլ ինչ որ պահի քայլ է կատարում դեպի անդունդ: Հնազանդությունը դեռեւս պետական իշխանության ամբողջ արժանիքը չէ: Իշխանությունը դեռ պետք է նաեւ ընդունակ լինի մտածել, եթե ոչ երկրի, ապա գոնե իր մասին: Ամբողջ հայաստանյան հասարակությունն այժմ հայտնվել է «օտարի» կարգավիճակում: Բայց դա չի նշանակում, որ սեփական ճակատագրի վրա ազդելու փոխարեն պետք է մի կողմ քաշված նստել, եւ այդ ճակատագիրը վստահել երկրի ճակատագրի հետ խաղ անող արկածախնդիրներին: Հետո ուշ կլինի կոչ անել ազգային համախմբվածության եւ երկրի փրկության: Առանց այդ էլ տեսանելի է, թե ով ով է Հայաստանում: Պետք չէ եւս մի փորձություն: ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Օգոստոս 25, 2008ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍԵՄՆԵԲԻԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ
Օգոստոսի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրան ուղեկցող` Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր ...«ՁԵՌՔ ՄԵԿՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ»
1Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոչը Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կառավարություններին «Վրաստանի պատերազմի արդյունքում Հարավային Կովկասի երկրները հայտնվել են նոր վտանգների ու ...ԿԱՐՄԻՐ ԿՈՎՆ ԻՐ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽԻ
Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպությունը ԿԸՀ-ին է ներկայացրել դիմում-բողոք ԱԺ 17-րդ ընտրատարածքում կատարված խախտումների վերաբերյալ, որի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ...ՔՈՉԱՐՅԱՆ-ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
8
Գրեթե բոլորի համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում արդեն որերորդ անգամ առիթը բաց չի թողնում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իր առավելությունը ցուցադրելու, նրա նկատմամբ, նրա հետ առնչվող ...ՕՏԱՐՆԵՐ ԵՎ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ «ՌՈՒԼԵՏԿԱ»
Արաբկիր համայնքի ղեկավարի սպասվող ընտրությունը կարծես թե կարող է Հայաստանի քաղաքական կյանքի համար դառնալ աննախադեպ երեւույթ: Հայաստանում թերեւս առաջին անգամ է ստեղծվել մի իրավիճակ, երբ վերընտրվելու մտադրություն ...ԱՌԿԱ Է ՄԻ ՎԻՃԱԿ, ԵՐԲ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՇԱՏԵՐԸ
Ավստրիական Der Standard օրաթերթին տված հարցազրույցում, պատասխանելով թերթի «Թուրքիան երբեք իրականում չի պատասխանել Հայաստանի առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առաջարկին: Այժմ, ...ՌՈՒՍ, ՀԱՅ, ԹՈՒՐՔ, ՎՐԱՑԻ, ԱԶԵՐԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ
4Հայաստանի Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Կովկասյան ընդհանուր տան խաղաղության, համերաշխության եւ բարգավաճման, ինչպես նաեւ ...ԱՅՍՕՐ ՌԴ ՍԵՆԱՏԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀՐՎ. ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Այսօր Ռուսաստանի Դաշնային խորհուրդը` Դումայի վերին պալատը, քննարկելու է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դիմումը` իրենց անկախությունը ճանաչելու մասին: Դաշնային խորհրդի նիստին մասնակցելու են նաեւ այդ հանրապետությունների ...«ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԸ» ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Վերջերս մի քանի կուսակցություն հանդես էին եկել նախաձեռնությամբ` միջկուսակցական խորհրդակցությունների միջոցով Հայաստանի խնդիրներին լուծում տալու նպատակով: Այդ կուսակցությունները իրենց հռչակել էին «հայրենասիրական ...ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Օգոստոսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հընթացս Սբ. Պատարագի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում ստացան ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես վարդապետ ...ԲԱՑՎԵՑ ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ ԿԻԼԻԿԻԱ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ Կոնվերս Բանկ ՓԲԸ Կիլիկիա նոր մասնաճյուղի հանդիսավոր բացումը: Ժամանակակից ոճով և հարմարավետորեն կառուցված Կիլիկիա մասնաճյուղը գտնվում է Հրազդան տոնավաճառի տարածքում: Մասնաճյուղը ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Այսօր ժամը 10.30-ի մոտակայքում քաղաքացիական հագուստով մոտ 50 հոգի, որոնց թվում ոստիկաններ, մտել են Հյուսիսային պողոտա, հայհոյանքներ տեղացել նստացույցի մասնակիցների հասցեին, պատռել ցուցապաստառները եւ հեռացել` ...ՍԴՀԿ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՍԿԱՆԱԼ
«Շուրջ մեկ ամիս է հայրենի ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը: Բնակության վայրը , գրասենյակը, հեռախոսահամարները ճշտելու նպատակով ոստիկանությունից պարբերաբար զանգահարում ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Օգոստոսի 23-ին, ժամը 00.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Քարկոփ գյուղի մոտ, դեռեւս չպարզված հանգամանքներում, ՎԱԶ-21099 մակնիշի ILO 299 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս գալով երթեւեկելի մասից` ...ՀՐԴԵՀ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ
Օգոստոսի 22-ին, ժամը 17.05-ին հրդեհ է բռնկվել Խոսրովի անտառ արգելանոցի տարածքում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Արարատի եւ Կոտայքի մարզերի փրկարարական ջոկատները, ինչպես նաեւ անտառ տնտեսության ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ
Վերջին հետազոտությունները վկայում են, որ գլոբալ կոռուպցիան պետական գնումների արժեքը կարող է ավելացնել ընդհուպ մինչեւ 20-25%-ով, իսկ շատ ընկերություններ դեռ կանգնած են երկընտրանքի առաջ՝ նպատակին հասնելու ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Կիրակի, օգոստոսի 24-ին թիվ 17 ընտրատարածքում տեղի ունեցավ ԱԺ պատգամավորի թափուր տեղի ընտրություն: Իր եղբոր ազատած տարածքում հաղթել է նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը: Նախնական տվյալով նա ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՀՅԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԸ
ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը օգոստոսի 20-ին հայտ էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում եւ Մատենադարանի մոտ հանրահավաք եւ տոնական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Այսօրվա նիստում Ռուսաստանի Դաշնային խորհուրդը միաձայն քվեարկել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման օգտին: Համապատասխան փաստաթուղթը պետք է ուղարկվի նախագահ Մեդվեդեւին: Նման բովանդակությամբ ...ԿՈՎԿԱՍԻ ՊԱՀԸ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ Թեև մոտալուտ վտանգը տեսանելի էր, վրաց-ռուսական վերջին առճակատումը հիրավի ցնցեց բոլորիս: Չնայած ռազմատենչ կոչերի սաստկացմանը և զինված ուժերի հզորացմանը, ոչ ոք չէր պատկերացնում, որ ուղերձների ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԱՐԳԵԼԵԼ Է ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ WESTERN UNION-Ի ՀԵՏ
5Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի տարածքում գործող բանկերին արգելել մասնակցել դրամական փոխանցումների Western Union միջազգային համակարգին: Այդ մասին հաղորդում է ԱՌԿԱ-ն: ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1Օգոստոսի 25-ին ժամը 10:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել ոստիկանության եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի մեծ խումբ` միասին մոտ 100 հոգի, և այնտեղից առևանգել են պողոտայում տեղադրված ...ՀԱԷԿ-Ը ՆՈՐՈԳՄԱՆ ԿԿԱՆԳՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՑ
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերի 5-ից կդադարեցնի աշխատանքը, կապիտալ նորոգման նպատակով: ԱՌԿԱ-ին այդ մասին հաղորդել է ՀԱԷԿ տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Նորոգման աշխատանքը կտեւի 85 օր: Տնօրենն ասել ...157 ԴՊՐՈՑ ԱՐԴԵՆ ԼՈԿԱԼ ՋԵՌՈՒՑՈՒՄ ՈՒՆԻ
Այս տարվա ծրագրով հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում 131 դպրոցներում, այսօրվա բրիֆինգում հայտարարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ Կամո Արեյանի, 48 դպրոց ու ...ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԵԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Օգոստոսի 23-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին պաշտոնական այցով ժամանեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Գլխավոր քարտուղար Քոլին Վիլյամսի գլխավորած պատվիրակությունը: ...ՀԻՄԱ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2Այսօր` օգոստոսի 25-ին Ս. Սարգսյանի հետևից կրկին երևացին Ռ. Քոչարյանի ականջները: Քաղաքացիական հագուստով մի խումբ սափրագլուխներ և նրանց ուղեկցող ոստիկանները հարձակվեցին Հյուսիսային պողոտայում` Հայաստանում ...ՀԲ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Օգոստոսի 25-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հանդիպեց Համաշխարհային բանկի գնումների գնահատման առաքելության ղեկավար Նուշադ Խանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի պետական գնումների ...ԼՈՆԴՈՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է 2012-Ի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԱԿԸ
Օգոստոսի 24-ին Լոնդոնն ընդունեց Օլիմպիական դրոշը, այդպիսով դառնալով հաջորդ Օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաք: Օգոստոսի 24-ին Օլիմպիական փոխանցադրոշը բարձրացվեց Միացյալ Թագավորության ողջ տարածքում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԵՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՌՈՒՍՆԵՐԻՆ
ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ ԳՆԱԼ ԲԱՔՈՒ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԹԵՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԱՐԵԼ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՔՈՉԱՐՅԱՆ-ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՅՔԱՐ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

1350 ՓԱԽՍՏԱԿԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ

ՌՈՒՍ, ՀԱՅ, ԹՈՒՐՔ, ՎՐԱՑԻ, ԱԶԵՐԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ

ԵՐԵՎԱՆԻՑ ԹԲԻԼԻՍԻ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՑՔ

ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ Է ՀԱՅՏՆԵԼ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ԿԱՐՍԸ ՏԵՍՆԵԼ ՈՒ ՀԵՏ ԴԱՌՆԱԼ - 2

ՍԵՎԱՆԻ ՀԱՇՎԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

ԵԳԻՊՏՈՒՀԻՆ 7 ԵՐԵԽԱ Է ՈՒՆԵՑԵԼ

ԿԱՄ ՈՒԺԵՂ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐ ԿԱ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1890 Թիֆլիսում կազմակերպվեց «Հայ հեղափոխականների դաշնակցություն» կուսակցությունը, որը հետագայում կոչվեց «Հայ հեղափոխական դաշնակցություն»:
- 1915 հայերի ջարդը Տեր - Զորիում Սաին Զեքքիի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ Գաբրիել Լազյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1966 Մահացավ Կարմենը (Լևոն Ստեփանյան): (Ծնվ. 1914 թ.):
- 1998 Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի 53-րդ նստաշրջանում ելույթ ունենալով, կոչ ուղղեց միջազգային համայնքին՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը, որպեսզի կանխվի նմանօրինակ ողբերգությունների կրկնությունը աշխարհում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

