
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀԻՆ
Երկրապահը ծնունդ առավ Արցախյան ազատամարտի տարիներին` Վ.Սարգսյանի ջանքերով իր մեջ միավորելով մեր ժողովրդի ազատության ու անկախության համար պայքարի ելած բազմաթիվ մեծ ու փոքր կամավորական ջոկատներին: Իր ուսերին տանելով պատերազմի սկզբնական շրջանի ողջ ծանրությունը`Երկրապահը հնարավոր դարձրեց կանոնավոր բանակային կառույցների ձևավորումը, անդամագրվեց հայկական բանակին և իր անուրանալի ներդրումն ունեցավ Արցախյան պատերազմի հաղթանակում ու Հայոց անկախ պետականության ամրապնդման գործում: Խաղաղության տարիներին լծվեց երկրի վերականգնման, բանակային շինարարության, զոհվածների ու հաշմանդամների ընտանիքների անդամների սոցիալական խնդիրների լուծման, երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակման գործին: Հայաստանում իշխանությունը բռնազավթած վարչակազմը հոկտեմբերի 27-ից հետո բազմաթիվ փորձեր կատարեց Երկրապահը թուլացնելու, մասնատելու: Ի պատիվ հազարավոր երկրապահների` նրանց չհաջողվեց իրականացած տեսնել իրենց ստոր մտահղացումները: Երկրապահը մնաց կուռ և միասնական կառույց` հավատարիմ Սպարապետի գաղափարներին ու իր կոչմանը: Երկրապահը, մտահոգ երկրի ու ժողովրդի ճակատագրով, մեծամասամբ իր աջակցությունը բերեց ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին` սատարելով նրան 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում: Ժողովրդի ձայնի կեղծման արդյունքում իշխանությունը յուրացրած վարչախումբը, չհանդուրժելով ժողովրդի բազմահազարանոց մասնակցությամբ բողոքի ընդվզումներին միացած երկրապահներին, առաջինը նրանցով լցրեց բանտերը, շատերին դարձրեց հալածյալներ, իրավապահների ապօրինությունների թիվ 1 թիրախներ: Խաղաղ ժողովրդի դեմ Երևանի կենտրոնում մարտիմեկյան արյունալի ռազմական գործողության անմիջական մասնակից մի քանի հանցագործ գեներալների միջոցով այժմ էլ փորձում են <, նրանց < կեղծ կարգախոսներով < դարձնել ռեժիմին հավատարիմ կամակատարների կազմակերպություն: Սիրելի’ երկրապահներ, կոչ ենք անում լինել միասնական, հավատարիմ Սպարապետի ու < գաղափարներին, Հայոց պետությանն ու հայ ժողովրդին, ձեր անմնացորդ աջակցությունը բերել սահմանադրական կարգի ու ազատության վերականգնմանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման հաղթանակին: Դիմում ենք նաև բոլոր ազատամարտիկներին ու նրանց միավորող կազմակերպություններին երկրի ու ժողովրդի համար ազատագրական պայքարի վճռորոշ այս պահին մի կողմ դնել ներքին խնդիրներն ու անհամաձայնությունները, հանդես գալ միասնաբար ու համախմբված, ինչպես վայել է հայրենիքի ճակատագրով մտահոգ հային, ինչպես ձեզ դրսևորել եք Արցախյան ազատամարտի տարիներին: 1. Գագիկ Ջհանգիրյան 2. Սմբատ Այվազյան 3. Աշոտ Զաքարյան 4. Մյասնիկ Մալխասյան 5. Գևորգ Ղազարյան 6. Մուշեղ Սաղաթելյան 7. Վարդան Մալխասյան 8. Արման Շահինյան 9. Հովհաննես Հարությունյան 10. Ժորա Սափեյան 11. Մկրտիչ Սափեյան 12. Հուսիկ Բաղդասարյան 13. Ասլան Ավետիսյան 14. Հարություն Ուռուտյան 15. Վարդգես Գսպարի 16. Աղասի Մկրտչյան 17. Սամվել Կարապետյան 18. Պետրոս Մակեյան 19. Գևորգ Մանուկյան
ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍԵՎԱՆԻ ՎՐԱ
Ազգային ժողովի օգոստոսի 19-ի արտահերթ նստաշրջանում ընդգրկված է Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրության և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին ...ՍՏՎԵՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԽՆԴԻՐԸ
Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսք է գնում Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի վիճակի մասին: Հայտարարության մեջ ասվում է. «Ինչպես եւ սպասվում էր եւ բազմիցս զգուշացվել է Համաժողովրդական ...ՀԱՆՁՆՈՒՄ ԷԻՆ ՄԵԿԻԿ-ՄԵԿԻԿ` ՄԵԿ ՕՐ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վրաց-ռուսական պատերազմի առաջացրած էական հարցերից մեկը, որ հետաքրքրություն է առաջացրել հայ հասարակության շրջանում, ի շարս հարցի, թե ինչու մեր իշխանությունը պատերազմն անցկացրեց Պեկինում եւ վերադարձավ միայն ...ԵԳԻՊՏՈՒՀԻՆ 7 ԵՐԵԽԱ Է ՈՒՆԵՑԵԼ
6
Օգոստոսի 16-ին Եգիպտոսի 27 ամյա բնակչուհի Գազալյա Համիսը միանգամից 7 երեխա է ունեցել` 4 տղա եւ 3 աղջիկ: Նորածինները կշռում են 1,45-ից 2,8 կգ: Սա մարդկության պատմության մեջ երկրորդ դեպքն է: Եգիպտուհին ...ԱՅՍՕՐ ՆԱՏՕ-Ն ՀԱՎԱՔՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ
Այսօր տեղի է ունենալու ՆԱՏՕ 26 անդամ երկրների արտգործնախարարների համաժողովը, որտեղ քննարկվելու է Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ այս երկրին ՆԱՏՕ անդամակցելու հարցը: Այս առթիվ ԱՄՆ պետքարտուղար ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ՕՍԻԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Ռուսաստանի Պետական դուման օգոստոսի 25-ին հրավիրում է նստաշրջան, որտեղ քննարկվելու է Հարավային Օսիայում ստեղծված իրավիճակը: Պետդումային Եդինոռոս խմբակցության պատգամավորները մտադիր են օրակարգ մտցնել Հարավային ...ՎԱՂԸ` ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԽԱՂ
Օգոստոսի 20-ին Երեւանի Հրազդան մարզադաշտում 2009թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական խաղում կմրցեն Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները: Խաղը դատելու է Դանիայի մրցավարական բրիգադը:ՀԱՊԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Օգոստոսի 19-ին Երեւան է ժամանում ՀԱՊԿ գործադիր քարտուղար նիկոլայ Բորդյուժան, ով կմասնակցի Հայաստանում անցկացվող Ռուբեժ 2008 զորավարժության եզրափակիչ փուլին: Բորդյուժայի այցի նպատակն է նաեւ օգոստոսի 21-ին ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵԽՆԻԿԱ
Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարությունը դիմել էր Հայաստանի Հանրապետությանը` հնարավորության շրջանակներում, Վրաստանի Բորժոմի քաղաքին հարող անտառածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների ...ԿԱՍԵՑՎԵՑ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
Ս.թ-ի օգոստոսի 16-ին Երևան քաղաքի Մաշտոցի պող. թիվ 39/12 և Թամանյան 2 և 2ա շենքերի բնակիչները հեռախոսով, ինչպես նաև մամուլում տպագրված բաց նամակով, դիմել էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, ...ԴԵԼԻՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 105-ԱՄՅԱԿԻ ԵՐԵԿՈ
Օգոստոսի 18-ին Նյու Դելիում Հայաստանի դեսպանության շենքում կազմակերպվել է երաժշտական երեկո` նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 105-ամյակին: Երեկոն բացել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՄԵԴԱԼԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է
Պեկինում տեղի ունեցող ամառային օլիմպիադայի մասնակից հայ բռնցքամարտիկ, 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչյա Ջավախյանն ապահովել է իրեն առնվազն բրոնզե մեդալով: Բանն այն է, որ քառորդ եզրափակիչում Ջավախյանի ...ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀԻՆ
Երկրապահը ծնունդ առավ Արցախյան ազատամարտի տարիներին` Վ.Սարգսյանի ջանքերով իր մեջ միավորելով մեր ժողովրդի ազատության ու անկախության համար պայքարի ելած բազմաթիվ մեծ ու փոքր կամավորական ջոկատներին: Իր ուսերին ...ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ՎՐԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱԼԱՑՈՒՄ
Ջավախքի հասարակական կազմակերպությունները Վրաստանի համար միակ ճանապարհը համարում են ֆեդերալ պետության ձեւավորումը Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը այսօր ...ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՆԱՏՕ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ անդամ պետությունների ԱԳ նախարարների համաժողովը, որը որոշում է կայացրել ստեղծել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողով: Համաժողովից հետո ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սղեֆերը ...
ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆԵԼՈՒ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐ ՕՐԸ ԵՎ ՎԱՅՐՈՒՄ

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ

ՆՈՐ ԵՎՐՈՊԱ ՕՍԻԱՅԻ ՓԼԱՏԱԿՆԵՐԻՆ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. ԻՆՁ ԼԱՎ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

160 ՎԱԳՈՆ ԲԵՌ ՓՈԹԻԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻՑ ԹԲԻԼԻՍԻ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՑՔ

ՈՐՔԱՆ Է ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ

ԿԱՐՍԸ ՏԵՍՆԵԼ ՈՒ ՀԵՏ ԴԱՌՆԱԼ - 2

ԵԳԻՊՏՈՒՀԻՆ 7 ԵՐԵԽԱ Է ՈՒՆԵՑԵԼ

- 1856 Ծնվեց կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը: (Վախճ. 1951թ.-ին):
- 1944 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Սերգեյ Խուդյակովին (Արմենակ Խանֆերդյանց) ավիացիայի մարշալի կոչում շնորհելու մասին:
- 1991 Գորբաչովի դեմ պետական հեղաշրջում ձեռնարկվեց:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

