
ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՆՀԱՄԱՐԺԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
- Վրաց-ռուսական հակամարտությունն ակնհայտորեն նոր իրավիճակ է ստեղծել աշխարհում, մասնավորապես Հարավային Կովկասում: Այդ իրողության ֆոնին բավական հետաքրքրական է դառնում, թե արդյոք, ի վերջո, ինչն էր պատճառը, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը, անվտանգության պատասխանատուները, տարածաշրջանում եւ աշխարհում այդ էական փոփոխությունների պարագայում իրենց երկրում չէին, այլ գտնվում էին, եւ փաստացի մինչեւ իրադարձությունների բուռն զարգացման վերջն էլ մնացին Պեկինում: Արդյոք դա քաղաքական կեցվածք էր, դիրքորոշում, ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալու ձեւ, թե պարզապես անտարբերություն, իրավիճակին անհամարժեքություն, անպատասխանատվություն, փախուստ իրականությունից: Այն, որ Հայաստանի իշխանությունը համարժեք չէ ներքին իրողություններին, դա կարծես թե աներկբա է: Դրա մասին են վկայում իշխանության բարձրագույն եւ միջին կարգի ներկայացուցիչների դատողությունները հասարակական տրամադրությունների, պատկերացումները հասարակական ընկալումների եւ դժգոհության մասին, ինչպես նաեւ այդ դատողություններից ու պատկերացումներից բխող գործողությունները, որոնք ոչ մի կերպ չեն նվազեցնում հանրության դժգոհությունը: Սակայն կարծես թե մեր իշխանությունը համարժեք չէ նաեւ համաշխարհային եւ տարածաշրջանային գործընթացներին: Այլապես դժվար է հասկանալ, թե ինչպես է երկրի վերնախավը բացակայում երկրից, երբ մեր շուրջը տեղի են ունենում զգալի մասով մեզ հենց ուղղակի առնչվող գործընթացներ, երբ տարածաշրջանը կանգնում է փաստացի ստատուս-քվոյի փոփոխության հեռանկարի առաջ, երբ կիրառվում է հեռահար նպատակի համար սառեցված հակամարտությունները ռազմական ճանապարհով սառցազերծելու մեթոդիկա: Եթե ենթադրենք անգամ, որ Պեկինում գտնվելն ու օլիմպիադային անվրդով հետեւելը Հայաստանի իշխանության դիրքորոշումն էր, այն առումով, որ մեզ խաղաղությունն է ավելի շատ հետաքրքրում, քան պատերազմը, այդուհանդերձ, ամեն մեկն ինչ որ քայլ պետք է անի իր հետաքրքրության ուղղությամբ: Իսկ Հայաստանը, երբ տարածաշրջանում մոլեգնում էր պատերազմը, որեւէ քայլ չարեց խաղաղության ուղղությամբ, թեկուզ մի հայտարարության տեսքով: Իհարկե, պարզ է որ Հայաստանի քայլից ոչինչ էլ կախված չէ, որ ոչ մեկը, առավել եւս հակամարտության կողմերը, Հայաստանի հայտարարությանն ուշադրություն չէին էլ դարձնի: Սակայն դա դեռ չի նշանակում, որ կարելի էր ջայլամի նման գլուխը կոխել Պեկինի աղտոտված մթնոլորտի մեջ եւ ցույց տալ, թե իբր այն, ինչ կատարվում է երկրի սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հյուսիս, մեր հարավին էլ չէ: Մինչդեռ տպավորությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը հենց դա էլ ուզում էր ցույց տալ բոլորին, թե սեփական հանրությանը, թե Ամերիկային, թե Եվրոպային, թե Ռուսաստանին, թե Վրաստանին, թե Ադրբեջանին, թե Թուրքիային: Անկասկած հարց է առաջանում, թե ինչ կարող էր անել Հայաստանը պարզ հայտարարությունից բացի: Թերեւս ժամանակն է, որ մենք հասկանանք, որ իրականում հայտարարություն ասվածը ամենեւին էլ երկրորդական կամ երրորդական իրողություն չէ, որ կիրառվում է միջազգային կամ ներքին քաղաքական կյանքում: Ինչ է հայտարարությունը: Հայտարարությունը խոսք է, իսկ խոսքը, ինչպես հայտնի է, “ի սկզբանե” էր: Այսինքն, ամեն ինչի սկիզբը, հիմքն է խոսքը: Աստված աշխարհը խոսքով է ստեղծել` “եղիցի լույս”, մինչդեռ մեզ մոտ, շատերը, այդ թվում գուցե իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից, թերեւս կարծում են, որ դա ընդամենը Պարույր Սեւակի բնաստեղծական ժողովածուի վերնագիր է, ոչ թե աշխարհաստեղծ խոսք: Եվ քանի որ խոսքի արժեքը Հայաստանի իշխանությունը չի գիտակցում, ապա նրա կատարած գործն էլ միշտ լինում է անարժեք, որովհետեւ զուրկ է կարեւորագույն հիմքից` խոսքից: Եվ դա թե ներքին, թե արտաքին քաղաքականության ասպարեզում: “Երկրորդ սերնդի բարեփոխումների” կամ “բարեշրջումների” մասին տրիվիալ ձեւակերպումները իրականում ամենեւին էլ խոսք չեն, որ անում է մեր իշխանությունը: Դրանք բառեր են, որ գուցե իշխանավորները, ի տարբերություն այլ իշխանավորների, ոչ թե փողոցային ժարգոնի մեջ են որոնում, այլ պատմական կամ գրական աշխատություններում: Սակայն բերանից ելած ամեն բան դեռ խոսք չէ, եթե այն սերտ կապված չէ մարդու հոգու, սրտի ու մտքի հետ: Մինչդեռ, տարածաշրջանում լարված իրադրության փոքր ինչ ապառազմականացումից օրեր անց էլ, ինչպես որ ներքին լրջագույն խնդիրների պարագայում, Հայաստանի հասարակությունն այդպես էլ չգիտե, թե իրավիճակի կապակցությամբ ինչ կա Հայաստանի իշխանության հոգում, սրտում եւ մտքում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Քննարկում
2*2 գրել է:
իսկ ինչի պիտի ժողովուրդը ամենինչ իմանա,բանեք գտել քննադատելու էշեր
© Լրագիր
Վերջին լուրերը, Օգոստոս 18, 2008ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԱՎՐՈՎԻՆ
Օգոստոսի 17-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոտ երկու ժամ ու կես տեւած հանդիպման ընթացքում ...ԿԱՐՍԸ ՏԵՍՆԵԼ ՈՒ ՀԵՏ ԴԱՌՆԱԼ - 2
3
Առաջին մասը lragir.am-ում հրապարակվել է օգոստոսի 13-ին Թողած Կարսում, գետի ափին, տունս` շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով… Եղիշե Չարենց, Տաղ անձնական, 1919 թ. …Մազմանովը ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՐԱԳ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԱՄՈՒՐՋԸ
Օգոստոսի 16-ի երեկոյան տեղի է ունեցել երկրորդ հեռախոսազրույցը Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Միխաիլ Սահակաշվիլիի միջեւ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից: Քննարկվել է Հայաստանի ...ԵՐԵՎԱՆԻՑ ԹԲԻԼԻՍԻ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՑՔ
3Գրուզիա-omline կայքը հաղորդում է, թե այսօր առավոտյան Երեւանից Թբիլիսի է մեկնել 5 բեռնատար վագոններով հատուկ գնացք բեռնված շինանյութով: Սա Հայաստանի կառավարության օգնությունն է Վրաստանին, որ օգտագործվելու ...ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՆՀԱՄԱՐԺԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
1
Վրաց-ռուսական հակամարտությունն ակնհայտորեն նոր իրավիճակ է ստեղծել աշխարհում, մասնավորապես Հարավային Կովկասում: Այդ իրողության ֆոնին բավական հետաքրքրական է դառնում, թե արդյոք, ի վերջո, ինչն էր պատճառը, ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Այսօր, օգոստոսի 18-ին Ռուսաստանը պետք է սկսի իր զորքը հանել Վրաստանից: Այդ մասին ՌԴ նախագահ Մեդվեդեւը կիրակի, օգոստոսի 17-ին հաղորդել է Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին: Սակայն միջազգային հանրությունը խիստ ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Օգոստոսի 15-ին Մտավորականների ֆորումի ավագանու խորհրդին է դիմել “Սպայի պատիվ” հասարակական կազմակերպությունը, թեմա առաջարկելով ֆորումի արտահերթ նիստի համար: “Եթե որևէ ժողովրդի մոտ բացակայում է առաքելության ...ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը օգոստոսի 18-ին ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել է իր հրաժարականի մասին: Մուշարաֆը ասել է, թե հրաժարական է տալիս “ճնշումների ուժգնացման”, ոչ թե երկրի տնտեսության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՖԵԴԵՐԱԼԱՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔԸ
IFC-Ը ԱՋԱԿՑՈՒՄ Է ԻՆԷԿՈԲԱՆԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԼՍՈՒՄՆԵՐ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱ ԻՆՉ ԱՆԻ

ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆԵԼՈՒ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐ ՕՐԸ ԵՎ ՎԱՅՐՈՒՄ

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ

ԵՐԲ ԽՆԴԻՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄՆԱՑՅԱԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼՈՐԴ

ՆՈՐ ԵՎՐՈՊԱ ՕՍԻԱՅԻ ՓԼԱՏԱԿՆԵՐԻՆ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. ԻՆՁ ԼԱՎ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

160 ՎԱԳՈՆ ԲԵՌ ՓՈԹԻԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻՑ ԹԲԻԼԻՍԻ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՏՈՒԿ ԳՆԱՑՔ

ՈՐՔԱՆ Է ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1826 Հրդեհի զոհ գնաց Կ. Պոլսի Գում-գափու թաղամասում գտնվող հայոց մայր եկեղեցին, ոչնչացան նաև շատ արժեքավոր ձեռագրեր ու փաստաթղթեր:
- 1876 Ալեքսանդրապոլում ծնվեց հայ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը: (Վախճ. 1927 թ.-ին):
- 1910 Ծնվեց հայ նկարիչ Հարություն Կալենցը: (Վախճ. 1967թ.-ին):
- 1917 Շուշիում լույս տեսավ «Նեցուկ» թերթը՝ ՌՍԴԲԿ տեղական կազմակերպության օրգանը, Աշ. Հովհաննիսյանի խմբագրողթյամբ:
- 1954 Մահացավ Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Ծնվ. 1904 թ.):
- 1993 Ռմբակոծության ենթարկվեց Ղափան քաղաքը:
- 1994 Երևանում վախճանվեց ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

