
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ. ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ
- Վրաստանն ու Ռուսաստանը մեղադրում են միմյանց ռազմական հանցագործություններում, իսկ Ռուսաստանը փորձում է պնդել, որ իր գործողությունների համար կան բարոյական հիմքեր: Թոմաս դե Վաալ, Լոնդոն, 13-ը Օգոստոս, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերական Անկայուն զինադադարի համաձայնագրից հետո Մոսկվան եւ Թբիլիսին այժմ ներքաշվել են մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին վերաբերող կատաղի կռվի մեջ. ռուսական կողմը սա իր հիմնական փաստարկն է դարձրել` արդարացնելով հարձակումը Վրաստանի տարածքի վրա: Ռուսները մեղադրում են նաեւ Արեւմուտքին` հակամարտության հարցում «երկակի չափանիշներ» կիրառելու համար: Ռուսաստանն իր ռազմական գործողությունը ներկայացնում է որպես «խաղաղության պարտադրման գործողություն»`դիտավորյալ կերպով ենթադրյալ համեմատություն անցկացնելով Կոսովոյի հետ: «Ռուսներն ամեն անգամ հղում են կատարում Կոսովոյին»,- ասում է Սաբինա Ֆրեյզերը` միջազգային Crisis Group կազմակերպության եվրոպական ծրագրի տնօրենը: «Ինչպես մյուսներն էին ասում Սերբիայի եւ Կոսովոյի մասին, այժմ նրանք են պնդում, թե Վրաստանը կորցրել է Հարավային Օսիան կառավարելու բարոյական լիազորությունը»: Այլ կերպ ասած, Մոսկվայի կարծիքով, վտանգված փոքրամասնությանը պաշտպանելու նպատակով արդարացված էր ինքնիշխան պետության տարածքի թիրախների վրա հարձակումը, ինչպես եւ վարվեց ՆԱՏՕ-ն 1999թ.: Ռուս պաշտոնյաները բարոյական վրդովմունքի տոն են որդեգրում: Օգոստոսի 11-ին BBC-ի հետ զրույցում վարչապետ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հակադարձեց ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի հնչեցրած քննադատությունը, ասելով. «Մենք խորապես ցավում ենք, որ պարոն Չեյնին նույն կոշտ կերպով չարձագանքեց այն ժամանակ, երբ Վրաստանի զինվորները սպանում էին Հարավային Օսիայի կանանց եւ երեխաներին»: Քչերն են հավատում, թե սա էր Ռուսաստանի գործողությունների իրական դրդապատճառը: Սեւծովյան Փոթի նավահանգստի կամ Հարավային Օսիայից 230 կմ հեռավորության վրա գտնվող Սենակի քաղաքի վրա հարձակումը դժվար թե կարելի է հիմնավորել օսական բնակչության պաշտպանության նպատակով ձեռնարկվելիք գործողություններով: Թվում է, թե Ռուսաստանի հարձակման իսկական պատճառը տարածաշրջանում ռազմավական վերահսկողության համար պայքարն է: Ամիսներ շարունակ Մոսկվան ասում էր, թե ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի ձգտումն «անընդունելի է»: Ապրիլին Բուխարեստում կայացած գագաթնաժողովի ժամանակ դաշինքին միանալու Ուկրաինայի եւ Վրաստանի հեռանկարները Պուտինն անվանեց «ուղղակի վտանգ» Ռուսաստանի անվտանգությանը: Շատերը կարող են հակադարձել Ռուսաստանի փաստարկին եւ ռուսներին մեղադրել երկակի չափանիշների համար` հիշեցնելով Չեչնիայի պատերազմը: Նրանք, ովքեր հիշում են 1999թ. Գրոզնի քաղաքում Պուտինի նախաձեռնած բիրտ հարձակումը եւ այն ժամանակ նրա անտարբերությունը քաղաքացիական բնակչության կորուստների նկատմամբ, տեսնելով, թե ինչպես է Ռուսաստանի վարչապետը խոսում Հարավային Օսիայի աղետյալ փախստականների հետ, կհարցնեն, թե ինչու նա սեփական քաղաքացիների նկատմամբ նույն վերաբերմունքը չէր ցուցաբերում: Այնուամենայնիվ, որքան էլ սա ցինիկ չհնչի, ոչ ոք չի հերքում անցյալ շաբաթ Հարավային Օսիայի բնակիչների եւ էթնիկ վրացիների տառապանքները: Վերջին 24 ժամվա ընթացքում ուշադրությունը բևեռվել է դեպի Հարավային Օսիայում բնակվող էթնիկ վրացիների դրությանը: Հարավային Օսիայում գտնվող Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչները օգոստոսի 12-ին ասել են, թե տեսել են, որ էթնիկ վրացիների գյուղերը դեռեւս այրվում են Հարավային Օսիայի զինյալների հրդեհներից, ականատես են եղել զինյալների կողմից իրականացվող թալանին եւ առաջին ձեռքերից են տեղեկացել վրաց զինվորներից փախչող էթնիկ օսական գյուղերի բնակիչների վիճակի մասին: Օգոստոսի 12-ին Հարավային Օսիայի Ջավա քաղաքից Ցխինվալ տանող ճանապարհով ուղեւորվող Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչներն ասում են, թե մինչ այդ բացառապես էթնիկ վրացիներով բնակեցված չորս գյուղերի ոչնչացման սարսափելի տեսարաններին են ականատես եղել: Այնտեղ մնացած սակավաթիվ բնակիչների խոսքերով, այդ ճանապարհով շարժվող Հարավային Օսիայի զինյալները թալանում եւ հրդեհում էին վրացական գյուղերը: Հաղորդվում էր, որ գյուղերն ըստ էության լքված են, բացառությամբ մի քանի տարեց կամ անաշխատունակ մարդկանց, ովքեր այնտեղ էին մնացել, քանի որ անկարող էին փախչել կամ փորձում էին փրկել իրենց իրերն ու անասուններին: «Այս ավերված էթնիկ վրացական գյուղերի մնացած բնակիչները հուսահատ պայմաններում են հայտնվել, նրանք չունեն ոչ ապրուստի միջոց, ոչ օգնություն, ոչ պաշտպանություն, եւ գնալու տեղ չունեն»,- ասում է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Տանյա Լոկշինան: Այդ ընթացքում ռուսներն ընդգծում են օգոստոսի 7-8-ին Ցխինվալի վրա Վրաստանի հարձակման կարեւորությունը: Պետք է վերականգնել այդ գիշեր տեղի ունեցածի իրական պատկերը: Մենք գիտենք, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին միակողմանի զինադադար էր հայտարարել Հարավային Օսիայում այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ փոքր բախումներ էին տեղի ունենում վրաց ու օս գյուղացիների միջեւ: Նա մեղադրել էր օսերին վրացական գյուղերի վրա կրակելու համար, միեւնույն ժամանակ ասելով. «Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ մի քանի ժամ առաջ ես շատ դժվար որոշում եմ կայացրել` պատասխան կրակ չբացել»: Սակայն ընդամենը մի քանի ժամ անց վրացական բանակը զանգվածային հրետանային կրակ բացեց քաղաքի վրա, որին հաջորդ առավոտ հետեւեց ցամաքային հարձակումը: Հիմա Սահակաշվիլին ասում է, թե նա հարձակվելուց բացի այլ տարբերակ չուներ, քանի որ օսերը կրակում էին վրացական գյուղերի վրա, իսկ Ռուսաստանը հարյուրավոր տանկեր էր ուղարկում Հյուսիսային եւ Հարավային Օսիայի միջեւ գտնվող Ռոկի թունելով: Ինչեւէ, տեղաբնակ օսերն ասում են, թե Ռուսաստանի ռազմական աջակցությունը ժամանել է ժամեր անց հարձակման սկսվելուց հետո, եւ մինչեւ օրս չեն հաստատվել տվյալներն այն մասին, թե ռուսական զորքերը Ցխինվալ են հասել այդ գիշերվա ընթացքում: Դժվար է գնահատել Ցխինվալի վրա հարձակման արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը: 2000 զոհերի մասին Ռուսաստանի իշխանությունների հնչեցրած տվյալները չեն հաստատվել անկախ փորձագետների կողմից: Human Rights Watch-ը կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել, ասելով, թե կազմակերպության ներկայացուցիչներն ընդամենը մի քանի տասնյակ վիրավորներ են տեսել Հյուսիսային Օսիայի հիվանդանոցներում: Բայց մեզ հայտնի է, որ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել, իսկ մնացածը փրկվել են Ցխինվալի ամուր նկուղների, այլ ոչ թե Վրաստանի զսպվածության շնորհիվ: Օսերը պատմում են 14 ժամ շարունակ տեւած ռմբակոծության մասին` եւ քաղաքի, եւ դեպի լեռները տանող հյուսիսային ճանապարհի վրա: Նրանք նաեւ պնդում են, թե վայրագություններ են տեղի ունեցել` վրացիները նռնակներ էին նետում դեպի այն նկուղները, որտեղ ապաստան էին գտել խաղաղ բնակիչները: Ռուսական կողմն ասում է, թե սպանվել է նաեւ 15 ռուս խաղաղապահ: Այժմ Ռուսաստանը երկու փաստարկ է ներկայացնելու Հարավային Օսիայի առումով: Առաջին` Վրաստանը միակողմանի կարգով խախտել է ԵԱՀԿ հովանու ներքո գործող հակամարտության խաղաղապահ պայմանավորվածությունը, եւ նրան այլեւս չի կարելի թույլ տալ ներկա գտնվել վիճահարույց տարածաշրջանում: Երկրորդ` Հարավային Օսիայում կատարված ռազմական հանցագործությունները պետք է քննվեն դատարանում: Իր կողմից, Վրաստանի կառավարությունն այժմ ասում է, թե Հարավային Օսիայում գտնվող իր քաղաքացիները «էթնիկ զտման» են ենթարկվում ռուսական զորքերի կողմից, սպանվում են կամ պատանդ տարվում: Կառավարությունն ասում է նաեւ, որ հայց է ներկայացնելու Ռուսաստանի դեմ Արդարադատության միջազգային դատարան (ICJ)` մեղադրելով Մոսկվային 1993-2008թթ. Վրաստանում իրականացրած էթնիկ զտումների համար: Մինչդեռ, Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուի Մորենո-Օկամպոն հայտնել է Reuters-ին, որ իրեն դիմել են այդ հակամարտության հարցով, եւ ինքը կարող է նախնական հետաքննություն սկսել: Վրաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի Ստատուտի անդամ է հանդիսանում, ինչը նշանակում է, որ դատարանի դատախազը կարող է միակողմանի կարգով հետաքննել Վրաստանի տարածքում եւ վրացիների, եւ ռուսների կողմից կատարված ենթադրյալ խախտումները: Ռուսաստանը Ստատուտի անդամ չէ, բայց նույնպես ասել է, թե կարող է հայց ներկայացնել: Գուցե դատարանը կարողանա հանդիսանալ այն հրապարակը, որտեղ այս դաժան հակամարտության փաստերը պատշաճ կերպով կհետաքննվեն, բայց միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ համագործակցեն, ինչը թույլ կտա հայտնաբերել մարդու իրավունքների խախտման սարսափելի փաստերը: Թոմաս դե Վաալը IWPR-ի կովկասյան խմբագիրն է: Այս հոդվածի համառոտ տարբերակը տպագրվել է Financial Times-ում օգոստոսի 13-ին: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

© Լրագիր
Վերջին լուրերը, Օգոստոս 16, 20085-ՐԴ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ ՊԵԿԻՆՈՒՄ
Հայաստանի օլիմպիական հավաքականը երեկ 5-րդ բրոնզե մեդալը նվաճեց. 84 կգ քաշային ծանրորդ Տիգրան Վ. Մարտիրոսյանը գրավեց 3-րդ տեղը: Հայաստանի ծանրամարտիիկներին հաջողվեց 3 բրոնզե մեդալ նվաճել: 69 կգ քաշայինների ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ. ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ
Վրաստանն ու Ռուսաստանը մեղադրում են միմյանց ռազմական հանցագործություններում, իսկ Ռուսաստանը փորձում է պնդել, որ իր գործողությունների համար կան բարոյական հիմքեր: Թոմաս դե Վաալ, Լոնդոն, 13-ը Օգոստոս, Պատերազմի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՀԵՏ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն օգոստոսի 15-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հետ: Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել ...ԵՐԵԽԱՅԻՆ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻՑ
Օգոստոսի 15-ին, Ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ մի երեխա բարձրացել է Երեւանի Չարենցի փողոցի թիվ 17 շենքի տանիք եւ կոտրել ոտքը, նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր ...ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
2
Այս տարի օգոստոսի 17-ին` կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնը նշվում ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՐՑՈՒՄ ԶԻՋՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Նկարը` Ռոյթերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումից հետո ստորագրել է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կրակի դադարեցման համաձայնագիրը: «Դա ժամանակավոր համաձայնագիր ...ՆԱՏՕ-Ն ԿՀՍՏԱԿԵՑՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը նախօրեին Թբիլիսիում բանակցություններ է վարել Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հետ, որից հետո պատասխանել լրագրողների հարցերին: Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, թե Վրաստանի վրա ...ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵԿԵԼ 18 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ
Վրաստանում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան, հայտնում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը՝ հղում անելով Վրաստանում ՀՀ դեսպանատանը։ «Մենք չունենք տեղեկատվություն ...ԼԻԲԵՐԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի լիբերալ կուսակցության համագումարը, որը նախագահ է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ վերջինս Հայաստանի Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահն էր մինչ ներկուսակցական ...ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Սեպտեմբերի 7-ին տեղի են ունենալու Երեւանի մի քանի համայնքների ղեկավարների ընտրություններ: Այսօր ձեւավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովները: Բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Արաբկիր համայնքում, ...ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՊՆ ԸՆԴՀԱՏՎԵԼ Է
Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային կապն ընդհատվել է Գորիի մոտ կամրջի վնասվելու պատճառով: Այս մասին տեղեկացրել է Հարավկովկասյան երկաթուղու մամուլի քարտուղար Վահե Դավթյանը: Նրա խոսքով, մոտ ժամանակներս ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ
Թվում է, մի քանի ընտրություն կեղծելուց եւ իրենց խոսքով` բացարձակ մեծամասնություն խորհրդարանում եւ նախագահի պաշտոն ձեռք գցելուց հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պետք է կանգ առներ, շունչ քաշեր ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՎՐԱՍՏԱՆ. ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԿԼՍՎԻ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՉԸ ՀԱԿԱՄԱՐՏ ԿՈՂՄԵՐՈՒՄ
ՀՅԴ ԲՅՈՒՐՈ. ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ ՓԱԹԵԹՈՎ
ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱ ԻՆՉ ԱՆԻ

ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆԵԼՈՒ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐ ՕՐԸ ԵՎ ՎԱՅՐՈՒՄ

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ

ԵՐԲ ԽՆԴԻՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄՆԱՑՅԱԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼՈՐԴ

ՆՈՐ ԵՎՐՈՊԱ ՕՍԻԱՅԻ ՓԼԱՏԱԿՆԵՐԻՆ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. ԻՆՁ ԼԱՎ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

160 ՎԱԳՈՆ ԲԵՌ ՓՈԹԻԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐ

ՈՐՔԱՆ Է ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1832 Ծնվեց հայ բեմի վերածննդի ականավոր գործիչ, դերասան և թատերագիր Սրապիոն Հեքիմյանը: (Վախճ. 1892 թ.):
- 1845 Կալկաթայում Մ. Թաղիադյանի խմբագրողթյամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր» շաբաթաթերթը: 1848 թ. այն վերանվանվում է «Ազգասեր Արարատյան» և շարունակում լույս տեսնել մինչև 1852 թվականը:
- 1991 ԼՂ Հաթերք գյուղում «Փառանձեմ» ջոկատի զինյալ կանայք 5 օրով պատանդ վերցրեցին խորհրդային բանակի 43 զինվորների:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

