
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների զոհերի կապակցությամբ եւ կարեւոր համարելով Վրաստանի կայունությունն ու խաղաղությունը, Սերժ Սարգսյանը հայտնել է նաեւ մարդասիրական օգնության Հայաստանի պատրաստակամությունը: Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցից մեկ օր անց Սահակաշվիլիին ուղղված ցավակցական հեռագիրն, ինչ խոսք, եթե ոչ լիովին համարժեք, ապա առնվազն կողմերի միջեւ հավասարակշռության նկատելի քայլ է, որ կատարում է Հայաստանի նախագահը: Այդ քայլն, ինչ խոսք, ողջունելի է, ոչ միայն հավասարակշռության ապահովման ինքնին փաստի առիթով, այլ նաեւ այն պատճառով, որ դա ըստ էության Հայաստանի իշխանության համար եզակի դեպք է, երբ գործնականում իշխանությունը հետեւում է հասարակական կարծիքին եւ արձագանքում դրան: Իհարկե, իշխանությունը կասի, թե անկախ հասարակության արձագանքից, Սերժ Սարգսյանը պլանավորել էր Դմիտրի Մեդվեդեւին հեռախոսով ցավակցելուց մեկ օր անց հեռագրով ցավակցել նաեւ Սահակաշվիլիին, հետեւաբար պետք չէ իրավիճակը ներկայացնել այնպես, որ եթե հասարակության դժգոհությունը կամ հորդորը չլիներ, ապա Սերժ Սարգսյանը ոչ էլ կմտածեր Սահակաշվիլիին ցավակցելու եւ այդպիսով Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Հայաստանի հավասարկշիռ պահվածքը դրսեւորելու մասին: Սակայն տվյալ պարագայում թերեւս կարեւորը դա չէ, այլ այն, որ Հայաստանի իշխանությունն ինչ որ բանից այդուամենայնիվ հետեւություն արել է եւ թեկուզ մեկ օր ուշացումով, ինչը դիվանագիտության մեջ միշտ չէ, որ կարող է էական նշանակություն չունենալ, այդուամենայնիվ հիշել է Վրաստանի նախագահին եւս ցավակցելու մասին: Սակայն, ինչքան էլ Հայաստանի իշխանության համար անցանկալի է ընդունել, որ հասարակությունը կարող է եւ ավելի հեռատես ու լայնախոհ լինել, քան իշխանությունը, կամ ընդհանրապես որեւէ քաղաքական ուժ կամ թիմ, այդուհանդերձ երեւի թե ցանկացած իշխանության պատիվն է, եթե նա արձագանքում է հանրությանը եւ իր սխալները կամ բացթողումները, կամ թեկուզ պարզապես անելիքի մասին որոշումները կայացնում է հասարակական արձագանքի հիման վրա: Դա է ցանկացած իշխանության համար հանրային վստահության տանող ճշգրիտ եւ արդյունավետ ճանապարհը: Ավելին, իշխանությունը թերեւս, որեւէ երկրում, ոչ թե պետք է խուսափի իր քայլերը հանրային ճնշման կամ հորդորի կամ պարզապես հանրային կարծիքի հիման վրա կատարած լինելու տպավորություն գործելուց, այլ պետք է անի ամեն ինչ հենց այդ տպավորությունը թողնելու համար: Իսկ Հայաստանի իշխանությունը, առավել եւս ներկայում, ունի այդ տպավորությունը գործելու անհրաժեշտությունը, եւ ոչ միայն վրաց-ռուսական հակամարտության, կամ հայ-թուրքական հարաբերության, այլ նաեւ ներքին խնդիրների առնչությամբ: Երկրի ներսում էլ իշխանությունը պետք է նույն կերպ անսա հասարակական տրամադրություններին, ինչպես որ կոնկրետ ռուս-վրացական հետպատերազմական իրողության պարագայում էր: Այլապես ստացվում է, որ իշխանությունը հայտարարում է, թե այն բարեփոխումները, որ պահանջում է հասարակությունը, ինքն էր հասարակությանն առաջարկում ընտրության ժամանակ, նախընտրական ծրագրի տեսքով: Այսինքն, Հայաստանի իշխանությունն ունի լիարժեքության բարդույթ եւ իր գոյությունը փորձում է հանրությանը ներկայացնել որպես երկնային պարգեւ, պատմական բարեբախտություն, բարեգործություն կամ էլ ժամանակի ընձեռած հումանիտար օգնություն հայ ժողովրդին եւ պետությանը: Այդօրինակ պահվածքի դեպքում, իշխանության անգամ ամենալավ քայլերը համարժեք արձագանք չեն գտնում հասարակության շրջանում, եթե անգամ լիովին համապատասխանում են հասարակության պահանջներին եւ ցանկություններին: Բանն այն է, որ իշխանության ամբողջ հմայքն այն է, թե որքանով է կարողանում իշխանությունը հանրությանը համոզել, որ երկիրն իրականում կառավարում է հենց հանրությունը` տարբեր հարցերի վերաբերյալ իր կարծիքով, իսկ իշխանությունն ընդամենը հաշվի է առնում այդ կարծիքը: Եթե որեւէ իշխանության չի հաջողվում հասարակության մոտ թողնել այդ տպավորությունը, ապա անգամ եթե հասարակությանը ողողեն ոսկով, միեւնույն է, այդ ոսկին արժեք չի ունենալու, քանի որ իշխանությունն այդ ոսկու դիմաց խլած է լինելու հասարակության արժեքը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐՎԵԼ 19 ՎԱԳՈՆ ՑՈՐԵՆ
Օգոտոսի 14-ին Վրաստանի Փոթի նավահանգստից Հայաստան է տեղափոխվել 19 վագոն ցորեն: Ներկայում Փոթիի նավահանգստում է կա ցորենով բեռնված 4 նավ, իսկ մեկ նավն արդեն դատարկված է: Միաժամանակ բեռնաթափվում է 76 վագոնից ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԵՐԹԵՎԵԿ
ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը ուղեւորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների հետ համատեղ վերջին օրերին երթուղային տաքսիներով, միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներիով կազմակերպել է Վրաստանից ...ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
9ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի գերդաստանը հանդես է եկել բաց նամակով, որում ասվում է. «ՀՀ Աժ պատգամավոր, Ղարաբաղի պատերազմի վետերան Մյասնիկ Մալխասյանը արդեն 6 ամիս է գտնվում է անազատության մեջ: 2008թ. ...ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
6Հատուկ Գունդ ե/ն Հատուկ խորհուրդը հանդես է եկել Հայ Ազգային կոնգրեսին միանալու հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով հայաստանյան ներկա իրողությունները, գիտակցելով երկրի առաջ ծառացած ...ՀԻՄԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ
ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսին սատարելու մասին: «Մենք` Համաժողովրդական շարժման արդյունքում սեփական երկրին տեր կանգնելու մեծ վճռականությամբ լցված երիտասարդներս, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎՐԱՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ
9Սերժ Սարգսյանն օգոստոսի 14-ին ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին: Ցավակցական հեռագրում ասված է. «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանում ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Միացյալ Նահանգների դեսպանությունը ամերիկյան բազմազան արվեստների համախմբից սիրով ս.թ. օգոստոսի 16-23-ը հանդիսատեսին է ներկայացնում Մարիաչի Իմպերիալ դե Ամերիկա խմբին: Մարիաչի երաժշտությունը լիրիկական մի ...ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՄԱՍԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Հարավային Օսիայում բռնկված ռուս-վրացական պատերազմն աստիճանաբար արդեն դառնում է պատմություն, իրադարձությունները սկսում են զարգանալ ռազմական ավելի ու ավելի քիչ բաղադրիչով, մինչդեռ շատ շատերին դեռ շարունակում ...ՈՐՔԱՆ Է ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ
7
Ցանկացած իրադարձություն կարելի է գնահատել տարբեր տեսանկյուններից: Մարդկանց մեծամասնությունը իրադարձությունները գնահատում է մարդկային կյանքի արժեքի տեսանկյունից: Դա լավ են հասկանում քաղաքական գործիչներն ...ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ
21
Վրաց-ռուսական պատերազմի բռնկումից հետո ոչ միայն Հայաստանի ղեկավարությունը փաստացի չկարողացավ կողմնորոշվել, եւ որպես միակ ճիշտ քայլ որոշեց տեղից չշարժվել ու մնալ ամեն ոք որտեղ որ է` ոմանք Պեկինում, մյուսները ...ԻՍԿ ՀԱՄԱՐԺԵ՞Ք ԷՐ ԼՂՀ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Կամ՝ փրկիչը փրկում է վտանգից, այլ ոչ թե մահից, եւ այն էլ՝ բոլորին Օգոստոսի 7-ի լույս գիշերը վրացական զինուժը մտավ Ցխինվալ, մինչ այդ մեզ ցավալիորեն ծանոթ «Գրադ» կայանքներով, հրանոթներով եւ օդուժով հողին ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների զոհերի կապակցությամբ եւ կարեւոր համարելով Վրաստանի կայունությունն ...ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարավային Կովկասում վերջին շաբաթվա իրադարձությունները, փաստացի պատերազմը` ողբերգական հետեւանքներով, միջազգային լարվածությունը եւ հնարավոր զարգացումները պարզում են նոր իրողություններ, որոնք ուղղակիորեն ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիության ֆրանսիական նախագահության հայտարարությունը վրաց-ռուսական հակամարտության վերաբերյալ. - Եվրամիությունը, լրջորեն մտահոգված լինելով Վրաստանի վերջին զարգացումներով, ինչպես նաև Ռուսաստանի և Վրաստանի ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Ժամանակ Երեւան օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հայտնում է, թե «օգոստոսի 11-ին ես անժամկետ հացադուլ էի հայտարարել` պահանջելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում բացահայտումներ ...ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ Է ԲԱԺԱՆՈՒՄ, ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
Այսօր Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի Ժառանգության նորանշանակ անդամ Հովսեփ Խուրշուդյանը բաց նամակով դիմել է ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, ...
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
ԿՌՎՈՂԸ ԿԿՌՎԻ, ԿԱՐԾՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ
ԻՍԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԻՄՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՉԿԱՆ
ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱ ԻՆՉ ԱՆԻ

ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆԵԼՈՒ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐ ՕՐԸ ԵՎ ՎԱՅՐՈՒՄ

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ

ԵՐԲ ԽՆԴԻՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄՆԱՑՅԱԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼՈՐԴ

ՆՈՐ ԵՎՐՈՊԱ ՕՍԻԱՅԻ ՓԼԱՏԱԿՆԵՐԻՆ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. ԻՆՁ ԼԱՎ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

160 ՎԱԳՈՆ ԲԵՌ ՓՈԹԻԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐ

ՈՐՔԱՆ Է ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ

- 1828 Ախալցխայի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1878 Ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ Սիամանթոն: 1915թ. հայերի ցեղասպանության նախօրեին թուրքերը նրան կտտանքների ենթարկելով սպանեցին:
- 1896 Սամաթիայի կռիվների ժամանակ մահացան Խաչիկ Գնունին (Շահեն) և իր ընկերները:
- 1917 Ալավերդու պղնձագործ բանվորների գործադուլը:
- 1942 Երևանից ռազմաճակատ մեկնեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան:
- 1947 Մահացավ հայ գրականագետ և բանասեր Նիկոլայ Աղբալյանը: (Ծնվ. 1873թ.-ին):
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

