
ԻՍԿ ՀԱՄԱՐԺԵ՞Ք ԷՐ ԼՂՀ ԱՐՁԱԳԱՆՔԸ
- Կամ՝ փրկիչը փրկում է վտանգից, այլ ոչ թե մահից, եւ այն էլ՝ բոլորին Օգոստոսի 7-ի լույս գիշերը վրացական զինուժը մտավ Ցխինվալ, մինչ այդ մեզ ցավալիորեն ծանոթ «Գրադ» կայանքներով, հրանոթներով եւ օդուժով հողին հավասարեցնելով չճանաչված հանրապետության մայրաքաղաքը: Աշխարհը կանգնեց նոր պատերազմի փաստի առաջ, որը փոխեց իրադրությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ դրա սահմաններից շատ հեռու: Սույն մտորումների նպատակը չէ պարզելը, թե ինչպես աշխարհն արձագանքեց: Նոր իրավիճակը փորձություն էր բոլորի համար, տարբեր երկրներ փորձում էին իրենց շահերի տեսանկյունից դիտարկել իրավիճակը: Իսկ ինչպե՞ս դիտարկեցինք մենք՝ մեկ այլ չճանաչված հանրապետություն: Մեր արձագանքն, ըստ իս, եղավ ծանրաշարժ եւ ոչ մոտիվացված, ըստ էության՝ ճարահատ արձագանք, որովհետեւ բոլորը հասկանում էին, որ ընդհանրապես ոչինչ չասելը ոչ ոքի կողմից չէր ընկալվի: Ամենաօպերատիվն (օգոստոսի 8-ին) արձագանքեցին հասարակական կազմակերպությունները, որոնք ՀԿ-ների ռեսուրս-կենտրոնի նախաձեռնությամբ հանդես եկան հայտարարությամբ: Հայտարարությունն այդ աչքի էր ընկնում ոչ միայն օպերատիվությամբ, այլեւ շեշտադրումների հստակությամբ: Դատապարտելով չճանաչված հանրապետության դեմ ագրեսիան, արցախյան ՀԿ-ները Վրաստանից պահանջեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, հրապարակվեց ԼՂՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ «կապված Հարավային Օսիայում վերջին դեպքերի հետ»: Այստեղ հստակ շեշտադրումներ չկային, ավելին՝ մեկնաբանության մեջ տեղ էր գտել մի ամորֆ, մեր բախտակից հանրապետության համար տհաճ մի նախադասություն՝ «Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին... ձեռնարկել ամեն հնարավորը՝ արյունահեղությունը անհապաղ դադարեցնելու համար»: Հասկանալու համար նման նախադասության անտեղիությունը՝ փորձեք պատկերացնել հետեւյալ իրավիճակը՝ ադրբեջանական զինուժը, Աստված մի արասցե, մտել է Ստեփանակերտ, կոտորում է խաղաղ բնակիչներին, եւ այդ պահին Հարավային Օսիայի ԱԳՆ-ն «կոչ է անում հակամարտող կողմերին... ձեռնարկել ամեն հնարավորը՝ արյունահեղությունը անհապաղ դադարեցնելու համար»: Կարելի է, չէ՞, պատկերացնել, թե ինչպիսին կլիներ մեր արձագանքը: Դժվար չէ հասկանալ, թե ինչու այդքան անատամ էր մեր արտաքին-քաղաքական գերատեսչության մեկնաբանությունը: Բանն այն է, որ դրա նախորդ օրը՝ օգոստոսի 8-ին, ՀՀ ԱԳՆ-ն էր հանդես եկել նման «հավասարակշիռ» հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով եւ հույս հայտնել, որ կողմերը բոլոր ջանքերը կներդնեն վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Ինչպես տեսնում եք, մեր ԱԳՆ-ի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ-ի պատճենն է: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ գոնե մի անգամ մենք կարող էինք ինքնուրույն քայլ ձեռնարկել, այլ ոչ թե նմանակել Հայաստանին, ինչի համար ուղղակի եզակի բարենպաստ առիթ էր: Մեկ այլ հարց դիտարկենք: Հայաստանի նման հավասարակշիռ պահվածքը միանգամայն հասկանալի ու հիմնավորված է: ՀՀ-ն ճանաչված պետություն է, ունի իր պարտավորություններն ու շահերը տարածաշրջանում եւ աշխարհում, ունի հաղորդակցական պրոբլեմներ, Ջավախքի խնդիր, ուստի չէր կարող միանշանակ շեշտադրումներ անել: Իսկ ինչո՞վ էր կաշկանդված ԼՂՀ-ն: Բացարձակապես ոչնչով: Եւ կարող էր արցախյան ՀԿ-ների պես հստակ շեշտադրումներ անել եւ հանգիստ խղճով կանգնել բախտակից հանրապետության կողքին, բարոյապես կանգնել: Այո, մենք չունենք ռազմական դաշինք, բայց բարոյական դաշինք հո ունե՞նք: Մի՞թե աշխարհը կզարմանար ու կզայրանար, որ մի չճանաչված հանրապետություն բարոյական աջակցություն է հայտնում մեկ այլ չճանաչված հանրապետության՝ վերջինիս օրհասական պահին: Աշխարհը շատ լավ էլ կընկալեր, ավելին՝ հաճելիորեն կզարմանար, որ այս մի չճանաչվածը կենդանության ինքնուրույն նշաններ է ցույց տալիս: Էլ չեմ խոսում այն մասին, որ սույն քայլը հաճելի կլիներ նաեւ Ռուսաստանի համար, որին համարում ենք մեր ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկը: Ավելին՝ նման քայլով տարբերակած-դիվերսիֆիկացրած կլինեինք հայկական դիվանագիտությունը, ըստ էության՝ ավելի մարսելի դարձնելով Հայաստանի դիրքորոշումը: Բայց այս հանգամանքն ըստ արժանվույն չգնահատեցին ոչ Հայաստանում, ոչ էլ առավել եւս Արցախում, ինչը նշանակում է, որ Հարավային Օսիայի օրինակը դաս չի եղել մեզ համար: Ըստ իս, հիմնական դասը հետեւյալն էր՝ պիտի սեփական դեմք ու քաղաքականություն ունենալ: Հարավային Օսիան չուներ դա եւ գործում էր միայնումիայն Մոսկվայի թելադրանքով, ահա թե ինչով կարելի է բացատրել միջազգային հանրության քար անտարբերությունն օրհասական օրերին: Ըստ էության, ՀՕ-ն բանակ չուներ, այլապես ցանկացած երկիր պիտի որ կարողանա գոնե մեկ օր դիմադրել: Չի ունեցել բանակ, քանի որ ռուսներն ասել են՝ «ինչների՞դ է պետք բանակը, չէ՞ որ մենք այստեղ ենք»: ՀՕ-ի ղեկավարությունն էլ չի ասել՝ ախր, մենք անկախ պետություն ենք: Ունենար գոնե ռազմական հետախուզություն, ապա գոնե սեփական բնակչությանը կզգուշացներ վտանգի մասին, որպեսզի մարդիկ վաղօրոք պատսպարվեին նկուղներում: Չի ունեցել, կամ էլ եղած-չեղած բանակի «պուլտն» իր ձեռքին չի եղել: Ժողովուրդն էլ չի հարցրել իր ղեկավարությանը՝ «այսքան տարի ի՞նչ բանի եք»: Ու պատժվել է դրա համար: Այո, հենց ժողովուրդն է պատժվել իր իսկ անպահանջկոտության համար, որովհետեւ ՀՕ նախագահ Կոկոյտին եւ իշխանամերձ պարոնները կարողացել են ծլկել ռուսական սահմանամերձ, գեղատեսիլ ու անվտանգ Ջավա ավանը, իսկ հասարակ ժողովուրդը մնացել է կրակի տակ: Եւ հիմա նույն նախագահն այնպես է «բոյեվիկ» խաղում հեռուստաէկրանին, ասես հարյուրավոր զոհեր տվողն ինքն ու իր իշխանությունը չեն: Ասես ինքը չէ բազմամյա անինքնուրույնության հեղինակը: Մի՞թե մեր պարագան շատ է տարբերվում: Մենք վաղուց դադարել ենք ինքնուրույն գործոն լինելուց, մենք սովոր ենք սպասել, թե ինչ կասի Երեւանը, վերջինս էլ հրահանգի է սպասում Մոսկվայից, ինչի հետեւանքով Հայաստանն աշխարհում ընկալվում է որպես Ռուսաստանի ֆորպոստ, իսկ Արցախն էլ, երեւի, ֆորպոստի ֆորպոստ, կամ վասալի վասալ: Այս առումով լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաեւ ԼՂՀ արձագանքի «մեխանիկան», ինչը մեկ անգամ եւս երեւակեց մեր կառավարման համակարգի անկենսունակությունը: ԼՂՀ նախագահը ոչ մի բան չասաց, վարչապետը նույնպես, խորհրդարանն էլ նիստ չհրավիրեց (ավելի լուրջ ի՞նչ իրավիճակ պիտի լիներ արտահերթ նիստ հրավիրելու համար, չէ՞ որ Ադրբեջանը կարող էր օգտվել ստեղծված իրավիճակից): Շրջանառվող հիմնական պատճառներից ամենածիծաղելին արձակուրդային սեզոնն էր, որն անձամբ ես գլխավորը չեմ համարում: Ըստ իս, գլխավորը ինքնուրույն քայլեր անելու ոչ միայն անընդունակությունն էր, այլեւ նման ցանկության բացակայությունը: Իրավիճակն այս առումով փոքր ինչ փրկեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, որն իր մամուլի ասուլիսում հստակ շեշտադրումներ արեց եւ տվեց մի շարք օրախնդիր ու դիպուկ գնահատականներ (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ ղեկավարության հետ համաձայնեցված): Միակ անհասկանալին նրա մի «թեական» պնդումն էր: Խորհրդարանականը չբացառեց, որ ղարաբաղյան իշխանությունները կարող է հումանիտար օգնություն ցուցաբերեն Հարավային Օսիային: Սա, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ ձեւակերպում չէր: Բայց անիմաստ է այս հարցում խորհրդարանականին պարսավելը, քանի որ մենք հասկանում ենք, եւ ինքն էլ էր քաջ հասկանում, որ իր կարգավիճակով նա ավելին չէր էլ կարող ասել: Ավելին կարող էին ասել երկրի նախագահն ու կառավարությունը: Կարող էին եւ պարտավոր էին միանշանակ ասել: Ինչպես, օրինակ, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն էր առաջարկում՝ կարելի էր շուտափույթ մի ինչ-որ գումար փոխանցել եւ կոչ անել հակամարտության գոտուն սահմանակից տեղաշրջանների հայ բնակչությանը նույնպես հումանիտար օգնություն ցուցաբերել աղետի գոտու մարդկանց: Սա կլիներ նաեւ արցախյան հանրության առաջարկների արձագանք, քանի որ այս օրերին խմբագրություն էին այցելում մարդիկ, հարցնելով, թե ինչպես կարելի է հագուստ եւ սննդամթերք ուղարկել Ցխինվալ: Մենք դա չարեցինք: Չարեցինք, եւս մեկ անգամ ապացուցելով, որ չենք յուրացրել հարավօսական վիճակի մյուս դասը՝ ամբողջ հույսդ մի դիր ուրիշի վրա, անգամ դաշնակցի վրա: Այո, ռուսները փրկեցին օսերին, բայց ռուսները գեշ սովորություն ունեն փրկելու կոտորածից հետո միայն: ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Դեմո հանրային թերթ, Ստեփանակերտ

© Լրագիր
Վերջին լուրերը, Օգոստոս 15, 2008ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐՎԵԼ 19 ՎԱԳՈՆ ՑՈՐԵՆ
Օգոտոսի 14-ին Վրաստանի Փոթի նավահանգստից Հայաստան է տեղափոխվել 19 վագոն ցորեն: Ներկայում Փոթիի նավահանգստում է կա ցորենով բեռնված 4 նավ, իսկ մեկ նավն արդեն դատարկված է: Միաժամանակ բեռնաթափվում է 76 վագոնից ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԵՐԹԵՎԵԿ
ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը ուղեւորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների հետ համատեղ վերջին օրերին երթուղային տաքսիներով, միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներիով կազմակերպել է Վրաստանից ...ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
9ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի գերդաստանը հանդես է եկել բաց նամակով, որում ասվում է. «ՀՀ Աժ պատգամավոր, Ղարաբաղի պատերազմի վետերան Մյասնիկ Մալխասյանը արդեն 6 ամիս է գտնվում է անազատության մեջ: 2008թ. ...ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
6Հատուկ Գունդ ե/ն Հատուկ խորհուրդը հանդես է եկել Հայ Ազգային կոնգրեսին միանալու հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով հայաստանյան ներկա իրողությունները, գիտակցելով երկրի առաջ ծառացած ...ՀԻՄԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ
ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսին սատարելու մասին: «Մենք` Համաժողովրդական շարժման արդյունքում սեփական երկրին տեր կանգնելու մեծ վճռականությամբ լցված երիտասարդներս, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎՐԱՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ
9Սերժ Սարգսյանն օգոստոսի 14-ին ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին: Ցավակցական հեռագրում ասված է. «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանում ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Միացյալ Նահանգների դեսպանությունը ամերիկյան բազմազան արվեստների համախմբից սիրով ս.թ. օգոստոսի 16-23-ը հանդիսատեսին է ներկայացնում Մարիաչի Իմպերիալ դե Ամերիկա խմբին: Մարիաչի երաժշտությունը լիրիկական մի ...ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՄԱՍԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Հարավային Օսիայում բռնկված ռուս-վրացական պատերազմն աստիճանաբար արդեն դառնում է պատմություն, իրադարձությունները սկսում են զարգանալ ռազմական ավելի ու ավելի քիչ բաղադրիչով, մինչդեռ շատ շատերին դեռ շարունակում ...ՈՐՔԱՆ Է ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ
7
Ցանկացած իրադարձություն կարելի է գնահատել տարբեր տեսանկյուններից: Մարդկանց մեծամասնությունը իրադարձությունները գնահատում է մարդկային կյանքի արժեքի տեսանկյունից: Դա լավ են հասկանում քաղաքական գործիչներն ...ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ
21
Վրաց-ռուսական պատերազմի բռնկումից հետո ոչ միայն Հայաստանի ղեկավարությունը փաստացի չկարողացավ կողմնորոշվել, եւ որպես միակ ճիշտ քայլ որոշեց տեղից չշարժվել ու մնալ ամեն ոք որտեղ որ է` ոմանք Պեկինում, մյուսները ...ԻՍԿ ՀԱՄԱՐԺԵ՞Ք ԷՐ ԼՂՀ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Կամ՝ փրկիչը փրկում է վտանգից, այլ ոչ թե մահից, եւ այն էլ՝ բոլորին Օգոստոսի 7-ի լույս գիշերը վրացական զինուժը մտավ Ցխինվալ, մինչ այդ մեզ ցավալիորեն ծանոթ «Գրադ» կայանքներով, հրանոթներով եւ օդուժով հողին ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների զոհերի կապակցությամբ եւ կարեւոր համարելով Վրաստանի կայունությունն ...ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարավային Կովկասում վերջին շաբաթվա իրադարձությունները, փաստացի պատերազմը` ողբերգական հետեւանքներով, միջազգային լարվածությունը եւ հնարավոր զարգացումները պարզում են նոր իրողություններ, որոնք ուղղակիորեն ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիության ֆրանսիական նախագահության հայտարարությունը վրաց-ռուսական հակամարտության վերաբերյալ. - Եվրամիությունը, լրջորեն մտահոգված լինելով Վրաստանի վերջին զարգացումներով, ինչպես նաև Ռուսաստանի և Վրաստանի ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Ժամանակ Երեւան օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հայտնում է, թե «օգոստոսի 11-ին ես անժամկետ հացադուլ էի հայտարարել` պահանջելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում բացահայտումներ ...ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ Է ԲԱԺԱՆՈՒՄ, ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
Այսօր Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի Ժառանգության նորանշանակ անդամ Հովսեփ Խուրշուդյանը բաց նամակով դիմել է ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱ ԻՆՉ ԱՆԻ

ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆԵԼՈՒ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐ ՕՐԸ ԵՎ ՎԱՅՐՈՒՄ

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ

ԵՐԲ ԽՆԴԻՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄՆԱՑՅԱԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼՈՐԴ

ՆՈՐ ԵՎՐՈՊԱ ՕՍԻԱՅԻ ՓԼԱՏԱԿՆԵՐԻՆ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. ԻՆՁ ԼԱՎ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

160 ՎԱԳՈՆ ԲԵՌ ՓՈԹԻԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐ

ՈՐՔԱՆ Է ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Ախալցխայի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1878 Ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ Սիամանթոն: 1915թ. հայերի ցեղասպանության նախօրեին թուրքերը նրան կտտանքների ենթարկելով սպանեցին:
- 1896 Սամաթիայի կռիվների ժամանակ մահացան Խաչիկ Գնունին (Շահեն) և իր ընկերները:
- 1917 Ալավերդու պղնձագործ բանվորների գործադուլը:
- 1942 Երևանից ռազմաճակատ մեկնեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան:
- 1947 Մահացավ հայ գրականագետ և բանասեր Նիկոլայ Աղբալյանը: (Ծնվ. 1873թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

