
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՄԱՍԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
- Հարավային Օսիայում բռնկված ռուս-վրացական պատերազմն աստիճանաբար արդեն դառնում է պատմություն, իրադարձությունները սկսում են զարգանալ ռազմական ավելի ու ավելի քիչ բաղադրիչով, մինչդեռ շատ շատերին դեռ շարունակում է հետաքրքրել հարցը, թե այդուամենայնիվ ինչի հետ գործ ունեցավ աշխարհը Հարավային Օսիայում: Ինչ էր դա, զուտ Սահակաշվիլու էմոցիոնալություն եւ Պուտինի վրեժխնդրություն կամ քեն, թե բավական նրբորեն պլանավորած աշխարհաքաղաքական մի ծրագիր, որն ուներ շատ ավելի գլոբալ նպատակ, քան Հարավային Օսիան, ինչին էլ հակամարտության երեք կողմից զոհ գնացին հազարավոր մարդիկ` զինվոր, թե խաղաղ բնակիչ: Շատ դժվար է հավատալ, որ Սահակաշվիլին այդքան միամիտ էր ինքնուրույն պատերազմ սկսելու համար, այն էլ Ռուսաստանի դեմ, իսկ աշխարհն էլ այդքան քնած էր, նրա այդ ինքնագործունեությունը չկանխելու համար: Ռազմական գործողությունների հետեւանքով Վրաստանի անհաջողությունից հետո Թբիլիսիի կենտրոնում իր զինակիցներին հանրահավաքի բերած Սահակաշվիլին հայտարարեց, թե ինքն ակնկալում էր, որ միջազգային հանրությունը կկանգնի Ռուսաստանի ագրեսիայի դեմ, բայց իր հույսը չարդարացավ: Եթե ոչ լրիվ, ապա գոնե մասամբ Սահակաշվիլին երեւի թե անկեղծացել է, տեսնելով բազմահազարանոց հանրահավաքը: Հարց է միայն, թե ինչն էր միջազգային հանրության հանդեպ այդ հավատի պատճառը: Արդյոք նույն այդ հանրության առանձին ներկայացուցիչների հավաստիացումները, որ թույլ չեն տա Ռուսաստանին խառնվել վրաց-օսական պատերազմին, թե հավատը պարզապես հիմնված էր այն պարզ պատկերացումների վրա, թե Վրաստանը միջազգային հանրության բարեկամն է, իսկ Ռուսաստանը մրցակից, եւ հետեւաբար մրցակցին թույլ չեն տա բարեկամին նեղել: Սահակաշվիլու մեջ երեւի թե խոսել է հայկական արյան այն մասը, որի համար նույնիսկ Վրաստանի որոշ շրջանակներ համարում էին, որ Վրաստանում 2004 թվականին տեղի ունեցավ հայկական հեղափոխություն: Հայկական արյունն էլ երեւի թե թույլ չի տվել հիշել, որ քաղաքականության մեջ բարեկամ կամ մրցակից հասկացությունները խիստ պայմանական են, իսկ գերիշխողը շահն է: Հետեւաբար, իրավիճակն առավելագույնս հասկանալու համար, այն էլ ինֆորմացիայի սղության պարագայում, պետք է երեւի թե դիտարկել, թե ով շահեց տեղի ունեցածից: Ըստ այդմ էլ հնարավոր է որոշակի եզրակացություն անել, թե ով էր ի վերջո բախման իրական նախաձեռնողը: Թվում է, թե շահողներից մեկը Ռուսաստանն է: Նա կարողացավ Վրաստանին լուրջ դաս տալ, իսկ աշխարհին էլ ցույց տալ, որ դեռ ունակ է կայացնելու ինքնուրույն որոշումներ եւ չանսալու միջազգային հանրության սպառնալիքներին, թե իրեն կմեկուսացնեն համաշխարհային քաղաքականությունից: Բացի այդ, Ռուսաստանը փաստացի իր օգտին լուծեց Աբխազիայի եւ Օսիայի խնդիրը, այդ տարածքներում տեղակայելով իր զորքը, թերեւս բավական երկար ժամանակով: Սակայն երբ խնդիրը նայում ենք մյուս կողմից, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանը զգալիորեն կորցրեց թե Հարավային Կովկասում, թե ընդհանրապես համաշխարհային քաղաքական գործընթացում: Օրինակ, հարց է առաջանում, իսկ Ռուսաստանի ինչին է պետք Օսիան եւ Աբխազիան, եթե դրանք վերջնականապես կտրվում են Վրաստանից եւ այլեւս չեն կարող Ռուսաստանի ձեռքին ծառայել որպես այդ երկրի դեմ կիրառվող գործիք: Աբխազիան եւ Օսիան նույնիսկ կարող են դառնալ Ռուսաստանի ուսին բեռ, քանի որ այդ չճանաչված երկրների վարչակարգերին Ռուսաստանի Դաշնային իշխանությունը ֆինանսական մեծ օժանդակություն էր ցուցաբերում ու պահում էր Վրաստանի վրա անջատական տրամադրություններով ազդելու համար: Մինչդեռ հիմա հարց է առաջանում, թե արդեն ինչի համար է Ռուսաստանը ֆինանսավորելու այդ չճանաչված հանրապետությունների կառավարիչներին, եթե նրանք արդեն կորցրել են իրենց հիմնական գործառույթը` ծակել Վրաստանին, ազդել այդ երկրի ղեկավարության նյարդերի վրա: Հարց է նաեւ, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը դադարի ֆինանսավորել: Այդ դեպքում Օսիան ու Աբխազիան կարող են դառնալ անվերահսկելի տրածքներ, եւ փաստացի պոտենցիալ Չեչնիաներ Ռուսաստանի գլխին: Այսինքն, երբ Ռուսաստանը հիմա սկսի անիմաստ ծախսեր անել Օսիայի եւ Աբխազիայի վրա, թերեւս դրանից հետո կհասկանա, որ իրեն ոչ թե դրանք էին պետք, այլ Վրաստանը, մինչդեռ ինքը ձեռք բերեց այն, ինչ իրեն պետք չէր, ու կորցրեց այն, ինչ այդքան անհրաժեշտ էր Կովկասում հեռանկար ունենալու համար: Թվում է, թե շահել են Աբխազիան ու Օսիան, որ ի վերջո կարողացան պոկվել Վրաստանից: Բայց մյուս կողմից, Վրաստանից անջատվել ցանկացող Աբխազիան ու Օսիան գործոն են, իսկ Վրաստանից անջատված Աբխազիան ու Օսիան դադարում են իրենցից որեւէ հետաքրքրություն ներկայացնելուց: Հետեւաբար նրանց շահած լինելու տպավորությունը խիստ հարաբերական է, առնվազն: Որքան էլ զարմանալի է,. բայց տեղի ունեցածից շահեց Վրաստանը: Այս դեպքում պետք չէ Վրաստան հասկացությունը նույնացնել Սահակաշվիլու հետ: Սահակաշվիլին, կամա, թե անկախ իր կամքից, Վրաստանը փաստացի ազատեց Աբխազիայի եւ Օսիայի վերաբերյալ պատրանքներից, որ անկասկած այս կամ այն կերպ ուներ այդ երկրի վերնախավը, թեեւ գուցե տարբեր մոտեցումների տեսքով: Ընդհանրապես, Վրաստանի ուսերից ցած ընկան Աբխազիան ու Օսիան, իսկ դա, թեեւ առաջին հայացքից կորուստ է ենթադրում, այնուհանդերձ ենթադրում է նաեւ ավելորդ ու անպետք բեռի թեթեւացում, ինչն էլ ավելի դյուրին կդարձնի անցնելիք հետագա ճանապարհը: Այլ կերպ ասած, Վրաստանի բեռը թեթեւացավ, Ռուսաստանը փաստացի բեռնավորվեց, Օսիան ու Աբխազիան կորցրին իրենց էական նշանակությունը, Ռուսաստանի առաջ փակվեց Հարավային Կովկասի հյուսիսային դարպասը: Արդյոք ում էր դա ձեռնտու: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Օգոստոս 15, 2008ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐՎԵԼ 19 ՎԱԳՈՆ ՑՈՐԵՆ
Օգոտոսի 14-ին Վրաստանի Փոթի նավահանգստից Հայաստան է տեղափոխվել 19 վագոն ցորեն: Ներկայում Փոթիի նավահանգստում է կա ցորենով բեռնված 4 նավ, իսկ մեկ նավն արդեն դատարկված է: Միաժամանակ բեռնաթափվում է 76 վագոնից ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԵՐԹԵՎԵԿ
ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը ուղեւորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների հետ համատեղ վերջին օրերին երթուղային տաքսիներով, միկրոավտոբուսներով եւ ավտոբուսներիով կազմակերպել է Վրաստանից ...ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
9ՀՀ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի գերդաստանը հանդես է եկել բաց նամակով, որում ասվում է. «ՀՀ Աժ պատգամավոր, Ղարաբաղի պատերազմի վետերան Մյասնիկ Մալխասյանը արդեն 6 ամիս է գտնվում է անազատության մեջ: 2008թ. ...ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
6Հատուկ Գունդ ե/ն Հատուկ խորհուրդը հանդես է եկել Հայ Ազգային կոնգրեսին միանալու հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով հայաստանյան ներկա իրողությունները, գիտակցելով երկրի առաջ ծառացած ...ՀԻՄԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ
ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսին սատարելու մասին: «Մենք` Համաժողովրդական շարժման արդյունքում սեփական երկրին տեր կանգնելու մեծ վճռականությամբ լցված երիտասարդներս, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՎՐԱՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ
9Սերժ Սարգսյանն օգոստոսի 14-ին ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին: Ցավակցական հեռագրում ասված է. «Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանում ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԱՏԻՆԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Միացյալ Նահանգների դեսպանությունը ամերիկյան բազմազան արվեստների համախմբից սիրով ս.թ. օգոստոսի 16-23-ը հանդիսատեսին է ներկայացնում Մարիաչի Իմպերիալ դե Ամերիկա խմբին: Մարիաչի երաժշտությունը լիրիկական մի ...ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՄԱՍԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Հարավային Օսիայում բռնկված ռուս-վրացական պատերազմն աստիճանաբար արդեն դառնում է պատմություն, իրադարձությունները սկսում են զարգանալ ռազմական ավելի ու ավելի քիչ բաղադրիչով, մինչդեռ շատ շատերին դեռ շարունակում ...ՈՐՔԱՆ Է ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ
7
Ցանկացած իրադարձություն կարելի է գնահատել տարբեր տեսանկյուններից: Մարդկանց մեծամասնությունը իրադարձությունները գնահատում է մարդկային կյանքի արժեքի տեսանկյունից: Դա լավ են հասկանում քաղաքական գործիչներն ...ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ
21
Վրաց-ռուսական պատերազմի բռնկումից հետո ոչ միայն Հայաստանի ղեկավարությունը փաստացի չկարողացավ կողմնորոշվել, եւ որպես միակ ճիշտ քայլ որոշեց տեղից չշարժվել ու մնալ ամեն ոք որտեղ որ է` ոմանք Պեկինում, մյուսները ...ԻՍԿ ՀԱՄԱՐԺԵ՞Ք ԷՐ ԼՂՀ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Կամ՝ փրկիչը փրկում է վտանգից, այլ ոչ թե մահից, եւ այն էլ՝ բոլորին Օգոստոսի 7-ի լույս գիշերը վրացական զինուժը մտավ Ցխինվալ, մինչ այդ մեզ ցավալիորեն ծանոթ «Գրադ» կայանքներով, հրանոթներով եւ օդուժով հողին ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների զոհերի կապակցությամբ եւ կարեւոր համարելով Վրաստանի կայունությունն ...ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարավային Կովկասում վերջին շաբաթվա իրադարձությունները, փաստացի պատերազմը` ողբերգական հետեւանքներով, միջազգային լարվածությունը եւ հնարավոր զարգացումները պարզում են նոր իրողություններ, որոնք ուղղակիորեն ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիության ֆրանսիական նախագահության հայտարարությունը վրաց-ռուսական հակամարտության վերաբերյալ. - Եվրամիությունը, լրջորեն մտահոգված լինելով Վրաստանի վերջին զարգացումներով, ինչպես նաև Ռուսաստանի և Վրաստանի ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԸ
Ժամանակ Երեւան օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը հայտնում է, թե «օգոստոսի 11-ին ես անժամկետ հացադուլ էի հայտարարել` պահանջելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում բացահայտումներ ...ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ Է ԲԱԺԱՆՈՒՄ, ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
Այսօր Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի Ժառանգության նորանշանակ անդամ Հովսեփ Խուրշուդյանը բաց նամակով դիմել է ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱ ԻՆՉ ԱՆԻ

ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆԵԼՈՒ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐ ՕՐԸ ԵՎ ՎԱՅՐՈՒՄ

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ

ԵՐԲ ԽՆԴԻՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄՆԱՑՅԱԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԵԼՈՐԴ

ՆՈՐ ԵՎՐՈՊԱ ՕՍԻԱՅԻ ՓԼԱՏԱԿՆԵՐԻՆ

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. ԻՆՁ ԼԱՎ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

160 ՎԱԳՈՆ ԲԵՌ ՓՈԹԻԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐ

ՈՐՔԱՆ Է ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Ախալցխայի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1878 Ծնվեց հայ նշանավոր բանաստեղծ Սիամանթոն: 1915թ. հայերի ցեղասպանության նախօրեին թուրքերը նրան կտտանքների ենթարկելով սպանեցին:
- 1896 Սամաթիայի կռիվների ժամանակ մահացան Խաչիկ Գնունին (Շահեն) և իր ընկերները:
- 1917 Ալավերդու պղնձագործ բանվորների գործադուլը:
- 1942 Երևանից ռազմաճակատ մեկնեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան:
- 1947 Մահացավ հայ գրականագետ և բանասեր Նիկոլայ Աղբալյանը: (Ծնվ. 1873թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

