
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԱՇԽԱՐՀՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՆՑՔԸ
Տիգրան Հայրապետյանի 1998թ. գրված այս հոդվածը նպատակահարմար ենք համարում ներկայացնել ընթերցողին, որում խոսք է գնում այսօր էլ հրատապ խնդիրների շուրջ: ԵԱՀԿ շրջանակներում կոպենհագենյան հանդիպման շուրջ հայ հասարակության մեջ ծավալված բանավեճը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ոչ քաղաքական շրջանակները, ոչ պետական կառույցները չունեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ամբողջական, քաղաքագիտական ընկալում: Սրա արդյունքում ի հայտ են գալիս խիստ ծայրահեղականացված տեսակետներ` խնդիրը մատնելով երկու հակադիր բեւեռների քմահաճույքին, ինչը վտանգավոր է ցանկացած էթնո-տարածքային հակամարտության պարագայում: Լինի դա անձնատուր լինելու մտայնությունը, թե համայն աշխարհին ազգովին դիմագրավելու ռազմատենչ կեցվածքը, երկուսն էլ ընդհանուր ոչինչ չունեն Լեռնային Ղարաբաղի արդար դատի պաշտպանության հետ: Ավելին, հենց ծայրահեղությունների բախման պատճառով է, որ երբեւիցե կարող ենք տանուլ տալ: Տարիներով ձեւավորված թյուր տեսակետը, թե Արցախը սոսկ ազգային խնդիր է, իսկ աշխարհը միանշանակորեն դեմ է տրամադրված նրա հանգուցալուծմանը, ավելորդ լարվածություն է ստեղծումª դրդելով զանգվածներին, պատասխանատու պաշտոնական անձանց, քաղաքական կազմակերպություններին` գործողությունների, որոնք գործնականում ավելի շատ վնասում են, քան օգուտ տալիս: Քաղաքագիտությանն ու դիվանագիտության պատմությանը բավականաչափ տեղյակ ցանկացած մեկը կփաստի, որ աշխարհքաղաքական գործընթացներում պատահականության գործոնը նվազագույն է, իսկ առավել հաճախ բացակայում է իսպառ: Ուստիեւ նրանցում ընդգրկված միավորների կողմից կտրուկ շրջադարձերի փորձերը ենթակա են պատժի, քանզի հավակնում են ծրագրավորված գործողությունների մեջ ներմուծել պատահականության կամ անկանխատեսելիության տարրը: Այս տեսանկյունից, կոպենհագենյան հանդիպումից առաջ եւ ընթացքում հայ քաղաքական դաշտը թույլ տվեց միանգամից երկու աններելի սխալ, որի համար, անկասկած, արդեն մոտ ապագայում ստիպված ենք լինելու թանկ գին վճարել: Առաջին սխալը բնականաբար Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջադրված կեղծ երկընտրանքն էր ի դեմս «պատերազմ, թե խաղաղություն» հարցադրման, ուր չհիմնավորված եզրակացություններ էին արվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ միջազգային հանրության բացասական վերաբերմունքի մասին: Նախագահական պարզամտությունը, թե իբր պաշտոնական Երեւանը կամ Ստեփանակերտը կարող են ինքնուրույն որոշումով հրաժարվել թուրքական մենաքարի կայացմանը խոչընդոտելու` իրենց վերապահված աշխարհքաղաքական դերից, ցավոք հակակշռվեց ռազմատենչության քարոզարշավով, ինչեւ երկրորդ սխալն էր, քանզի ժամանակակից աշխարհը շատ դյուրազգաց է հոխորտասեր հասարակությունների նկատմամբ: Իրականում նման զգացմունքայնությունը չի կարող որեւէ վճռական ազդեցություն գործել միջազգային ատյանների որոշումների վրա, սակայն հիմք է տալիս նրանց հավելյալ փորձությունների ենթարկել ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Ի վերջո, դժվար է չհասկանալ, որ անկախ դիվանագիտական բնույթի խարդավանքներից` աշխարհքաղաքական գործընթացների ներկայիս ուղղվածությունը նպաստավոր է եւ համընկնում է Արցախի բնակչության ազատ ապրելու ձգտմանը: Այս փաստը պետք է հստակ գիտակցել եւ խուսափել ավելորդություններից, որոնք ընդամենը բարդացնում են միջազգային ատյանների աշխատանքը` թաքցնելու իրենց կողմնակալությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ մյուս էթնո-տարածքային հակամարտություններում: Սա բնականաբար հայասիրության կամ հայանպաստության հետ ոչ մի կապ չունի, պարզապես ժամանակի քաղաքական տրամաբանությունը ուղղված է բազմազգ երկրների, մեծ ու փոքր կայսրությունների դեմ, որոնցից մեկն էլ Ադրբեջանն է: Իսկ Ադրբեջանը բացի այն, որ միկրոկայսրություն է, նաեւ նավթակիր երկիր լինելու դժբախտությունն ունի: Երկու հանգամանք, որ կանխորոշում են նրա դատապարտվածությունը եւ Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը: Ավելին, եթե Ռուսաստանի Դաշնության ներկայիս տարածքում ազգային պետությունների (այդ թվում նաեւ մի քանի ռուսական պետությունների) ձեւավորման գործընթացը շարունակվի նույն տեմպերով, ապա շուտով հայերը ստիպված են լինելու լիակատար վերահսկողություն հաստատել Քուռ գետից արեւմուտք գտնվող ողջ տարածքի վրա: Բայց... Եւ այս «բայց»-ի վրա է, որ կարիք ունենք բավարար խորությամբ խորհել եւ համապատասխան եզրակացությունների հիմքի վրա կազմակերպել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությունը: Չխորշենք կրկնողությունից եւ կրկին շեշտենք, որ ժամանակակից աշխարհքաղաքականության տրամաբանությունն ուղղված է պատմական ավանդականությամբ հաստատված բազմազգ երկրների անդամահատմանը (տվյալ դեպքում առանց գնահատելու այդ գործընթացի դրական կամ բացասական նշանակությունը), անկախ նրանց կազմարար էթնոսի ռասայական պատկանելությունից, կրոնական ուղղվածությունից եւ ազգագրական բնույթի այլ հատկանիշներից: Եւ սա ոչ միայն Եվրասիայի կամ Աֆրիկայի խնդիրն է, այլեւ Նոր աշխարհի, այդ թվում նաեւ Հյուսիսային Ամերիկայի: Ողջ հարցը փուլային հերթականությունն է, ուր բնականաբար նախկին Խորհրդային Միության եւ նրան հարակից երկրների խնդիրը, ի երջանկություն ոմանց եւ ի դժբախտություն այլոց, հրամայական առաջնայնություն է ձեռք բերում: Սակայն «բոլոր ժողովուրդներին իրենց հայրենիքը» նպատակադրվածության մեջ առկա է առանցքային նշանակության վերապահությունը` ըստ նրանց կենսունակության աստիճանի, իսկ ավելի ճիշտ` ըստ նրանց համապատասխանելիությանը «փրկված սերունդներին», համաձայն ամերիկյան փիլիսոփայության նախակարապետների կողմից աստվածային Սրբազան Ուսմունքի գործնական ընկալման: Իսկ սա նշանակում է, որ պատմական հայրենիքում բնակվող բոլոր այն ժողովուրդները, որոնց ներկա սերունդներն իրենց բարոյական հատկանիշներով չեն համապատասխանում «փրկված սերունդներ» կոչվածի չափանիշներին, կարող են եւ չարժանանալ «հայրենիքի իրավունքին», լրացնելով «մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում» սկզբունքի վերջին հատվածին անդամագրվելու հավակնորդների թիվը: Այսպիսով, որեւէ զգացմունքայնությունից դուրս, խիստ կոնկրետ մոտեցում ցուցաբերելով իրադարձությունների զարգացմանը 20-րդ դարի վերջի աշխարհքաղաքականության տրամաբանության շրջանակներում, կարող ենք արձանագրել հետեւյալ հուսադրող ու ինքնին դրական փաստը` ա. հայ ժողովուրդը բնիկ է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի տարածքում, բ. բոլոր այն տարածքները, որ առնչվում են ազգային Պահանջատիրությանը, մասն են պատմական հայրենիքի եւ ենթակա են վերադարձի հայ ժողովրդին, լինի դա արեւելքում մինչեւ Քուռ գետն ընկած տարածքը, թե արեւմուտքում, որ դիվանագիտության պատմության մեջ հայտնի է իբրեւ «Թուրքահայաստան» (Արեւմտահայաստան): Ցավոք սակայն, վերը նշված երկու պարագան անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որպեսզի աշխարհքաղաքական տրամաբանությունը դասի հայ ժողովրդին «հայրենիքի իրավունքին արժանի փրկված սերունդների» շարքին, քանզի ա. հայ ազգային միտքն առայսօր չի արձանագրել ազգային Պահանջատիրության հստակ շրջանակները եւ պատրաստ է հարափոփոխ հավակնությունների, դրանով իսկ ի սկզբանե դատապարտվելով մասնատման արժանի բազմազգ երկիր դառնալու հեռանկարին, բ. Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը իրենց ինքնիշխանության տարիներին չապահովեցին համայն հայության «ելից խորհուրդը» Հայրենիք, ընդհակառակը, տվեցին նոր արտահոսք, ինչը հարիր չէ «հայրենիքի իրավունքին արժանի փրկված սերունդների» հայեցավարքին, գ. ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Լեռնային Ղարաբաղում չի գործում յուրազգիի նկատմամբ ամենաներման սկզբունքը, տեղի տալով դավանաբանական, կրոնական, ծագումնաբանական եւ լեզվական խտրականությանը, ինչը խոչընդոտում է ներազգային համընդհանուր եղբայրության հաստատմանը, դ. Հայրենիքի իրավունքի գիտակցությունը նենգափոխված է իշխանության իրավունքով եւ յուրազգիների շրջանում սոցիալական օտարվածության ամրագրման գիտակցությամբ, իսկ դա հիմնովին հակասում է իշխանությունը հանրության ծառա լինելու (ինչ առօրյայում կոչվում է «ժողովրդավարություն») պահանջին, ե. հայերն իրենց «ազատության բնական իրավունքը» դիտարկում են երկնային Կամքից դուրս` մարդկային ինքնահաստատումը դիտելով վեր աստվածային Խորհրդից: Իհարկե, կարելի է գիտակցաբար, կամ հիմնականում պատվախնդրության հագուրդով ընդունել միայն «իրավունքը», բայց հազարամյակների պատմության փորձը վկայում է, որ առարկայական իրողությունները ձեւավորվում են «պատասխանատվության» հիմքի վրա: Վերջապես պատահական չէ, որ գոնե վերջին հարյուրամյակում մեծ տերությունները, ուր իշխանությունների թե ներքին եւ թե արտաքին քաղաքականությունը կառուցվել եւ կառուցվում է «պարտավորության» հրամայականով, փոքր ժողովուրդներին արտոնում են խոսել «իրավունքի» անունից, ինչի հետեւանքները քաջ հայտնի են: Եւ ահա հենց այս ենթատեքստում մոտենանք հարցադրմանը. «ովքեր են հայ ժողովրդի բարեկամները եւ ինչու են նրանք ուզում կործանել մեզ»: Հայ ժողովրդի բարեկամները, ինչպես հայտնի է, անսպառ են, քանզի իրենց հիմնական մասով ներկայացված են անհատներով, ինչը ցավոք մեր «հայրենասերների» կողմից հայ հասարակությանը հաճախ եւ ավանդականորեն ներկայացվում է իբրեւ տվյալ անձանց քաղաքացիությունը հաստատող փաստաթղթով պայմանավորված երկրների բարեկամություն: Նույն տխուր ավանդույթի համաձայն այդ «բարեկամները» գովերգում են մեր ունեցած եւ չունեցած արժանիքները, դրդելով մեզ մեկ բանի` գնալ ընդդեմ կամ գոնե հակառակ աշխարհքաղաքական տրամաբանությանը, իսկ մենք նրանց նույնչափ ամրագրված ավանդույթի համաձայն մեծարում ենք եւ հռչակում «հայասեր», «հայանպաստ», անգամ եկեղեցական, իսկ այժմ նաեւ` պետական մեծարումներ շնորհում: Ցավալի է իհարկե, որ Հավատի 1700-ամյա պատմությունն ունեցող ժողովուրդը Քրիստոսի ուսմունքից սերտել է միայն երկու սկզբունք` «հարգված չէ առաքյալը յուր երկրի մեջ» եւ «միայն բարի սամարեացին է որ կարող է օգնության ձեռք մեկնել»: Սրանցից յուրաքանչյուրը ինքնին Ճշմարտություն է, բայց իբրեւ հասարակության վարքագծի ուղեցույց` կործանարար, քանզի ընկալվում է Ուսմունքից դուրս եւ բացարձակացվում հակառակ Խոսքի, որ «մի սարքիր քեզ կուռքեր եւ մի երկրպագիր նրանց»: Իսկ հայ ժողովրդի «բարեկամները» հասարակայնորեն հռչակված կուռքեր են, ինչն ըստ Հավատի դուրս է թողնում մեզ Աստծո Արքայությունից: Դավանաբանական խութերում կատարված այս փոքրիկ եւ պարզ էքսկուրսը կոչված էր ցույց տալու հայ ընթերցողին վտանգի աստիճանը, որ կրում է փարիսեության նկատմամբ վստահությունն ընդհանրապես եւ ազգային հարցում` մասնավորապես: Միամտություն է կարծել, որ պատմական իրականության հստակ ուրվագծեր ստացող Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի սպառնալիքը չի անհանգստացնում հայ ժողովրդի հեռու եւ մոտ հարեւան-բարեկամներին, որոնք սովոր էին նվազագույնը վերջին երկու հարյուրամյակում գոնե փառահեղ ռեքվիեմի նոտաների տողատակից խոսել հայության ապագայի մասին: Եւ համաշխարհային ընթացքի դռները թակող հարության երկրորդ հրաշքը կանխելու համար է, որ շահարկվում է ամեն ինչ` մեր զգացական հայրենասիրությունից մինչեւ այդքան մարդկային պատվախնդրությունը զավակների հեղած արյան նկատմամբ: Նրանք համոզված են, որ մենք խորապես չենք գիտակցել «նեղ դռներով» փրկության հասնելու` տիրունական իմաստությունը, եւ հնարավոր բոլոր միջոցներով դրդում են մեզ նորից անցնել «լայն դարպասներով», որ կործանման է տանում: Այս նպատակով են կազմակերպվում հայափառաբանության էժանագին շոուները միջազգային ատյաններում, կերտվում «հայոց անկոտրում կամքի» եւ «զենքի անպարտելիության» առասպելները, իսկ զինվորական բռնապետության հաստատման շեմին կանգնած երկիրը մատուցվում է իբրեւ «ժողովրդավարության կղզի»: Ահա փորձությունը, որին ցավոք ենթարկվում է հայ ազգային-քաղաքական գործիչների, կազմակերպությունների մեծամասնությունը: Բավարար է արդյոք համազգային խոհեմությունը` չհավատալ կործանվող ռուսական բաբելոնից շռայլվող խոստումներին, չենթարկվել միջազգային դրամակիր կավատ-կազմակերպությունների պահանջներին եւ գոնե ի պատիվ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակիª հրաժարվել քաղաքական-հասարակական քրմավարությունից: Եթե այո, ապա սերունդն այս անցած չի լինի, երբ իրականություն դարձած կլինի սերունդների երազը: Սա է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ ողջ հայության կյանքի ու մահվան աշխարհքաղաքական առանցքը, հավատարմությունը որին պարտք է եւ պարտավորություն: 09 hունվար 1998 «Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամ
ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
1
Հայաստանի արդարադատության նախարարության ՔՎ մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող ՀՀՇ Վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը վերջին օրերին ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
Համաժողովրդական շարժման կենտրոնն իր խոր ցավակցությունն է հայտնում Մյասնիկ Մալխասյանին եւ Սլավիկ Մալխասյանին, վերջինիս կնոջ` Ազնիվ Մալխասյանի վաղաժամ մահվան առթիվ: Համաժողովրդական շարժման կենտրոնը խորապես ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐՆ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ ԵՆ
Օգոստոսի 1-ին կկայանա Համաժողովրդական Շարժման հանրահավաքը: Հանրահավաքում քննարկվող հարցերի մի մասը կախված է լինում նրանից, թե գործող իշխանությունների կողմից ինչպիսի արձագանք է լինում երկրում քաղաքական ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հուլիսի 23-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչին: Հանդիպմանը մասնակցել են Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արման Գրիգորյանը ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԺՎԱՐԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԻ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 23-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պյուչին: Հանդիպմանն անդրադարձ է եղել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը ...ՔԱՂԱՔԱՑԻՆ ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱԿԱՐԳՒ
Հյուսիսային պողոտայում անցկացրած գիշերներից մեկի ժամանակ հետաքրքիր զրույց ստացվեց նստացույցի մասնակից երիտասարդների հետ։ Գիտենալով այս դրածո վարչակարգի էությունը՝ մենք մտովի պատկերացրինք մի իրավիճակ, ...ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԱՔԻԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ
Ամերիկացիներն օրերս Հայաստանի խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովին, որը զբաղվում է մարտի 1-ի իրադարձության ուսումնասիրությամբ, փոխանցել են սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկության ուսումնասիրության ...ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՀԵՐԻՔՈՒՄ
Հուլիսի 23-ին տեղի է ունեցել Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկվել են Հազարամյակի մարտահրավեր ...ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԼԱՄԲԵԹԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
Հուլիսի 19-ից օգոստոսի 3-ը Քենթրբերիի Արքեպիսկոպոսության Քենթի համալսարանում ընթանալու է Լամբեթի 14-րդ կոնֆերանսը: Լամբեթի կոնֆերանսը Անգլիկան Հաղորդության Եկեղեցիների եպիսկոպոսաց ժողովն է, որը տեղի է ...ԵՐԵԽԱՆ ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՄԵՋ
Հուլիսի 23-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի մոտակայքում` պահեստների տարածքում գտնվող ջրավազանում ջրահեղձվել է երեխա, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղում պարզվել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆԸ»
Երեւանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչն արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ Հայաստանի վարչապետի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության եւ փառապանծ կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումներում ...ԲԼՈԳԵՐԻ ՆՈՐ ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Բլոգեր. Պարոն նախագահ, վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ ասել եք, որ հանգստանալու եք եվրոպական երկրներից մեկում: Արդյո՞ք դա Լիխտենշտեյնը չէ: Իսկ հետո, Դիլիջանում պատմելո՞ւ եք Եվրոպայում անցկացրած հանգստի ...ՀԱՄԼԵՏԻ ՀՈՐ ՍՏՎԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
Քաղաքագիտական տեսանկյունից անհիմն է Սերժ Սարգսյանի այն խոսքը, թե ինքը հասարակության հետ է պատրաստ երկխոսել, ոչ թե անհատի, տվյալ դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի: Այդ կարծիքը հուլիսի 24-ին Իրավունք դե ֆակտո ...ՓՈԽՎԵԼ Է ԱՐՇԱԿ ԲԱՆՈՒՉՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը Բանուչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ստորագրություն ...ՇՈՒՐԻԿԸ` ՆԻՆԱՅԻՆ, ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հուլիսի 24-ին Իրավունք դե ֆակտո ակումբում հայտարարել է, թե համաձայն է այն մտքին, որ Ռոբերտ Քոչարյանին գործած հանցանքների, մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու ...ԴԱՆԻԼՈՎԻՉԸ ՄՏԱՀՈԳ ՆԱՄԱԿ ԷՐ ՀՂԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՀՀ Նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին ՀՄՀ-Հայաստան Ծրագրի շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանից Պատճենները` ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Վարչապետ ...ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՋԱՎԱԽՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նոր ժամանակներ կուսակցության Վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Դրանում ասվում է. «Վերջին օրերին կրկին սրվել է իրավիճակը հայաբնակ Ջավախքում: ...ԵԹԵ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
Հայաստանում առկա է երեք նախագահների եռանկյունի` առաջին, երկրորդ, երրորդ նախագահների, որը սիրային եռանկյունու հետ ունի մեկ նմանություն` երեքից մեկն ավելորդ է եւ պետք է հեռանա: Այդ բնորոշման հեղինակը Քաղաքագետների ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հուլիսի 24-ին Իրավունք դե ֆակտո ակումբում հայտարարել է, որ խորհրդարանի ընտրությունից առաջ երբ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ցանկացել ...ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԻՐԵՆ ԳԵՐԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Հուլիսի 24-ին, ՀԺԿ գրասենյակում տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի գործին նվիրված քննարկում, որին մասնակցել են իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, Շանթ Հարությունյանի փաստաբանը: Հարությունյանը ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԱՇԽԱՐՀՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՆՑՔԸ
Տիգրան Հայրապետյանի 1998թ. գրված այս հոդվածը նպատակահարմար ենք համարում ներկայացնել ընթերցողին, որում խոսք է գնում այսօր էլ հրատապ խնդիրների շուրջ: ԵԱՀԿ շրջանակներում կոպենհագենյան հանդիպման շուրջ հայ ...ՇԱՐԺՈՒՆԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի կառավարությունը հուլիսի 24-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում որոշել է փոփոխություն կատարել 2005թ. հուլիսի 14-ի “Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու ...ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ
Հուլիսի 24-ին, կառավարության նիստում հավանություն է տրվել “Պետական կառավարչական հիմնարկների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին”ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Լրացման ...ԱՊԱԳԱՅԻ ԿԱՌԵԹՈՎ ԷԼ ՀԵՌՈՒ ՉԵՍ ԳՆԱ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, հուլիսի 24-ին կառավարությունը հաստատել է Հայաստանի պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ծառայողական ...ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԿՐՃԱՏԵՆ, ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԿՄՆԱ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստի ընթացքում, ելնելով պետական կառավարման մարմիններում բարեփոխումների կատարման անհրաժեշտությունից, հանձնարարել է ...ԴԱՏԱՐԿՎԻՐ ՍԵՎԱՆ` ՕԲՅԵԿՏԸ ՇԱՏ Է
ՀՀ կառավարությունն այսօր որոշել է 2008թ. ապրիլի 17-ի` “Ոռոգման նպատակով 2008թ. Սեւանա լճից ջրառի մասի” որոշման մեջ կատարել փոփոխություն` 170 մլն խոր. մետրի փոխարեն նշելով 197.0 մլն խոր.մետր:ՍԴՀԿ ՈՐՈՇԵԼ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Ս.Դ.Հնչակյան կուսակցության Վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հայ հասարակությունն օր օրի ավելի է համոզվում, որ նախընտրական, ընտրական հետընտրական ժամանակաշրջանում գործող ռեժիմը ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը գտնում է, որ հայկական դիվանագիտությունը ունի 3 բաղկացուցիչ` Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի, որոնք չեն հակասում միմյանց, բայց եւ չեն կարող փոխարինել մեկը մյուսին: Արկադի ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՐԵԼ
2008թ. մարտի 5-ին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանցագործության մասին հաղորդագրություն են ներկայացրել ՀՀ Դատախազին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱԿՑԻԱՆ
Քաղբանտարկյալների երեխաների դիմադրություն նախաձեռնությունը այսօր կազմակերպել է իր առաջին ակցիան: Ըստ քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի դուստր Սոնա Մալխասյանի, ակցիան սկսվել է առավոտյան Հյուսիսային պողոտայից, ...ՎՐԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼ
Հուլիսի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Ջավախքի իրավիճակի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Ժողովրդական Պաշտպան Սոզար Սուբարիի հետ: Զրույցի ընթացքում Արմեն Հարությունյանը ...ՄԻԹԵ ՊՅՈՒՉԸ ՄԻԱՅՆ ԼՍԵԼ Է
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչին հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Նալբանդյանն ու Պուչն անդրադարձել ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՂԵՏԱԼԻ ԼԻՆԵԼ
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարի դե Պյուչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական ...
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ КАРАБАХСКИЙ КУРЬЕР-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. “ՕՐԵՆՔԸ ԿԱՐԾԵՍ ՌԵՏԻՆԻՑ ԼԻՆԻ”
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»

ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ

ՄԱՐՏԻ 1-Ը ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը

ՀԱՅԱՍՏԱՆ. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԵՐԿԻՐ

ՊԵԿԻՆԻ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 25 ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿ

ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ

ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ԵՐԵԽԱՆ ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՄԵՋ
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

