
ԴԱՆԻԼՈՎԻՉԸ ՄՏԱՀՈԳ ՆԱՄԱԿ ԷՐ ՀՂԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՀՀ Նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին ՀՄՀ-Հայաստան Ծրագրի շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանից Պատճենները` ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին, ՀՀ Նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հասմիկ Պետրոսյանին, ՀՀ Նախագահի իրավաբականական վարչության պետ Արայիկ Թունյանին, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Ա.Ասատրյանին, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ ԲՈՂՈՔ Հարգելի պարոն Հովսեփյան, Հազարամյակի մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհուրդը ստեղծվել է եւ կոչված է հանրային հսկողություն ունենալ ծրագրի նկատմամբ, պաշտպանել ծրագրի շուրջ 750.000 շահառուների շահերը: Շահառուների Խորհուրդը բաղկացած է տասնհինգ հոգուց, ես նրանցից մեկն եմ արդեն մոտ երկու տարի: Ձեզ, հայտնի պիտի լինի, որ ՀՄՀ-Հայաստան Ծրագիրը ամերիկյան Հազարամյակի մարտահրավեր Կորպորացիան ֆինանսավորում է երկրում արդար կառավարումը, մարդկային զարգացումն ու տնտեսական իրավիճակը արտացոլող տասնյոթ ցուցիչների հանրագումարային բավարարության դեպքում, իսկ անբավարարության դեպքում` կորպորացիան իրավազոր է կասեցնել ծրագիրը: Թեպետ Կորպորացիան որեւէ երկրի ծրագրի ֆինասավորման շարունակման կամ կասեցման մասին որոշումները հիմնականում կայացնում է տարեվերջին, այս տարվա սկզբին` մարտի 11-ին ՀՄ Կորպորացիայի տնօրեն Ջ.Դանիլովիչը մտահոգություններով լի նախազգուշական նամակ էր հղել ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանին, այն մասին, թե հայաստանյան ծրագրի ֆինանսավորումը կարող կասեցվել: Ավելի ուշ ինձ հայտնի դարձավ, որ Ռ.Քոչարյանը գրավոր պատասխան նամակ է ուղարկել Ջ.Դանիլովիչին: Ես, Ծրագրի Շահառուների խորհրդի իմ մի քանի գործընկերները, ինչպես նաեւ մի շարք շահառուներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ շահագրգիռ ենք ունենալ Ռ.Քոչարյանի հիշյալ պատասխան նամակի պատճենը, տեղյակ լինել դրա բովանդակությանը, այնպես, ինչպես ունենք եւ ծանոթ ենք Ջ.Դանիլովիչի մարտի 11-ի` այս տարվա առաջին նամակին: ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների Խորհրդի վերջին մի քանի նիստերի ընթացքում մի քանի անգամ ցանկություն եմ հայտնել ծանոթանալ այդ նամակին, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը հայտնել է, որ անզոր է այդ նամակի պատճենը մեզ տրամադրել: Այդ նամակը որոնել եմ ՀՀ նախագահի պաշտոնական վեբ կայքում` www.president.am, այնտեղ նույնպես չկա: Ապա հունիսի 4-ին` ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի սահմանած կարգով գրավոր հարցմամբ դիմել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, խնդրելով Ռ.Քոչարյանի պատասխան նամակի պատճենը: Այդ հարցմանը Հ.Աբրահամյանը չբարեհաճեց պատասխանել: Ստիպված, հունիսի 19-ին երկրորդ գրավոր հարցումը հղեցի նույն պաշտոնյային, խնդրելով նույն նամակի պատճենը : Հուլիսի 11-ին, ստացել եմ հուլիսի 3-ով թվագրված, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչի պատասխանը իմ գրավոր հարցումներին: Պատասխանում ասվում է. «…Ի պատասխան Ձեր 2008թ.-ի հունիսի 4-ի, 19-ի գրությունների հայտնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումը պետք է իրականացնի ՀՀ կառավարության սահմանած կարգով, որը դեռեւս չի սահմանվել: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից»: Առաջին հղումը ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին ամբողջական է, իսկ երկրորդ հղումը` թերի, եւ, կարծում եմ, դիտավորյալ է թերի բերված: ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասն իրականում այսպիսին է. «Եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:» Այս մասից ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչի պատասխանում չկա «...կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա ...» հատվածը: Ակնհայտ է, որ այս հատվածը դուրս է թողնվել, այստեղ առկա իրավական ակտով նախատեսված նորմի պահանջի կատարման հնարավորությունը բացառիկ դարձնելու համար: Օրենքում ասվում է. «Եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ ... », իսկ ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի մի քանի այլ հոդվածներում սահմանված է գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկությունների տրամադրման կարգը, այսինքն իմ հարցրած տեղեկության տրամադրումը կարող էր իրականացվել առանց Կառավարության սահմանելիք եւ դեռ չսահմանած կարգի, այլ խոսքով, իմ հարցրած տեղեկության տրամադրումը, կամ իմ տեղեկատվության ազատության իրավունքի սպասարկումը միայն այդ` ենթաօրենսդրական ակտով սահմանվելիք կարգով չէր, որ կարող էր իրակնացվել: Այսպես. ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից. «...Հոդված 9, 7. Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում. 1. եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում. 2. եթե գրավոր դիմումում նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում. 3. եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը: 8. Գրավոր հարցումի պատասխանը տրվում է այդ հարցումում նշված նյութական կրիչով: Եթե նյութական կրիչը նշված չէ, եւ դա անհնար է պարզել տվյալ հարցմանը պատասխանելու համար սույն օրենքով սահմանված ժամկետում, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով: ...» Բացի այդ, նույն ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերն ու կարգը, երբ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել. «... Հոդված 11. Տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը եւ կարգը 1. Տեղեկության տրամադրումը մերժվում է սույն օրենքի 8-րդ հոդվածում սահմանված դեպքերում կամ այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարվելու դեպքում:» Փաստորեն մնացած բոլոր դեպքերում տեղեկությունները պիտի տրամադրվեն հարցնողին: Այստեղ հիշատակված 8-րդ հոդվածը, սահմանում է, այսպես կոչված, հանրությունից փակ պահվող տեղեկությունների ցանկը` պետական ծառայողական, առեւտրային, անձնական եւ այլ գաղտնիքներ. «Հոդված 8. Տեղեկատվության ազատության սահմանափակումները. 1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա` 1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք. 2) խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը. 3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները. 4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք). 5) խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները: ...»: Դատելով ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնից իմ ստացած պատասխանից, իմ հարցրած նամակի (Ռ.Քոչարյանից Ջ.Դանիլովիչին) պատճենը ինձ չի տրամադրվել, ոչ թե այն պատճառով, որ պարունակել է ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասում սահմանված գաղտնիք, այլ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Կառավարությունը դեռ չի սահմանել նույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգը: Փաստորեն իմ հարցման մերժումը ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժինը այդ հիմնավորում է օրենքի մի դրույթով եւ անտեսում է մյուս դրույթները, որ նշեցի վերեւում. հոդված 9, մասեր` 7, 8, եւ հոդված 11, մաս` 1: Բայց հանրահայտ է, որ քաղաքացու եւ իշխանության միջեւ ծագած խնդիրների կարգավորման ժամանակ, օրենքի հնարավոր հակասություններն ու օրենսդրական թերությունները հարկ է մեկնաբանել քաղաքացու իրավունքների օգտին եւ ոչ թե` դեմ: Այս տեսանկյունից ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժինը անտեսել է իմ սահմանադրական իրավունքը, կամ ստորադասել է այդ իրավունքը իշխանության նպատակահարմարությանը: Չնայած այն պարագային, որ Կառավարությունը արդեն չորսուկես տարի է պարտավոր էր ընդունել հիշյալ եւ այլ ենթաօրենսդրական ակտերը` հանրությանը տեղեկատվություն տրամադրելու մասին օրենքի պահանջի կատարումը ունիֆիկացնելու եւ հեշտացնելու համար ու դեռ չի ընդունել այդ եւ այլ կարգերը, ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ընդհանուր առմամբ գործել է. անցած չորսուկես տարում բավարարվել են հանրությունից պետարան եւ տեղական մարմիններին ու հիմնարկներին հղված ավելի քան 2000 հարցում, չեն բավարարվել մոտ 500-ը եւ մոտ 30 դատական գործեր են հարուցվել հանրության հարցումներին պատասխանելու եւ/կամ հարցված տեղեկությունները տրամադրելը պարտադրելու հայցապահանջներով, որոնք հիմնականում բավարարվել են: Սա ինձ հայտնի երկրորդ դեպքն է, երբ քաղաքացու տեղեկատվության հարցումը չի բավարարվում ենթաօրենսդրական ակտի բացակայության պատճառաբանությամբ, ինչի պատճառը ՀՀ կառավարության թերացումն է: Տեղեկատվության ազատությունը Խոսքի ազատության բաղադրիչ է եւ սահմանված է մեր երկրի Սահմանադրությամբ, դրա 27, 27.1 հոդվածներով: Այս իրավունքը կախման մեջ չէ ենթաօրենսդրական ակտի գոյությունից կամ բացակայությունից: Բացի Սահմանադրությունից, տեղեկատվության ազատության իրավունքը եւ դրա կիրարկման մեխանիզմները սահմանված են Հայաստանի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում` Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում, ինչպես նաեւ` ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի մեջ: Ճշմարիտ է, որ օրենքի երկու դրվագներում նախատեսվում է, որ ՀՀ Կառավարությունը պարտավոր է համապատասխան կարգեր սահմանել օրենքի կիրակրման լիակատարության համար: Դրանցից մեկի բացակայությունը պատճառաբանվում է իմ հարցման մերժման վերոհիշյալ նամակում: Փաստորեն ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնում ավելի են կարեւորում ՀՀ Կառավարության թերացման հետեւանքով բացակա ենթաօրենսդրական ակտը, քան իմ Սահմանադրական ազատությունը եւ օրենքով հստակ սահմանված իրավունքը: Այս տրամաբանությամբ ցանկացած իրավունքի իրականացում կարելի է կաթվածահարել համապատասխան ենթաօրենսդրական ակտի բացակայությամբ: Նույն տրամաբանությամբ, եթե ՀՀ Կառավարությունը մի 45 տարի էլ օրենքում հիշատակված ենթաօրենսդրական ակտը չընդունի` չսահմանի պետական եւ տեղական մարմիններից ու հիմնարկներից տեղեկությունների տրամադրման օրինակելի կարգը, ես ու այլ հետաքրքրվածներ չենք կարողանալու ծանոթանալ ոչ միայն Ռ.Քոչարյանի պատասխան նամակին այլեւ հազարավոր այլ փաստաթղթերի եւս: Բացի նշված հանգամանքը, եթե հիմք ընդունենք իմ ստացած պատասխանի տրամաբանությունը, ապա, եթե ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված չլինի, օրինակ մարդու կյանքի իրավունքի ապահովումը, ապա այն կարելի է խախտել: Կամ օրինակ, եթե ՀՀ Կառավարությունը կարգ չմշակի եւ չհաստատի, թե ինչպես պետք է մարդուն բժշկական սպասարկում իրականացնել, ավտովթարի վիրավորները պիտի մնան ասֆալտի վրա կամ մեքենաներում` մահանալու: Իմ հարցմանը մերժելիս, ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի 68 հոդվածի 4-րդ մասը սխալ է մեկնաբանվել: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածի 1-ին մասի համաձայն, իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: Դա իրավական կոպիտ սխալ է, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածի 6-րդ կետի համաձայն, պետական եւ տեղական ինքնակառավարական մարմինները, իրավաբանական, ֆիզիկական եւ պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած իրավական ակտերի պահանջները անկախ այն հանգամանքից, թե այդ իրավական ակտերը նրանք պաշտոնապես կամ ընդհանուր կարգով են ստացել, ինչպես նաեւ դրանց ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին նրանք իրազեկվել կամ տեղյակ են եղել, թե ոչ, եթե օրենքով կամ տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսած չէ: Սույն նորմը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին եւ պաշտոնատար անձանց չի ազատում իրավական ակտերի մասին հասարակությանն իրազեկելու կամ տեղյակ պահելու իրավական ակտերով նախատեսված իրենց պարտականությունների կատարումից: Իսկ նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակում աջակցել անձանց նրանց իրավունքներն իրականացնելիս կամ պարտականությունները կատարելիս, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքների վերականգնման համար, ինչպես նաեւ վերացնել անձանց կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, եթե այդ իրավունքների իրականացումը կամ պարտականությունների կատարումը չի հակասում պետական եւ հասարակական անվտանգության շահերին, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, կամ դրա հետեւանքով չեն խախտվի այլոց իրավունքներն ու ազատությունները, պատիվը եւ բարի համբավը: Ես վստահ եմ, որ իմ հարցրած տեղեկության մերժումը չի բխում ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներից, 8-րդ հոդվածում նշված մերժման հիմքերի շարքին չի դասվում: Մերժման պատճառաբանությունը, թե ՀՀ կառավարության կողմից չկա սահմանված համապատասխան կարգը տեղեկատվության տրամադրման համար, հիմնավոր չէ հետեւյալ պատճառաբանությամբ. ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրավական հիմքն է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ դրա նորմերը գործում են անմիջականորեն: Հայաստանի Հանրապետության օրենքները եւ իրավական այլ ակտերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիման վրա կամ ի կատարումն դրա եւ չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Ես Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ փոխանակ հանրային նշանակության այդ նամակագրությունը հրապարակվեր առանց որեւէ հարցման սպասելու, այն, բոլորովին անհասկանալի պատճառնելով հանրությունից ուղղակիորեն թաքցվում ու գաղտնի է պահվում արդեն 4 ամիս: Պարոն Հովսեփյան, հաշվի առնելով վերը բերվածը, խնդրում եմ. 1. Միջամտել, համապատասխան միջոցներ ձեռք առնել եւ հանձնարարել` ինձ տրամադրել Ռ.Քոչարյանի այն նամակի պատճենը, որով վերջինս պատասխանել է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին: 2. Ջանքեր ներդնել, որ հանրության սեփականությունը հանդիսացող այդ եւ այլ փաստաթղթերը, ինչպես օրինակ հիշյալ եւ համանման նամակներն են, զանազան հնարավոր դիվանագիտական եւ այլ արարողակարգերով նախատեսված գաղտնիության որոշակի ժամկետներն անցնելուց հետո հրապարակվեն եւ հնարավոր եղանակներով մատչելի դառնան հանրությանը, այնպես, որ տեղեկություններ հարցնելու, այսօրինակ նամակագրության կարիք չլինի: Այսպիսի հրապարակայնությունը, մասնավորաբար, վստահ եմ, կօգնի ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունավետ իրականացմանը, այնինչ, նմանատիպ ծրագրերի հանրությունից փակ կառավարումը կարող է բերել էական վնասների: Ի վերջո, ծրագրի ապագայի մասին դատողություններ անելիս, հոդվածներ գրելիս, շահառուների հետ շփվելիս, հարցազրույցներ տալիս ես եւ իմ գործընկերները չենք կարող ճշմարտության փոխարեն մեր ենթադրությունները հաղորդել նրանց այն մասին, թե, տեսնես` ի՞նչ է պատասխանել Ռ.Քոչարյանը Ջ.Դանիլովիչի 2008 թվի մարտի 11-ի նամակին, եւ` տեսնես որքանո՞վ է կախված ծրագրի ճակատագիրը այդ պատասխանից: Առանց բավարար տեղեկատվության ՀՄՀ-Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի գոյությունը դառնում է համաձայնագրով` Շահառուների Խորհուրդ ունենալու պահանջի ձեւական բավարարում: 3. Ջանքեր ներդնել եւ ՀՀ Նախագահի իրավաբականական վարչության աջակցությամբ հատուկ ուսուցումներ իրականացնել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչի ու մյուս աշխատակիցների համար ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կիրառական պրակտիկայի եւ նույն օրենքի կիրարկմանն առնչվող ՀՀ դատական նախադեպերի ուսումնասիրման ուղղությամբ: Պարոն Հովսեփյան, ես եւ իմ մի քանի գործընկերները պատրաստակամ ենք անվարձահատույց խորհրդատվություն եւ այլ տեխնիկական օժանդակություն մատուցել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնին այն ակնկալիքով, որ մեզ եւ այլոց` հարկատուներիս, ապագայում ավելի մասնագիտորեն կսպասարկեն: ՀԳ. Հաշվի առնելով այստեղ բերված խնդրի հանրային կարեւորությունը, այս նամակը, եւ բոլոր հնարավոր հետագա զարգացումների մասին տեղեկատվությունը նպատակահարմար եմ գտնում հրապարակել հանրության համար Հարգանոք` Լեւոն Բարսեղյան 17 հուլիսի, 2008
ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
1
Հայաստանի արդարադատության նախարարության ՔՎ մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող ՀՀՇ Վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը վերջին օրերին ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է
Համաժողովրդական շարժման կենտրոնն իր խոր ցավակցությունն է հայտնում Մյասնիկ Մալխասյանին եւ Սլավիկ Մալխասյանին, վերջինիս կնոջ` Ազնիվ Մալխասյանի վաղաժամ մահվան առթիվ: Համաժողովրդական շարժման կենտրոնը խորապես ...ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐՆ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ ԵՆ
Օգոստոսի 1-ին կկայանա Համաժողովրդական Շարժման հանրահավաքը: Հանրահավաքում քննարկվող հարցերի մի մասը կախված է լինում նրանից, թե գործող իշխանությունների կողմից ինչպիսի արձագանք է լինում երկրում քաղաքական ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հուլիսի 23-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչին: Հանդիպմանը մասնակցել են Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արման Գրիգորյանը ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԺՎԱՐԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԻ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 23-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պյուչին: Հանդիպմանն անդրադարձ է եղել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը ...ՔԱՂԱՔԱՑԻՆ ԸՆԴԴԵՄ ՎԱՐՉԱԿԱՐԳՒ
Հյուսիսային պողոտայում անցկացրած գիշերներից մեկի ժամանակ հետաքրքիր զրույց ստացվեց նստացույցի մասնակից երիտասարդների հետ։ Գիտենալով այս դրածո վարչակարգի էությունը՝ մենք մտովի պատկերացրինք մի իրավիճակ, ...ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԱՔԻԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ
Ամերիկացիներն օրերս Հայաստանի խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովին, որը զբաղվում է մարտի 1-ի իրադարձության ուսումնասիրությամբ, փոխանցել են սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկության ուսումնասիրության ...ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՀԵՐԻՔՈՒՄ
Հուլիսի 23-ին տեղի է ունեցել Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկվել են Հազարամյակի մարտահրավեր ...ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԼԱՄԲԵԹԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ
Հուլիսի 19-ից օգոստոսի 3-ը Քենթրբերիի Արքեպիսկոպոսության Քենթի համալսարանում ընթանալու է Լամբեթի 14-րդ կոնֆերանսը: Լամբեթի կոնֆերանսը Անգլիկան Հաղորդության Եկեղեցիների եպիսկոպոսաց ժողովն է, որը տեղի է ...ԵՐԵԽԱՆ ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՄԵՋ
Հուլիսի 23-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի մոտակայքում` պահեստների տարածքում գտնվող ջրավազանում ջրահեղձվել է երեխա, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղում պարզվել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆԸ»
Երեւանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչն արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ Հայաստանի վարչապետի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության եւ փառապանծ կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումներում ...ԲԼՈԳԵՐԻ ՆՈՐ ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Բլոգեր. Պարոն նախագահ, վերջերս մամուլի ասուլիսի ժամանակ ասել եք, որ հանգստանալու եք եվրոպական երկրներից մեկում: Արդյո՞ք դա Լիխտենշտեյնը չէ: Իսկ հետո, Դիլիջանում պատմելո՞ւ եք Եվրոպայում անցկացրած հանգստի ...ՀԱՄԼԵՏԻ ՀՈՐ ՍՏՎԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ
Քաղաքագիտական տեսանկյունից անհիմն է Սերժ Սարգսյանի այն խոսքը, թե ինքը հասարակության հետ է պատրաստ երկխոսել, ոչ թե անհատի, տվյալ դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի: Այդ կարծիքը հուլիսի 24-ին Իրավունք դե ֆակտո ...ՓՈԽՎԵԼ Է ԱՐՇԱԿ ԲԱՆՈՒՉՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը Բանուչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ստորագրություն ...ՇՈՒՐԻԿԸ` ՆԻՆԱՅԻՆ, ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հուլիսի 24-ին Իրավունք դե ֆակտո ակումբում հայտարարել է, թե համաձայն է այն մտքին, որ Ռոբերտ Քոչարյանին գործած հանցանքների, մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու ...ԴԱՆԻԼՈՎԻՉԸ ՄՏԱՀՈԳ ՆԱՄԱԿ ԷՐ ՀՂԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՀՀ Նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին ՀՄՀ-Հայաստան Ծրագրի շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանից Պատճենները` ՀՄՀ-Հայաստան ծրագրի Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ Վարչապետ ...ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՋԱՎԱԽՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նոր ժամանակներ կուսակցության Վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Դրանում ասվում է. «Վերջին օրերին կրկին սրվել է իրավիճակը հայաբնակ Ջավախքում: ...ԵԹԵ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
Հայաստանում առկա է երեք նախագահների եռանկյունի` առաջին, երկրորդ, երրորդ նախագահների, որը սիրային եռանկյունու հետ ունի մեկ նմանություն` երեքից մեկն ավելորդ է եւ պետք է հեռանա: Այդ բնորոշման հեղինակը Քաղաքագետների ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հուլիսի 24-ին Իրավունք դե ֆակտո ակումբում հայտարարել է, որ խորհրդարանի ընտրությունից առաջ երբ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը ցանկացել ...ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԻՐԵՆ ԳԵՐԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Հուլիսի 24-ին, ՀԺԿ գրասենյակում տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի գործին նվիրված քննարկում, որին մասնակցել են իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, Շանթ Հարությունյանի փաստաբանը: Հարությունյանը ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԱՇԽԱՐՀՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՆՑՔԸ
Տիգրան Հայրապետյանի 1998թ. գրված այս հոդվածը նպատակահարմար ենք համարում ներկայացնել ընթերցողին, որում խոսք է գնում այսօր էլ հրատապ խնդիրների շուրջ: ԵԱՀԿ շրջանակներում կոպենհագենյան հանդիպման շուրջ հայ ...ՇԱՐԺՈՒՆԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի կառավարությունը հուլիսի 24-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում որոշել է փոփոխություն կատարել 2005թ. հուլիսի 14-ի “Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու ...ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ
Հուլիսի 24-ին, կառավարության նիստում հավանություն է տրվել “Պետական կառավարչական հիմնարկների մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին”ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Լրացման ...ԱՊԱԳԱՅԻ ԿԱՌԵԹՈՎ ԷԼ ՀԵՌՈՒ ՉԵՍ ԳՆԱ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, հուլիսի 24-ին կառավարությունը հաստատել է Հայաստանի պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ծառայողական ...ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԿՐՃԱՏԵՆ, ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԿՄՆԱ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստի ընթացքում, ելնելով պետական կառավարման մարմիններում բարեփոխումների կատարման անհրաժեշտությունից, հանձնարարել է ...ԴԱՏԱՐԿՎԻՐ ՍԵՎԱՆ` ՕԲՅԵԿՏԸ ՇԱՏ Է
ՀՀ կառավարությունն այսօր որոշել է 2008թ. ապրիլի 17-ի` “Ոռոգման նպատակով 2008թ. Սեւանա լճից ջրառի մասի” որոշման մեջ կատարել փոփոխություն` 170 մլն խոր. մետրի փոխարեն նշելով 197.0 մլն խոր.մետր:ՍԴՀԿ ՈՐՈՇԵԼ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Ս.Դ.Հնչակյան կուսակցության Վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հայ հասարակությունն օր օրի ավելի է համոզվում, որ նախընտրական, ընտրական հետընտրական ժամանակաշրջանում գործող ռեժիմը ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը գտնում է, որ հայկական դիվանագիտությունը ունի 3 բաղկացուցիչ` Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի, որոնք չեն հակասում միմյանց, բայց եւ չեն կարող փոխարինել մեկը մյուսին: Արկադի ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՐԵԼ
2008թ. մարտի 5-ին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանցագործության մասին հաղորդագրություն են ներկայացրել ՀՀ Դատախազին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱԿՑԻԱՆ
Քաղբանտարկյալների երեխաների դիմադրություն նախաձեռնությունը այսօր կազմակերպել է իր առաջին ակցիան: Ըստ քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի դուստր Սոնա Մալխասյանի, ակցիան սկսվել է առավոտյան Հյուսիսային պողոտայից, ...ՎՐԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼ
Հուլիսի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Ջավախքի իրավիճակի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Ժողովրդական Պաշտպան Սոզար Սուբարիի հետ: Զրույցի ընթացքում Արմեն Հարությունյանը ...ՄԻԹԵ ՊՅՈՒՉԸ ՄԻԱՅՆ ԼՍԵԼ Է
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուչին հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Նալբանդյանն ու Պուչն անդրադարձել ...ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՂԵՏԱԼԻ ԼԻՆԵԼ
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարի դե Պյուչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական ...
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՐԱԳ ՔՆՆԱՐԿԵԼ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ
ՔԱՆԱՆՅԱՆԻ, ԱՂԱՅԱՆԻ ԵՎ ՎԱՀՐԱԴՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՇՈՒՐՋ
ՆՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»

ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ

ՄԱՐՏԻ 1-Ը ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը

ՀԱՅԱՍՏԱՆ. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԵՐԿԻՐ

ՊԵԿԻՆԻ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 25 ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿ

ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ

ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ԵՐԵԽԱՆ ՋՐԱՀԵՂՁ Է ԵՂԵԼ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՄԵՋ
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

