
ՀԱԱԳԱՅԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
- Թոմաս Համմարբերգի երեւանյան այցի օրերին Ռոբերտ Քոչարյանին Հաագայի Միջազգային Քրեական Դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով ստորագրահավաքի շարժում սկսվեց: Անկասկած, այն զանգվածային հասարակական շարժման կվերածվի, քանի որ մարտի մեկի` երկու գործողությամբ արյունալի հանցագործությունը տեղի է ունեցել հազարավոր մարդկանց ներկայությամբ, ամբողջ հանրապետությունն է դիտել տեսասկավառակները, ինչպես նաեւ հազարավոր մարդիկ հանրապետությունից դուրս: Գումարած` հոկտեմբերի 27-ն իր պատասխաններին սպասող բազում հարցականներով: Չնայած չվերջացող «քննությանը», քննչական տարբեր «հոգեվերլուծությունների» շրջանառությանը, տասնյակներով քաղբանտարկյալների առկայությանը` հանրությանն ընդհանուր առմամբ պարզ է, թե որտեղ է թաղված շան գլուխը: Իհարկե, գտնվեցին նաեւ որոշ, չգիտես ինչի գլուխներ, որոնք, երբ միայն Հյուսիսային պողոտայում նույն օրը ոտքի վրա մի քանի ժամում երեք-չորս հազար ստորագրություն հավաքվեց` կոտրատվելով դա «հերթական հիմարություն» անվանեցին, բայց եւ այնպես, գործընթացը սկսված է: Եվ տարբեր մարմինների եւ հանձնաժողովների նվազագույն ազնվության առկայությունը բավարար է ողջ պատճառա-հետեւանքային կապերի համալիրն ի հայտ բերելու, ճշմարտությունը ջրի երես հանելու համար: Հանգամանքների բերումով, թե բախտի քմահաճույքով ստորագրահավաքի սկիզբը համընկավ մի աննախադեպ իրադարձության հետ, եւ այն առանձնահատուկ ուշադրության է արժանի: Նույն օրը, հուլիսի 14-ին, որը նաեւ Բաստիլի գրավման օրն էր` Հաագայի Միջազգային Քրեական Դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նույն դատարանում միջնորդությամբ էր հանդես եկել, դատարանից թույլտվություն պահանջելով կալանավորելու Սուդանի գործող նախագահ Օմար ալ-Բաշիրին: Նա մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Նյուրնբերգյան Դատավարությունը /1946թ/ նախադեպ հանդիսացավ, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա պաշտպանել ինքն իրեն: Տապալված Ռայխի հանցագործ ղեկավարներին մահապատժի դատապարտեցին ոչ թե հաղթողի վրեժխնդրությամբ, այլ բաց, հրապարակային դատավարության արդյունքում: Ի վերջո, մարդուն ի Վերուստ տրված` արդարության պահանջը պետք է բավարարվեր: Մանկասպան Հերովդեսից սկսած մարդկությանը հայտնի են բազմաթիվ մոլագար բռնակալների, հանցավոր հակումներով բազում իշխանավորների սարսափելի գործերը: Սակայն, երբ 20-րդ դարի տեխնիկական եւ տեխնոլոգիական առաջընթացը հնարավորություն տվեց այդպիսիններին բազմապատկել իրենց աղետաբեր կարողությունները, ապա մարդկությանը կյանքը ստիպեց համարժեք իրավական որակում տալ նման հանցավոր գործունեությանը, քանզի այն կարող է սպառնալ ողջ մարդկությանը: Եվ Նյուրնբերգում նացիստական առաջնորդներին արժանացրեցին տարբեր պատիժների` «մարդկության դեմ գործած հանցագործությունների համար» որակմամբ: Հանցավոր, նաեւ այսուհետ քրեորեն հետապնդելի ճանաչվեցին նրանց գաղափարախոսությունը, խորհրդանիշները, նրանց մեղքը ժխտելը, նրանց դրական լույսի ներքո հիշատակելը եւ այլն: Ցավոք, կյանքը ցույց տվեց նաեւ, որ ոչ մի ինֆորմացիոն հեղափոխություն կամ մարդկային մտքի այլեւայլ խիզախումներ չեն ապահովագրում մարդկությանը իշխանությամբ, բանակով, դատախազությամբ, ոստիկանությամբ եւ դատարանների կնիքներով զինված սերիական մարդասպաններից եւ նրանց վարձկան հանցակիցներից: Այնպես, ինչպես չի ապահովագրում ժանտախտից, հրդեհներից եւ այլ աղետներից: Ուստի կարիք կա մի գլոբալ պաշտպանական համակարգի, որը հստակ կարձագանքի նաեւ նման աղետների դեպքում: Ճիշտ է, Հաագայի Դատարանի մասին հատկապես շատ խոսվեց վերջին բալկանյան պատերազմից հետո /Միլոշեւիչի եւ այլոց դատավարությունները/, սակայն, եթե Միլոշեւիչը, այնուհետեւ Լիբերիայի նախագահ Չարլզ Թեյլորը /նա դատապարտվեց Սիերա-Լեոնեի քաղաքացիական պատերազմի ժամանակ անօրինական զենքի մեծածավալ առեւտրի համար/ բերման ենթարկվեցին Հաագա որպես արդեն նախկին նախագահներ, ապա Ալ-Բաշիրը ներկայում գործող նախագահ է: Կարող ենք փաստել, որ դատախազ Մորենո-Օկամպոյի հուլիսի 14-ի միջնորդությունը դրանով իսկ չունի իր նախադեպը: Հաագայի դատարանի նման ակտիվացումը օրինաչափ է: Պատճառն այն է, որ, ցավոք սրտի, վերջին տարիներին մի շարք բռնապետական ռեժիմներ իրենց ավելի ազատ են զգում, զանգվածաբար խախտելով ոչ միայն մարդու իրավունքների համընդհանուր նորմերն, այլ նաեւ հենց իրենց երկրների օրենքները: Իրավիճակը բարդացած է նրանով, որ ՄԱԿ-ի նման անդյուրաշարժ եւ բյուրոկրատական կառույցի Անվտանգության Խորհրդում արյունոտ բռնապետերը պաշտպանության են արժանանում: Նրանք այնտեղ «փաստաբաններ» ունեն: Եվ եթե Մուգաբեին եւ Ալ-Բաշիրին Չինաստանը պաշտպանում է, ելնելով իր տնտեսական որոշակի շահերից, ապա Ռուսաստանը նրանց գաղափարական պաշտպանն է: Նման «տանիքը» թույլ է տալիս բռնապետերին շարունակել սերիական սպանություններն, իրենց անպատիժ զգալով: Վերջերս էր, երբ Ռուսաստանն ու Չինաստանը կրծքով պաշտպանեցին Մուգաբեին, վետո դնելով ՄԱԿ-ի ԱԽ նիստում: Եվ ստացվեց, որ սա Մուգաբեի անվտանգության խորհուրդն է, այլ ոչ թե նրա ավազակապետությունից երկիրը լքած երեք միլիոն փախստականների: Հաագայի Միջազգային Քրեական Դատարանի Կանոնակարգին /Հռոմեական Ստատուտ/ միացել են 106 երկրներ, այսինքնª աշխարհի երկրների միայն կեսը: Միջազգային փորձը, սակայն, ցույց է տալիս, որ եթե որեւէ երկրում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք տեղավորվում են «մարդկության դեմ գործած հանցագործություններ» հասկացության մեջ, ապա առաջին քայլը, որ կատարվում է` այդ երկրներին հորդորում են, ընդհուպ մինչեւ պարտադրանք` համագործակցելու Հաագայի դատարանի հետ: Նման ճնշումներին դիմակայելը շատ դժվար է. վերջերս Սուդանը ստորագրեց բոլոր փաստաթղթերը... Եվ Հաագայի դատախազի միջնորդության համար բավարար էր ընդամենը մի քանի տասնյակ դարֆուրցի տուժածների եւ վկաների նամակները: Մի օրինաչափություն եւս ուրվագծվել է Դատարանի գործունեության ընթացքում. բոլոր հանցավոր ռեժիմների պարագլուխներն իրենց հանցավոր «կարիերան» սկսել են ընտրական հանցագործություններից եւ իշխանության բռնազավթումից: Դրանց արդյունքում ձեւավորվել են ավազակապետական ռեժիմներ, որոնք տրորել են ժողովրդավարությունը, դրան զուգահեռ դաշինք կնքել «հայրենական» կրիմինալ խաժամուժի հետ, նոր այնուհետեւ սերիական սպանությունների կոնվեյերը սկսել է աշխատել ողջ թափով: Այդ ճանապարհով է անցել Միլոշեւիչը, Թեյլորը, Ալ-Բաշիրը: Եթե ավելի հետ գնանք, ապա պետք է փաստենք, որ Հոլոկոստը եւս անմիջապես Հիտլերի իշխանության գալու օրվանից չսկսվեց: 1933-ին կային նույնիսկ «նացիոնալ-սոցիալիզմի հրեա բարեկամների» հասարակական կազմակերպություններ, իսկ մնացածը եղավ հետո... Կարեւորն այն է, որ հենց այդ` ժողովրդավարության փուլային սպանության ընթացքում է, որ մարդկության գիտակցության իմունիտետը եւ կամքը խափանվում են, ժամանակին չեն ահազանգում սպասվելիք արհավիրքի մասին, չեն կասեցնում եւ բնում խեղդում: Եվ երբ նման ռեժիմները ժողովուրդներին ներքաշում են արյունալի պատերազմների կամ ցեղասպանության ծանրագույն մեղքի մեջ, երբ բոլորը հայտնվում են կոտրած տաշտակի առջեւ, նոր սկսում են հարց տալ. «իսկ ով էր մեղավորը»: Մինչ այժմ մեզ հայտնի դատավարություններն այս կամ այն կերպով առնչվում են պատերազմներին: Սակայն ժամանակն է, որպեսզի ընտրական հանցագործությունները, դրանց արդյունքում ձեւավորված բռնապետությունները նույնպես դատապարտվեն որպես մարդկության դեմ հանցանք կատարածներ` իրենց գոյության փաստով իսկ: Քանզի նրանք գողացել են Ձայնն Աստծո` Ձայն Բազմաց: Եվ սրանում թող լինի Հայաստանի ժողովրդի ավանդը ժողովրդավարության արմատավորման գործում: Ի վերջո, մարտի 1-ին ծեծել են, իսկ հետո կրակել, արտակարգ դրություն մտցրել` միայն ընտրության «արդյունքն» ամրագրելու համար: Իսկ ինչու չակերտներ. տես ԺՀՄԻԳ զեկույցները: Ժամանակն է, որ Հայաստանը նույնպես ստորագրի դատարանի հետ համագործակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Քանի դեռ չեն պարտադրել... Իսկ Քոչարյանը եւ նրա «պանծալի շտաբը» շանս չունեն, գնալու տեղ` նույնպես: Քանզի նրանք ոչ ոքի պետք չեն, ինչը նրանք չեն գիտակցում: Այնպես, ինչպես չեն գիտակցում, թե վերջին տասնամյակում ինչ են անում... ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ Հայկական ժամանակ, 23 հուլիս 2008

© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 23, 2008«ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ» ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ
Ռուս-վրացական հարաբերության լարումը, կարելի է ասել, որ ամբողջացավ, քանի որ մինչեւ այժմ այդ ծավալվող լարվածությունը կարծես թե կիսատ էր: Բանն այն է, որ ռուս-վրացական հարաբերության սրացման ֆոնին մինչ այժմ ...ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿԱՅՔԸ ՀԱԿԵՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատան պաշտոնական կայքը ավելի քան երեք ամիս է, ինչ վարակված է համակարգչային մի վիրուսով, որն իր հերթին կարող է վարակել կայքի այցելուների համակարգիչները։ Վիրուսը ամենայն հավանականությամբ ...ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏԵԽՆԻԿԱ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ
Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստան համահայկական հիմնադրամը հաջողությամբ ավարտեց եւս մեկ ծրագիր: Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի հանձնախմբի ֆինանսավորմամբ մարզի ...ԿՈՐԵԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ
Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԿԺԴՀ նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյին (Kim Yong Jae) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Դեսպանին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար ...ՍԵԼԱՎԸ ՓԱԿԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հուլիսի 22-ին, ժամը 20.50-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի տարածքում տեղացող անձրեւի հետեւանքով առաջացած սելավը փակել է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ի հատվածը` մոտ 100 մետր լայնությամբ ...ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ
1Հայաստանի ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ, Բարգավաճ Հայաստան, ՕԵԿ կուսակցությունների ղեկավար կազմի հետ: Քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԱՆԵԼՈՒ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՄՈՏ
Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության Ամերիկայի կենտրոնը հուլիսի 29-ին, ժամը 11-ին անցկացնելու է բողոքի ցույց, Հայաստանի Գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց: Բողոքի ցույցին հաջորդելու է նստացույց` Հայաստանի ...ՆՇՎԵԼ Է ԼՂՀ ԱԳՆ 15-ԱՄՅԱԿԸ
ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր կայացել է խորհրդակցություն նվիրված ԼՂՀ արտգործնախարարության ստեղծման 15-ամյակին: Այս առիթով Ստեփանակերտ է ժամանել ՀՀ արտգործնախարարության պատվիրակությունը: Խորհրդակցությունում ...ԴԱՏԱՐԿ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Չնայած բազում իրավապաշտպան եւ միջազգային այլ կառույցների կոչերին ՀՀ իշխանությունները այս անգամ ...ՀԱԱԳԱՅԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Թոմաս Համմարբերգի երեւանյան այցի օրերին Ռոբերտ Քոչարյանին Հաագայի Միջազգային Քրեական Դատարանում պատասխանատվության ենթարկելու պահանջով ստորագրահավաքի շարժում սկսվեց: Անկասկած, այն զանգվածային հասարակական ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐՈՎԻ Է ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ԳՅՈՒԼԻՆ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հուլիսի 23-ին Մամուլի Ազգային ակումբում հայտարարել է, թե եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ընդունի Հայաստանի նախագահ ...ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆԱՑ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ
Հուլիսի 23-ին Մամուլի Ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում լրագրողները փորձել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքն իմանալ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին: Երկար ...ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ
Հայաստանը հայ-թուրքական հարաբերության առումով չունի հայեցակարգ, ընդհանուր բանաձեւ, որի հիմքով կդիտարկի հայ-թուրքական չհայտարարված հակամարտության կարգավորումը: Այդ տեսակետի հեղինակը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ...ՀՅԴ ԴԵՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
Քանի դեռ Հայաստանը չունի ընտրական լիովին անկախ համակարգ, որը չի ենթարկվում գործադիր իշխանությանը, անիմաստ է խոսել ընտրությունների միջոցով ներքաղաքական լարվածության հանգուցալուծման մասին: Այդ մտքի հեղինակը ...ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎՍՏԱՀԵԼԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Ժողովի վանաձորյան եռօրյա քննարկումների ընթացքում կարեւոր տեղ է զբաղեցրել հետընտրական լարվածության թեման, հուլիսի 23-ին Մամուլի Ազգային ակումբում հայտնել է ՀՅԴ ԳՄ ...ՄԻ ՏՎԵՔ ՀԱԱԳԱ, ՈՐ ՋՈՒՐ ՉԼՑՎԻ
Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու ընդդիմության նախաձեռնությունը ջուր է ադրբեջանցիների ջրաղացին, քանի որ նրանք էլ էին ցանկանում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ անել նույն բանը: Այդ ...ԵՐԵՎԻ ՉԻ ՆԱՅԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ
ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հուլիսի 23-ին Մամուլի Ազգային ակումբում հայտարարել է, թե իշխանությունը հանդես է գալիս ընդդիմությանն ուղղված երկխոսության նախաձեռնություններով, սակայն ...ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ը ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՎՃՌԱԿԱՆ ԵՎ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԳՐՎԱՆ
Հուլիսի 23-ին հայտարարությամբ է հանդես եկել համաժողովրդական շարժման կենտրոնը, որը լրագրողներին է ներկայացրել կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Հայտարարությունը կապված է օգոստոսի 1-ին հրավիրվելիք ...ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները շարունակում են մնալ ընդդիմության պայքարի օրակարգում: Լեւոն Զուրաբյանը ...ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հուլիսի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պարզաբանել է շարժման կենտրոնի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերության եւ ցեղասպանության խնդրի ...ՀԱԱԳԱՅՈՒՄ ԼԱՎ ՀԵՌԱՆԿԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային դատարան հայց ներկայացնելու ընդդիմության նախաձեռնությունը ոչ միայն ջուր չի լցնում Ադրբեջանի ջրաղացին, այլ լավ հեռանկար է Հայաստանի համար, քանի որ եթե պետության ղեկավարը, ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱԽԸ ԵՐԹԵՐԻՑ Է
Երեւանի քաղաքապետի ներկայացուցիչը, համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հետ քննարկելով օգոստոսի 1-ին ընդդիմության հանրահավաքի մասին հայցը, փորձել է առեւտուր անել Զեյնալյանի ...ՍՏԵՂԾՎԵԼ Է ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Հուլիսի 21-ին ուշ գիշերին, անօրինական և կոպիտ կերպով ձերբակալված Միասնական Ջավախք ժողովրդավարական դաշինքի անդամ ջավախահայ Վահագն Չախալյանի և նրա հոր ու անչափահաս եղբոր պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկելու ...ԽԱՆՈՒԹՊԱՆՆԵՐԸ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՍԱՏԱՐՈՒՄ
Հյուսիսային պողոտայի որեւէ խանութի սեփականատեր գրավոր չի դիմել համաժողովրդական շարժման կենտրոն, տեղեկացնելով, թե կենտրոնի նախաձեռնած շուրջօրյա բողոքի ակցիան վնասում է իր բիզնեսին: Այդ մասին հուլիսի 23-ին ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԴԵՄ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Շիրակի մարզի Քարաբերդի եւ Արագածոտն մարզի Գառնահովիտ գյուղերի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու ...«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը խստագույնս դատապարտում է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հուլիսի 21-ին տեղի ունեցած Դաշինքի անդամներ Վահագն Չախալյանի և նրա հարազատների` հոր ու եղբոր ապօրինի ...ԳՅՈՒՄՐԻ-ԿԱՐՍ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ ԵՎ 14-ԻՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի գրասենյակի դրամաշնորհային օժանդակությամբ նախաձեռնել եւ իրականացնում է «Գյումրի-Կարս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ...ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ-ՃԱՄԲԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) սփյուռքատարած մասնաճյուղերի երիտասարդական ու սկաուտական գործունեության պատմության մեջ առաջին անգամ սկաուտական բանակում-ճամբարը տեղի է ունենալու Հայաստանում: ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Բլոգեր թիվ 1. Մեծարգո պարոն նախագահ, ընդդիմադիր թերթերն ամեն օր գրում են, որ այս կամ այն ընդդիմադիր գործիչը հացադուլ է հայտարարել: Չեք կարծում արդյոք, որ սա նախօրոք պլանավորած ակցիա է, որպեսզի Դուք չկարողանաք ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»

ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ

ՄԱՐՏԻ 1-Ը ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը

ՀԱՅԱՍՏԱՆ. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԵՐԿԻՐ

ՊԵԿԻՆԻ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 25 ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿ

6 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» ՁԵՎԱՎՈՐԵԼ

ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ

ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ
«ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ». ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՆԱՐՔԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

