
ՑՈՐԵՆ ՈՒ ԱԼՅՈՒՐ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր անցկացվեց քննարկում-խորհրդակցություն` ցորենի եւ ալյուրի շուկայում գործող տնտեսվարողների մասնակցությամբ: Հանձնաժողովի մասնագետների վերլուծությամբ, միջազգային շուկայում արդեն 2-րդ ամիսն է, ինչ արձանագրվել է ցորենի գնանկում, որը, սակայն, հայաստանյան շուկայում առայժմ արտացոլվել է ոչ համարժեքորեն: Հանձնաժողովում անցկացվելիք քննարկումը նպատակ ունի ոլորտի տնտեսվարողներից անմիջականորեն ծանոթանալ դրա հնարավոր պատճառներին, ինչպես նաեւ պարզաբանել գնի չհիմնավորված պահպանման կամ հակամրցակցային համաձայնությունների դեպքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումները. նման դեպքերում խիստ տուգանքներ են նախատեսված (նախորդ տարվա հասույթի 2 տոկոսը, բայց յուրաքանչյուրը ոչ ավելի, քան 300 միլիոն դրամ): Քննարկմանը հրավիրված տնտեսվարողներից չէին ներկայացել «Երեւանի ալրաղաց», «ՎԹ Թրեյդ», «Մանչո գրուպ», «Սալեքս գրուփ», «Հայր եւ որդի Երիցյաններ», «Երեւանի ալրաղաց», «Ինվեստ Ինտորգ», «Սանի գրեյն» ընկերությունները: Քննարկմանը մասնակցում էին «Մանանա գրեյն», «Արսեն եւ Երվանդ», «Վերֆար» ընկերությունների ներկայացուցիչները: Երկու շուկաներում խոշորագույն եւ գերիշխող տնտեսվարողներն են «Սալեքս գրուփ» եւ «Մանանա գրեյն» ընկերությունները: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, որը վարում էր քննարկում-խորհրդակցությունը, նշեց ցորենի եւ ալյուրի համաշխարհային եւ հայաստանյան շուկաներում ներկա իրողությունները, շուկայի դինամիկան, որոնք տնտեսական մրցակցության տեսակետից մտահոգությունների տեղիք են տալիս: Մասնավորապես, Հացահատիկի միջազգային խորհրդի գնահատականներով, ցորենի համաշխարհային բերքը 41 միլիոն տոննայով ավելին կլինի, քան անցած տարում էր: Հանձնաժողովի նախագահի խոսքերով, ըստ մարտի տվյալների, Փարիզի բորսայում ցորենի գինը նվազել է 10.25 եվրոյով` 1 տոննայի համար հասնելով 260.25 եվրոյի: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում ցորենի ներքին գները նպաստեցին միջազգային գների բարձրացմանը, որոնք, սակայն, փորձագետների կարծիքով իջան` հաղթահարելով եղանակային հերթական ճգնաժամը: Ինչ վերաբերում է Հայաստանյան իրողություններին, ապա, ըստ Համաշխարհային բանկի վերլուծության, 2008 թ. հունվար-մայիս ամիսներին ներմուծման միջին գինը 586 դոլար էր, իսկ մայիսին հայաստանյան ներքին գինը` 1273 դոլար: Այս տարբերությունը պայմանավորող հիմնական գործոնը ՀԲ-ն համարել է ալրաղացների միջեւ սահմանափակ մրցակցությամբ եւ ցորեն ներմուծողներով: Ըստ Մաքսային կոմիտեի տվյալների` 2008 թ. առաջին կիսամյակում ներկրվել է ընդամենը 82 051 տոննա ցորեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 53 468 տոննայով` 39.5%-ով քիչ է: Եթե հաշվի առնենք, որ նախորդ տարվա ընթացքում ներկրված ցորենի մեծ մասը ներկրվել է տարվա երկրորդ կեսին, եվ թե այս տարի էլ երկրորդ կիսամյակում ներկրվելիքը նախորդ տարվա նման գերազանցի առաջին կիսամյակում ներկրվածի ծավալները, ապա մոտավոր հաշվարկներով, ողջ 2008 թվականին սպասվում է ընդամենը 254 358.1 տոննա ցորենի ներկրում` նախորդ տարվա 60.4%-ի չափով: Եվ 2008 թ. ցորենի ներկրումը գրեթե 40%-ով կնվազի: Սրան հակառակ պատկեր է նկատվում ալյուրի ներկրման մեջ: 2007 թվականին ներկրվել է 751 տոննա ալյուր. առաջին կիսամյակ` 437 տոննա (միջինը 170 կգ/դրամ մաքսային արժեքով), երկրորդ կիսամյակ` 313 տոննա (միջինը 227 կգ/դրամ մաքսային արժեքով): 2008 թ. առաջին կիսամյակում ներկրվել է 6 404 տոննա ալյուր, ինչը արդեն իսկ 8.5 անգամ ավելի շատ է, քան ողջ 2007 թվականի ընթացքում ներկրվածը: Ներկրվող ցորենի մաքսային արժեքը 2008 թ. հունվար-հունիս ամիսներին չի նվազել (այլ ընդհակառակը` 78-98 կգ/դրամ), իսկ ներկրվող ալյուրինը նվազել է` 1կգ ալյուրի մաքսային արժեքը հունվարի 212 դրամից հունիսին իջել է 160 դրամի: Երկու խոշոր արտադրողների ներկայացրած տեղեկատվության համաձայն, «Մանանա Գրեյնի» արտադրած ալյուրի իրացման գները 2008 թ. հունվար-մարտին եղել է միջինը 136.8-139.5 կգ/դրամ, իսկ «Սալեքս Գրուփի» արտադրածինը` 130.0-130.4 կգ/դրամ: Իսկ տոնավաճառներում իրացման գներին, ըստ 2008թ մարտ-ապրիլին «Սուրմալու» և Նորքի երկու տոնավաճառներում իրականացված մոնիտորինգի, Արմաշի բարձր տեսակի ալյուրի իրացման գները եղել են 270-274 դրամ (50կգ պարկ` 13500-13700 դրամ): Խանութներում գներն ավելի բարձր են եղել, իսկ խանութներում ալյուրի իրացման գների և տարբեր ընկերությունների կողմից ալյուրի բացթողնման գների միջև մոնիտորինգը զգալի տարբերություն է արձանագրել` մոտ 132-238 դրամ: Այնուհետեւ այս բոլոր իրողությունների վերաբերյալ Հանձնաժողովի նախագահը քննարկմանը մասնակից տնտեսվարողներից հետաքրքրվեց, թե ի՞նչ պատճառներ ունեն, ի՞նչ հիմքեր եւ խնդիրներ: «Մանանա Գրեյն» եւ «Վերֆար» ընկերությունենրի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց համար մեծ խնդիր է տրանսպորտային տեղափոխումները. վագոնները չեն բավականացնում, տեղափոխման գները բարձր են, իսկ երբեմն բեռնանավը ուշ բեռնաթափելու պատճառով ստիպված են լինում մեծ տուգանքներ վճարել: Այս հիմնավորման հետ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը չհամաձայնեց, քանի որ տրանսպորտային բաղադրիչը ապրանքի (տվյալ դեպքում` ցորենի) գնի ինքնարժեքում ընդամենը 12 տոկոս է կազմում: Եվ այն պարագայում, երբ միջազգային շուկայում գները մինչեւ 40 տոկոսով իջել են, իսկ Հայաստանում` ոչ, դա ընդունելի հիմնավորում չէ: Նույն տեսակետին էր նաեւ Հանձնաժողովի անդամ Միքայել Միքայելյանը եւ Հանձնաժողովի այլ անդամներ: Այնուամենայնիվ, Հանձնաժողովի նախագահը առաջարկեց եւ հարցրեց, թե ինչու այդ խնդրի առնչությամբ ընկերությունները չեն դիմել Հանձնաժողով, քանի որ երկաթուղին սպասարկող ընկերությունը մենաշնորհային դիրք ունի շուկայում եւ պարտավոր է ապահովել բնականոն բեռնափոխադրումները: Իսկ Հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանի հետ հարցուպատասխանի ընթացքում տնտեսվարողների դիրքորոշումից նկատելի էր, որ նրանք առաջիկայում էլ ձեռնպահ կմնան խնդիրը բարձրացնելուց: Այդուհանդերձ, քննարկման արդյունքում Հանձնաժողովը եկավ եզրահանգման, որ շուկայում ակնհայտ են գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային, ոչ բնականոն մրցակցային երեւույթները: Ուստի, Հանձնաժողովն այսօր նախազգուշացնում է ոլորտի տնտեսվարողներին` վերանայել իրենց վարքագիծը եւ համապատասխանեցնել մրցակցային օրենսդրության պահանջներին: 15-20 օր ժամանակ է տրվում տնտեսվարողներին` վարքագծի վերանայման համար, որից հետո նմանատիպ երեւույթների առկայության պարագայում վարույթ կհարուցի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՎԵԼՈՐԴ
Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք չպետք է մեր դաշնակից երկրներից պահանջենք կամ ակնկալենք, որ նրանք լավ հարաբերություն չունենան այն երկրների հետ, որոնց հետ մենք բարեկամ չենք: Նրա խոսքը Ռուսաստանի մասին է, ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ
Վարչական դատարանի կողմից ս.թ. հուլիսի 25-ին ժամը 11.00-ին հրավիրվելու է նախնական դատական նիստ Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ ՀՀ Նախագահի` 23.02.2008թ. N ՆՀ -28-Ա և N ՆՀ-29-Ա հրամանագրերն անվավեր ճանաչելու պահանջի ...ՀԱՅԱՍՏԱՆ. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԵՐԿԻՐ
14Հայ-թուրքական հարաբերության կարգավորումը, դատելով ամեն ինչից, դառնում է Հայաստանի այսպես կոչված արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Սերժ Սարգսյանի աննախադեպ հայտարարությունը, որ ցուցադրում է Հայաստանի ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՌՈՒՏՅԱՆ. ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
3Ազատ, անկախ, օրենքի երկիր կերտելու պայքարի յուրաքանչյուր մասնակցին Սիրելի նաստացույցի մասնակից քույրեր ու եղբայրներ, ծնողներ ու զավակներ, ինչու չէ` նաեւ թոռնիկներ, թույլ տվեք Ձեզ դիմել այսպես, քանի որ ...ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել ԱԱԾ նախկին փոխտնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը. փոխվել է նրա խափանման միջոցը:ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀՅԴ ԳՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Վանաձորում տեղի ունեցած ՀՅԴ Ընդհանուր ժողովում ձեւավորվել է նոր Գերագույն մարմին: ԳՄ նիստում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընտրվել է ՀՅԴ Գերագույն ...ՄԱՐՏԻ 1-Ը ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը
9Երեկ ուշագրավ հաղորդագրություն էր տարածել ՀՀ Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ այդ հաղորդագրության, ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական ծրագրերի տնօրեն Սթիվ Բենեքսը մարտի 1-ի ...ՋՐԱՀԵՂՁ ԵՆ ԵՂԵԼ
Հուլիսի 20-ին, ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Չայզամի լճում քաղաքացի է ջրահեղձվել: Հուլիսի 21-ին, ժամը 08.25-ին ջրափրկարարները լճից դուրս են բերել Վանաձորի բնակիչ, 1984 թ. ծնված ...ԳԱՅԼԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ
3Հուլիսի 21-ին Լոռու մարզի Դարպաս գյուղից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 17-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում գյուղին հարակից սարում գտնվող արոտավայրում գայլերը հոշոտել են 9 գլուխ ոչխար:ԱՅՐՎԵԼ ԵՆ ՏՆԱԿԻ ՄԵՋ
Հուլիսի 22-ին, ժամը 03.45-ին հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 4 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.10-ին, մարվել` 06.20-ին: Այրվել է 27 ...ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀՓՄ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Հայաստանի պատվիրակությունը ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորությամբ կմասնակցի հուլիսի 23-ին Ժնեւում կայանալիք Համաշխարհային փոստային միության կոնգրեսի բացմանը: Այս մասին տեղեկացնում ...ՑՈՐԵՆ ՈՒ ԱԼՅՈՒՐ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր անցկացվեց քննարկում-խորհրդակցություն` ցորենի եւ ալյուրի շուկայում գործող տնտեսվարողների մասնակցությամբ: Հանձնաժողովի մասնագետների ...ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Սերժ Սարգսյանը վերջերս տարբեր առիթներով խոսում է «կառուցողական ընդդիմության» մասին, դրանց թվում նշելով Սահմանադրական իրավունք միությունը: Հուլիսի 19-ին տեղի է ունեցել այս կուսակցության Ներկայացուցիչների ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Հուլիսի 18-ին Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլն այցելեց Գեղարքունիքի մարզ: Նա հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հետ և քննարկեց Մեծ Բրիտանիայի օգնությամբ իրականացվող զարգացման ծրագրերը, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` գործադիր տնօրեն Էնդրյու Թորիկյանի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը ...ՈԶՆԻՆԵՐԸ ԲԵՐԵԼ Է ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ
1Ազատության հրապարակի այսպես կոչված մետաղե ոզնիները, որ իշխանությունը որպես ցուցարարների զենք ցուցադրում էր հեռուստատեսությամբ, իրականում հրապարակ է բերել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բարեկամ Վրեժ ...ՍՊԵՑՆԱԶԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԱՆՈՒՆԸ ՉԵՆ ԱՍԵԼ
1Հուլիսի 21-ին 145 օրյա կալանքից ազատ արձակված Գուրգեն Եղիազարյանը ասուլիս է տվել լրագրողների համար, որի ընթացքում լրագրողներին խնդրել է հնչեցնել իր հարցադրումները եւ պարզել դրանց պատասխանը: Գուրգեն Եղիազարյանը ...ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
Մարտի 1-ի գործով գրեթե բոլոր կալանավորվածների հանդեպ ձերբակալման առաջին շաբաթվա ընթացքում եղել են տարատեսակ սադրանքի փորձեր, որոնց նպատակն է եղել խեղճացնել, հոգեպես ճնշել ընդդիմության կալանավորված ներկայացուցիչներին: ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԻ ԵՎ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ՇՆՈՐՀԻՎ
Ինչն է եղել պատճառը, որ փոխվել է մարտի 3-ից ազատազրկման մեջ գտնվող Գուրգեն Եղիազարյանի խափանման միջոցը եւ նա հայտնվել է ազատության մեջ: Այդ հարցը լրագրողները հուլիսի 22-ին ուղղել են Գուրգեն Եղիազարյանին, ...ԳԵՐԱԶԱՆՑՆԵՐ ԴԵՌ ՉԿԱՆ, ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ 270-Ը
1Բուհերի ընդունելության կենտրոնացված քննությունների առաջին երկու օրվա արդյունքներն արդեն հայտնի են, ու այս ընթացքում որևէ առարկայից 20 միավոր վաստակող դեռ չկա։ Փոխարենն անբավարար է արդեն ստացել 270 դիմորդ։ ...ՀՀ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
Ս.թ-ի հուլիսի 8-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Գ. Միրզոյանի կողմից Վայոց Ձորի մարզի դատախազ Հ. Ս. Պալյանին ...ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ
Երբ 2008 թվականի մարտի 3-ին ձերբակալել են ընդդիմության ակտիվիստ Գուրգեն Եղիազարյանին, ով նախկինում աշխատել է Ազգային անվտանգության փոխնախարար, դրանից մեկ օր անց` մարտի 4-ին, ոստիկանության ղեկավարությունը ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ
Սույն թվականի հուլիսի 17-ին և 21-ին Ժառանգություն խմբակցության անունից պատգամավորական հարցումներ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ նախագահին առընթեր ...ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Պաշտպանության ոլորտում Հայաստանի և Միացյալ Թագավորության շարունակական համագործակցության շրջանակներում, Հայաստանում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիկ Ռիդաութը Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր ...ՀՈՒԶԻՉ Է
Ինչպես տեղեկացնում է Հայաստան համահայկական հիմնադրամը, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նվիրատվություն է կատարել Հայաստանի եւ Արցախի ազատամարտիկների երեխաներին: “Երեւան, 22 հուլիսի, 2008թ: ...ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Իրավապաշտպան մի քանի կազմակերպություն հուլիսի 22-ին բաց նամակ են հղել Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանին, իսկ պատճենը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: “Հարգելի պարոն ...ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Երեւանի Հյուսիսային պողոտայում շարունակվում է նստացույցը: Երեկ երեկոյան նստացույցի մասնակիցներին է այցելել անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանը:ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆԸ ՉԷ, ԲԱՅՑ ՀԱՄԵՐԿՐԱՑԻՆ Է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ մեղադրյալ Գուր•են Եղիազարյանը 22.07.08թ. տեղի ունեցած մամուլի ասուլիսի ...ԿԻՆՈԳԵՏԸ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Դավիթ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ:
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»

ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ

ՄԱՐՏԻ 1-Ը ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը

ՀԱՅԱՍՏԱՆ. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԵՐԿԻՐ

ՊԵԿԻՆԻ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 25 ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿ

6 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» ՁԵՎԱՎՈՐԵԼ

ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ
«ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ». ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՆԱՐՔԸ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

