
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՎԵԼՈՐԴ
Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք չպետք է մեր դաշնակից երկրներից պահանջենք կամ ակնկալենք, որ նրանք լավ հարաբերություն չունենան այն երկրների հետ, որոնց հետ մենք բարեկամ չենք: Նրա խոսքը Ռուսաստանի մասին է, որի նախագահը օրերս Բաքվում Իլհամ Ալիեւի հետ ստորագրեց մի հռչակագիր, որտեղ անընդունելի համարեց միջազգայնորեն ընդունված սահմանների բռնի փոփոխությունը: Այլ կերպ ասած, Ռուսաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Այդ փաստը Հայաստանի հասարակական-քաղաքական շատ շրջանակներ դիտեցին որպես Հայաստանի հանդեպ Ռուսաստանի մեղմ ասած արհամարhանքի նշան, քանի որ մեր ռազմավարական դաշնակիցը փաստացի մեր թշնամու, կամ մեղմ ասած հակառակորդի հետ ստորագրում է մի փաստաթուղթ, որը հակասում է մեր շահին: Եվ ահա Հայաստանի նախագահն ի պատասխան այդ մոտեցման, հայաստանյան այդ ընկալման, բացատրում է, որ չենք կարող եւ չպետք է պահանջենք, որ մեր բարեկամ Ռուսաստանը լավ հարաբերություն չունենա մեր հակառակորդ Ադրբեջանի հետ: Իհարկե չենք կարող: Չենք կարող թե բարոյական, թե ֆիզիկական տեսանկյունից: Ֆիզիկական տեսանկյունից մենք չկարողացանք անգամ Ռուսաստանից որեւէ բան պահանջել, երբ այդ երկրում մեկը մյուսի հետեւից սկսեցին ազգայնականների զոհ դառնալ հայերը, իսկ մարդասպանները սկսեցին դատարաններում արդարացվել: Բարոյական առումով մենք իհարկե չենք կարող Ռուսաստանին ասել, որ Ադրբեջանի հետ բարեկամություն չանի: Սակայն այլ է բարեկամությունը, այլ է, երբ այդ բարեկամության շրջանակում տեղավորվում են ձեւակերպումներ, որոնք նախանշում են, որ բարեկամությունը տեղի է ունենում Հայաստանի շահի հաշվին: Սերժ Սարգսյանն ինքն էլ ասում է, որ պարզապես մտահոգիչ է, եթե մեր բարեկամի եւ հակառակորդի լավ հարաբերությունը լինում է Հայաստանի հաշվին: Կոնկրետ հռչակագրի դեպքում ակնհայտ է, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ փորձում է բարեկամանալ հենց Հայաստանի շահի հաշվին: Եթե այսօր Ռուսաստանը ադրբեջանական գազը գնելու, կամ ընդհանրապես Կովկասում էներգետիկ զգալի պաշարների տեր այդ երկրի հետ այլ կարգի լավ հարաբերություն հաստատելու համար Հայաստանի շահը զիջում է միայն խոսքով, այսինքն միայն հայտարարությունների տեսքով, ապա ով կարող է երաշխավորել, որ վաղն այդ զիջումները չեն հասնի գործնական հարթության: Ավելին, դրանք փաստացի արդեն իսկ ունեցել են գործնական դրսեւորումներ: Բավական է հիշել, թե ԵԽԽՎ-ում քանի անգամ է Ռուսաստանի պատվիրակությունը կողմ քվեարկել ոչ հայանպաստ, երբեմն էլ ադրբեջանամետ փաստաթղթերին ու նախաձեռնություններին: Դա մեզ մոտ հաճախ բացատրվել է նրանով, որ Ռուսաստանն ինքն իր ներսում էլ ունի անջատական տրամադրությունների տեր վարչական միավորներ, հանրապետություններ, ինքնավարություններ, եւ դրա համար էլ ինքնաբերաբար տեղի է ունենում Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերի համընկնում այդ կապակցությամբ միջազգային քննարկումների ժամանակ: Գուցե դա այդպես է եւ այդ հանգամանքը դեր ունի Ռուսաստանի դիրքորոշման մեջ: Սակայն կա մի հետաքրքիր հանգամանք, որ Ռուսաստանը շահերի գրեթե նույն համընկնումն ունենալով Վրաստանի հետ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերում այդքան էլ չի դավանում տարածքային ամբողջության սկզբունքին: Հետեւաբար խնդիրը միայն այն չէ, կամ առաջին հերթին այն չէ, որ Ռուսաստանի կազմում էլ կան անջատական վտանգներ: Մոսկվան այսօր բավական ուժեղ է դրանք կանխելու կամ մարելու համար: Եվ բացի այդ, Կոսովոյի օրինակը ցույց տվեց, որ վերջին հաշվով, “բա դու” կամ “բա մենք” արտահայտությունները միջազգային քաղաքականության պրակտիկայում այդքան էլ արհեստավարժության նշան չեն: Հետեւաբար, երբ Մոսկվան ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, հազիվ թե դա պայմանավորված լինի իր ներքին ամբողջության մտահոգությամբ: Նաեւ քիչ հավանական է, որ դա մի հայտարարություն է, որ պետությունների ղեկավարները չեն կարող չանել, ինչպես նկատում է Սերժ Սարգսյանը: Եթե մենք առաջնորդվում ենք “չեն կարող չանել” մոտեցումով, ապա դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը այստեղ դառնում է ավելորդ: Մյուս կողմից, սակայն, կոնկրետ Ռուսաստանի պարագայում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը փաստացի վաղուց է դարձել ավելորդ, եւ թերեւս կարելի է հայ-ռուսական հարաբերությունն ընդամենը տեղափոխել էկոնոմիկայի նախարարության տիրույթ, քանի որ բացի այս կամ այն հանքը, ձեռնարկությունը կամ ոլորտը տալ-առնելուց, Հայաստանն ու Ռուսաստանը կարծես թե որեւէ այլ հարաբերություն չունեն: Թեեւ Սերժ Սարգսյանն ասում է, որ օրինակ եթե համեմատենք Մեդվեդեւի հետ իր բանակցության արդյունքը հանդիսացող փաստաթուղթը, ապա Ալիեւ-Մեդվեդեւ փաստաթղթի համեմատ դրա տարբերությունն ահռելի է: Միգուցե, բայց օրինակ այդ փաստաթղթի մեջ Ռուսաստանն օրինակ որեւէ բան չի ասում ազգերի ինքնորոշման մասին, թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե պետությունների ղեկավարները չեն կարող տարածքային ամբողջության սկզբունքը չճանաչել, ինչպես որ չեն կարող չճանաչել նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Պարզվում է, որ լավ էլ կարող են: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՎԵԼՈՐԴ
Սերժ Սարգսյանն ասում է, որ մենք չպետք է մեր դաշնակից երկրներից պահանջենք կամ ակնկալենք, որ նրանք լավ հարաբերություն չունենան այն երկրների հետ, որոնց հետ մենք բարեկամ չենք: Նրա խոսքը Ռուսաստանի մասին է, ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ
Վարչական դատարանի կողմից ս.թ. հուլիսի 25-ին ժամը 11.00-ին հրավիրվելու է նախնական դատական նիստ Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ ՀՀ Նախագահի` 23.02.2008թ. N ՆՀ -28-Ա և N ՆՀ-29-Ա հրամանագրերն անվավեր ճանաչելու պահանջի ...ՀԱՅԱՍՏԱՆ. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԵՐԿԻՐ
14Հայ-թուրքական հարաբերության կարգավորումը, դատելով ամեն ինչից, դառնում է Հայաստանի այսպես կոչված արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Սերժ Սարգսյանի աննախադեպ հայտարարությունը, որ ցուցադրում է Հայաստանի ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՌՈՒՏՅԱՆ. ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
3Ազատ, անկախ, օրենքի երկիր կերտելու պայքարի յուրաքանչյուր մասնակցին Սիրելի նաստացույցի մասնակից քույրեր ու եղբայրներ, ծնողներ ու զավակներ, ինչու չէ` նաեւ թոռնիկներ, թույլ տվեք Ձեզ դիմել այսպես, քանի որ ...ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել ԱԱԾ նախկին փոխտնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը. փոխվել է նրա խափանման միջոցը:ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀՅԴ ԳՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Վանաձորում տեղի ունեցած ՀՅԴ Ընդհանուր ժողովում ձեւավորվել է նոր Գերագույն մարմին: ԳՄ նիստում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ընտրվել է ՀՅԴ Գերագույն ...ՄԱՐՏԻ 1-Ը ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը
9Երեկ ուշագրավ հաղորդագրություն էր տարածել ՀՀ Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ըստ այդ հաղորդագրության, ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական ծրագրերի տնօրեն Սթիվ Բենեքսը մարտի 1-ի ...ՋՐԱՀԵՂՁ ԵՆ ԵՂԵԼ
Հուլիսի 20-ին, ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Չայզամի լճում քաղաքացի է ջրահեղձվել: Հուլիսի 21-ին, ժամը 08.25-ին ջրափրկարարները լճից դուրս են բերել Վանաձորի բնակիչ, 1984 թ. ծնված ...ԳԱՅԼԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ
3Հուլիսի 21-ին Լոռու մարզի Դարպաս գյուղից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 17-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում գյուղին հարակից սարում գտնվող արոտավայրում գայլերը հոշոտել են 9 գլուխ ոչխար:ԱՅՐՎԵԼ ԵՆ ՏՆԱԿԻ ՄԵՋ
Հուլիսի 22-ին, ժամը 03.45-ին հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 4 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.10-ին, մարվել` 06.20-ին: Այրվել է 27 ...ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀՓՄ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Հայաստանի պատվիրակությունը ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորությամբ կմասնակցի հուլիսի 23-ին Ժնեւում կայանալիք Համաշխարհային փոստային միության կոնգրեսի բացմանը: Այս մասին տեղեկացնում ...ՑՈՐԵՆ ՈՒ ԱԼՅՈՒՐ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր անցկացվեց քննարկում-խորհրդակցություն` ցորենի եւ ալյուրի շուկայում գործող տնտեսվարողների մասնակցությամբ: Հանձնաժողովի մասնագետների ...ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Սերժ Սարգսյանը վերջերս տարբեր առիթներով խոսում է «կառուցողական ընդդիմության» մասին, դրանց թվում նշելով Սահմանադրական իրավունք միությունը: Հուլիսի 19-ին տեղի է ունեցել այս կուսակցության Ներկայացուցիչների ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Հուլիսի 18-ին Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլն այցելեց Գեղարքունիքի մարզ: Նա հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հետ և քննարկեց Մեծ Բրիտանիայի օգնությամբ իրականացվող զարգացման ծրագրերը, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` գործադիր տնօրեն Էնդրյու Թորիկյանի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը ...ՈԶՆԻՆԵՐԸ ԲԵՐԵԼ Է ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ
1Ազատության հրապարակի այսպես կոչված մետաղե ոզնիները, որ իշխանությունը որպես ցուցարարների զենք ցուցադրում էր հեռուստատեսությամբ, իրականում հրապարակ է բերել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բարեկամ Վրեժ ...ՍՊԵՑՆԱԶԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԱՆՈՒՆԸ ՉԵՆ ԱՍԵԼ
1Հուլիսի 21-ին 145 օրյա կալանքից ազատ արձակված Գուրգեն Եղիազարյանը ասուլիս է տվել լրագրողների համար, որի ընթացքում լրագրողներին խնդրել է հնչեցնել իր հարցադրումները եւ պարզել դրանց պատասխանը: Գուրգեն Եղիազարյանը ...ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
Մարտի 1-ի գործով գրեթե բոլոր կալանավորվածների հանդեպ ձերբակալման առաջին շաբաթվա ընթացքում եղել են տարատեսակ սադրանքի փորձեր, որոնց նպատակն է եղել խեղճացնել, հոգեպես ճնշել ընդդիմության կալանավորված ներկայացուցիչներին: ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԻ ԵՎ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ՇՆՈՐՀԻՎ
Ինչն է եղել պատճառը, որ փոխվել է մարտի 3-ից ազատազրկման մեջ գտնվող Գուրգեն Եղիազարյանի խափանման միջոցը եւ նա հայտնվել է ազատության մեջ: Այդ հարցը լրագրողները հուլիսի 22-ին ուղղել են Գուրգեն Եղիազարյանին, ...ԳԵՐԱԶԱՆՑՆԵՐ ԴԵՌ ՉԿԱՆ, ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ 270-Ը
1Բուհերի ընդունելության կենտրոնացված քննությունների առաջին երկու օրվա արդյունքներն արդեն հայտնի են, ու այս ընթացքում որևէ առարկայից 20 միավոր վաստակող դեռ չկա։ Փոխարենն անբավարար է արդեն ստացել 270 դիմորդ։ ...ՀՀ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
Ս.թ-ի հուլիսի 8-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Գ. Միրզոյանի կողմից Վայոց Ձորի մարզի դատախազ Հ. Ս. Պալյանին ...ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ
Երբ 2008 թվականի մարտի 3-ին ձերբակալել են ընդդիմության ակտիվիստ Գուրգեն Եղիազարյանին, ով նախկինում աշխատել է Ազգային անվտանգության փոխնախարար, դրանից մեկ օր անց` մարտի 4-ին, ոստիկանության ղեկավարությունը ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ
Սույն թվականի հուլիսի 17-ին և 21-ին Ժառանգություն խմբակցության անունից պատգամավորական հարցումներ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ նախագահին առընթեր ...ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Պաշտպանության ոլորտում Հայաստանի և Միացյալ Թագավորության շարունակական համագործակցության շրջանակներում, Հայաստանում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիկ Ռիդաութը Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր ...ՀՈՒԶԻՉ Է
Ինչպես տեղեկացնում է Հայաստան համահայկական հիմնադրամը, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նվիրատվություն է կատարել Հայաստանի եւ Արցախի ազատամարտիկների երեխաներին: “Երեւան, 22 հուլիսի, 2008թ: ...ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
Իրավապաշտպան մի քանի կազմակերպություն հուլիսի 22-ին բաց նամակ են հղել Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանին, իսկ պատճենը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: “Հարգելի պարոն ...ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Երեւանի Հյուսիսային պողոտայում շարունակվում է նստացույցը: Երեկ երեկոյան նստացույցի մասնակիցներին է այցելել անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանը:ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆԸ ՉԷ, ԲԱՅՑ ՀԱՄԵՐԿՐԱՑԻՆ Է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ մեղադրյալ Գուր•են Եղիազարյանը 22.07.08թ. տեղի ունեցած մամուլի ասուլիսի ...ԿԻՆՈԳԵՏԸ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Դավիթ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ:
«ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌԸ» ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՁԳՎԵԼ
ՄԻԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶՈՀՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐՈՒՄ
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»

ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ

ՄԱՐՏԻ 1-Ը ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը

ՀԱՅԱՍՏԱՆ. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԵՐԿԻՐ

ՊԵԿԻՆԻ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 25 ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿ

6 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» ՁԵՎԱՎՈՐԵԼ

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ

«ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ». ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՆԱՐՔԸ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ

- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

