
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՌՈՐ ԿԱՄ ՀԻՏԼԵՐՅՈՒԳԵՆԴԸ ԳՐՈՀՈՒՄ Է

Հայաստանում քաղաքական համոզմունքների պատճառով կատարվող բռնությունները եւ հրահրման փորձերը՝ հասցեական թե խմբային (հարձակումները Հյուսիսային պողոտայի ցուցարարների վրա, «Միասին»-ի կազմակերպած «գարեջրային ռոքը»), ցավոք, դարձել են արդեն առօրեական: Մենք գտնում ենք, որ արձանագրված իրադարձություններն ավելին են, քան շարքային խուլիգանությունները եւ համարում ենք, որ այն հայ պրոիշխանական երիտասարդությանը համակած վիճակի հստակ ախտանշաններ են: Իսկ հիվանդությունն ախտորոշելու համար անհրաժեշտ է հետազոտել նրա ակունքները:
Հասարակության մեջ աստիճանաբար արմատավորվում է այն գիտակցումը, որ վերջին տարին անցել է համընգրկուն, չթուլացող տեռորի պայմաններում: Տեռորի առաջին բացահայտ դրսեւորումները երեւացին դեռեւս անցած տարվա կեսերին՝ նախորդելով նախընտրական քարոզարշավի մեկնարկը, երբ բոլոր հեռուստաընկերություններն սկսեցին աննախադեպ հակաքարոզչություն ներկայիս արտախորհրդարանական ընդդիմության նկատմամբ: Նախագահական ընտրությունների մոտենալուն զուգընթաց տեռորի տեղեկատվական բաղադրիչը համալրվեց վարչական տեռորով: Պետական եւ կուսակցական շրջանակներից կախում ունեցող բոլոր տեսակի ծառայողներն ու աշխատակիցները դարձան «քվեդ՝ աշխատանքիդ դիմաց» տիպիկ շանտաժի թիրախ: Ընտրություններից եւ մարտի 1-ից հետո տեռորի ներկապնակը գրեթե ավարտուն դարձավ: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը, իսկ գիշերը` նաեւ նրան միացած բանակը կազմակերպեցին խաղաղ ցուցարարների հաշվեհարդարը` անցնելով բացահայտ ուժային տեռորի, որը քողարկվեց եւ լեգիտիմացվեց Ազգային ժողովի նախաձեռնած օրենսդրական տեռորով (հակասահմանադրական օրենքը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, երթերը, ցույցերը, հանրահավաքները կանոնակարգող օրենքի նույնատիպ փոփոխությունները եւ այլն): Ռեժիմի վերջին` դատական տեռորը, տրամաբանական ավարտի հասցրեց իր զարգացումը` որդեգրելով օրինականացված տեռորի քաղաքականությունը: Պատմությունն ու քաղաքագիտությունը մատնացույց են անում միայն մեկ ռեժիմ, որի գործառնության հիմքում ընկած է օրինականացված տեռորի սկզբունքը` ֆաշիզմը: Ֆաշիստական Գերմանիայի եւ ներկայիս Հայաստանի միջեւ ընդհանրություններն ու համեմատականները բազմաթիվ են: Տեղի խնայողության նպատակով անդրադառնանք միայն ֆաշիզմի երիտասարդական շերտին:
Հիմնվելով 1926թ. հուլիսի 3-ին` Հիտլերյուգենդի անդամներն իրենց ավագ ընկերների հրահանգներով եւ օրհնությամբ արեցին ամեն ինչ Վայմարյան հանրապետության սահմանադրական հիմքերը խարխլելու, գերմանական նորաստեղծ ժողովրդավարությունը վերացնելու համար։ Զինվելով գերմանական ռասայի գերազանցության, ազգային միաբանության եւ զինվորական տիպի համերաշխության կարգախոսներով՝ ֆաշիստները չխորշեցին ցանկացած միջոցից իրենց նպատակին հասնելու համար։
«Ավելի լավ է երկրում համերաշխություն լինի, քան` ժողովրդավարություն»,- հունիսի 17-ին Համերաշխություն շարժման կազմակերպած համաժողովում հայտարարեց շարժման համակարգող Սարգիս Ավետիսյանը՝ ավելացնելով, որ «մենք կողմ ենք այն ամենին, ինչը համախմբում է ազգին և դեմ ենք այն ամենին` ինչը տրոհում է ազգը»։ «Ազգը տրոհող գործոնների» վերլուծության միտումնավոր անտեսումը եւ տոտալ համերաշխությունը որպես ազգի փրկության միակ գրավական հայտարարումը ֆաշիզմի՝ իշխանությունը պահպանելու ամենահին եւ փորձված միջոցն է, որի արդյունավետությունը հաստատել են Մուսոլինին, Հիտլերը, Ֆրանկոն եւ նրանց գործընկերները։
1935թ. սեպտեմբերի 5-ին Ադոլֆ Հիտլերը, ելույթ ունենալով Նյուրենբերգյան կուսակցական համագումարում, հայտարարեց. «Մեզ պետք չեն ինտելեկտուալ վարժանքներ: Գիտելիքը կործանարար է իմ երիտասարդության համար: Մեր կարծիքով ապագայի երիտասարդ գերմանացին պետք է լինի բարեկազմ եւ կտրուկ՝ ինչպես քերծեն, ճկուն՝ ինչպես մաշկը, եւ ամուր՝ ինչպես Կրուպպի պողպատը»: Հիտլերյան հրահանգների ոգով վարժեցված, ցանկացած հրաման անվերապահորեն կատարող, բռնությունների եւ հաշվեհարդարների սովոր երիտասարդները հետագայում դարձան բոլոր տեսակի սքինհեդների, սափրագլուխների եւ նրանց «գործընկերների» նախատիպը:
Հայաստանի քրեական-օլիգարխիկ վարչախումբը լավագույնս օգտագործեց ֆաշիստական Հիտլերյուգենդի պատմական ժառանգությունը: Բռնություններն երիտասարդ ակտիվիստների նկատմամբ, խաղաղ ցուցարարների դեմ ուղղված հարձակումները, ՄԻԱԿ-ածին «գարեջրային» պրովոկացիաները մեկ շղթայի համակարգված օղակներն են, որոնց նպատակը մեկն է` հայ հասարակությանը հնազանդեցնել Հայաստանի ֆաշիստական քաղցկեղին:
Այս եւ բազմաթիվ այլ զուգահեռները վկայում են, որ
• Տեռորի օրինականացումով Հայաստանի քրեական-օլիգարխիկ վարչախումբը վերջնականապես ոտք դրեց ֆաշիզմի ճանապարհը եւ նրա կողմից նախաձեռնվող ցանկացած գործողություն պետք է դիտարկել միայն այդ համատեքստում:
• Վարչախումբն ակտիվորեն ձեւավորում է Հիտլեյուգենդի սեփական բջիջներ, կարող են ունենալ ինչպես կուսակցական (ՄԻԱԿ, Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, «Մեկ ազգ») կամ հասարակական («Համերաշխություն», «Միասին», «Բազե») այնպես էլ մարզական երանգավորում (արեւելյան մարզաձեւերի ֆեդերացիաներ, բռնցքամարտի դպրոցներ եւ այլն), սակայն բոլորն էլ ծրագրավորված են ֆաշիստական գաղափարախոսության հիման վրա։
• Հուլիսի 2-ի դեպքը կարեւորվում է նաեւ հայրենի իրավապահների փաստացի անգործության արձանագրումով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ թե՛ ֆաշիստական խուլիգանները, թե՛ իրավապահ մարմինները հրահանգներ են ստանում մեկ ընդհանուր կենտրոնից։
Հայաստանում թափ է հավաքում հայ երիտասարդության ֆաշիստականացումը։ Շատ հայ երիտասարդներ, չդիմադրելով հանցագործ ռեժիմի հրահանգներին, գնում են գիտակցված նենգափոխման՝ Ազատությունն ու Օրենքը փոխարինելով քրեա-ֆաշիստական համերաշխության եւ միասնության կարգախոսներով: Աշխարհի եւ ոչ մի երկիր չի զարգացել՝ ընտրելով օրինականացված տեռորը. վկան՝ նացիստական Գերմանիան։ Հիտլերյան ֆաշիզմի ժառանգորդը թակում է մեր դռները։ Թույլ չտա՛նք նրան տեղ գրավել հասարակական գիտակցության մեջ, արմատավորվել մեր կյանքում, գողանալ մեր զավակներին…
«Վե՛ր կաց» քաղաքացիական հոսանք
verkats@yahoo.com
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»
61Հայաստանում այսօր դժվար թե գտնվի մեկը, որը չհասկանա, որ ներկայիս իշխանական վերնախավի եւ նրանց «արբանյակների» բոլոր գործողությունները՝ լինի դա ներքին, թե արտաքին քաղաքականության ասպարեզներում, ծառայում ...ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հանուն Ազատության պայքարը չի կարող կասեցվել, այն ընդամենը տեղափոխվում է։ 2007–ի սեպտեմբերից մեկնարկած եւ 2008–ի փետրվարին Ազատության հրապարակում հանգրվան գտած մեր պայքարը նույնպես։ Այն ընդամենը ժամանակավորապես ...ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ
1Հուլիսի 19-ին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրը: Ինչպես հայտնի է, դա այն ժամանակահատվածն է, երբ գնահատում են նախագահի առաջին քայլերը, դրանից ելնելով կատարում են նրա հետագա քայլերի մասին ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հուլիսի 17-ին, ժամը 18.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արագածի փողոցի վերջնամասում` Երեւանյան լճի ափամերձ տարածքում ընկած է մի տղամարդ, որը կյանքի նշաններ չի ցուցաբերում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ...ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆՈՒՄ
Լիխտենշտեյնի արքայազն Ֆիլիպը եւ նրա վերահսկողության տակ գտնվող LGT բանկը օգնել է ամերիկացի մագնատներին խուսափել հարկերից: Այս մասին ասվում է ԱՄՆ Սենատի հետաքննությունների հանձնաժողովի զեկույցում: Խոսքը ...ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ մարտի 1-ի իրադարձության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի անդամ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը հուլիսի 18-ին Հայելի ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԱՍԵԼ
Մարտի 1-ի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը հուլիսի 18-ին Հայելի ակումբում հայտարարել է այն, ինչ մի քանի օր առաջ հանձնաժողովի մեկ այլ անդամ Գուրգեն Արսենյանը, այն ...ՕՐԵՆՔԸ ԱՐԴՅՈՔ ՇԱՏ ԲԱՆ Է ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ
Անբարոյական է մարտի 1-ի իրադարձությունը քաղաքական նկատառումներով շահարկելը, հուլիսի 18-ին Հայելի ակումբում հայտարարել է Ազգային Համաձայնություն կուսակցության նախագահ, մարտի 1-ի ուսումնասիրության հարցերի ...ՈՉ ՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ ԱՅԴ ՎԻՃԱԿՈՒՄ
Բնականաբար մենք գոհ չենք իշխանության գործունեությունից, հուլիսի 18-ին Հայելի ակումբում հայտարարել է Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, գնահատելով Սերժ Սարգսյանի նախագահության ...ՃԳՆԱԺԱՄԸ ԲՈԼՈՐԱԿԵՐՊ Է
Դրական է տնտեսության ուղղությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխուժությունը, սակայն Հայաստանն ընդհանուր առմամբ, գտնվում է ամբողջական, համապարփակ ճգնաժամի մեջ: Դա Ժառանգություն խմբակցության անդամ Վարդան ...ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱԳՐՎԵԼ Է ՖԱՅՆԵՆՇԼ ԹԱՅՄՍՈՒՄ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հուլիսի 17-ին եւ 18-ին Ֆայնենշլ թայմս թերթում հայատարարվել ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍՓՅՈՒՌՔԸ ՈՐՈՇԻ` Ո՞Ր ՃԱՆԱՊԱՐՀՆ Է ԸՆՏՐՈՒՄ
Սեւը սպիտակ ներկայացնող քաղաքական գործիչներն ու կուսակցությունները փորձում են ոչ թե Սերժ Սարգսյանին արդարացնել, այլ իրենց, քանի որ հենց նրանք են Սերժ Սարգսյանի խորհրդատուները: Սերժ Սարգսյանի Մոսկվայում ...ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՊԱՐԶԵՐԵՍ ԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ
Ստեփանակերտի մամուլի ակումբն այսօր արժանացել է Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին: Ասենք, որ այս տարի լրացել է Ստեփանակերտի մամուլի ակումբի հիմնադրման եւ գործունեության 10 տարին: Այս բոլոր 10 ...ՈՎ Է ՊԱՏՎԻՐԵԼ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԱՂՄՈՒԿԸ
Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին հուլիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները խնդրել են կրկին բացատրություն տալ իր մոտալուտ հրաժարականի եւ ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ, ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ
Յուրաքանչյուր երկրի նախագահի համար, որը չափազանց կարեւոր պաշտոն է, հարյուր օրը շատ կարճ ժամկետ է արմատական փոփոխություններ ակնկալելու համար: Այդպիսին է Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գնահատականը ...ԱՐԴՅՈՔ ՀԱՄՄԱՐԲԵՐԳՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՍԵԼ Է ԱՅԴՊԵՍ
Հուլիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին խնդրանքով անդրադառնալով մարտի 1-ի իրադարձության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշել ...ԱՆՀԱՊԱՂ ԵՆ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ, ՈՐ ԿԱՆ ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ, ԹԵ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ
Որ մի պատգամավորը կցանկանա, որ իր գործընկեր պատգամավորները հայտնվեն ազատազրկման մեջ: Այդ մասին հուլիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը: Լրագրողները ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Ինչպես հայտնի է, օրերս հրատարակվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիներին մասին պատմող գիրք: Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ մեր պաշտոնյաներից եւս մեկը, իհարկե դեռեւս ոչ նախկին, կհրատարակի ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ
Քանի որ խորհրդարանում գործող մշտական հանձնաժողովների թիվը վերջերս ավելացավ եւս երեքով, եւ քանի որ այդ հանձնաժողովների անդամների տեղերն արդեն ավելի շատ են, քան պատգամավորների քանակն ընդհանրապես, խորհրդարանը ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՏԵՂ ԵՆ ՏՎԵԼ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակությունը ընդլայնվել է: Այդ մասին հայտնի է դարձել խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանի մամուլի ասուլիսի ընթացքում: Թորոսյանը հայտարարել է, որ երեք հոգանոց ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը: Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ անգամ ...ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ ՇՆՈՐՀԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Այսօր Երեւանի մամուլի ակումբը շնորհել է իր ամենամյա մրցանակները: Մրցանակակիրներն են Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը արժանապատիվ կեցվածքի եւ սկզբունքայնության համար, Ռադիո Հայը սեփական իրավունքների ...13 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Բուհերի կենտրոնացված ընդունելության քննությունների նախաշեմին այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը։ Նա տեղեկացրեց, որ ձևավորվել է առարկայական 14 հանձնաժողով, որի նախագահներից ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 8 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը: Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: ...ԱՌԱՋԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և «զանգվածային անկարգությունների» համար 4,5 տարի ազատազրկված Վահե Ղազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Տիգրան Սաֆարյանը իրենց պաշտպանյալների ...ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ
Այսօր ժամը 19:00-ին Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցներին կայցելի հռչակավոր դերասանուհի Վարդուհի ՎարդերեսյանըՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ 2007Թ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ֆինանսերի նախարարությունը հրատարակել է ՀՀ պետական պարտքի 2007թ տարեկան հաշվետվությունը: 2007թ-ի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է 516.2 մլրդ. դրամ կամ 1,696.9 մլն. ԱՄՆ դոլար: Պետական պարտքի կառուցվածքում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱԿԱՆՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների ...ՍԱԴՐԱՆՔ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
Տագնապալի լուրեր են ստացվում Ջավախքից Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն, այն բանից հետո, երբ մի անհետևանք պայթյուն է որոտացել շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու: ...ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՌՈՐ ԿԱՄ ՀԻՏԼԵՐՅՈՒԳԵՆԴԸ ԳՐՈՀՈՒՄ Է
Հայաստանում քաղաքական համոզմունքների պատճառով կատարվող բռնությունները եւ հրահրման փորձերը՝ հասցեական թե խմբային (հարձակումները Հյուսիսային պողոտայի ցուցարարների վրա, «Միասին»-ի կազմակերպած «գարեջրային ...
ՄԵՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՌՈՒՍՆԵՐԻՆ
ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ ԳՆԱԼ ԲԱՔՈՒ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԹԵՄԻՆ
ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԱՐԵԼ
ԻՆՉՈՒ ՉԱԶԱՏԱԳՐՎԵՑ ՇԱՀՈՒՄՅԱՆԸ
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»

ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ

«ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՌՈՒԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

ՔՆՆԻՉՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

6 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» ՁԵՎԱՎՈՐԵԼ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՊԵՍ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՐԵԿՑԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

