
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍՓՅՈՒՌՔԸ ՈՐՈՇԻ` Ո՞Ր ՃԱՆԱՊԱՐՀՆ Է ԸՆՏՐՈՒՄ
Սեւը սպիտակ ներկայացնող քաղաքական գործիչներն ու կուսակցությունները փորձում են ոչ թե Սերժ Սարգսյանին արդարացնել, այլ իրենց, քանի որ հենց նրանք են Սերժ Սարգսյանի խորհրդատուները: Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությունը եւ նրա նախագահական մամլո խոսնակի վերաշեշտումն ու հստակեցումը այդ կապակցությամբ ոչ մի մեկնաբանության եւ խնդրի այս կամ այն կողմ շուռումուռ տալու տեղիք չի տալիս: Այդ պարզ հայտարարությունը այլ կերպ մեկնաբանելը առնվազն քաղաքական սրիկայություն կլինի: Սերժ Սարգսյանը բառացիորեն ասել է հետեւյալը. «Երկրորդ խնդիրը, որի մասին կուզեի խոսել, հայ-թուրքական հարաբերություններն են: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. հարեւան պետությունների միջեւ 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ: Տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը: Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց: Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը»: Նախ, Սերժ Սարգսյանը ինքն էլ գիտի, որ Թուրքիան այդ խնդիրը կդարձնի շահարկման միջոց եւ տարիներ կձգձգի: Երկրորդ, եթե սահմանը բացելուց հետո պիտի ստեղծվի այդ հանձնաժողովը, ապա ի՞նչ կարիք կա դրա ստեղծմանը: Բայց դա հենց այդպես չի, ինչպես ներկայացվում է. հանձնաժողովի ստեղծում սահմանի բացման նախապայմանն է: Թուրքիան պետք է երաշխիք ունենա, որ սահմանը բացելուց հետո հանձնաժողովն իր գործը կսկսի եւ կավարտի ի շահ իրեն՝ Թուրքիայի: Այլապես ինչո՞ւ պետք է Թուրքիան սահմանը բացի: Ինչո՞ւ վերջին տասամյակում նա սահմանը չբացեց, չէ՞, որ մինչ այդ Հայաստանը Թուրքիայի հետ իր հարաբերութունների կարգավորման հարցը դրել էր առանց նախապայմանի: Ս. Սարգսյանը Եվրոպառլամենտին իր համաձայնությունը դեռ 2007 թ տվեց. «...մենք դեմ չենք Թուրքիայի Եվրոմիություն մտնելուն...»։ Իսկ Ս. Սարգսյանի խոստումները դեռ վաղուց նպատակամղված եւ ծրագրված էին: Դա նախագահական ընտրությունների նրա քարոզարշավի մասն էր կազմում: Պատահական չէ, որ ԵԽԽՎ-ը մարտի 1-ի դեպքերի հետ կապված, ներկա իշխանությունների հետ շատ ավելի մեղմ վարվեց, քան հարկն էր: Քաղաքական առեւտուրն արդեն արվել էր, խոստումները տրվել էին: Սերժ Սարգսյանը 2006 թվից փորձում էր իրեն միջազգային հանրությանը ընդունելի դարձնել: Իզուր չէր, որ 2006 թ. երկրորդ կիսամյակի եւ 2007 թ. առաջին կիսամյակի ընթացքում միջազգային ասպարեզում իրեն ճանաչեցնելու եւ իր ապագա քաղաքականությունը նրանց ծանոթացնելու համար ծախսել է 331,666 հազար ԱՄՆ դոլար (US Department of Justice/ http://en.zhamanak.com /article/803/): Ինչեւէ, Սերժ Սարգսյանն ինքը անկեղծ է իր դիրքորոշման մեջ, կեղծավորները նրանք են, ովքեր քաղաքական քարտը հիմա փոխել են եւ նրան դրդում են Ռ. Քոչարյանի արտաքին քաղաքականությանը հակառակ կուրս վերցնել: Բայց դա պետք էր միայն նրանց, ովքեր Ռ. Քոչարյանին դրդեցին ճիշտ դրա հակառակ ուղղությամբ՝ ցեղասպանության ճանաչման հարցը դրեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, որը արդեն սպառվել եւ անարդյունավետ է դարձել: Ոչ այն ժամանակ, (Թուրքիայի Եվրոմիություն մտնելու հետ համաձայն լինելը) եւ ոչ էլ Մոսկվայում արած Սերժ Սարգսյանի հայտարարությունները (մասնավորապես ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ), չէր կարող դաշնակցության հետ խորհրդակցված եւ համաձայնեցված չլիներ: Դաշնակցության դիրքորոշումը Ս. Սարգսյանի հայտարարության շուրջ նրա մշտական եւ մեզ ծանոթ մանեւրներից է, այն է, սխալը ամբողջությամբ ուրիշի, այս դեպքում Ս. Սարգսյանի վզին փաթաթելով՝ թաքցնել իր դերակատարությունը այդ հարցում, ու իրեն Հայ ժողովրդի առաջ պարզերես ցույց տալ: Դաշնակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ էլ վարել է նույն քաղաքականությունը, սակայն այն ինչ տեղի ունեցավ Ռ. Քոչարյանի իշխանության օրոք, հարկ է քննարկել առանձին հոդվածով, այստեղ նշենք միայն, որ Ռ.Քոչարյանը, որպես դաշնակցության ներկայացուցիչ (մի բան. որ թաքցնում են թե դաշնակցականները եւ թե Քոչարյանն ինքը) երբ գրավեց Հայաստանի իշխանությունը, որպես փոխհատուցում, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտներում դաշնակցությանը տվեց լիազոր իրավասություններ, այնպես որ դաշնակցության պահանջով Ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի Եվրամիության մեջ չմտնելու թեման դրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում՝ նպատակ ունենալով, իհարկե, դաշնակցության լիակատար աջակցությունը Սփյուռքի հատկապես տնտեսական ներուժը համատեղել եւ ուղղորդել դեպի Հայաստան եւ այսպիսով ամրապնդել իր իշխանական դիրքերը; Պետք է ասել, որ Ռ. Քոչարյանը անկեղծությամբ ու պարզ, բացատրել է այս երեւույթը ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանին: «1997 թվականին, երբ ես (Լ. Տեր-Պետրոսյանը-հեղ.) վարչապետ Քոչարյանին առաջարկեցի գլխավորել «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհուրդը», նա հրաժարվեց՝ պատճառ բռնելով այն հանգամանքը, որ խորհրդի գործունեության ծրագրում բացակայում է Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կետը: Երբ ես, Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանի ներկայությամբ, խնդրեցի հիմնավորել իր տեսակետը, Քոչարյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Ես չգիտեմ, թե ինչ բան է ցեղասպանությունը, բայց հաստատ գիտեմ, որ դա պետք է Սփյուռքին: Եթե մենք մտցնենք այս կետը, ապա Սփյուռքը կոգեւորվի եւ ավելի մեծ նյութական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին: Ավելին, եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի Ցեղասպանության ճանաչման պահանջը, ապա Թուրքիան տեղի կտա եւ մեկ տարուց կբացի հայ-թուրքական սահմանը: Բացի այդ, նա ավելի անկողմնակալ դիրք կգրավի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթա-ցում եւ այլեւս ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը»: Այսինքն, ցեղասպանության հարցը ոչ թե որպես սկզբունք, այլ որպես շահարկելու միջոց՝ սփյուռքի ներուժը ուղղորդել դեպի Հայաստան՝ իշխանությունների դիրքերը ամրացնելու համար: Եւ ելնելով այդ (խարդախության) սկզբունքից, Ռ. Քոչարյանը (որ չգիտի, թե ինչ է ցեղասպանությունը) նախագահ ընտրվելուց անմիջապես հետո 1998 թ. ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց ցեղասպանության հարցը եւ այն դարձրեց իր արտաքին քաղաքականության հիմնախնդիր: Բայց մինչեւ օրս էլ Թուրքիան ոչ սահմանն է բացել, ոչ էլ Ղարաբաղից է հրաժարվել, ու Հայաստանը մնում է սահմանափակված, իսկ Ղարաբաղի խնդիրը առավել եւս բարդացած` ի վնաս հայության: Այդ տեսությունը, ինչպես փաստվեց, չարդարացրեց իրեն: Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը Թուրքիան պայմանավորեց Ղարաբաղից եւ Արեւմտյան Հայաստանի տարածքային պահանջից հրաժարվելու հետ: Չնայած այս կապակցությամբ Արեւմտյան Հայաստան ասելով, հարցը վերա-բերում է ավելի շուտ Կարս-Արդահան տարածաշրջաններին: Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը վերջին տասնամյակում ձախողվել է: Սփյուռքի ներուժը կամ սխալ է օգտագործվել, կամ, այլ կերպ ասած, շահագործվել է իշխանությունների ամրապնդման նպատակի համար, եւ ոչ թե Հայաստանի զարգացման համար: Ղարաբաղը չվերաբնակեցվեց: Բացի Երեւանի կենտրոնից, մարզերը՝ շրջանի քաղաքները մնացին անմխիթար վիճակում, էլ չենք խոսում գյուղերի մասին: Արտագաղթը չդադարեց, Հայաստանի ժողովուրդը գոյատեւեց ու դեռ գոյատեւում է արտասահմանից ուղարկվող գումարների հաշվին: Տարին 1,5-2 միլդ. ԱՄՆ դոլար Գումար է մտնում Հայաստան՝ արտասահմանում աշխատող ու արդեն մշտական բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիների կողմից: Այդ գումարն ստացողները բոլորն էլ սպառող են: Մի քանի հոգու մենաշնորհված արտասահմանից ներկրվող ապրանքները վաճառվում են այդ սպառողներին ու այդ 2 մլրդ ԱՄՆ դոլարը նրանց ձեռքից խլում են, դրանից ստացած հավելյալ շահը չի ներդրվում Հայաստանի արդյունաբերության զարգացմանը, այլ նորից վերադարձվում է արտասահման՝ իրենց բիզնեսը արտասահմանում զարգացնելու նպատակով: Աղքատությունը, աշխատելու նպա-տակով գյուղերի երիտասարդության ճնշող մեծամասնության արտասահման մեկնելը, անարդա-րությունից ու անկարգությունից կշտացած՝ ժողովրդի արտահոսքը՝ Հայաստանի տնտեսական եւ քաղաքական իրավիճակի հայելին է: Վերջին ընտրությունների կեղծումները ( 2007 թ. մայիս ազգային ժողովի եւ 2008 թ. փետրվարի նախագահական) ժողովրդի դժգոհությունը հասցրեց գագաթնակետին: Քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը, Ղարաբաղի խնդրի լուծման մեզ համար նպաստավոր տարբերակից քայլ առ քայլ նահանջը, Ռ. Քոչարյանի արտաքին քաղաքականության ձախողումը (ինչով նա փորձում էր ցեղասպանության ճանաչման հարցը որպես միջոց օգտագործել Թուրքիային «ճնշման» տակ դնելու, սահմանը բացելու եւ Ղարաբաղի հարցը լուծելու համար) այս բոլորը նույնպես դաշնակցությունն էր Ռ. Քոչարյանին պարտադրել, փոխարենը խոստանալով Քոչարյանին ամեն գնով աջակցել Սփյուռքը շահարկելու եւ շահագործելու, ի նպաստ նրա իշխանության ամրապնդման։ Նրանք սփյուռքի ամբողջ ներուժը կիրառեցին իրենց ձեռնտու բնագավառներում: Դաշնակցությունը փորձում է Հայաստանում իրեն ներկայացնել սփյուռքի տերն ու տիրակալը եւ նրա ներկայացուցիչը, ինչը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Վահան Հովհանիսյանը «Առավոտին» տված իր հարցազրույցում ասում է. «... Սփյո՞ւռքն ում թողնենք, մատնենք անտերությա՞ն...» (http://new.aravot.am/am/articles /politics /41717/view): Ելնելով այս երեւակայությունից է, որ դաշնակցությունն իր քաղաքական կյանքում անընդհատ այս ճյուղից այն ճյուղ է թռչում, օպորտոնիզմը դարձել է նրա քաղաքական կյանքի սկզբունքը: Իսկ եթե Հայաստանի պետությունն էլ կարծի, թե դաշնակցությունն է սփյուռքի տերը, չարաչար սխալված կլինի՝ իր սփյուռքի հետ հարաբերություններ մշակելիս: Ու հենց այդ պատճառով է, որ մինչ հիմա Հայաստանի պետությունը չի կարողացել սփյուռքի հետ հիմնական եւ սկզբունքային հարաբերությունների մեջ մտնել: Իրանահայության հինգհարյուր տարվա պատմությունը դրա պարզ ապացույցն է, որ դաշնակցություն չէ, որ սփյուռքի տերն է կամ նրան հայ է պահել, ճիշտ հակառակը: Այն պահից, երբ դաշնակցությունը տեղափոխվեց սփյուռք, բացի պառակտումից ու հայ ազգի լավագույն զավակներին այլ պետությունների անվտանգության ծառայություններին մատնե-լուց, ուրիշ բան չի արել: Դաշնակցության փայլուն գործը իրանահայության եկեղեցական թեմի Էջմիածնից անջատելը եւ Լիբանան՝ Անթլիասի թեմին միացնելն էր: Դաշնակցությունը սկսած իր հիմնադրման պահից, իր քաղաքական տգիտությունը բազմիցս ապացուցել է. տեռորիստ ՍՌ-ների հետ` Ցարի դեմ, հետո` Բոլշեւիկների դեմ, երիտթուրքերի հետ` սուլթանի դեմ, հետո` երիտթուրքերի դեմ, նորից երիտթուրքերի օգնությունը խնդրելով` բոլշեւիկների դեմ: Հայաստանի առաջին հանրապետության իշխանությունից զրկվելուց հետո, դաշնակցությունը փոխարեն զբաղվի ցեղասպանության ճանաչման հարցով, մինչեւ 1988 թ. պայքարել է միայն Խորհրդային Հայաստանի դեմ: Համաշխարհային երկրորդ պատերազմին ֆրանսահայությունը պայքարում էր ֆաշիզմի՝ Հիտլերի դեմ, իսկ դաշնակցությունը միացել էր ֆաշիզմին Սովետական Հայաստանը ազատագրելու: 1988 թ., երբ նույն Սովետական Հայաստանի ժողովուրդը անկախություն էր կանչում, դաշնակցությունը նրանց դավաճան էր համարում եւ Ռուսաստանից անջատվելը համարում էր հիմարություն: Լեւոն Տեր-Պետրոսյանին դավաճան էր կոչում նրա համար, որ նա ցեղասպանության հարցը իր արտաքին քաղաքականության հիմքում չի դրել կամ մոռացության է մատնել: Այն ժամանակ նրանք համամիտ էին Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելուն: Իրենց իշխանության գլուխ գալուց հետո (Ռ. Քոչարյանի նախագահության շրջանում), ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի Եվրոմիության մեջ չմտնելու հարցը դարձրին իրենց արտաքին քաղաքականության առանցքը: Նրանք դեմ էին Թուրքիայի կողմից առաջարկվող «ցեղասպանության փաստերը ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով»-ի ստեղծմանը, իսկ հիմա փորձում են Ս. Սարգսյանի արած հայտարարությունը՝ կապված հանձնաժովի ստեղծմանը համաձայն լինելուն, անհեթեթ մեկնաբանություններով արդարացնել եւ ճշգրիտ դիրքորոշում չներկայացնել: Երեւի դաշնակցությունը 1914/15 թթ. Արեւմտյան Հայաստանում նույնպես իրեն երեւակայել է հայ ժողովրդի տիրակալն ու ներկայացուցիչը, ինչի հետեւանքով էլ մի ամբողջ ժողովուրդ իր երկրով ոչնչացվեց: Ու մինչեւ օրս էլ դաշնակցությունը իր հյուսած պատմությանը արժանի գնահա-տական չի տվել, իր անցյալին քննադատաբար չի մոտեցել, իսկ ովքեր, քննադատել փորձողները ամենախիստ շանտաժի ու համապատասխան պատժի են ենթարկվել դաշնակցության կողմից: Դե՜ ինչ արած, եթե ինքն է ժողովրդի տերն ու տիրակալը, ինչ կուզի կանի, արածի համար էլ պատա-սխանատվության ենթակա չէ: Ի՞նչ պետք է անի սփյուռքը. Ինչ վերաբերում է սփյուռքին, նա վերջին տասնամյակներում ցեղասպանության ճանաչման գործում բավականին հաջողություններ է արձանագրել: Բայց ոչ այն պատճառով, որ ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի պետության արտաքին քաղաքականության հիմքում էր դրված, այլ այն պատճառով, որ սփյուռքը ամբողջովին այդ հարցի համար համատեղ պայքարեց: Իմ կարծիքով ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի արտաքին քաղաքականության դերը զերոյական է, եթե նկատի չունենանք, հայկական դիվանագիտության մեջ նրա ունեցած բացասական դերը։ Այն ինչ կատարվել է ու կարող էր կատարվել, հնարավոր էր իրականացնել, առանց դհոլ զուռնայի եւ բարձրագոչ հայտարարությունների, եթե իսկապես նպատակը բարի էր ու առանց շահադիտական ակնկալությունների։ Հիմա, Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարության պատճառով, սփյուռքի կատարած ամբողջ աշխատանքն ու տարած ջանքը կոչնչացվի: ԵԱՀԿ-ն ընդունեց Թուրքիայի կողմից առաջա-րկվող՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է մանրակրկիտ ուսումնասիրի բոլոր արխիվները՝ ապացուցելու համար, թե «անցյալի դեպքերը» արդյո՞ք ցեղասպանություն է համարվում: Ինչ է նշանակում սա. սա նշանակում է, որ բոլոր երկրների պառլամենտները եւ կառավարությունները պիտի խրախուսեն այդ գաղափարը՝ ցեղասպանությունը ապացուցելու պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն: Սա նշանակում է, որ մինչ օրս ուսումնասիրված փաստերն ու ապացույցները բավարար չեն, որ բոլոր պառլամենտների, կառավարությունների եւ գիտնականների կողմից ցեղասպանության ճանաչված փաստարկումները անհիմն եւ ոչ բավարար փաստերի հիման վրա են տեղի ունեցածը որպես ցեղասպանություն որակել: Չի բացառվում նաեւ, որ որոշ պառլամենտներ, պետություններ եւ նամանավանդ այլ ազգի պատմաբանները, արդեն թքած ունենան այդ հարցի վրա եւ այսուհետ չաջակցեն այդ խնդրի դրական լուծմանը: Ցեղասպանության փաստերը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելը, որը առաջարկվել է Թուրքիայի կողմից դեռ 2005 թ., նույնպես մեկնաբանությունների ու տարբեր կարծիքների տեղիք չի տալիս: Խնդիրը Թուրքիայի կողմից շատ պարզ է դրված. Ցեղասպանության փաստը քաղաքական դաշտից մտցնել պատմաբանական բնագավառ, որոշ անարժեք եւ թեթեւ փաստերով ցեղասպա-նության ամբողջ փաստի դեմ խաղ անել եւ վերջապես մի հարմար առիթի՝ միջազգային քաղաքա-կան անցուդարձի փոթորկոտ անապատում թաղել ընդմիշտ: Ի՞նչ են մտածում մեր գիտնականներն ու կառավարությունը, Թուրքիան բարի ցանկություն ունի, ուզում է մեզ հայերիս օգնել՝ ցեղասպանությունը շուտ ճանաչում ստանա իր կողմից, թե՞ հայերի կողմից մինչ օրս կատարած աշխատանքը ի չիք դարձնել: Ո՞ւր է տանելու մեզ այս հակասական եւ անընդհատ փոփոխական քաղաքականությունը: Քաղաքականություն, որը, ոչ թե երկարատեւ ռազմավարական հիմքերի վրա է դրված, այլ կախված է պետական այրերի ու որոշ կուսակցությունների կամայականությունից ու քմահաճուքից, որոնք պետական ու կուսակցական քաղաքականությունը դարձրել են իրենց անձնական բիզնեսի՝ իրենց հարստացման գործիք: Ցեղասպանության ճանաչման գործում մինչեւ օրս կատարված աշխատանքների ու ջանքերի պահպանման եւ դրա անվտանգ շարունակությունը չխաթարելու միայն մի ելք կա. Հայաստանի պետությունը չունի լիազոր իրավասություն զբաղվելու ցեղասպանության ճանաչման հարցով: Հայաստանի կառավառությունը ցեղասպանության ճանաչման հարցը իր արտաքին քաղաքականության հիմքում չի դնում: Նա որպես պետություն, իր հարաբերությունները հարեւանների հետ կարգավորում է առանց ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցը նախապայման դնելու: Հայաստանի պետությունը իրավասու է միայն այն տարածքների հարցի բարձրացման կամ չբարձրացմանը, որոնք Արեւելահայաստանի մասն էին կազմում մինչեւ 1918 թ.: Հայաստանի պետությունը ցեղասպանության ճանաչման հարցով սփյուռքին կարող է օգնել ոչ պաշտոնական բոլոր միջոցներով։ Հայաստանի պետությունը կարող է եւ ունի նաեւ բարոյական իրավունք ու պարտականություն սփյուռքին մշակութային, կրթական եւ հայապահպանման ոլորտներում օգնելու, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք երկկողմանի կապերի զարգացումնն ու շարունակությունը ապահովելու եւ երաշխավորելու։ Հայաստանի պետության սփյուռքի հետ հարաբերություններում առաջին տեղը պետք է հատկացնի Հայաստանից վերջին տասնամյա-կներում արտագաղթած հայրենակիցների իրավունքը վերականգնելու, նրանց որպես Հայաստանի քաղաքացի ընտրելու եւ Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքին մասնակից դա-րձնելու հարցը: Սփուռքը չի կառավարվում եւ չի ներկայանում միայն մեկ կուսակցության կողմից,: Դասական կուսակցությունները սփյուռքի միայն 20 տոկոսն են կարողանում համախմբել իրենց շուրջ: Հայաստանի պետությունը իր համապատասխան կառուցով՝ սփյուռքի հետ հարաբերու-թյուններում պետք է հաշվի նստի սփյուռքի 80 տոկոսը կազմող ոչ կուսակցական քաղաքական ուժերի ու հոսանքների հետ: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի իրավասու մարմինը սփյուռքն է եւ դա առաջին հերթին ցեղասպանությունից վերապրող սերնդի խնդիրն է: Արեւմտյան Հայաստանի տարացքային հարցի դրման կամ չդրման հարցը նույնպես սփուռքին է վերապահված: Ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ զբաղվում է միայն սփյուռքը, լինելով դրա իրավական, բարոյական պահանջատերն ու պատասխանատուն: Սփյուռքի կողմից Թուրքիայի դեմ կատարվելիք ճնշումներն ու քաղաքական որոշումները չպետք է խնդրո առարկա դառնա Հայաստանի պետության արտաքին քաղաքականությունում: Թուրքիայում Պոլսո Պատրիարքարանն ու Պատրիարքը եթե զորավիգ չեն կանգնում սփյուռքի պահանջատիրությանը, ապա գոնե ոչ մի գնով չպիտի խոչընդոտեն նրա պահանջատիրական աշխատանքներին։ Նրանք կատարում են համայնքի հոգեւոր եւ մշակութային կյանքի աշխատանքը` չդառնալով Թուրքիայի կառավարության գործիք: Սփյուռքը հակադարձելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, հրավիրում է իր պատմաբանններին, իրավաբաններին եւ խնդրին ծանոթ ու այդ ուղղությամբ տարիների փորձ ունեցող հայտնի անձանց, համատեղելու մինչեւ օրս կատարված աշխատանքներն ու փորձը՝ ի զորու ապա-գայում աշխատանքներն առավել նպատակասլաց, համակողմա-նի եւ արդյունավետ դարձնելու։ Հիմա է ժամանակը եւ այժմ սփյուռքը պետք է հստակ որոշի, թե ո՞ր ճանապարհն է ընտրելու եւ ո՞րն է իր ապագայի ուղին: ԵՐՎԱՆԴ ԽՈՍՐՈՎՅԱՆ, Գերմանիս 2008 թ. հուլիսի 5
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»
61Հայաստանում այսօր դժվար թե գտնվի մեկը, որը չհասկանա, որ ներկայիս իշխանական վերնախավի եւ նրանց «արբանյակների» բոլոր գործողությունները՝ լինի դա ներքին, թե արտաքին քաղաքականության ասպարեզներում, ծառայում ...ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հանուն Ազատության պայքարը չի կարող կասեցվել, այն ընդամենը տեղափոխվում է։ 2007–ի սեպտեմբերից մեկնարկած եւ 2008–ի փետրվարին Ազատության հրապարակում հանգրվան գտած մեր պայքարը նույնպես։ Այն ընդամենը ժամանակավորապես ...ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ
1Հուլիսի 19-ին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրը: Ինչպես հայտնի է, դա այն ժամանակահատվածն է, երբ գնահատում են նախագահի առաջին քայլերը, դրանից ելնելով կատարում են նրա հետագա քայլերի մասին ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հուլիսի 17-ին, ժամը 18.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արագածի փողոցի վերջնամասում` Երեւանյան լճի ափամերձ տարածքում ընկած է մի տղամարդ, որը կյանքի նշաններ չի ցուցաբերում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ...ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆՈՒՄ
Լիխտենշտեյնի արքայազն Ֆիլիպը եւ նրա վերահսկողության տակ գտնվող LGT բանկը օգնել է ամերիկացի մագնատներին խուսափել հարկերից: Այս մասին ասվում է ԱՄՆ Սենատի հետաքննությունների հանձնաժողովի զեկույցում: Խոսքը ...ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ մարտի 1-ի իրադարձության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի անդամ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը հուլիսի 18-ին Հայելի ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԱՍԵԼ
Մարտի 1-ի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը հուլիսի 18-ին Հայելի ակումբում հայտարարել է այն, ինչ մի քանի օր առաջ հանձնաժողովի մեկ այլ անդամ Գուրգեն Արսենյանը, այն ...ՕՐԵՆՔԸ ԱՐԴՅՈՔ ՇԱՏ ԲԱՆ Է ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ
Անբարոյական է մարտի 1-ի իրադարձությունը քաղաքական նկատառումներով շահարկելը, հուլիսի 18-ին Հայելի ակումբում հայտարարել է Ազգային Համաձայնություն կուսակցության նախագահ, մարտի 1-ի ուսումնասիրության հարցերի ...ՈՉ ՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ ԱՅԴ ՎԻՃԱԿՈՒՄ
Բնականաբար մենք գոհ չենք իշխանության գործունեությունից, հուլիսի 18-ին Հայելի ակումբում հայտարարել է Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, գնահատելով Սերժ Սարգսյանի նախագահության ...ՃԳՆԱԺԱՄԸ ԲՈԼՈՐԱԿԵՐՊ Է
Դրական է տնտեսության ուղղությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխուժությունը, սակայն Հայաստանն ընդհանուր առմամբ, գտնվում է ամբողջական, համապարփակ ճգնաժամի մեջ: Դա Ժառանգություն խմբակցության անդամ Վարդան ...ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱԳՐՎԵԼ Է ՖԱՅՆԵՆՇԼ ԹԱՅՄՍՈՒՄ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հուլիսի 17-ին եւ 18-ին Ֆայնենշլ թայմս թերթում հայատարարվել ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍՓՅՈՒՌՔԸ ՈՐՈՇԻ` Ո՞Ր ՃԱՆԱՊԱՐՀՆ Է ԸՆՏՐՈՒՄ
Սեւը սպիտակ ներկայացնող քաղաքական գործիչներն ու կուսակցությունները փորձում են ոչ թե Սերժ Սարգսյանին արդարացնել, այլ իրենց, քանի որ հենց նրանք են Սերժ Սարգսյանի խորհրդատուները: Սերժ Սարգսյանի Մոսկվայում ...ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՊԱՐԶԵՐԵՍ ԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ
Ստեփանակերտի մամուլի ակումբն այսօր արժանացել է Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին: Ասենք, որ այս տարի լրացել է Ստեփանակերտի մամուլի ակումբի հիմնադրման եւ գործունեության 10 տարին: Այս բոլոր 10 ...ՈՎ Է ՊԱՏՎԻՐԵԼ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԱՂՄՈՒԿԸ
Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին հուլիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները խնդրել են կրկին բացատրություն տալ իր մոտալուտ հրաժարականի եւ ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ, ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ
Յուրաքանչյուր երկրի նախագահի համար, որը չափազանց կարեւոր պաշտոն է, հարյուր օրը շատ կարճ ժամկետ է արմատական փոփոխություններ ակնկալելու համար: Այդպիսին է Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գնահատականը ...ԱՐԴՅՈՔ ՀԱՄՄԱՐԲԵՐԳՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՍԵԼ Է ԱՅԴՊԵՍ
Հուլիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին խնդրանքով անդրադառնալով մարտի 1-ի իրադարձության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշել ...ԱՆՀԱՊԱՂ ԵՆ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ, ՈՐ ԿԱՆ ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ, ԹԵ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ
Որ մի պատգամավորը կցանկանա, որ իր գործընկեր պատգամավորները հայտնվեն ազատազրկման մեջ: Այդ մասին հուլիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը: Լրագրողները ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Ինչպես հայտնի է, օրերս հրատարակվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիներին մասին պատմող գիրք: Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ մեր պաշտոնյաներից եւս մեկը, իհարկե դեռեւս ոչ նախկին, կհրատարակի ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ
Քանի որ խորհրդարանում գործող մշտական հանձնաժողովների թիվը վերջերս ավելացավ եւս երեքով, եւ քանի որ այդ հանձնաժողովների անդամների տեղերն արդեն ավելի շատ են, քան պատգամավորների քանակն ընդհանրապես, խորհրդարանը ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՏԵՂ ԵՆ ՏՎԵԼ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակությունը ընդլայնվել է: Այդ մասին հայտնի է դարձել խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանի մամուլի ասուլիսի ընթացքում: Թորոսյանը հայտարարել է, որ երեք հոգանոց ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը: Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ անգամ ...ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ ՇՆՈՐՀԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Այսօր Երեւանի մամուլի ակումբը շնորհել է իր ամենամյա մրցանակները: Մրցանակակիրներն են Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը արժանապատիվ կեցվածքի եւ սկզբունքայնության համար, Ռադիո Հայը սեփական իրավունքների ...13 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Բուհերի կենտրոնացված ընդունելության քննությունների նախաշեմին այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը։ Նա տեղեկացրեց, որ ձևավորվել է առարկայական 14 հանձնաժողով, որի նախագահներից ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 8 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը: Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: ...ԱՌԱՋԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և «զանգվածային անկարգությունների» համար 4,5 տարի ազատազրկված Վահե Ղազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Տիգրան Սաֆարյանը իրենց պաշտպանյալների ...ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ
Այսօր ժամը 19:00-ին Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցներին կայցելի հռչակավոր դերասանուհի Վարդուհի ՎարդերեսյանըՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ 2007Թ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ֆինանսերի նախարարությունը հրատարակել է ՀՀ պետական պարտքի 2007թ տարեկան հաշվետվությունը: 2007թ-ի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է 516.2 մլրդ. դրամ կամ 1,696.9 մլն. ԱՄՆ դոլար: Պետական պարտքի կառուցվածքում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱԿԱՆՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների ...ՍԱԴՐԱՆՔ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
Տագնապալի լուրեր են ստացվում Ջավախքից Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն, այն բանից հետո, երբ մի անհետևանք պայթյուն է որոտացել շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու: ...ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՌՈՐ ԿԱՄ ՀԻՏԼԵՐՅՈՒԳԵՆԴԸ ԳՐՈՀՈՒՄ Է
Հայաստանում քաղաքական համոզմունքների պատճառով կատարվող բռնությունները եւ հրահրման փորձերը՝ հասցեական թե խմբային (հարձակումները Հյուսիսային պողոտայի ցուցարարների վրա, «Միասին»-ի կազմակերպած «գարեջրային ...
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»

ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ

«ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՌՈՒԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

ՔՆՆԻՉՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

6 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» ՁԵՎԱՎՈՐԵԼ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՊԵՍ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՐԵԿՑԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

