
ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիսի 19-ին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրը: Ինչպես հայտնի է, դա այն ժամանակահատվածն է, երբ գնահատում են նախագահի առաջին քայլերը, դրանից ելնելով կատարում են նրա հետագա քայլերի մասին եզրակացություններ: Ինչ կարելի է եզրակացնել Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրերից հետո: Գրեթե ոչինչ, կամ կարելի է եզրակացնել, որ այդ նախագահությունը հարյուր օրերի ընթացքում այդպես էլ լիարժեք չսկսվեց: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին չի հաջողվել լուծել գլխավոր խնդիրը` իշխանության լեգիտիմության հարցը: Եթե չի լուծվում այդ հարցը, ապա ոչ միայն հարյուր օր, կամ տասը տարի, այլ անգամ հարյուր տարի էլ նախագահելու դեպքում անհնար է այդ նախագահությունը համարել լիարժեք: Սերժ Սարգսյանի պարագայում լեգիտիմության խնդիրը լուծելն առավել բարդ է, քանի որ նրա նախագահությանը նախորդել է մարտի 1-ի արյունահեղությունը: Դա իհարկե տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, բայց իր նախագահության հարյուր օրերի ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ հանրությանը հստակ ապացույցներ ներկայացնել, թե ուղղակի, թե անուղղակի, որ ինքը անմասն է եղել անմեղ զոհերի արյունից, կամ որ եթե ինքը լիներ նախագահ, ապա չէր անի այդ բանը, չէր հրամայի կրակ բացել ցուցարարների վրա: Ավելին, Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա եւ ռուսական մամուլին տված հարցազրույցի ընթացքում փաստացի հայտարարեց, որ եթե տասը մարդ չզոհվեր, ապա հետո զոհերի թիվը կարող էր ավելի մեծ լինել: Այսինքն, Սերժ Սարգսյանը դրանով լիովին արդարացրեց Ռոբերտ Քոչարյանի գործողությունները: Հետեւաբար, թեեւ հանրային եւ պետական կյանքի այլ բնագավառներում, այլ հարցերի առնչությամբ Սերժ Սարգսյանն իր քաղաքականությամբ շատ նրբորեն, իսկ երբեմն էլ ուղղակի անթաքույց ի ցույց է դնում Ռոբերտ Քոչարյանի բացթողումները, այդուամենայնիվ, Հայաստանի ներկայիս իրավիճակի ամենից առանցքային եւ կարեւոր հարցում` մարտի 1-ի արյունահեղության գործում, Սերժ Սարգսյանն ինքն իրեն նույնացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ: Դրանից հետո, եթե անգամ մաքսայինը մինչեւ 2013 թվականն էլ այլեւս կաշառք չվերցնի, եթե պետավտոտեսուչները իշխանավորներին, նրանց հարազատ-բարեկամներին, օլիգարխներին ու նրանց սերունդներին ամեն օր տանեն տուգանային հրապարակ եւ նույնիսկ զրկեն մեքենա վարելու իրավունքից, եթե մեկի փոխարեն ստեղծվի նախագահին առընթեր երեք միլիոն հանրային խորհուրդ, եթե քաղաքական դաշտում ձեւավորվի ոչ միայն երրորդ, այլ նաեւ հինգերորդ, տասերորդ եւ քսաներորդ քաղաքական ուժ, եթե Գյուլը Հայաստան հրավիրվի նաեւ ֆուտբոլային հավաքականների մարզումները դիտելու համար, միեւնույն է, իշխանությունը լեգիտիմ չի լինելու, որովհետեւ նա չի պատասխանում հասարակությանը հուզող ամենից կարեւոր հարցին` ով եւ ինչու է կրակել խաղաղ ցուցարարների, անմեղ քաղաքացիների վրա, ինչպես է սպանվել տասը մարդ եւ ով է սպանելու հրաման տվողը: Պետք չէ տուրք տալ գալուստսահակյանական մտածողությանը, թե հասարակությանը երբ հաց տաս, նա կմոռանա մնացած այլ բաների մասին, կամ մինչեւ հաց չտաս, այլ բաների մասին չի էլ հիշի: Ինչպես երեւում է հարյուր օրերի ընթացքում Սերժ Սարգսյանի կատարած գործերից, նա կամ չի պատկերացնում Հայաստանի իշխանության հետագա ճակատագրի հարցում մարտի 1-ի արյան գործոնի կարեւորությունը, կամ պատկերացնելով հանդերձ փորձում է լուծումը գտնել այլ գործոններ առաջ մղելով: Այլ գործոնները դրանք հիմնականում արտահայտվում են բառերով: Ակնհայտ է, որ իշխանությունը, Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրերի ընթացքում առավելապես փոխվել է բառապաշարի իմաստով: Այսինքն, փոխվել են ելույթների բովանդակությունները, դրանք դարձել են ավելի պատկերավոր, ասենք` «հայերը չոր ճյուղ են, բայց հողի մեջ եթե դրվեն, ծաղկում են»: Շատ խոսվում է համեստ կյանքի, հարստությունն ու ուժը հրապարակայնորեն չցուցադրելու, ավելի շատ հոգեւոր արժեքների վրա կառուցված վերնախավի եւ հասարակության հասնելու, երկխոսությունը որպես կանչող փարոս կիրառելու, ազգային միասնության, հասարակական վստահության, եւ այդ կարգի այլ հուզիչ երեւույթների մասին: Հաճախ մեջբերվում են Ներսես Շնորհալին, եւ հայ ժողովրդի պատմության մեջ իրենց մտավոր աշխատություններով տեղ գտած այլ դասականներ: Եվ այդ ամենը փորձ է արվում հակադրել մարտի 1-ին: Այսինքն, հարյուր օր շարունակ, իշխանությունը փորձում էր իր եւ դասականների մտքով լվանալ քաղաքացիների արյունը: Մինչդեռ երեւի թե հարյուր օրը պետք է բավական լիներ հասկանալու համար, որ միտքը չի կարող արյուն լվանալ, ոչ էլ արյունը կարող է չոր միտքը ոռոգել: Եվ նաեւ, մտքի հաջողությունը կախված է արյան բնականոն շրջանառությունից: Մարտի 1-ին խախտվել է մեր պետական օրգանիզմի հենց այդ բնականոն շրջանառությունը: Հարյուր օրվա ընթացքում չի կատարվել այն վերականգնելու ոչ մի էական քայլ: Թեեւ հնարավոր է, որ հարյուր օրն այդուամենայնիվ դրական նշանակություն ունենա պետության համար, քանի որ միգուցե իշխանությունն ինքն իր այդ ժամանակահատվածի աշխատանքն ամփոփելով ի վերջո հանգի եզրակացության, թե ինչպես պետք չէ աշխատել հետագայում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Քննարկում
Karen գրել է:
Այս հոդվածը հիշեցնում է մի անիկդոտ. Զովետի ուսանողը քննության միայն մի տոմս գիտի. Ոջիլի մասին. Գնում է քննության ինչ տոմս է քաշում ոչխարի մասին է լինում. Սկսում է պատասխանել. Ոչխարը կաթնասուն է ունի բուրդ, որտեղ բուրդ այնտեղ ոջիլ ու սկսում է ոջիլի մասին պատմել. Դասախոսը ասում է ուրիշ տոմս քաշիր. Քաշում է այս անգամ շան մասին է. Նորից ուսանողը սկսում է բրդից, որտեղ բուրդ այնտեղ ոջիլ ու սկսում պատմել. Էսպես մի քանի տոմս... Վերջում դասախոսն ասում է լավ ձկան մասին պատմիր. Ուսանողը մտածում է հետո ասում. Ձուկը ջրային կենդանի է ունի թեփուկներ, չունի բուրդ, իսկ եթե ունենար բուրդ, որտեղ բուրդ այնտեղ ոջիլ... ՈՒ նորից անցնում ոջիլին.
Հիմա մեր մամուլնա ոջիլի պատմությունը պատմում. Ընդդիմադիր լրագրողները "Devil's Advocate" են դարձել. Սատանյից հրեշտակ կսարքեն իսկ հրեշտակից սատանա. Մի բան է միայն ցավալի որ չեզոք լրատվության իրենց երդումն են դրժում.
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»
61Հայաստանում այսօր դժվար թե գտնվի մեկը, որը չհասկանա, որ ներկայիս իշխանական վերնախավի եւ նրանց «արբանյակների» բոլոր գործողությունները՝ լինի դա ներքին, թե արտաքին քաղաքականության ասպարեզներում, ծառայում ...ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հանուն Ազատության պայքարը չի կարող կասեցվել, այն ընդամենը տեղափոխվում է։ 2007–ի սեպտեմբերից մեկնարկած եւ 2008–ի փետրվարին Ազատության հրապարակում հանգրվան գտած մեր պայքարը նույնպես։ Այն ընդամենը ժամանակավորապես ...ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ
1Հուլիսի 19-ին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության հարյուր օրը: Ինչպես հայտնի է, դա այն ժամանակահատվածն է, երբ գնահատում են նախագահի առաջին քայլերը, դրանից ելնելով կատարում են նրա հետագա քայլերի մասին ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հուլիսի 17-ին, ժամը 18.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արագածի փողոցի վերջնամասում` Երեւանյան լճի ափամերձ տարածքում ընկած է մի տղամարդ, որը կյանքի նշաններ չի ցուցաբերում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ...ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆՈՒՄ
Լիխտենշտեյնի արքայազն Ֆիլիպը եւ նրա վերահսկողության տակ գտնվող LGT բանկը օգնել է ամերիկացի մագնատներին խուսափել հարկերից: Այս մասին ասվում է ԱՄՆ Սենատի հետաքննությունների հանձնաժողովի զեկույցում: Խոսքը ...ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ մարտի 1-ի իրադարձության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի անդամ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը հուլիսի 18-ին Հայելի ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ Է ԱՍԵԼ
Մարտի 1-ի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը հուլիսի 18-ին Հայելի ակումբում հայտարարել է այն, ինչ մի քանի օր առաջ հանձնաժողովի մեկ այլ անդամ Գուրգեն Արսենյանը, այն ...ՕՐԵՆՔԸ ԱՐԴՅՈՔ ՇԱՏ ԲԱՆ Է ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ
Անբարոյական է մարտի 1-ի իրադարձությունը քաղաքական նկատառումներով շահարկելը, հուլիսի 18-ին Հայելի ակումբում հայտարարել է Ազգային Համաձայնություն կուսակցության նախագահ, մարտի 1-ի ուսումնասիրության հարցերի ...ՈՉ ՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ ԱՅԴ ՎԻՃԱԿՈՒՄ
Բնականաբար մենք գոհ չենք իշխանության գործունեությունից, հուլիսի 18-ին Հայելի ակումբում հայտարարել է Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, գնահատելով Սերժ Սարգսյանի նախագահության ...ՃԳՆԱԺԱՄԸ ԲՈԼՈՐԱԿԵՐՊ Է
Դրական է տնտեսության ուղղությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխուժությունը, սակայն Հայաստանն ընդհանուր առմամբ, գտնվում է ամբողջական, համապարփակ ճգնաժամի մեջ: Դա Ժառանգություն խմբակցության անդամ Վարդան ...ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱԳՐՎԵԼ Է ՖԱՅՆԵՆՇԼ ԹԱՅՄՍՈՒՄ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հուլիսի 17-ին եւ 18-ին Ֆայնենշլ թայմս թերթում հայատարարվել ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍՓՅՈՒՌՔԸ ՈՐՈՇԻ` Ո՞Ր ՃԱՆԱՊԱՐՀՆ Է ԸՆՏՐՈՒՄ
Սեւը սպիտակ ներկայացնող քաղաքական գործիչներն ու կուսակցությունները փորձում են ոչ թե Սերժ Սարգսյանին արդարացնել, այլ իրենց, քանի որ հենց նրանք են Սերժ Սարգսյանի խորհրդատուները: Սերժ Սարգսյանի Մոսկվայում ...ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՊԱՐԶԵՐԵՍ ԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ
Ստեփանակերտի մամուլի ակումբն այսօր արժանացել է Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին: Ասենք, որ այս տարի լրացել է Ստեփանակերտի մամուլի ակումբի հիմնադրման եւ գործունեության 10 տարին: Այս բոլոր 10 ...ՈՎ Է ՊԱՏՎԻՐԵԼ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԱՂՄՈՒԿԸ
Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին հուլիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները խնդրել են կրկին բացատրություն տալ իր մոտալուտ հրաժարականի եւ ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ, ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ
Յուրաքանչյուր երկրի նախագահի համար, որը չափազանց կարեւոր պաշտոն է, հարյուր օրը շատ կարճ ժամկետ է արմատական փոփոխություններ ակնկալելու համար: Այդպիսին է Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գնահատականը ...ԱՐԴՅՈՔ ՀԱՄՄԱՐԲԵՐԳՆ ԻՍԿԱՊԵՍ ԱՍԵԼ Է ԱՅԴՊԵՍ
Հուլիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին խնդրանքով անդրադառնալով մարտի 1-ի իրադարձության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշել ...ԱՆՀԱՊԱՂ ԵՆ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ, ՈՐ ԿԱՆ ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ, ԹԵ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ
Որ մի պատգամավորը կցանկանա, որ իր գործընկեր պատգամավորները հայտնվեն ազատազրկման մեջ: Այդ մասին հուլիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը: Լրագրողները ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Ինչպես հայտնի է, օրերս հրատարակվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիներին մասին պատմող գիրք: Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ մեր պաշտոնյաներից եւս մեկը, իհարկե դեռեւս ոչ նախկին, կհրատարակի ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ
Քանի որ խորհրդարանում գործող մշտական հանձնաժողովների թիվը վերջերս ավելացավ եւս երեքով, եւ քանի որ այդ հանձնաժողովների անդամների տեղերն արդեն ավելի շատ են, քան պատգամավորների քանակն ընդհանրապես, խորհրդարանը ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՏԵՂ ԵՆ ՏՎԵԼ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակությունը ընդլայնվել է: Այդ մասին հայտնի է դարձել խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանի մամուլի ասուլիսի ընթացքում: Թորոսյանը հայտարարել է, որ երեք հոգանոց ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը: Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ անգամ ...ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ ՇՆՈՐՀԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Այսօր Երեւանի մամուլի ակումբը շնորհել է իր ամենամյա մրցանակները: Մրցանակակիրներն են Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը արժանապատիվ կեցվածքի եւ սկզբունքայնության համար, Ռադիո Հայը սեփական իրավունքների ...13 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Բուհերի կենտրոնացված ընդունելության քննությունների նախաշեմին այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը։ Նա տեղեկացրեց, որ ձևավորվել է առարկայական 14 հանձնաժողով, որի նախագահներից ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 8 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը: Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: ...ԱՌԱՋԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և «զանգվածային անկարգությունների» համար 4,5 տարի ազատազրկված Վահե Ղազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Տիգրան Սաֆարյանը իրենց պաշտպանյալների ...ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ
Այսօր ժամը 19:00-ին Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակիցներին կայցելի հռչակավոր դերասանուհի Վարդուհի ՎարդերեսյանըՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ 2007Թ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ֆինանսերի նախարարությունը հրատարակել է ՀՀ պետական պարտքի 2007թ տարեկան հաշվետվությունը: 2007թ-ի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է 516.2 մլրդ. դրամ կամ 1,696.9 մլն. ԱՄՆ դոլար: Պետական պարտքի կառուցվածքում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԱԿԱՆՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների ...ՍԱԴՐԱՆՔ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
Տագնապալի լուրեր են ստացվում Ջավախքից Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն, այն բանից հետո, երբ մի անհետևանք պայթյուն է որոտացել շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու: ...ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՌՈՐ ԿԱՄ ՀԻՏԼԵՐՅՈՒԳԵՆԴԸ ԳՐՈՀՈՒՄ Է
Հայաստանում քաղաքական համոզմունքների պատճառով կատարվող բռնությունները եւ հրահրման փորձերը՝ հասցեական թե խմբային (հարձակումները Հյուսիսային պողոտայի ցուցարարների վրա, «Միասին»-ի կազմակերպած «գարեջրային ...
ԻՆՉ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՎԱՐՎՈՒՄ Է ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՀԵՏ ՎԱՐՎԵՑԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԿԱՇԽԱՏԻ ԽՄԲՈՒՄ
ՊԵՏՔ ՉԷ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՄՂԵԼ ՍԽԱԼԻ
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ, ԿԱՄ «ԽՈ՜Շ ԳՅԱԼՄԻՆՍԻԶ, ԱԲԴՈՒԼԱ-ՓԱՇԱ»

ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ

«ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՌՈՒԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

ՔՆՆԻՉՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

6 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» ՁԵՎԱՎՈՐԵԼ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

ԵՐԲ ՓՈՐՁՈՒՄ ԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՊԵՍ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՐԵԿՑԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

