
ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ
- Եթե որեւէ մեկը համարձակվեր բառ անգամ ասել պատմական փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման մասին, հայաստանցի պատմաբաններն այդ մարդուն անմիջապես կուղարկեին կամ գրողի ծոցը, կամ մեղմ ասած պատմության գիրկը` գուցե նաեւ բառի բուն իմաստով: Եվ ինչու միայն պատմաբանները: Նույնը կանեին գրողները, հրապարակախոսները, արվեստագետները, նկարիչները, ռեժիսորները, դերասանները, երգիչները: Այդ ամբողջ հանրույթի զգալի մասը, որ առիթը բաց չի թողնում հրապարակ ելնելու եւ թուրքի, ու թուրքի հետ հաշտվելու պատրաստ որեւէ մեկի «հերն անիծելու» եւ մեր ազգային գենը այդօրինակ դավաճաններից մաքրելու համար: Բավական է հիշել, թե ինչպես Հրանտ Դինքի սպանությունից հետո, մեր մտավորականություն կոչվող կոնգլոմերացիայի «վառ» ներկայացուցիչները սկսեցին միաբերան խոսել թուրքի թուրք մնալու, արյունարբու, վայրենի եւ էլի չգիտեմ ինչ լինելու մասին: Այն մասին, որ հազար տարի էլ անցնի, միեւնույն է, թուրքը իր արածն անելու է եւ նրա հետ հաշտության եզրեր որոնողներն ընդամենը մեզ տանում են հերթական ցեղասպանության: Շատ ժամանակ չի անցել այդ օրերից, եւ թերեւս շատերի հիշողության մեջ է թարմ մտավորականության այդ պահվածքը: Սակայն նույն այդ մտավորականությունը չգիտես ինչ զարմանահրաշ կազմակերպվածությամբ այժմ լռում է: Մինչդեռ խոսելու առիթ կարծես թե կա: Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է ֆուտբոլային հանդիպում դիտելու, իսկ դրանից բացի, ինչն առավել մեծ առիթ է մտավորականության «զարթոնքի» համար, հայտարարել է, որ կողմ է պատմական փաստերն ուսումնասիրելու համար հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին, միայն պայմանով, որ դրանից առաջ բացվի Հայաստանի հետ սահմանը: Մտավորականությունը «պետք է ճչար», ինչպես կասեր մարքսիստ Դավիթ Հակոբյանն իր քաղաքական «երիտասարդության» զենիթին: Բայց արի ու տես, որ մտավորականությունը, պատմաբանական, պատմաբարոյագիտական (կրկին մարքսիստի բառապաշարից) հանրությունը կարծես թե չի էլ լսել Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Սակայն այդ հանրության առանձին ներկայացուցիչներ այդուամենայնիվ ճչում են: Ճչում են, թե ինչպես Հայաստանը կատարեց վերջապես երկար սպասված քայլը, թե ինչ իմաստուն դիվանագիտություն վարեց Սերժ Սարգսյանը, թե ինչպես հայկական դիվանագիտությունը երբեք այդքան գեղեցիկ եւ հիասքանչ չէր եղել, ինչպես հիմա: Այդ ամենը գուցե իսկապես ճիշտ է: Միգուցե Սերժ Սարգսյանը ոչ միայն կատարեց պարզապես իմաստուն քայլ, այլ իր քայլի մեջ ներառեց հայ ժողովրդի ամբողջ իմաստնությունը: Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն իր այդ քայլով դարձավ հայ ժողովրդի դարավոր իմաստնության հավաքական կերպարը: Խնդիրն այս դեպքում ամենեւին դա չէ: Ժամանակի ընթացքում կերեւա, թե արդյոք Սերժ Սարգսյանի քայլը ինչ իրական ազդեցություն կունենա Հայաստանի համար, կամ արդյոք Սերժ Սարգսյանի իմաստնությունը կբավականացնի հետագա քայլերի համար, քանի որ կասկածից վեր է, որ Թուրքիան պատրաստում է իր պատասխանը «Չեմբեռլենին»: Հարց է նաեւ, թե արդյոք մենք գործ ունենք Սերժ Սարգսյանի, թե համաշխարհային քաղաքականության մայրաքաղաքներից որեւէ մեկի իմաստնության հետ, որը մտերմաբար փոխանցել են Սերժ Սարգսյանին: Այդ ամենը կարեւոր, բայց այլ հարթության վրա դիտարկելու խնդիր է: Բանն այստեղ Հայաստանի փորձագիտական, պատմագիտական, արվեստաբանական, մի խոսքով` մտավորական կոչվող հանրույթի արձագանքն է: Երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր եւ Թուրքիայի հետ հարաբերության տեսանկյունից վարում էր որոշակի կոշտ քաղաքականություն, շեշտը դնելով Թուրքիայի հանդեպ հայաստանյան հանրության անզիջում կեցվածք ձեւավորելու վրա, նույն այդ մտավորական կոչվող հանրույթը, կամ թանձրույթը, միաբերան գովերգում էր Ռոբերտ Քոչարյանի այդ կոշտ քաղաքականությունը, այն համարելով Հայաստանի համար միակ հնարավորը, քանի որ գործ ունենք թուրքի հետ: Հիմա, երբ նախագահը Սերժ Սարգսյանն է, նույն մտավորականները` տարբեր մասնագիտության տեր, գովերգում են նրա դիվանագիտական իմաստնությունը, առայժմ իհարկե մի քիչ զգուշավոր, որովհետեւ դեռ չգիտեն, գուցե Սերժ Սարգսյանը փոշմանի: Այդ երեւույթը իհարկե մի փոքր հետին պլան է մղում հայ-թուրքական հարաբերությունը, եւ առաջ է բերում Հայաստանում մտավորական խավի առկայության եւ դրա որակի խնդիրը: Այդ խնդրի հիմնական առանցքը թերեւս այն է, որ այդ մտավորական կոչվող հանրույթը, որ ներառում է փորձագետների, վերլուծաբանների, պատմաբանների, արվեստագետների, գրողների, հրապարակախոսների, երգիչների, դերասանների, նկարիչների եւ այլ իչների մի զգալի բազմություն, առանձին բացառություններով, բացարձակապես չի փորձում խորամուխ լինել երեւույթների մեջ, այլ ընդամենը բավարարվում է իր համար ֆիքսելով, թե ով է տվյալ պահին երկրի նախագահն ու ինչ է ասում նա: Եվ մեկ էլ, ոչ միայն ֆիքսելով այդ փաստը, այլ ամեն առավոտ որեւէ մի պաշտոնաթերթից ճշտելով, թե արդյոք գիշերվա ընթացքում նախագահ չի փոխվել: Հասարակական օրգանիզմում այդ որակի մարմին ունենալով, հազիվ թե կարելի է ակնկալել, որ թե հայ-թուրքական, թե որեւէ այլ հարցում հնարավոր է ձեւավորել հասարակական առողջ պատկերացում եւ այդ պատկերացման միջոցով առողջ գնահատականի ենթարկել որեւէ դիվանագիտություն: Ահա թե ինչու Հայաստանում թե այդ, եւ թե այլ կարեւորագույն հարցերի պարագայում չի ձեւավորվում հասարակական կարծիք, այլ առաջ են գալիս ընդամենը բնազդները, նայած, թե ում մոտ դրանցից որն է զարգացած: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Քննարկում
20/20 գրել է:
Serj Sarksiani hraverke nshanakez MIJAZGAIN ASARAKAINUTEAN HAMAR vor na HAGTOGI derum e.
duk ev turkere pokroguteamb u kataguteamb zer eshn ek kshum!
Սարd գրել է:
Նախագահ Սարգսյանը շատ ճիշտ է արել...նա ինչպես մյուսները ջայլամի քաղաքականություն չի վարում...թուրքիայում միլիոնավոր հայեր են ապրում, և նրանց համար դա դրական կլինի...շատ գործող եկեղեցիներ կան և հայկական դպրոցներ...
նախագահի այս քայլը ցույց է տալիս որ նա մեծ դիվանագետ է...
Narek գրել է:- Narek
WWW;golos.amЧему учиться и что заимствовать из опыта так называемых передовых, цивилизованных, демократических, свободных стран - вопрос достаточно спорный. Одно не вызывает сомнений, и мы множество раз об этом писали: в первую очередь необходимо научиться у них заботе о собственной национальной и государственной безопасности. Их опыт в этой сфере действительно бесценен и нуждается в постоянном изучении, анализе и переносе (разумеется, с учетом множества наших специфических факторов) в нашу собственную практику.
Напомним, к примеру, что мы не раз писали о необходимости использовать опыт развитых европейских стран, в частности Франции, в такой, казалось бы, частной, но важнейшей сфере, как борьба с тоталитарными сектами. Подобных примеров немало, точнее говоря, они касаются всех без исключения сфер государственной и национальной жизни.
Однако повторим: важны не те или иные конкретные сферы или методы, важно в первую очередь само отношение к проблемам безопасности. Назвать их приоритетами - значит ничего не сказать. Им справедливо придается исключительное значение, несопоставимое с отношением к любым иным проблемам.
Это, конечно, извечная, даже банальная истина. Однако она стала особенно очевидной после террористического акта 11 сентября 2001 года. В данном случае не имеет значения, организовала ли его "Аль-Каида" или какая-то другая террористическая организация, действовавшая вне страны, или это была, как утверждали изначально и как сегодня уверены многие, внутренняя диверсия с не вполне понятными целями. Несомненно одно: с точки зрения укрепления безопасности государства эта акция оказалась столь "благоприятной" и "своевременной", что, если пренебречь моралью, которой и так уже открыто пренебрегают политики, ее можно было бы считать более чем оправданной. Во всяком случае в последующие годы действия руководства США по укреплению безопасности страны приняли такие масштабы и такие изощренные формы, которые вполне могли бы восприниматься как чрезмерные, если бы, как уже было сказано, в этих вопросах существовала какая-то мера.
Что мешает нам заимствовать лучшее и необходимое из этого мирового опыта? Отсутствие достаточных средств, квалифицированных кадров? Скорее всего, этого и еще кое-чего действительно не хватает, ведь не случайно президент Саргсян на недавней встрече с сотрудниками СНБ вынужден был говорить о необходимости улучшения условий их содержания. Но мы сейчас о другом. О том, что заимствованию столь необходимого для нас опыта передовых, развитых, демократических, свободных стран в сфере безопасности нам мешают навязываемые нам этими же странами с первого дня независимости совсем другие ценности и требования - демократизация общества, права человека, свобода слова, мнений и действий и т.д. Набор этих требований сегодня так же хорошо известен, как в свое время требования столь же фальшивого "морального кодекса строителей коммунизма". Естественно, мешают эти ценности и требования не сами по себе, а навязываемые нам их крайние, порой даже абсурдные формы.
Это, безусловно, другая тема, поэтому только напомним, что под видом утверждения этих ценностей и за ширмой формирования нового общества аодовское руководство во главе с Левоном Тер-Петросяном в свое время дошло до такого маразма, точнее, откровенного предательства интересов государства, что, вероятно, впервые в мировой истории просто-напросто ликвидировало систему государственной безопасности.
Но это лишь один, правда, кульминационный момент проведения подобной политики. И разве только это? А назначение на должность руководителей службы безопасности, мягко говоря, случайных и некомпетентных людей вроде Давида Шахназаряна, сегодня уже открыто выполняющего функции агента влияния внешних сил? Российские аналитики уже давно и конкретно показали роль подобных некомпетентных людей в последовательном развале всей системы безопасности страны. А до сих пор не осознанный и не осмысленный нами набор руководства первого состава такого важнейшего звена системы национальной безопасности, как Министерство иностранных дел, сплошь подобранного из "случайных" иностранных граждан? Не говоря уже о сфере экономической безопасности, где вольготно хозяйничали такие заезжие мошенники (только ли?), как министр Ташчян. Сегодня излюбленным занятием экс-президента Л.Т.-П. стало составление длиннющих списков обвинений в адрес властей, между тем его самого давно уже, еще в 1998 году следовало судить за колоссальный, не восполненный до сих пор ущерб, нанесенный безопасности страны.
Вернемся к нашей основной теме – необходимости заимствования опыта высокоразвитых демократических стран в сфере безопасности и их умения игнорировать любые помехи на этом пути, пусть даже это будут самые-наисамые демократические ценности. Сколько раз мы слышали о недовольстве авторитетных международных правозащитных организаций действиями властей США или Англии, нарушающих или ограничивающих фундаментальные права и свободы человека?! Ровно столько раз, сколько раз предпринимались законодательные или практические меры по укреплению безопасности страны. И что же? Да ничего. Одни заняты составлением своих иерархических таблиц, которыми, заливаясь соплями восторга при каждом нашем перемещении на несколько строчек вниз, запугивают нас антинациональная оппозиция и проплаченные местные правозащитники, другие, игнорируя эту мышиную возню, выполняют свои конституционные обязанности по защите государственных и национальных интересов.
Так и слышится давно надоевшее: но ведь такое могут позволить себе могущественные США, а не мы, "маленькая и слабая" Армения. Разница, конечно, заметна. Вместе с тем несомненно и то, что если беспрецедентные меры безопасности принимают могущественные державы, безопасности которых, на наш взгляд, ничто не угрожает, то тем более подобные меры (исходя из собственных возможностей) должны предпринимать и мы, находящиеся в агрессивном вражеском окружении.
С опозданием отметим, что поводом для написания настоящей статьи стали две пришедшие в один день информации. В США Сенат в прошлую среду одобрил окончательную редакцию законопроекта о прослушивании телефонных разговоров. Закон расширяет полномочия спецслужб по слежению в США и за рубежом за лицами, подозреваемыми в терроризме (а кого невозможно в этом заподозрить?). Телекоммуникационные компании будут предоставлять властям записи переговоров своих клиентов. "Закон поможет сотрудникам нашей разведки узнавать, с кем говорят террористы, что именно они говорят и что планируют", - пояснил Буш в заявлении после голосования в Сенате. А в России в соответствии с Федеральным законом "О порядке осуществления иностранных инвестиций в хозяйственные общества, имеющие стратегическое значение для обеспечения обороны страны и безопасности государства", правительство Российской Федерации постановило образовать правительственную комиссию по контролю за осуществлением иностранных инвестиций в Российской Федерации.
Прочитал эти информации и не впервые грешным делом подумал: вот бы нам без обычных склок и разрешения каких-то иноземных комиссий взять и переписать оба документа и принять их со ссылкой на великие державы на ближайших заседаниях правительства и парламента. И поступать так со всеми документами, способствующими повышению уровня безопасности страны, пусть даже и принятыми годы назад.
А то что же получается? Читаю я в газетах практически в тот же день, когда пришли упомянутые информации, о сомнительной деятельности при финансовой поддержке Агентства США по международному развитию в стране "так называемой консалтинговой фирмы Casals and Associates". Эта фирма, ворочащая в нашей стране сотнями тысяч долларов, под благовидным видом борьбы с коррупцией "сформировала в Армении сеть" из неправительственных организаций, которые, несмотря на свой общественный статус, являются оплотом радикальной оппозиции... Название контракта – "Мобилизационное действие против коррупции" ("НВ", 8 июля). Читаю и думаю: знают ли компетентные органы об истинной миссии этой и других подобных организаций в нашей стране, имеют ли право и возможность полноценно отслеживать и пресекать их незаконную (если она действительно такова) деятельность? И вообще, можем ли мы быть уверены, что все действующие в стране иностранные организации, фонды, представительства и т.д. зарегистрированы в законном порядке и действуют в правовом поле? Когда-нибудь, возможно, мы получим ответы на эти вопросы. А пока приходится догадываться, почему это в последнее время Л.Т.-П. постоянно повторяет слово "мобилизация".
- Narek
Narek գրել է:- hay
Serj& xelatsi kail e arel, izyr dzer btamtytyn& tsyits mi tvek!
- hay
Vahag գրել է:
Եթե Լևոնը այդ նույն բառերը ասեր հիմա ձեզ ճղել էիք,արա չեմ սիրում էլի քծնող երկերեսանիներին:
WWII գրել է:- Vahag
Եթե Լևոնը այդ նույն բառերը ասեր հիմա ձեզ ճղել էիք,արա չեմ սիրում էլի քծնող երկերեսանիներին:
Այ մարդ դու հավ ես, ո՞ր թռչնաբուծականից ես ,լեվոնը ասեց պատմության փոշին թափ տանք ընդունում ե՞ս, Սեռժը ասում ա եթե չեք հավատում որ ետպես բան ա կա խնդրեմ եկեք քննենք,նա չի ասում մոռանանք հասկանում ես այ վառեկ,կա՞ տարբերություն նա ասում ա սահմանը բաց, արի խոսանք: Ինքն ա պայման դնում, օրը ցերեկով ոչ թե ծածուկ գորշ գայլերի հետ հադիպում ա հասկացա՞ր այ պոլի տախտակ այ շոգից թուլացած լեվոնասեր, դու խավարասեր ես որովհետև երբ դու մեծացար խավարն էր տիրում Հայաստանում դրա համար դու ձգտում ես դեպի ետ դեպի լեվոնը տավարը ձգտում է դեպի խավարը- Vahag
vay գրել է:- Vahag
Եթե Լևոնը այդ նույն բառերը ասեր հիմա ձեզ ճղել էիք,արա չեմ սիրում էլի քծնող երկերեսանիներին:
- Vahag
HIMA.. HIMA գրել է:- Vahag
Եթե Լևոնը այդ նույն բառերը ասեր հիմա ձեզ ճղել էիք,արա չեմ սիրում էլի քծնող երկերեսանիներին:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԵԼ Է ԾԱՆՐ ՀԱՆՑԱՆՔՆԵՐ£ ՆԱ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ Է ՏԻՐԱՑԵԼ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐԵԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ: ԻՐ ՄԻԱՆՁՆՅԱ ԵՒ ԲՌՆԱՏԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԱՐՅՈՒՆՈՎª 1999 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍՏԱՏԵՑ ԻՐԱԿԱՆ ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՌԵԺԻՄ: ՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԿՐԿԻՆ ԱՐՅՈՒՆՈՎª 2008 Թ. ՄԱՐՏԻ 1-Ի ԴԱԺԱՆ ՍՊԱՆԴՈՎ, ՈՐ ԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ: ՈՒՍՏԻԵՒ ՄԵՆՔ ԱՄՆ-ՈԻՄ ԲՆԱԿՎՈՂ ՆԵՐՔՈՍՏՈՐԱԳՐՅԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՍ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՄԱՐՏԻ 1-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ:- Vahag
Գուգո գրել է:- Սարd
Նախագահ Սարգսյանը շատ ճիշտ է արել...նա ինչպես մյուսները ջայլամի քաղաքականություն չի վարում...թուրքիայում միլիոնավոր հայեր են ապրում, և նրանց համար դա դրական կլինի...շատ գործող եկեղեցիներ կան և հայկական դպրոցներ... նախագահի այս քայլը ցույց է տալիս որ նա մեծ դիվանագետ է...
Ու քանի՞ միլիոն հայ ա ապրում Թուրքիայում։ Քանի՞ հայկական դպրոց կա Թուրքիայում ու այդ միլիոնավոր հայերը որ ասում ես, շաբաթը քանի՞ անգամ են հայկական եկեղեցի մտնում ու օրինակ կբերես թե ո՞ր եկեղեցին են մտնում։ Արդյոք էդ միլիոնավոր հայերը, որ իրականում 60 հազար են, իրենց լիարժեք հայ են զգում եդ երկրում։ Թե սերժի բանն անուշ ա, որ հանուն դրա ինչ ասես կտուֆտես- Սարd
ABG գրել է:- Գուգո
Ու քանի՞ միլիոն հայ ա ապրում Թուրքիայում։ Քանի՞ հայկական դպրոց կա Թուրքիայում ու այդ միլիոնավոր հայերը որ ասում ես, շաբաթը քանի՞ անգամ են հայկական եկեղեցի մտնում ու օրինակ կբերես թե ո՞ր եկեղեցին են մտնում։ Արդյոք էդ միլիոնավոր հայերը, որ իրականում 60 հազար են, իրենց լիարժեք հայ են զգում եդ երկրում։ Թե սերժի բանն անուշ ա, որ հանուն դրա ինչ ասես կտուֆտես
Հիմարություններ ես դուրս տալիս.
իսկ դու գիտե՞ս թե Թուրքիայում ապրող հայ ընտանիքներից, որ տեղափոխվել են այստեղ , ինչպես ամուր են պահում մեր հայկական սովորությունները և ինչ պատկառանքով են եկեղեցի հաճախում այստեղ. Գիտե՞ս արդյոք, որ Եռևանից կամ ներկայիս Հայաստանից այստեղ տեղափոխվածներից ոչ մեկն այնպես քաղցր չի կարող երգել մեր պատարագն, ինչպես այստեղի թուրքա-, իրանա-, լիբանանա-, Սիրիա- և այլ երկրներից Շվեդիա տեղափոխված հայերը. Թե ինչ լավ հայերեն են խոսում նրանք ՌԳուցե կարողանաս հասկանալ, որ հարյուրավոր տարիներ սերնդե-սերունդ նրանք ապրել են օտար հողում, սակայն հայոց լեզուն պահպանել են). Իսկ մեր Հայաստանի հայերի խոսելը լսում ես ու վատ ես զգում, թե ինչքան թուրք/պարսկական բառեր խառնած ռուսերենի հետ, ժառգոնով ու «արա ապե»-ով են խոսում, իրենց լկտի պահվածքն էլ չեմ ասում.
Ի՞նչ ես քեզ երևակայում. Կարծում ես, որ դու Հայաստանում ես ապրում, ապա ավելի հայ ես, քան սփյուռքահայը՞.
Ամո՛թ է, ամո՛թ. Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես բարբաջում. Ամեն դեպքում այս էլ իմացիր, որ Հայաստանից այստեղ անօրինական ճանապարհներով փախածներից շատերն ապրելու ճար չունենալու պատճառով (քանի-որ անօրինական լինելով՝ գաղտնի են իրենց պահում իբր թե), սկսում են գողություններ անել. Ինչ պատահի գողանում են, որ հետո վաճառեն ու փող աշխատեն. Զբաղվում են խաբեբայությամբ և այլ հանցանքներ ևս գործում են, որի մասին չէի ուզի ծավալվել. Շատերին դատում են, շաատերը հոգեկան հիվանդ են խաղում, դերասանություն անում, միայն թե մնան այստեղ. Բոշեքի պես կնիկները ճվճվալով փողոցներն ընկած «վա՜յ ախչի, հլը մի ստեղ նայի. Ախչի վու՜յ էս ի՞նչ ա. Վա՜յ ախչի, դե զզվացրիր, շուտ արա, է՞». Եվ այսպես շարունակ... Երեք տարի առաջ առաջին հայերեն խոսքը, կամ ավելի ճիշտ՝ արտահայտությունը, որ լսեցի այստեղի աշխատանքի տեղավորման բյուրոներից մեկում, դա «գրո՜ո՜ղ» բառն էր, որ մի հայ կին, մազերը շեկացրած, բայց արմատներն արդեն սև, հեռախոսով գոռալով այդպես խոսում էր իր աղջիկ երեխայի հետ. Մոտեցա ու ժպտալով ասացի «Առաջին հայերեն բառն էր, որ լսեցի. Բարև».
Պատասխանեց լայն ծպտալով «Վա՜՞յ, ազիզ ջան, կներես, աղջիկս ա կատաղացրել ինձ. Դու էլ ես հա՞յ. Վա՜՞յ...».
Իսկ մի քանի ամիս անց պատահական հանդիպեցի պարսկահայերիի մեկ այլ քաղաքում. Դե դա արդեն իսկական հայ, ջերմ ու քաղցր, համեստ ու գեղեցիկ մարդիկ էին. Մինչ հիմա մենք կապ ունենք իրար հետ. Իսկ էն Հայաստանցիներից ինչքան կարող էի՝ հեռու էի ինձ պահում, որովհետև նրանք ավելի շատ բոշեքի էին նման, քան՝ հայի.
Այնպես-որ քեզ մի՛ երևակայի, թե Հայաստանցի ես, ուրեմն լավն ես...
Իսկ սփյուռքահայերն իրենց շատ օրինավոր են պահում, օրենք հարգող մարդիկ են. Համենայն դեպս իմ կարծիքն այստեղ ձևավորվել է տարբեր երկրներից եկած շատ հայերի հանդիպելով.
Սփյուռքահայն իրեն համեստ է պահում և ո՛չ թե Հայաստանից եկած չտեսների նման. Իմացա՞ր- Գուգո
© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 17, 2008ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԻԴԻՆ ԵՎ ԲՐԱՅԶԱՅԻՆ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գնտվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 16-ին հանդիպել է Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: Զրույցի ընթացքում ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների` Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (Armenian National Committe of America), Ամերիկայի հայկական համագումարի ...ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ
10
Եթե որեւէ մեկը համարձակվեր բառ անգամ ասել պատմական փաստերն ուսումնասիրելու վերաբերյալ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման մասին, հայաստանցի պատմաբաններն այդ մարդուն անմիջապես կուղարկեին կամ գրողի ծոցը, ...«ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌ». ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՆԱՐՔԸ
Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին շրջանում շատ է խոսվում ոմն «երրորդ բեւեռի» կազմավորման անհրաժեշտության մասին: Մամուլում շատ է գրվել այս թեմայի շուրջ, շատ հաճախ այդ նախաձեռնությունը վերագրելով իշխանական ...ՖԵԼԻՔՍ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին հրամանա•իր է ստորագրել Ֆելիքս Փիրումյանին Հայաստանի նախագահի խորհրդական նշանակելու մասին:ԱՏՈՄ 2008-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հուլիսի 14-ից 18-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի, Կանզասի ազգային գվարդիայի եւ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ...ԴԵ ԵԿ ՈՒ ԳԼՈՒԽ ՀԱՆԻՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՑ
Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպմանը հետեւելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան այցի հնարավորությունը պայմանավորված է երկու երկրների միջեւ հարաբերության զարգացումից: ...ԱՆՑՅԱԼԻ ԿԱՌԵԹՈՎ ՀԵՌՈՒ ՉԵՆ ԳՆԱ
Հայաստանի կառավարությունը հուլիսի 17-ի նիստի ընթացքում որոշել է կառավարության աշխատակազմին հատկացնել 17 միլիոն դրամ, ծառայողական մեքենաների գնման համար: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ այդ ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
«Բացի ռազմականից կան տնտեսական, քաղաքական, տեղեկատվական պատերազմներ», այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Պաշտպանության բանակը մասնակցում ...ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱՅՈՒՄ ՏԵՂ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին կառավարության նիստում որոշում է ընդունվել “Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երեւան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով ...ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստանի կառավարությունը հուլիսի 17-ի նիստի ընթացքում հավանություն է տվել “”Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին”ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով ...ԿՀԱՄԱՁԱՅՆԻ ԱՐԴՅՈՔ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ՄՆԱԼ ԵՎՍ ՀԻՆԳ ՏԱՐԻ
Հուլիսի 17-ին տեղի ունեցած նիստի ընթացքում, Հայաստանի կառավարությունը որոշել է փոփոխություն եւ լրացում կատարել 2006թ. սեպտեմբերի 22-ի` Հայփոստ ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային ...ՀՈՂ ՈՌՈԳԵԼՈՒ, ԹԵ ՕԲՅԵԿՏ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սեւան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից ոռոգման մեխանիկական համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարությունը հուլիսի 17-ին որոշել է լճից ջրառի ծավալն ...ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՇՌԱՅԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի կառավարությունը հուլիսի 17-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացրել է մի քանի որոշում, որով փողհատկացումներ է արել մի քանի տարբեր, եւ փաստացի ուշագրավ նպատակների համար: Մասնավորապես, ինչպես ...ԵԼՔԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ Է
Հուլիսի 17-ին հայտարարություն է տարածել քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն, ուր մտահոգություն է հայտնվում Հայաստանի ծանր իրավիճակի կապակցությամբ եւ ելքը համարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: “Սիրելի ...ԱՎԱՐՏՎԵՑ ԱՎԱՐՏԱՃԱՌԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիսի 17-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարան) տեղի ունեցավ ավարտաճառերի հերթական պաշտպանությունը: Այդ մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ ԱՐԱՐՔԸ
Հուլիսի 17-ին Հիմա երիտասարդական նախաձեռնությունը հանդես է եկել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված բաց նամակով: Նամակը վերաբերում է Ռուսաստանում դատապարտված հայազգի սենատորին ...ՎԻՎԱՍԵԼԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՄԱՐԱԹՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎիվաՍել ընկերությունը ստանձնել է Հայաստան համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2008-ի հովանավորությունը: Այդ մասին հուլիսի 17-ին տեղեկացրել է հիմնադրամի մամուլի ծառայությունը: «Իր պաշտոնական պատասխան ...ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆՌՐԻ ԿԱԶՄԵՐԸ
Հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր գումարեց նիստ, որի ժամանակ առարկայական քննական 14 հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին հանձնաժողովի կազմերը, որոնք արժանացան ՀԸՀ-ի հավանությանը։ Հաստատվեցին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՕԾՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ
ԹՌՈՒՑԻԿ. «ԱՂԴԱՄԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է»
ՀՅԴ ԲՅՈՒՐՈ. ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ ՓԱԹԵԹՈՎ
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
ՄԻԱՑՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ԵՎ ՔՇՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԶՀՈՏՍ ՀԱՅՈՑ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԱՑ

«ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՌՈՒԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

ՔՆՆԻՉՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

6 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» ՁԵՎԱՎՈՐԵԼ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

ԻՆՉՊԵՍ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՐԵԿՑԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ԵՐԿՕՐՅԱ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՐՇԱՎ ԹԵՂՈՒՏ

ԶՈՀՎԵԼ Է ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

