
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԵԼՈՒ ԵՐԵՔ ՊԱՅՄԱՆԻ, ԵՎ ԷԼԻ ՈՐՈՇ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին այցելել է Երեւանի քաղաքապետարան, եւ ինչպես նախագահի մամուլի գրասենյակն է տեղեկացնում, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել քաղաքի համար կարեւորագույն մի քանի խնդիրների վերաբերյալ: “Երեւանում առկա հիմնախնդիրները բոլորիս աչքի առաջ են, բոլորս տեսնում ենք եւ պարտավոր ենք շատ արագ լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք մեծ ներդրումներ չեն պահանջում, ապա` սկսել մտածել նրանց մասին, որոնց համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ”, ասել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, պարզ է, որ մեկ խորհրդակցության ընթացքում հնարավոր չէ խոսել բոլոր խնդիրների մասին, հատկապես Երեւանի պարագայում: ”Բայց որ այդ խնդիրների մասին մենք պարտավոր ենք բարձրաձայն խոսել, հաշվետու լինել դրանց լուծման ընթացքի մասին, այստեղ որեւէ կասկած չկա, եւ նաեւ կասկած չկա, որ մենք պետք է հետեւողական լինենք ոչ միայն այս խնդիրները բարձրաձայնելու, այլեւ` դրանք լուծելու հարցում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել երեւանցիների հետ` խորհրդարանական ընտրությունների, կառավարության ղեկավար աշխատելու եւ, բնականաբար, նախագահական ընտրությունների ժամանակ: Ես լսել եմ բազմաթիվ խնդիրների մասին, բազմաթիվ հարցեր են բարձրացվել, խոստացել եմ դրանց ընթացք տալ: Այնպես որ, կարծում եմ, որեւէ մեկը չպետք է կասկածի, որ մենք պետք է տրամադրվենք լուրջ, ծանր, բայց, միեւնույն ժամանակ, շատ կարեւոր եւ պատվաբեր աշխատանքի: Վստահ եմ, որ եթե մեր ջանքերը համադրենք, ապա կարճ ժամանակում կարող ենք հասնել տեսանելի փոփոխությունների: Եթե որեւէ մեկը սրան կասկածում է, չի ցանկանում մինչեւ վերջ ծառայել Երեւանին, ապա ավելի լավ կլինի` մտածի այլ աշխատանքով զբաղվելու մասին, որովհետեւ քաղաքապետարանը մի այնպիսի կառույց է, որտեղ պետք է աշխատեն մարդիկ, ովքեր շատ հստակ գիտակցում են, որ իրենք ծառայում են Երեւանին, երեւանցիներին: Նոր բան ասած չեմ լինի, եթե մեկ անգամ եւս կրկնեմ, որ երեւանցիների սպասելիքները չափազանց մեծ են քաղաքային իշխանություններից”, ասել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է, թե առաջարկում է աշխատանքում ղեկավարվել երկու կարգախոսով: “Առաջինը` ես մի քանի անգամ նշել եմ` Երեւանը պետք է հարմար լինի ապրելու համար, եւ երկրորդը` Երեւանի խնդիրները պետք է լուծվեն ոչ թե երեւանցիների հաշվին, այլ` երեւանցիների համար: Այս վերջինը ես հատկապես կարեւորում եմ: Ուզում եմ մի օրինակ բերել եւ ասել, որ վերջին տարիների կառուցապատումը, չնայած իր հսկայական ազդեցությանն ու դրական արդյունքին, առաջացրեց սոցիալական լարվածություն, որից մենք պարտավոր էինք ու կարող էինք խուսափել: Ասածս ամենեւին չի նշանակում, թե ես թերագնահատում եմ այդ աշխատանքն, ընդհակառակը` չափազանց կարեւորում եմ: Համարում եմ, որ կառուցապատման աշխատանքները նոր տեսք տվեցին Երեւանին, հասցրեցին զարգացման նոր փուլի: Բայց մենք ցանկացած դրական աշխատանքի մեջ պետք է տեսնենք, թե որոնք էին թերացումները, որպեսզի հետագա աշխատանքներում դրանք վերացնենք: Այս առումով ուզում եմ բերել Կոնդ թաղամասի օրինակը, եւ ասել, փառք Աստծո, այսօր արդեն այդ աշխատանքները հավելյալ լարվածության չեն բերում: Կոնդում արդեն հարյուրից ավելի իրացումներ են կատարվել եւ որեւէ արձագանք չկա, եթե արձագանք չկա, ուրեմն` չկան նաեւ դժգոհություններ: Այսպիսի դեպքերում մենք մշտապես պետք է ղեկավարվենք այն սկզբունքով, որ բնակչին բնակարան պետք է առաջարկվի հենց այդ տարածքում: Սա բխում է նաեւ իրացնողի շահերից: Այլ խնդիր է, եթե բնակիչն ինքը չի ցանականում: Այս պարագայում պետք է առաջարկվի շուկայական գներով գործարք: Իհարկե, նաեւ բնակիչները պետք է հասկանան, որ իրավունք չունեն աստղաբաշխական թվեր ասել, իրավունք չունեն խոչընդոտել քաղաքի զարգացմանը”, ասում է նախագահը: Ըստ նրա, կարեւոր է, որ քաղաքապետարանը չխրվի ամենօրյա ընթացիկ գործերի մեջ: “Ընթացիկ գործերն, անշուշտ, պարտադիր են, բայց քաղաքապետարանում պետք է լինեն մարդիկ, մարդկանց մի խումբ, ովքեր նայում են ապագային, տեսնում են ապագայի խնդիրները, եւ կարող են լուծումներ առաջարկել”, ասում է Սերժ Սարգսյանը: “Երբ խոսում ենք Երեւանի հարմարավետության մասին, անշուշտ, մենք նկատի ունենք նաեւ քաղաքի ճարտարապետական տեսքը, արտաքին տեսքը, եւ այս առումով անելիքները չափազանց շատ են: Պետք է շատ խիստ պայքար տանենք քաղաքի ճարտարապետական տեսքի աղճատումների դեմ: Առաջին հերթին պետք է սկսենք նրանից, որ եթե հնարավոր է, վերացնենք անցյալում թույլ տրված սխալները: Այսօր մենք պետք է իսպառ դադարեցնենք կանաչ տարածքներում, մայթերում սնկի պես աճող, այսպես կոչված, «օբյեկտների» կառուցումը: Ինձ համար անընդունելի է, երբ իմ հարցադրմանը, թե ինչու է այստեղ այս բանը կառուցվում, պատասխանում են, որ այդ թույլատվությունը տրվել է երկու, երեք կամ հինգ տարի առաջ: Կատեգորիկ արգելում եմ այսպիսի մոտեցումը”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, երկրորդ խնդիրը` կապված արտաքին տեսքի հետ, այն ինքնագործունեությունն է, որ սկիզբ է առել դեռեւս իննսունական թվականների սկզբներից. յուրաքանչյուրը, ով սեփական տարածք ունի շենքերի առաջին հարկում կամ վարձակալությամբ է վերցրել, սկսում է իր ճաշակով, հայեցողությամբ մաքրել, ձեւափոխել, “որից հետո այդ շենքը նմանվում է կարկատած շորի”: “Այդ լաթակարկատ վերափոխումներով քաղաքի տեսքը չի լավանում: Չեմ կարծում, որ խիստ ցուցումների դեպքում տվյալ սեփականատերը կարող է այդպես վարվել: Մենք խիստ ուշադրություն պետք է դարձնենք մեկ հանգամանքի եւս. երբ ասում ենք Երեւան, շատ շատերս պատկերացնում ենք վարդագույն քաղաք: Ընդհանրապես, շատ է խոսում Երեւանի` վարդագույն քաղաք լինելու մասին: Բայց այսօր վիճակը մի քիչ այլ է: Այլ է, որովհետեւ մաքրման աշխատանքների մասին մենք ընդհանարպես մոռացել ենք”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: Այնուհետեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ներկայացրել է քաղաքապետարանի 2008թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական գործունեության վերաբերյալ զեկույցը: Խոսելով քաղաքի զարգացման մասին` նա առանձնացրել է մայրաքաղաքի կենտրոնի եւ բակային համայնքների բեռնաթափման, ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման խնդիրները: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ շինարարական մշակույթին եւ շինարարության հետ կապված խնդիրներին եւ նշել, որ հսկայածավալ շինարարական աշխատանքները վնաս են հասցնում կանաչ տարածքներին, աղճատում են Երեւանի տեսքը, քանի որ շինարարները զլանում են կամ ափսոսում են հավելյալ միջոցներ ծախսել, ցանկապատել իրեն շինարարական տարածքները, զլանում են շինարարական աղբը տանել քաղաքից դուրս: “Մենք պետք է զերծ մնանք կանաչ տարածքները փչացնելուց, ծառ կտրելուց: Ընդհակառակը, կառուցապատումից հետո պարտավոր ենք կանաչ տարածքներն ավելացնել”, ընդգծել է Սերժ Սարգսյանը: Ամփոփելով խորհրդակցությունը, Սերժ Սարգսյանն ասել է, որ իր կողմից նախանշված խնդիրների լուծմամբ է նաեւ պայմանավորված վստահությունը քաղաքային իշխանությունների նկատմամբ: “Եթե չեղավ վստահության մթնոլորտ, բոլոր նախաձեռնությունները, բոլոր բարի գործերը դժվար են ընթանալու եւ ընդհանրապես պետք է այնպես անենք, որ մարդիկ հասկանան` քաղաքապետարանն այս ամենն անում է Երեւանի եւ երեւանցիների համար ավելի հարմար, ավելի լավ ապրելու համար, եւ որեւէ մեկը նպատակ չունի փորձարկումներ անել կամ դիտավորյալ անհարմարություններ առաջացնել”, ասել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, այսպիսի մթնոլորտ կարող է ստեղծվել, եթե կա վստահություն: Իսկ վստահություն ձեռքբերելու համար նշել է առնվազն երեք անհրաժեշտ պայման. “Առաջին` խոստացածդ պետք է կատարես, երկրորդ` քո գործերը չպետք է տարբերվեն քո խոսքերից եւ երրորդ` ընդունված որոշումները պետք է կատարվեն եւ նույն հարցի շուրջ օրը, շաբաթը, ամիսը մեկ նոր որոշումներ չպետք է կայացվեն: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե այս որոշումը կա, ուրեմն այն կայացված է հանգամանորեն ուսումնասիրվելուց հետո եւ երկարաժամկետ լուծումների համար”: Սերժ Սարգսյանի քաղաքապետարան այցի մասին տեղեկատվությունը տրամադրել է նախագահի մամուլի գրասենյակը:

© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 09, 2008ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՅԱԶՈՐՆԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի թիվ 53 hրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երեւանի, Եղեգնաձորի եւ Սեւանի կայազորների զինվորական դատախազություններում ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Աշխատանքային ...ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿԲԱՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Արգենտինայի դեսպան Լեոպոլդո Ալֆրեդո Բրավոն (Leopoldo Alfredo Bravo, նստավայրը`Մոսկվա): Դեսպան Բրավոն դրական է գնահատել ...ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ ԱԿԱՆԱՏԵՍ
Պատմական փաստերի ուսումնասիրության հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելուն դեմ չլինելու մասին հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ակնհայտ անհարմարության մեջ դրեց ամբողջ իշխանական համակարգը: Նրա խոսքից հետո, իշխանական ...ՍՈՂԱՆՔԻՑ ՎՆԱՍՎԵԼ Է ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հուլիսի 8-ին հորդառատ ու երկարատեւ անձրեւների հետեւանքով Գորիս-Կապան ճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել 4 մետր երկարությամբ եւ 2 մետր լայնությամբ սողանք: Ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկությունը կատարվում ...ՎԱԽԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է
Ինչու Է իշխանությունը շարունակում համաժողովրդական շարժման ակտիվիստների եւ ընդհանրապես քաղաքացիների դեմ ռեպրեսիաները, հուլիսի 9-ին մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության հասարակական հանձնաժողովի ...ՀԱՇԻՎ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը հուլիսի 9-ին հայտարարել է, որ նորաստեղծ քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ Արշավիր Բոզինյանը հաշվի համար է բացել, որպեսզի նվիրատվությունների ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Հուլիսի 9-ին հայտարարվել է քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի ստեղծման մասին: Այդ բանը տեղի է ունեցել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության հասարակական հանձնաժողովի նիստում, որ ձեւավորել ...ԴԱՍԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՊԱՀՎԱԾՔ
Հուլիսի 9-ին Հայելի ակումբում երկրի առաջ ծառացած հիմնական խնդրի վերաբերյալ բանավիճել են երկու ավանդական կուսակցությունների` Ս.Դ.Հ.Կ. եւ ՀՅԴ ներկայացուցիչները, առաջին կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ...ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԳՐՈՒՄ Է, ԲՅՈՒՐՈՆ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ
Դաշնակցությունը շտապ եզրակացություններ եւ ներշնչանքի վրա հիմնված գնահատականներ չի տալիս, հուլիսի 9-ին Հայելի ակումբում հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը, անդրադառնալով լրագրողների ...ԻՆՉՊԵՍ Է ՀՅԴ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱԿԱՆՈՒՆԱՎՈՐԻՆ
Օգոստոսի 24-ին Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում տեղի է ունենալու պատգամավորի ընտրություն, որտեղ հաղթողի հավանական թեկնածու է դիտվում նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, ով ՀՀԿ անդամ է: Իշխանական ...ՀՅԴ-Ն ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ Է
Երբ Հայաստանում խոսակցություն սկսվեց Սփյուռքի նախարարության մասին, Դաշնակցությունը անմիջապես սկսեց հավակնել այդ նախարարությանը, նկատի ունենալով Սփյուռքում Դաշնակցության տարածվածության, կառույցների առկայության ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
Նյու Յորք, 8 հուլիս - Լրագրողների պաշտպանության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում Հայաստանի իշխանություններին ժամկետից շուտ ազատ արձակել Ժամանակ Երեւան օրաթերթի գլխավոր խմբագիր ...ԿՈՆՖԵՐԱՆՍ ՆՎԻՐՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 10-ԱՄՅԱԿԻՆ
Հուլիսի 10-ին լրանում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի կազմավորման 10-ամյակը: Այդ կապակցությամբ ծրագրված են մի շարք միջոցառումներ, այդ թվում կոնֆերանս Բարձրագույն դատական ատյանների դերը արդարադատության կայացման ...ՍԱԼԵՔՍԸ ԳԵՐԻՇԽՈՒՄ Է ՇՈՒԿԱՅՈՒՄ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հուլիսի 9-ին տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկել է սառեցրած ձկների, թթվասերի, կերակրի աղի շուկաների ուսումնասիրությունների արդյունքները եւ այլ հարցեր: ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԿԵՂԾ ԿԱՐԱԳԻ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ
«Մառանիկ» ընկերությունը դիմել էր Հանձնաժողով` հայտնելով, որ Հայաստան է ներմուծում ֆիննական արտադրության սերուցքային կարագ, եւ իրենց կողմից Երեւանի առեւտրի կետերում իրականացված դիտարկումների արդյունքում ...ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՐԵԼ ԵՆ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ
Ինչպես տեղեկացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղարը, հուլիսի 9-ին հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձ է եղել աղի, գաջի եւ ցեմենտի շուկաներին: Աղի, գաջի եւ ցեմենտի ...ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱԴՐԻԴԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկություններն անընդունելի են Հայաստանի համար: «Որքան էլ մեզ համոզեն, որ դրանք ...ՇԱԽՄԱՏԻ 13-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՇԱՐ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ
2008 թ. հուլիսի 10-20-ը կանցկացվի Հայաստանի Մարտունի քաղաքում կանցկացվի «Սևանա լիճ» 13-րդ կարգի մրցաշար Հայաստանի, Վրաստանի, Չինաստանի, Բելառուսի, Գերմանիայի և Եգիպտոսի երիտասարդ շախմատիստների մասնակցությամբ: ...ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Այսօր կեսօրի մոտ անհայտ զինված անձինք կրակ են բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության պահակախմբի վրա: Ինչ-որ սպիտակ մեքենա մոտեցել է հյուպատոսության շենքին, երեք հրաձգավոր են դուրս եկել մեքենայից եւ սկսել ...ԱԱԾ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՓԱՍՏԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հիմք ընդունելով «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ...ՄԵԿ ԴՊՐՈՑ, ԵՐԿՈՒ ՇԵՆՔ
Կրթության և գիտության նախարարությունում, ԿԳ նախարարի տեղակալ Բագրատ Եսայանի գլխավորությամբ, այսօր տեղի ունեցավ լսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցների միավորման հնարավորության հարցի քննարկում։ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԵԼՈՒ ԵՐԵՔ ՊԱՅՄԱՆԻ, ԵՎ ԷԼԻ ՈՐՈՇ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին այցելել է Երեւանի քաղաքապետարան, եւ ինչպես նախագահի մամուլի գրասենյակն է տեղեկացնում, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել քաղաքի համար կարեւորագույն մի քանի խնդիրների վերաբերյալ: ...ՀԻՆԳ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
“Մասնագետների կարծիքով, խցանումները, երթեւեկության անհարմարությունը ստեղծվում է ոչ թե այն պատճառով, որ Երեւանի կենտրոնի փողոցները նախատեսված չեն այսքան ավտոմեքենաների համար կամ նեղ են, այլ առաջին, ամենահիմնական ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիսի 9-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, քաղաքապետ Երվանդ Զախարյանը նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել 2008 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը: ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հուլիսի 9-ին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում պատասխանել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով հուլիսի 4-ի հանրահավաքին անդրադարձել ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հուլիսի 9-ին, Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է այն դիտարկմանը, որն ըստ Մեդիամաքսի հաճախ է լինում Լեվոն Տեր-Պետրոսյանին ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՉԵԶՈՔ ՉԷ
Օրերս Բաքվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ ստորագրված «ՌԴ-ի եւ Ադրբեջանի բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին» հռչակագիրը շարունակում է զարմանալի ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնի հաղորդագրության համաձայն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության Աբովյանի ...ԼՍՎԵԼՈՒ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԸ
Վաղը, հուլիսի 10–ին ժամը 11։00–ին, Քրեական գործերով ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվելու է ՀՀ դատախազության բողոքը ընդդեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման Լեւոն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
Հուլիսի 9-ին Սերժ Սարգսյանը հարցազրույց է վել Ուոլ Սթրիթ Ջորնալին, որտեղ վերահաստատել է Աբդուլլա Գյուլին իր հրավերը իր հետ միասին ֆուտբոլ դիտել Երեւանում: “Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Թուրքիան ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԵՐԵՎԻ ԱՐԴԵՆ ՊԻՏԻ ԱՄԱՉԵՆՔ, ՈՐ ԿԱՆՔ
ՇԱԽՄԱՏԻՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԻԼԼԵՐԻՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԶԵԲ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ
ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՉԵԽԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ ԱԿԱՆԱՏԵՍ
ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳՆԱՀԱՏԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇԱՄԻՐԱՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1881 Բժիշկ Լևոն Տիգրանյանի խմբագրողթյամբ Երևանում լույս տեսավ «Առողջապահական թերթիկ» ամսագիրը:
- 1902 Վիեննայում մահացավ հայագետ Արսեն Այտընյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Մահացավ արձանագործ Երվանդ Ոսկանյանը:
- 1936 Թիֆլիսում խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը:
- 1937 Մահացավ դերասան Հովհաննես Զարիֆյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

