
ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ ԱԿԱՆԱՏԵՍ
- Պատմական փաստերի ուսումնասիրության հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելուն դեմ չլինելու մասին հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ակնհայտ անհարմարության մեջ դրեց ամբողջ իշխանական համակարգը: Նրա խոսքից հետո, իշխանական համակարգի զանազան ներկայացուցիչներն անընդհատ փորձում են վերաձեւել Սերժ Սարգսյանի արտահայտության իմաստը: Մեկն ասում է, որ խոսքը ոչ թե պատմական փաստերի ուսումնասիրության, այլ միջկառավարական հանձնաժողովի մասին է, մյուսն ասում է, որ խոսքը Ցեղասպանության ուսումնասիրության մասին չէ, այլ պատմական փաստերի` երեւի համարելով, որ ցեղասպանությունը պատմական փաստ չէ, երրորդն ասում է, որ չնայած հանձնաժողովի ստեղծմանը կողմ արտահայտվելուն, նախագահ Սարգսյանը դեմ է Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության օրակարգից հանելուն: Զարմանալին այն է, որ իշխանական համակարգի գրեթե բոլոր սեգմենտների ներկայացուցիչները մեկնաբանում, պարզաբանում, բացում կամ փակում են նախագահի խոսքը, իսկ ինքը` Սերժ Սարգսյանը, լռում է: Մինչդեռ, նկատի ունենալով հարցի կարեւորությունը, ոչ թե զուտ միայն ցեղասպանության փաստի ճանաչման կամ մերժման, այլ հայ-թուրքական հարաբերությունների ընդհանրապես, քանի որ դրանք ոչ միայն Հայաստանի կյանքը կարող են փոխել, այլ նաեւ տարածաշրջանի, Սերժ Սարգսյանը երեւի թե պետք է անձամբ փորձեր ցրել իր իսկ խոսքի հակասական եւ տարատեսակ ընկալումների մթնոլորտը եւ հասարակությանը հանգամանալից բացատրեր, թե ինչ է նկատի ունեցել` կողմ արտահայտվելով պատմական փաստերի ուսումնասիրության համար համատեղ հանձնաժողով ստեղծելու թրքական առաջարկին: Եթե Սերժ Սարգսյանը դա չի անում, ապա կարելի է եզրակացնել, որ նա կամ ինքն էլ լավ չի պատկերացնում, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել եւ հայտարարությունն անելով պահի տակ, հիմա իշխանական համակարգի տարատեսակ մեկնաբանությունների մեջ փորձում է փոշիացնել իր անհաջող միտքը, ինչպես այն որակեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, ասելով, թե գուցե նախագահը անհաջող միտք է արտահայտել, այլ տեղի համար նախատեսված, կամ էլ Սերժ Սարգսյանի նպատակը եղել է հենց հակասական տպավորությունների մթնոլորտ ձեւավորելը, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, որ Հայաստանում միայն ինքն է պատրաստ սթափ եւ համաշխարհային արդիական իրողություններին ադեկվատ գնահատականի ենթարկել հայ-թուրքական հարաբերությունը: Թե հատկապես որ տարբերակի հետ գործ ունենք, դժվար է ասել, քանի որ պետք չէ նաեւ բացառել այլ տարբերակներ, որոնք եղել են Սերժ Սարգսյանի նախ աննախադեպ խոսքի, իսկ հետո նաեւ զարմանալի լռության պատճառը: Բայց ակնհայտ է, որ կա հենց հեղինակի` Սերժ Սարգսյանի բացատրության կարիքը: Օրինակ, հարց է առաջանում, եթե ցեղասպանությունը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, եւ եթե պատմական հանձնաժողովի ստեղծմանը կողմ արտահայտվելով Սերժ Սարգսյանը կասկածի տակ չի առնում ցեղասպանության փաստը, էլ ինչ պատմական փաստեր է ուսումնասիրելու հանձնաժողովը: Արդյոք համատեղ հանձնաժողովի պատմաբանները փորձելու են պարզել հանգամանքները, այսինքն ոչ թե այն, թե ինչ է եղել, այլ այն, թե ինչպես է եղել ցեղասպանությունը: Իսկ եթե հանկարծ թուրք պատմաբաններին հաջողվի գտնել մի երկու փաստ, որտեղ նրանք ցույց կտան, թե ինչպես մի երկու հայ կոտրել են Ստամբուլի կենտրոնական փողոցների ապակիներ, թալանել են մի երկու կրպակ, եւ դրա համար էլ հարկ է եղել հրազեն կիրառել, ինչն էլ վերաճել է բախման ու ցեղասպանության: Ինչ է անելու այդ դեպքում հայկական կողմը: Չէ որ կարող էր 20-րդ դարասկզբին, կամ 19-րդ դարավերջին Օսմանյան Թուրքիայում լինել մեկ հայ խուլիգան, կամ գող, որն անկասկած տեղ չի գտել պատմության մեջ, որի մասին սակայն տեղեկություններ կարող են մնացած լինել թուրքական արխիվներում: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի խոսքի պարզաբանումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, ավելի անհասկանալի են դարձնում այդ խոսքը, հետեւաբար նաեւ ավելի անհրաժեշտ են համարում, որ նախագահն, ի վերջո, թեկուզ միայն պատասխանատու հեռուստաընկերություններին հարցազրույց տալու քոչարյանական ավանդույթի կիրառումով, այդուամենայնիվ ինքը պարզաբանի իր խոսքը եւ հստակ շարադրի իր պատկերացումը այդ հանձնաժողովի ուսումնասիրության առարկայի վերաբերյալ: Խնդիրը Սերժ Սարգսյանի արտահայտած մտքի ճիշտ կամ սխալ, իմաստուն կամ դավաճանական լինելը չէ: Գուցե Սերժ Սարգսյանի տեսակետն իսկապես ամենաօպտիմալ եւ ճիշտ մոտեցումն է, որ հայկական կողմը կարող է թույլ տալ հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցում: Բայց դրա համար պետք է փաստարկել այդ մոտեցումը, հստակ ներկայացնել հանրությանը, որպեսզի հասարակությունը հասկանա այդ մոտեցման բուն բովանդակությունը եւ կարողանա տալ իր գնահատականը, ոչ թե վերածվի ընդամենը «փչացած հեռախոս» խաղը հիշեցնող գործընթացի հանդիսատեսի, երբ իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից անհասկանալի բացատրություններ են տալիս նախագահի խոսքի կապակցությամբ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 09, 2008ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՅԱԶՈՐՆԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի թիվ 53 hրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երեւանի, Եղեգնաձորի եւ Սեւանի կայազորների զինվորական դատախազություններում ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Աշխատանքային ...ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿԲԱՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Արգենտինայի դեսպան Լեոպոլդո Ալֆրեդո Բրավոն (Leopoldo Alfredo Bravo, նստավայրը`Մոսկվա): Դեսպան Բրավոն դրական է գնահատել ...ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ ԱԿԱՆԱՏԵՍ
Պատմական փաստերի ուսումնասիրության հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելուն դեմ չլինելու մասին հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ակնհայտ անհարմարության մեջ դրեց ամբողջ իշխանական համակարգը: Նրա խոսքից հետո, իշխանական ...ՍՈՂԱՆՔԻՑ ՎՆԱՍՎԵԼ Է ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հուլիսի 8-ին հորդառատ ու երկարատեւ անձրեւների հետեւանքով Գորիս-Կապան ճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել 4 մետր երկարությամբ եւ 2 մետր լայնությամբ սողանք: Ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկությունը կատարվում ...ՎԱԽԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է
Ինչու Է իշխանությունը շարունակում համաժողովրդական շարժման ակտիվիստների եւ ընդհանրապես քաղաքացիների դեմ ռեպրեսիաները, հուլիսի 9-ին մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության հասարակական հանձնաժողովի ...ՀԱՇԻՎ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը հուլիսի 9-ին հայտարարել է, որ նորաստեղծ քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ Արշավիր Բոզինյանը հաշվի համար է բացել, որպեսզի նվիրատվությունների ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Հուլիսի 9-ին հայտարարվել է քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի ստեղծման մասին: Այդ բանը տեղի է ունեցել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության հասարակական հանձնաժողովի նիստում, որ ձեւավորել ...ԴԱՍԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՊԱՀՎԱԾՔ
Հուլիսի 9-ին Հայելի ակումբում երկրի առաջ ծառացած հիմնական խնդրի վերաբերյալ բանավիճել են երկու ավանդական կուսակցությունների` Ս.Դ.Հ.Կ. եւ ՀՅԴ ներկայացուցիչները, առաջին կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ...ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԳՐՈՒՄ Է, ԲՅՈՒՐՈՆ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ
Դաշնակցությունը շտապ եզրակացություններ եւ ներշնչանքի վրա հիմնված գնահատականներ չի տալիս, հուլիսի 9-ին Հայելի ակումբում հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը, անդրադառնալով լրագրողների ...ԻՆՉՊԵՍ Է ՀՅԴ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՄԱԿԱՆՈՒՆԱՎՈՐԻՆ
Օգոստոսի 24-ին Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում տեղի է ունենալու պատգամավորի ընտրություն, որտեղ հաղթողի հավանական թեկնածու է դիտվում նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, ով ՀՀԿ անդամ է: Իշխանական ...ՀՅԴ-Ն ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ Է
Երբ Հայաստանում խոսակցություն սկսվեց Սփյուռքի նախարարության մասին, Դաշնակցությունը անմիջապես սկսեց հավակնել այդ նախարարությանը, նկատի ունենալով Սփյուռքում Դաշնակցության տարածվածության, կառույցների առկայության ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
Նյու Յորք, 8 հուլիս - Լրագրողների պաշտպանության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում Հայաստանի իշխանություններին ժամկետից շուտ ազատ արձակել Ժամանակ Երեւան օրաթերթի գլխավոր խմբագիր ...ԿՈՆՖԵՐԱՆՍ ՆՎԻՐՎԱԾ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 10-ԱՄՅԱԿԻՆ
Հուլիսի 10-ին լրանում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի կազմավորման 10-ամյակը: Այդ կապակցությամբ ծրագրված են մի շարք միջոցառումներ, այդ թվում կոնֆերանս Բարձրագույն դատական ատյանների դերը արդարադատության կայացման ...ՍԱԼԵՔՍԸ ԳԵՐԻՇԽՈՒՄ Է ՇՈՒԿԱՅՈՒՄ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հուլիսի 9-ին տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկել է սառեցրած ձկների, թթվասերի, կերակրի աղի շուկաների ուսումնասիրությունների արդյունքները եւ այլ հարցեր: ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԿԵՂԾ ԿԱՐԱԳԻ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ
«Մառանիկ» ընկերությունը դիմել էր Հանձնաժողով` հայտնելով, որ Հայաստան է ներմուծում ֆիննական արտադրության սերուցքային կարագ, եւ իրենց կողմից Երեւանի առեւտրի կետերում իրականացված դիտարկումների արդյունքում ...ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՐԵԼ ԵՆ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ
Ինչպես տեղեկացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղարը, հուլիսի 9-ին հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձ է եղել աղի, գաջի եւ ցեմենտի շուկաներին: Աղի, գաջի եւ ցեմենտի ...ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱԴՐԻԴԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկություններն անընդունելի են Հայաստանի համար: «Որքան էլ մեզ համոզեն, որ դրանք ...ՇԱԽՄԱՏԻ 13-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՇԱՐ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ
2008 թ. հուլիսի 10-20-ը կանցկացվի Հայաստանի Մարտունի քաղաքում կանցկացվի «Սևանա լիճ» 13-րդ կարգի մրցաշար Հայաստանի, Վրաստանի, Չինաստանի, Բելառուսի, Գերմանիայի և Եգիպտոսի երիտասարդ շախմատիստների մասնակցությամբ: ...ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Այսօր կեսօրի մոտ անհայտ զինված անձինք կրակ են բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության պահակախմբի վրա: Ինչ-որ սպիտակ մեքենա մոտեցել է հյուպատոսության շենքին, երեք հրաձգավոր են դուրս եկել մեքենայից եւ սկսել ...ԱԱԾ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՓԱՍՏԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հիմք ընդունելով «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ...ՄԵԿ ԴՊՐՈՑ, ԵՐԿՈՒ ՇԵՆՔ
Կրթության և գիտության նախարարությունում, ԿԳ նախարարի տեղակալ Բագրատ Եսայանի գլխավորությամբ, այսօր տեղի ունեցավ լսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոցների միավորման հնարավորության հարցի քննարկում։ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԵԼՈՒ ԵՐԵՔ ՊԱՅՄԱՆԻ, ԵՎ ԷԼԻ ՈՐՈՇ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին այցելել է Երեւանի քաղաքապետարան, եւ ինչպես նախագահի մամուլի գրասենյակն է տեղեկացնում, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել քաղաքի համար կարեւորագույն մի քանի խնդիրների վերաբերյալ: ...ՀԻՆԳ ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
“Մասնագետների կարծիքով, խցանումները, երթեւեկության անհարմարությունը ստեղծվում է ոչ թե այն պատճառով, որ Երեւանի կենտրոնի փողոցները նախատեսված չեն այսքան ավտոմեքենաների համար կամ նեղ են, այլ առաջին, ամենահիմնական ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիսի 9-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, քաղաքապետ Երվանդ Զախարյանը նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել 2008 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը: ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հուլիսի 9-ին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում պատասխանել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով հուլիսի 4-ի հանրահավաքին անդրադարձել ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հուլիսի 9-ին, Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է այն դիտարկմանը, որն ըստ Մեդիամաքսի հաճախ է լինում Լեվոն Տեր-Պետրոսյանին ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՉԵԶՈՔ ՉԷ
Օրերս Բաքվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ ստորագրված «ՌԴ-ի եւ Ադրբեջանի բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին» հռչակագիրը շարունակում է զարմանալի ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնի հաղորդագրության համաձայն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության Աբովյանի ...ԼՍՎԵԼՈՒ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԸ
Վաղը, հուլիսի 10–ին ժամը 11։00–ին, Քրեական գործերով ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվելու է ՀՀ դատախազության բողոքը ընդդեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման Լեւոն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
Հուլիսի 9-ին Սերժ Սարգսյանը հարցազրույց է վել Ուոլ Սթրիթ Ջորնալին, որտեղ վերահաստատել է Աբդուլլա Գյուլին իր հրավերը իր հետ միասին ֆուտբոլ դիտել Երեւանում: “Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Թուրքիան ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՉԵԽԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈՍԻ ԱԿԱՆԱՏԵՍ
ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳՆԱՀԱՏԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇԱՄԻՐԱՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1881 Բժիշկ Լևոն Տիգրանյանի խմբագրողթյամբ Երևանում լույս տեսավ «Առողջապահական թերթիկ» ամսագիրը:
- 1902 Վիեննայում մահացավ հայագետ Արսեն Այտընյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Մահացավ արձանագործ Երվանդ Ոսկանյանը:
- 1936 Թիֆլիսում խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը:
- 1937 Մահացավ դերասան Հովհաննես Զարիֆյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

