
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Շատ մոտ ապագայում Հայաստան են ժամանելու եվրոպացի երկու բարձրաստիճան դիվանագետներ` ԵԽԽՎ նախագահը եւ ԵԽ մարդու իրավունքի հարցերի հանձնակատարը: Ինչ ակնկալիք ունի նրանց այցերից համաժողովրդական շարժման կենտրոնը, հատկապես նկատի ունենալով, որ շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խիստ քննադատության է ենթարկում եվրոպական կառույցների դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Այդ հարցը լրագրողները հուլիսի 8-ին ուղղել են Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին: “Մեր քննադատության մեջ մարդու իրավունքների հանձնակատարը չի մտել, մենք նույնիսկ, եթե կհիշեք, նախագահ Տեր-Պետրոսյանը համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում առանձնացրեց մարդու իրավունքի հանձնակատար Թոմաս Համմարբերգին, այն պատճառով, որ Թոմաս Համմարրբերգը օբյեկտիվ գնահատական էր տվել մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակին: Ինչ ենք մենք անելու: Մենք նորից ներկայացնելու ենք, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, մենք ներկայացնելու ենք մեր մոտեցումները”, ասում է Արման Մուսինյանը: Ասելով, որ իրենք իհարկե քննադատում են եվրոպական կառույցներին, սակայն հստակ է նաեւ իրենց խնդիրը: “Մեր խնդիրը, որպես այս իշխանությունների դեմ պայքարող ուժ, հետեւյալն է. ցույց տալ եվրոպական կառույցներին, որ Հայաստանում չեն հարգվում քաղաքական պայքարի կանոնները, զանգվածաբար խախտվում են մարդու իրավունքները, որեւէ ռեալ քայլ չի արվում երկիրը քաղաքական գործընթացների հուն տեղափոխելու համար”, ասում է Արման Մուսինյանը, այդ թվում վկայակոչելով նաեւ հուլիսի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած փաստաթուղթը, նամակ-շրջաբերականը, որ պարունակում էր Տեր-Պետրոսյանի կողմնակիցների եւ համախոհների հանդեպ ռեպրեսիաների հրահանգ, եւ որը մարզերի դատախազներին , ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ուղղել էր հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը: “Տեղեկացնելու ենք, թե ինչ վիճակ է Հայաստանում, ինչպես են հազարավոր քաղաքացիներ, հարեւաններ, վարորդներ, տոտալ ահաբեկման ենթարկվում”, ասում է Արման Մուսինյանը: Հարցին, թե ակնկալում են արդյոք միջազգային հանրության, եւ մասնավորապես Եվրոպայի դիրքորոշման փոփոխություն, Արման Մուսինյանը պատասխանել է, թե ամեն ինչ կախված է հասարակությունից: “Ես կարծում եմ ընդհանրապես, եւ իշխանության մոտ, եւ միջազգային հանրության մեջ վերաբերմունքը կփոխվի, եթե նրանք տեսնեն, որ հասարակությունը ինչքան էլ ժամանակ անցնի, չի ընդունում կեղծված ընտրությունների արդյունքները, հստակ պահանջ է դնում պատժել մարտի 1-ի ոճրագործության հեղինակներին, եւ եթե այդ քաղաքական ակտիվությունը հասարակությունը պահպանի, աշխարհում չի կարող լինել մի ուժ, որը հաշվի չնստի այդ իրողության հետ”, հայտարարել է Արման Մուսինյանը:
ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ
Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ազատվել է պաշտոնից: Պաշտոնապես նշվում է, որ նա ցանկություն է հայտնել անցնել թոշակի: Նշենք, որ Ալվինա Զաքարյանը վարչության ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հուլիսի 7-ին Սերժ Սարգսյանն ընդունել է Իտեռա ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովին: Ըստ հաղորդագրության, Իտեռա նավթագազային ...ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ
Տարադրամի փոխարժեքի մասին տեղեկություններ հաղորդող ցուցանակները փողոցներում տեղակայելու անթույլատրելիության մասին որոշումը անկասկած կարելի է համարել Հայաստանի նոր իշխանության նոու-հաուն: Ինչպես հայտնի ...Ի ՇԱՀ ՀԱՅՈՑ ԱԶԳԻ
Հուլիսի 10-11-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր նախագահությամբ տեղի կունենա նորաստեղծ Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպության (ՀՀԵԵԿ) անդրանիկ ...ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Երեկ վերսկսվել էր Ստամբուլի Ակոս թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող 19 հոգու դատավարությունը, որի ժամանակ դատավորը հայտարարել է, թե Էրհան Թունջելը, ով մեղադրվում է սպանությունը ...ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԴՐՈՇԸ
Քառասուն տարի առաջ` 1968թ. հուլիսի 9-ին, ձերբակալվեցին Ազգային Միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրներ Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը: Շանթ Հարությունյանի Դրոշը պատմվածքը տպագրվում ...ՀԱԱԿ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԶԱՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՀԱԱԿ համագումարում նախագահ ընտրված Էդվարդ Անտինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. «Հիմք ընդունելով Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության 2-րդ արտահերթ համագումարում ...ՀՊՃՀ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր` հուլիսի 8-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում կարևոր և հիշարժան օր է, քանի որ առաջին անգամ բաժանմունքում բակալավրի որակավորմամբ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻՑ, ԱՍԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ
Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ Ղարաբաղի քաղաքացիներն առավել հանդուրժողական են: ՀՀ նախարարները կարող են արդյոք ինչ-որ բան սովորել Ղարաբաղի իրենց գործընկերներից, ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱՆ
Իրանի radiofardo.com կայքը հաղորդում է, թե Իրանի 9-րդ ճարտարապետական կառույցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրանցում ստացավ: Հայկական Ս.Թադեոս, Ս.Ստեփանոս եկեղեցիները եւ այս եկեղեցիների շուրջ գտնվող բնակավայրերը եւ գերեզմանատները ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Հուլիսի 4-ին Մատենադարանի մոտ կրկին անգամ ունեցանք շատ հաջողված հանրահավաք, հուլիսի 8-ին Հայացք ակումբում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա հուլիսի 4-ի միջոցառումից ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՄՆՈՒՄ Է
Անգամ եթե իշխանությունը կատարի այն պահանջները, որ հուլիսի 4-ի հանրահավաքի ընթացքում նրան ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընդդիմությունը պահանջելու է արտահերթ ընտրություններ, քանի որ ընտրակեղծիքներն ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Շատ մոտ ապագայում Հայաստան են ժամանելու եվրոպացի երկու բարձրաստիճան դիվանագետներ` ԵԽԽՎ նախագահը եւ ԵԽ մարդու իրավունքի հարցերի հանձնակատարը: Ինչ ակնկալիք ունի նրանց այցերից համաժողովրդական շարժման կենտրոնը, ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋ
Որպես մարտի մեկի իրադարձության գլխավոր դերակատար, հեռացած նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի, այլ նաեւ հատուկ քննչական ծառայության հրավերին ...ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱՋԱԿՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Քաղաքական պայքարը, քաղաքական գործակցությունը չպիտի կառուցված լինի միայն վերցնելու վրա, հուլիսի 8-ին Հայացք ակումբում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Այդ մասին նա խոսել ...ՉԳԻՏԵՆ ԵՐԲ, ԲԱՅՑ ԳԻՏԵՆ, ՈՐ ԳԱԼՈՒ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Նկատի ունենալով, որ ընդդիմությունը հուլիսի 4-ի հանրահավաքի անցկացումը նաեւ պայմանավորում է ոստիկանության հետ ողջունելի համագործակցությամբ, արդյոք կարող է պատահել այնպես, որ օգոստոի 1-ի հանրահավաքին էլ ...ՈՉԻՆՉ, ՈՐ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՓՍՈՍ, ՈՐ ԴԱՏԱԽԱԶ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հուլիսի 8-ին Հայացք ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտքին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետընտրական ...ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւանում տեղի ունեցած «Բազմակարծությունը հայկական ԶԼՄ-ներում» միջազգային համաժողովին ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի քարտուղարության ծրագրի համակարգող Ֆրանցիսկա Կլոպֆերը հայտարարել է, թե Հայաստանն ...ՆԱԽԱՐԱՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է ՀԱՄԱՐԵԼ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՎԱԶՈՒՄԸ
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հուլիսի 8-ին Նովոստի-Արմենիա գործակալության մամուլի սրահում հավաքված լրագրողներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջին կիսամյակի պատկերը: Նա նշել է, ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԵԽԽՎ հանդեպ պարտավորությունները չկատարելու դեպքում Հայաստանին Եվրամիության Եվրոպական հարևանության ծրագրի դադարեցում չի սպառնում, հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը: ...ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՆՈՐ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
“Ոսկե ծիրան” երեւանյան ամենամյա միջազգային կինոփառատոնը 2008 թվականին նոր գործակցություն է սկսում ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ռումինիայի, Եգիպտոսի և Լիբանանի ...ՎԻՎԱՍԵԼԸ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱՌՈՒՑԻ 14 ԲՆԱԿԱՐԱՆ
Հուլիսի 8-ին, Առինջ գյուղում տեղի է ունեցել Վիվասել ընկերության կողմից Ասլանյանների ընտանիքին նվիրված տան տնօրհնեքի արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է Վիվասելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Տնօրհնեքի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 12-ին շրջայց կկատարի Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանի զորամասերում եւ դիրքերում: Խոսքը մասնավորապես Տավուշի մարզի մասին է, ինչպես ԱՌԿԱ-ին հայտնել է պաշտպանության ...ԿՈՄԻՏԱՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 6-ին , Կանադայի Քվեբեկ քաղաքի “Բանաստեղծների զբոսայգում” տեղի է ունեցել Կոմիտասի կիսանդրու տեղադրման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրին ...
ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՆՀԱՄԱՐԺԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՆԱՏՕ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԱՎՐՈՎԻՆ
ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՉԵԽԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇԱՄԻՐԱՄ
- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

