
ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԴՐՈՇԸ
Քառասուն տարի առաջ` 1968թ. հուլիսի 9-ին, ձերբակալվեցին Ազգային Միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրներ Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը: Շանթ Հարությունյանի Դրոշը պատմվածքը տպագրվում է այդ առիթով: Շանթ Հարությունյանը Շահեն Հարությունյանի որդին է: ԴՐՈՇԸ Սովորական քաղաքներից մեկում մարդիկ էին ապրում: Բոլորն ուրախ էին և չգիտեին, թե ինչ է իրենց հարկավոր, որն իրենք չունեն: Չգիտեին և… ուրախ էին: Այդ քաղաքում, բոլոր մարդկանց հետ, ապրում էր նաև մի ուրիշ մարդ: Նա միշտ ինչ-որ բան էր փնտրում… Օրերից մի օր, նա հանդիպում է իր նման ինչ-որ բան փնտրող մարդկանց և իմանում, որ նրանք արդեն գտել են, թե իրենց ու իրենց քաղաքին ինչ է պետք, որ մինչ այդ չկար: Մարդը սկսում է նրանց օգնել: Սակայն այդ մարդկանցից յուրաքանչյուրը փորձում էր մյուսներին համոզել, որ իրենց և այդ քաղաքի մյուս մարդկանց պակասում է հենց այն, ինչն ինքն է գտել. մեկը` գույն, մյուսը` տառ, մեկ ուրիշը` բառ և այսպես շարունակ… Պատահեց այնպես, որ այդ մարդկանց խումբը երկար ժամանակով հեռացավ իր քաղաքից: Պատահաբար նրանց հետ չհեռացավ այդ ինչ-որ բան փնտրող մարդը: Նա շարունակում էր փնտրել այն, ինչ չունեին ինքը և իր քաղաքի մարդիկ: Մի անգամ այդ մարդու հայրը պատմում է, որ երիտասարդ հասակում ինքն իր ընկերների հետ միասին եղել է դրոշակակիր, բայց նրանց ձեռքից դրոշը վերցրել են: Այս զրույցից հետո ինչ-որ բան փնտրող մարդը հասկանում է, թե ինքն ինչ էր երկար փնտրում, որը հարկավոր էր իրեն և իր քաղաքի մարդկանց: Դա դրոշն էր, որի վրա անպայման պետք է գրված լիներ մի հատիկ բառ: Եվ ահա մարդը սկսում է փնտրել իր ու իր քաղաքի մարդկանց դրոշը: Երկար փնտրելուց հետո հասկանում է, որ այդ քաղաքի մարդիկ չգիտեն, որ իրենց դրոշ է պետք, հետևաբար քաղաքում դրոշ չկա: Եվ նա որոշում է իր ու իր քաղաքի մարդկանց համար դրոշ պատրաստել: Օրերից մի օր, մի քանի իր նման մարդկանց հետ, ցուրտ ու մութ սենյակում նստածª մտածում է դրոշի մասին: Հանկարծ նկատում է, որ սենյակում տարբեր կտավներ կան, որոնցից կարելի է դրոշակ պատրաստել: Երկար ընտրելուց հետո կանգ է առնում, իր կարծիքով, լավագույն կտավի առաջ, որը և դրոշի գույնն ու փայլը ճիշտ կարտահայտեր, և վրան գրված մի հատիկ բառն ազդեցիկ և տպավորիչ կդարձներ: Սենյակից դուրս գալուց հետո, նա կտավը ներկում է Ազատության գույնով, ապա վրան գրում մի հատիկ բառ: Իսկ մութ սենյակի իր ծանոթներից մեկին առաջարկում է իր հետ միասին լինել այս դրոշի դրոշակակիրը: Եվ երբ Դրոշն իր ողջ վեհությամբ ու հմայքով պատրաստ էր, երեքով դուրս են գալիս փողոցª Դրոշը և այդ դրոշը բարձր պահած երկու դրոշակակիրները: Քաղաքի մարդիկ, տեսնելով բարձր ծածանվող դրոշը ու վրան կարդալով մի հատիկ բառը, սկզբում խուճապահար են լինում. չգիտեին, որ իրենց քաղաքին դրոշ է պետք: Հետո կամաց-կամաց Դրոշի շուրջն են հավաքվում մի խումբ երիտասարդ մարդիկ. երիտասարդներն ավելի համարձակ են: Այս փոքրիկ խումբը, երկու դրոշակակիրների և նրանց գլխավերևում ծածանվող դրոշի հետ, քայլում էր փողոցներովª դեպի հրապարակ: Ճանապարհին քայլող խմբին միանում և դրոշի տակ են հավաքվում նորանոր երիտասարդներ: Բոլորը ցանկանում են դրոշակակիր դառնալ: Առաջինդրոշակակիրը, որ նաև Դրոշը ստեղծողն էր, բացատրում էր բոլորին, որ դրոշակակիրները կարող են փոխվել, բայց դրոշը և գրված մի հատիկ բառը երբեք չպետք է փոխվի, որովհետև այն քաղաքի բոլոր մարդկանց Դրոշն է և դարերից է եկել, այլ ոչ թե ինքն է ստեղծել: Նա նաև ասում է, որ դրոշակակիրները կարող է վայր ընկնեն, բայց դրոշը երբեք չպետք է վայր ընկնի: Դրոշը նաև արև է` որքան բարձր շողա, այնքան լույսը պայծառ կլինի: Այս խոսքերը լսում էր նաև բարձր ու հպարտ ծածանվող Դրոշը և ավելի պայծառ լույս տալիս: Մի օր Դրոշն սկսեց բղավել Առաջինդրոշակակրի վրաª ասելով, թե ինչու այդ օրը բոլոր երիտասարդներին չի հավաքել իր շուրջը: Առաջինդրոշակակիրն ասաց, որ օրն անձրևոտ է, ուստի չի ցանկացել, որ բոլոր երիտասարդները թրջվեն: Դրոշը վերևից հայտարարեց, որ ոչ մեկին չեն ստիպել դրոշակակիր դառնալ, բոլորը կամավոր են դարձել, ուրեմն թող նաև թրջվեն, չէ որ անձրևից ամենաշատ թրջվողն ինքը` Դրոշն է: Հետո հայտարարեց, թե քանի որ երիտասարդների չգալու պատճառն Առաջինդրոշակակիրն է, ուրեմն իրեն պետք չէ նման դրոշակակիր: Առաջինդրոշակակիրը, Դրոշը հանձնելով իր հետ մութ սենյակից եկած Երկրորդդրոշակակրին, լուռ հեռացավ: Նա գնաց և ուրիշ տեղերում սկսեց փոքրիկ դրոշներ ստեղծել: Դրոշն ու մյուս դրոշակակիրները մնացին հրապարակում: Բարձր ծածանվող Դրոշը երբեմն դժգոհում էր արդեն նաև Երկրորդդրոշակակրից: Այդ դժգոհությունները առիթ դարձան, թե այլ պատճառով մյուս դրոշակակիրներն սկսեցին հրմշտել Երկրորդդրոշակակրին, որպեսզի նրա ձեռքից խլեն դրոշը և իրենք դառնան հիմնական դրոշակակիր: Եվ երբ հրմշտելով վայր գցեցին Երկրորդդրոշակակրին, որի ձեռքերի մեջ վայր ընկավ նաև Դրոշը, մի ճկուն, ընդունակ, կամային դրոշակակիր, որը կանգնել էր ամենաբարձր դիրքում, որպեսզի առաջինն ինքը վերցնի Դրոշը, հանկարծ բարձրաձայն հայտարարեց, թե ընկնողը դրոշ չէ, այլ սովորական մի կտավ, որովհետև դրոշը երբեք վայր չի ընկնում, իսկ նա ընկավ: Բոլորը մի պահ քարացան: Բարձրում կանգնածը, որ կարողանում էր ինքնատիպ և ճկուն մտքեր արտահայտել, գյուտ արածի պես շարունակեց. «Այսօրվանից ես և դրոշակակիրն եմ, և դրոշը, ուստի էլ երբեք այն վայր չի ընկնի»: Բոլորը զարմացան. անսպասելի էր: Չկարողացան վիճելª հայտարարությունը համոզիչ թվաց: Իսկ ինքնահռչակ դրոշը շարունակում էր խոսել. «Տեսեք, նախկին դրոշի վրա գրված է մի հատիկ բառ` դա սխալ է: Իմ դրոշին ես գրել եմ երկու հատիկ բառ: Սա է ճիշտը: Բացի այդ, նրա գույները խամրել են, ինքը` փոշոտվել…»: Ինքնահռչակդրոշն զգաց, որ հաղթել է, համոզել: Այդ պահին նա չզգաց, որ պյուռոսյան հաղթանակ է տարել: Եվ երբ բոլոր դրոշակակիրները հասկացան, որ և դրոշը, և դրոշակակիրը, ու իրենք այլևս ոչ մի անելիք չունենª զրկված են նույնիսկ դրոշակակիր լինելու հույսից, սկսեցին կամաց-կամաց հեռանալ: Ու դրոշակակիրների խումբը որքան նոսրանում էր, այնքան ավելի բարձր էր բղավում Ինքնահռչակ դրոշը: Հետո սկսեց նյարդայնանալ` գնացողներին մեղադրելով անձրևից վախենալու համար: Եթե լինում էին այնպիսի դրոշակակիրներ, որոնք փորձում էին խոսել հին մեծ Դրոշի մասին, նրանց իսկույն լռեցնում էին` ասելով. «Նա ինչ դրոշ է, սենյակում ընկած դրոշ չի լինում, նա ընդամենը սովորական կտավ է: Դրոշը լինում է միայն հրապարակումª ծածանվում է և շողում: Մեր Ինքնահռչակդրոշն է դա»: Հանուն արդարության պետք է ասել, որ Ինքնահռչակդրոշը թեկուզ չուներ իսկական Դրոշին հատուկ բոլոր որակները, բայց մի կարճ ժամանակ փոխարինեց նրան` միշտ գտնվելով հրապարակում: Առաջինդրոշակակիրը հեռուներում շարունակում էր փոքրիկ դրոշներ ստեղծել, երբ Երկրորդդրոշակակիրը մեծ Դրոշը թողնելով, հեռացավ հրապարակից ու գնաց իր համար թաքուն փոքրիկ դրոշ ստեղծելու: Ու ստեղծելով իր փոքրիկ դրոշը, թաքուն կրծքի մոտ պահած, գնաց հեռուներում մեռնելու: Ու մեռավ Երկրորդդրոշակակիրը` թաքուն դրոշը կրծքին: Անցան երկար տարիներ: Նախկին դրոշակակիրներից մեկը մի առավոտ հրապարակում տեսավ մի պատանու, որն իր ընկերների հետ դրոշ էր պատրաստում: Նախկին դրոշակակիրը մոտեցավ պատանուն ու հարցրեց. - Անունդ ինչ է: - Դրոշակակիր է անունս, հայրս է ինձ այդպես կոչել,- հպարտ պատասխանեց պատանին: - Իսկ ինչ ես անում հրապարակում,- շարունակեց նախկին դրոշակակիրը: - Ընկերներիս հետ դրոշ եմ պատրաստում մեր քաղաքի բոլոր մարդկանց համար: - Ինչու,- հետաքրքրվեց նախկին դրոշակակիրը: - Հստակ չեմ կարող պատասխանել, դեռ փոքր եմ, բայց հայրս ինձ պատմել է, որ մեր քաղաքին և բոլոր մարդկանց դրոշ է հարկավոր, իսկ ես դրոշ պատրաստող դրոշակակիրների ընտանիքից եմ: Պապս դրոշակակիր է եղել, հայրս ու հորեղբայրս դրոշակակիրներ են եղել, ես էլ այդպիսին եմ: Ասում են, շատ դարեր առաջ մեր քաղաքն ունեցել է դրոշ պատրաստողների և դրոշակակիրների ընտանիքներ, որոնք վերացել են, երևի միայն մեր ընտանիքն է մնացել: - Ով է հայրդ: - Մեր քաղաքի առաջին դրոշակակիրը: Նախկին դրոշակակիրը լուռ հեռացավ… Հաջորդ օրը նախկին դրոշակակիրը հրապարակում պատանուն մոտենալով հարցրեց. - Կցանկանա±ս քեզ տանեմ քո հոր Դրոշի մոտ: - Շատ կցանկանայի, բայց դրոշ պատրաստելու գործն ու ընկերներիս մենակ թողնել չեմ կարող, մեկ ուրիշ անգամ կգամ: Նախկին դրոշակակիրը պատանուն ասաց, որ մեծ Դրոշը տանը միշտ միայնակ ու լքված է և շատ կուրախանա, երբ իր Առաջինդրոշակակրի որդուն տեսնի: Պատանին լսեց այս խոսքերը և գնաց մեծ Դրոշին տեսնելու: Դրոշի հետ իր առաջին հանդիպումը հիասթափեցրեց պատանուն, բայց նա դա ցույց չտվեց, պարզապես մտածեց. «Հավանաբար ճիշտ են ասում, թե սա կտավ է, քանի որ մեծ իսկական դրոշն այսպես փոշոտ, ճմռթված ու խամրած չի լինում, և այն էլ` միայնակ մի սենյակում…»: Պատանին դեռ վաղուց գիտեր, որ իսկական մեծ դրոշները լինում են հրապարակներում: Այդ հանդիպումից հետո մի օր պատանին խոսեց հեռուներում գտնվող իր հոր հետ. - Հայր, տեսա քո ստեղծած Դրոշը, իսկական դրոշի նման չէր: - Կեցցես, տղաս, որ այցելել ես մեր մեծ Դրոշին,- ասաց հայրը,- նա մեծ, վեհ ու բարձր Դրոշ է: Նա իր վրա կրում է մի հատիկ բառ: Դու և այդ քաղաքի մարդիկ ճիշտ չեք հասկանում նրան: Կգա ժամանակ և բոլորը կհասկանան ու կգնահատեն մեր մեծ ու անփոխարինելի Դրոշին: - Հայր, եթե անփոխարինելի է այդ մեծ Դրոշը, ինչու դու հեռուներում ուրիշ փոքր դրոշներ ստեղծեցիր: - Տղաս, իմ ստեղծած բոլոր դրոշները մի նպատակի են ծառայել` բոլորին ցույց տալ այն հրապարակի ուղղությունը, որտեղ պետք է շողշողա մեր մեծ Դրոշը: Առաջինդրոշակակիրը որդուն պատգամեց հաճախ այցելել մեծ Դրոշին, ոգևորել նրան այնպես, ինչպես ինքն էր անում շատ տարիներ առաջ, ու տանել նրան հրապարակ, որպեսզի քաղաքի բոլոր մարդիկ ճանաչեն նրան: Պատանին հաճախ էր այցելում մեծ Դրոշին: Երբ ներս էին մտնում Դրոշի սենյակը, պատանին կարգադրում էր իր ընկերոջը. - Հովո, զգաստ, Դրոշի մոտ ես: Մեծ Դրոշը շատ խորհուրդներ էր տալիս պատանուն, պատմություններ պատմում հրապարակում փողփողացող իր տարիների, իր դրոշակակիրների մասին… Շատ էր դժգոհում իրեն լքած դրոշակակիրներից: Ասում էր. «Ես մինչ այժմ էլ ամենավեհ, ամենաճիշտ ու ամենաբարձր դրոշն եմ էս քաղաքի մարդկանց համար, բայց նրանք ինձ չեն կարող հասկանալ»: Դժգոհում էր իր Առաջին և Երկրորդ դրոշակակիրներից. «Միայն նրանք էին ինձ իսկապես հասկանում, երկուսից էլ նեղացած եմ, որ թողեցին իրենց մեծ Դրոշին. Երկրորդդրոշակակիրը գնաց հեռուներում մի թաքուն փոքրիկ դրոշ կրծքին մեռավ, Առաջինդրոշակակիրը հեռուներում է դրոշներ ստեղծում»: Պատանին քաղաքի մարդկանցից լսել էր նաև, հայտնի չէ, թե որքանով է ճիշտ, որ իբր Երկրորդդրոշակակիրն իր որդուն կոչել էր Դրոշ, ի պատիվ մեծ Դրոշի, իսկ հետո փոխել և անվանել է Հանունդրոշակակրի: Դրոշի հետ իր հերթական հանդիպումների ժամանակ, պատանին նկատում է, որ իր ընկերներից մեկը թղթի վրա գրի է առնում մեծ Դրոշի խոսքերը և մեկընդմիշտ արգելում է նրան այլևս գրի առնել դրանք, բայց տետրը վերցնում է: Մի օր պատանին հայտնում է Դրոշին, որ քաղաքում աշխատանքներ են տարվում քաղաքի բոլոր մարդկանց Դրոշը ներկայացնելու համար: Սակայն Դրոշը թերահավատորեն պատմում է պատանուն, որ քաղաքում ուրիշներն էլ են իրեն ասել, թե Դրոշը կներկայացնեն, բայց չեն արել: Պատանին ասում է. - Ես քո Առաջինդրոշակակրի որդին եմ, կարող ես վստահ լինել: Մի օր նա հանդիպում է մի նախկին դրոշակակրի, որը հետագայում քաղաքում Մեծ մարդ պիտի դառնար, և հարցնում. - Չես ցանկանում տեսնել քո մեծ Դրոշին: - Ցանկանում եմ, շատ եմ լսել, բայց ոչ մի անգամ չեմ տեսել իմ Դրոշին: Ու պատանու միջոցով հանդիպում են Դրոշն ու դրոշակակիրը: Պատանին շարունակում էր աշխատանքները: Օրեր անց նա Դրոշին տեղեկացրեց, որ քաղաքում մարդիկ խոսում են, թե պատրաստվում է հրապարակ բերվել մի մեծ իսկական Դրոշ: Դրոշը հարցրեց. - Որքան մարդ գիտե: - Հինգ հազար, սկզբի համար մի քիչ քիչ է,- քաշվելով ասաց պատանին: Դրոշը փայլեց. «Լավ է: Շատ տարիներ առաջ դրոշի մասին գիտեին երեք հազար մարդ…»: Պատանին ներկապնակը դրեց Դրոշի առաջ և հարցրեց, թե ինչ կարծիքի է գույների մասին: Դրոշը, տեսնելով իր սիրելի գույներն, ուրախացած ասաց. - Ինձ մենակ թողեք իմ գույների հետ: Վաղը եկեք: - Հետո պատանին իմացավ, որ Դրոշը մահացել է: Նա գնաց իր ճանաչած դրոշակակիրների մոտ և հայտնեց, որ իրենց Դրոշը մահացել է: Դրոշակակիրներն ու քաղաքում դրոշակակիրներին ճանաչող մարդիկ գնացին Դրոշին Հավերժացնելու… Քաղաքի մարդկանցից այդպես էլ ոչ ոք չիմացավ, որ Դրոշին Հավերժություն ուղեկցելու պահի պատվոպահակները պատանու ընկերներն էին:
ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ
Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ազատվել է պաշտոնից: Պաշտոնապես նշվում է, որ նա ցանկություն է հայտնել անցնել թոշակի: Նշենք, որ Ալվինա Զաքարյանը վարչության ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հուլիսի 7-ին Սերժ Սարգսյանն ընդունել է Իտեռա ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովին: Ըստ հաղորդագրության, Իտեռա նավթագազային ...ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ
Տարադրամի փոխարժեքի մասին տեղեկություններ հաղորդող ցուցանակները փողոցներում տեղակայելու անթույլատրելիության մասին որոշումը անկասկած կարելի է համարել Հայաստանի նոր իշխանության նոու-հաուն: Ինչպես հայտնի ...Ի ՇԱՀ ՀԱՅՈՑ ԱԶԳԻ
Հուլիսի 10-11-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր նախագահությամբ տեղի կունենա նորաստեղծ Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպության (ՀՀԵԵԿ) անդրանիկ ...ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Երեկ վերսկսվել էր Ստամբուլի Ակոս թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող 19 հոգու դատավարությունը, որի ժամանակ դատավորը հայտարարել է, թե Էրհան Թունջելը, ով մեղադրվում է սպանությունը ...ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԴՐՈՇԸ
Քառասուն տարի առաջ` 1968թ. հուլիսի 9-ին, ձերբակալվեցին Ազգային Միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրներ Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը: Շանթ Հարությունյանի Դրոշը պատմվածքը տպագրվում ...ՀԱԱԿ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԶԱՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՀԱԱԿ համագումարում նախագահ ընտրված Էդվարդ Անտինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. «Հիմք ընդունելով Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության 2-րդ արտահերթ համագումարում ...ՀՊՃՀ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր` հուլիսի 8-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում կարևոր և հիշարժան օր է, քանի որ առաջին անգամ բաժանմունքում բակալավրի որակավորմամբ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻՑ, ԱՍԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ
Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ Ղարաբաղի քաղաքացիներն առավել հանդուրժողական են: ՀՀ նախարարները կարող են արդյոք ինչ-որ բան սովորել Ղարաբաղի իրենց գործընկերներից, ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱՆ
Իրանի radiofardo.com կայքը հաղորդում է, թե Իրանի 9-րդ ճարտարապետական կառույցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրանցում ստացավ: Հայկական Ս.Թադեոս, Ս.Ստեփանոս եկեղեցիները եւ այս եկեղեցիների շուրջ գտնվող բնակավայրերը եւ գերեզմանատները ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Հուլիսի 4-ին Մատենադարանի մոտ կրկին անգամ ունեցանք շատ հաջողված հանրահավաք, հուլիսի 8-ին Հայացք ակումբում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա հուլիսի 4-ի միջոցառումից ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՄՆՈՒՄ Է
Անգամ եթե իշխանությունը կատարի այն պահանջները, որ հուլիսի 4-ի հանրահավաքի ընթացքում նրան ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընդդիմությունը պահանջելու է արտահերթ ընտրություններ, քանի որ ընտրակեղծիքներն ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Շատ մոտ ապագայում Հայաստան են ժամանելու եվրոպացի երկու բարձրաստիճան դիվանագետներ` ԵԽԽՎ նախագահը եւ ԵԽ մարդու իրավունքի հարցերի հանձնակատարը: Ինչ ակնկալիք ունի նրանց այցերից համաժողովրդական շարժման կենտրոնը, ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋ
Որպես մարտի մեկի իրադարձության գլխավոր դերակատար, հեռացած նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի, այլ նաեւ հատուկ քննչական ծառայության հրավերին ...ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱՋԱԿՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Քաղաքական պայքարը, քաղաքական գործակցությունը չպիտի կառուցված լինի միայն վերցնելու վրա, հուլիսի 8-ին Հայացք ակումբում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Այդ մասին նա խոսել ...ՉԳԻՏԵՆ ԵՐԲ, ԲԱՅՑ ԳԻՏԵՆ, ՈՐ ԳԱԼՈՒ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Նկատի ունենալով, որ ընդդիմությունը հուլիսի 4-ի հանրահավաքի անցկացումը նաեւ պայմանավորում է ոստիկանության հետ ողջունելի համագործակցությամբ, արդյոք կարող է պատահել այնպես, որ օգոստոի 1-ի հանրահավաքին էլ ...ՈՉԻՆՉ, ՈՐ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՓՍՈՍ, ՈՐ ԴԱՏԱԽԱԶ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հուլիսի 8-ին Հայացք ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտքին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետընտրական ...ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւանում տեղի ունեցած «Բազմակարծությունը հայկական ԶԼՄ-ներում» միջազգային համաժողովին ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի քարտուղարության ծրագրի համակարգող Ֆրանցիսկա Կլոպֆերը հայտարարել է, թե Հայաստանն ...ՆԱԽԱՐԱՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է ՀԱՄԱՐԵԼ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՎԱԶՈՒՄԸ
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հուլիսի 8-ին Նովոստի-Արմենիա գործակալության մամուլի սրահում հավաքված լրագրողներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջին կիսամյակի պատկերը: Նա նշել է, ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԵԽԽՎ հանդեպ պարտավորությունները չկատարելու դեպքում Հայաստանին Եվրամիության Եվրոպական հարևանության ծրագրի դադարեցում չի սպառնում, հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը: ...ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՆՈՐ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
“Ոսկե ծիրան” երեւանյան ամենամյա միջազգային կինոփառատոնը 2008 թվականին նոր գործակցություն է սկսում ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ռումինիայի, Եգիպտոսի և Լիբանանի ...ՎԻՎԱՍԵԼԸ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱՌՈՒՑԻ 14 ԲՆԱԿԱՐԱՆ
Հուլիսի 8-ին, Առինջ գյուղում տեղի է ունեցել Վիվասել ընկերության կողմից Ասլանյանների ընտանիքին նվիրված տան տնօրհնեքի արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է Վիվասելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Տնօրհնեքի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 12-ին շրջայց կկատարի Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանի զորամասերում եւ դիրքերում: Խոսքը մասնավորապես Տավուշի մարզի մասին է, ինչպես ԱՌԿԱ-ին հայտնել է պաշտպանության ...ԿՈՄԻՏԱՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 6-ին , Կանադայի Քվեբեկ քաղաքի “Բանաստեղծների զբոսայգում” տեղի է ունեցել Կոմիտասի կիսանդրու տեղադրման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրին ...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՉԵԽԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳՆԱՀԱՏԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ
- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

