
ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ
- Տարադրամի փոխարժեքի մասին տեղեկություններ հաղորդող ցուցանակները փողոցներում տեղակայելու անթույլատրելիության մասին որոշումը անկասկած կարելի է համարել Հայաստանի նոր իշխանության նոու-հաուն: Ինչպես հայտնի է, այդ որոշումը իշխանությունը բացատրում է քաղաքի ճարտարապետական տեսքի հետ կապված մտահոգությամբ: Այսինքն, ցուցանակները, որ կախվում են տարադրամի փոխանակման կետերի դիմաց եւ քաղաքացիներին տեղեկացնում այդ օրվա կուրսի մասին, ըստ իշխանական տրամաբանության, գցում են քաղաքի ճարտարապետական տեսքը: Այդ իսկ պատճառով էլ որոշում է կայացվում եւ տարադրամի փոխանակման կետերին հրահանգվում է բոլոր ցուցանակները հանել եւ տանել փողոցից ներս, իրենց տարածք: Ստացվում է, որ այսուհետ, քաղաքացին տարադրամի փոխարժեքի մասին կարող է տեղեկանալ միայն հայտնվելով փոխանակման կետի տարածքում: Անկասկած, անհնար է չնկատել եւ չարձանագրել, որ Երեւանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ անասելի ներդաշնակ եւ գեղեցիկ է դարձել այն բանի շնորհիվ, որ փողոցներից հանվել են փոխարժեքի մասին ցուցանակները: Հաճելի է քայլել քաղաքի փողոցներով: Նախկինում մարդիկ զբոսնում էին, մեկ էլ հանկարծ նրանց աչքի առաջ էր գալիս փոխարժեքի մասին ցուցանակը եւ մարդը ինքնաբերաբար սկսում էր ծանոթանալ տարբեր արժույթների փոխարժեքների հետ, նրա ուշադրությունը քաղաքից շեղվում էր: Այսինքն, խնդիրը ոչ միայն քաղաքի ճարտարապետական տեսքն է, այլ նաեւ զբոսաշրջության աճը, որ մեր կառավարությունը համարում է գերակա նպատակներից մեկը: Օրինակ, զբոսաշրջիկը գալիս է Երեւան, շրջում է Հայաստանի մայրաքաղաքի փողոցներով, իսկ նրա աչքին անընդհատ փոխարժեքի ցուցանակներ են: Հետո, երբ նա գնում է իր երկիր եւ նրան հարցնում են Երեւանից տպավորությունը, նա պատասխանելու, պատմելու ոչինչ չի ունենում, քանի որ Երեւանում զբոսանքների ամբողջ ընթացքում փոխարժեքների մասին ցուցանակներ է կարդացել: Այդպիսով նա չի կարողանում անհրաժեշտ ձեւով գովազդել մեր քաղաքը, իսկ արտասահմանում էլ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի մայրաքաղաքում ամենուր փոխարժեքի կետեր են եւ ոչ մի ռեստորան, սրճարան կամ խանութ չկա: Ով կգնա այդպիսի երկիր, ուր միայն դրամափոխանակության ցուցանակներ են: Ինչպես նկատում եք, խնդիրը ձեռք է բերում նույնիսկ ազգային անվտանգության նշանակություն, քանի որ վերաբերում է մեր երկրի միջազգային հեղինակությանը: Հետեւաբար պետք է, որ իշխանությունը փոփոխություն կատարի նաեւ օրենսդրության մեջ եւ փոխանակման կետերին պարտադրի նաեւ, որ աշխատեն փակ դռներով, որպեսզի հնարավորություն չլինի փողոցով քայլելիս նայել ներս եւ տեսնել, թե ինչ փոխարժեք է: Դրանից բացի, փոխանակման կետերի դիմաց պետք է պարեկներ կարգել, ապահովության համար, որ հանկարծ որեւէ մեկը անհարկի չծանոթանա փոխարժեքի հետ: Հետո պետք է աստիճանաբար հասնել այն բանին, որ արգելվի փոխարժեքի մասին տեղեկատվության փոխանակումը քաղաքացիների միջեւ: Ասենք դա թույլատրելի լինի միայն հարազատներին: Ասենք, մարդը կարող է միայն իր ծնողներին, զավակներին, կնոջը եւ քույրերին ու եղբայրներին հաղորդել, թե ինչ փոխարժեք է տեսել այդ օրը տարադրամի փոխանակման կետերում: Դա հսկելը իհարկե մեծ աշխատանք կպահանջի, բայց օրինակ իշխանությունը կարող է այդ հարցը լուծել խաղալով մարդկանց նյութապաշտական զգացումների վրա: Օրինակ, կարելի է հայտարարել, որ այն մարդիկ, ովքեր արժեքավոր ինֆորմացիա կհաղորդեն փոխարժեքի մասին տեղեկությունների փոխանցման կարգի խախտման վերաբերյալ, հնարավորություն կստանան իրենց մոտ եղած արժույթները փոխանակել շուկայականից կրկնակի բարձր գնով: Այդպիսով պետք է հասնել մի իրավիճակի, երբ փոխարժեք հասկացությունը կդիտվի հայ մարդու կերպարին անհարիր, իսկ մեր հանրապետության հյուրերը, երբ օգտագործեն այդ հասկացությունը, կմեղադրվեն հայի կերպարը վիրավորելու համար: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ P.S. Շատ հնարավոր է նաեւ, որ փոխարժեքի մասին ցուցանակները փողոցներում տեղակայելը արգելելու մասին որոշումը պայմանավորված է շատ ավելի պարզ խնդրով: Բանն այն է, որ իշխանությունը գնաճի հերթական ալիքը զսպելու համար հերթական անգամ ստիպված է լինելու արժեւորել հայկական դրամը, ինչն արդեն կարծես թե տեղի է ունենում: Եվ որպեսզի դրամի արժեվորումը, հետեւաբար նաեւ մեր բնակչության զգալի մասին եկամտի հիմնական տեսակ` դոլարի փոխարժեքի անկումը բնակչության համար լինի աննկատ եւ այս նեղ վիճակում էլ ավելի չմեծացնի իշխանության հանդեպ դժգոհության ալիքը, որոշում է կայացվել փոխարժեքը հանել փողոցից, հանրության աչքից հեռու պահելու համար: Այլ բան է, երբ մարդիկ փողոցում անընդհատ տեսնում են, թե ինչպես է ընկնում դոլարը, այլ բան, երբ արդեն փոանակման կետում կանգնում են փաստի առաջ: Այլ կերպ ասած, իշխանությունը ժողովրդին հերթական անգամ կանգնեցնում է փաստի առաջ:

© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 08, 2008ԱԼՎԻՆԱ ԶԱՔԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ
Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ազատվել է պաշտոնից: Պաշտոնապես նշվում է, որ նա ցանկություն է հայտնել անցնել թոշակի: Նշենք, որ Ալվինա Զաքարյանը վարչության ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հուլիսի 7-ին Սերժ Սարգսյանն ընդունել է Իտեռա ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովին: Ըստ հաղորդագրության, Իտեռա նավթագազային ...ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ
Տարադրամի փոխարժեքի մասին տեղեկություններ հաղորդող ցուցանակները փողոցներում տեղակայելու անթույլատրելիության մասին որոշումը անկասկած կարելի է համարել Հայաստանի նոր իշխանության նոու-հաուն: Ինչպես հայտնի ...Ի ՇԱՀ ՀԱՅՈՑ ԱԶԳԻ
Հուլիսի 10-11-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր նախագահությամբ տեղի կունենա նորաստեղծ Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպության (ՀՀԵԵԿ) անդրանիկ ...ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Երեկ վերսկսվել էր Ստամբուլի Ակոս թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվող 19 հոգու դատավարությունը, որի ժամանակ դատավորը հայտարարել է, թե Էրհան Թունջելը, ով մեղադրվում է սպանությունը ...ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԴՐՈՇԸ
Քառասուն տարի առաջ` 1968թ. հուլիսի 9-ին, ձերբակալվեցին Ազգային Միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրներ Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը: Շանթ Հարությունյանի Դրոշը պատմվածքը տպագրվում ...ՀԱԱԿ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԶԱՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՀԱԱԿ համագումարում նախագահ ընտրված Էդվարդ Անտինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է հետեւյալը. «Հիմք ընդունելով Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության 2-րդ արտահերթ համագումարում ...ՀՊՃՀ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր` հուլիսի 8-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում կարևոր և հիշարժան օր է, քանի որ առաջին անգամ բաժանմունքում բակալավրի որակավորմամբ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻՑ, ԱՍԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ
Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ Ղարաբաղի քաղաքացիներն առավել հանդուրժողական են: ՀՀ նախարարները կարող են արդյոք ինչ-որ բան սովորել Ղարաբաղի իրենց գործընկերներից, ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱՆ
Իրանի radiofardo.com կայքը հաղորդում է, թե Իրանի 9-րդ ճարտարապետական կառույցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրանցում ստացավ: Հայկական Ս.Թադեոս, Ս.Ստեփանոս եկեղեցիները եւ այս եկեղեցիների շուրջ գտնվող բնակավայրերը եւ գերեզմանատները ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Հուլիսի 4-ին Մատենադարանի մոտ կրկին անգամ ունեցանք շատ հաջողված հանրահավաք, հուլիսի 8-ին Հայացք ակումբում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա հուլիսի 4-ի միջոցառումից ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՄՆՈՒՄ Է
Անգամ եթե իշխանությունը կատարի այն պահանջները, որ հուլիսի 4-ի հանրահավաքի ընթացքում նրան ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընդդիմությունը պահանջելու է արտահերթ ընտրություններ, քանի որ ընտրակեղծիքներն ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
Շատ մոտ ապագայում Հայաստան են ժամանելու եվրոպացի երկու բարձրաստիճան դիվանագետներ` ԵԽԽՎ նախագահը եւ ԵԽ մարդու իրավունքի հարցերի հանձնակատարը: Ինչ ակնկալիք ունի նրանց այցերից համաժողովրդական շարժման կենտրոնը, ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋ
Որպես մարտի մեկի իրադարձության գլխավոր դերակատար, հեռացած նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի, այլ նաեւ հատուկ քննչական ծառայության հրավերին ...ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱՋԱԿՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Քաղաքական պայքարը, քաղաքական գործակցությունը չպիտի կառուցված լինի միայն վերցնելու վրա, հուլիսի 8-ին Հայացք ակումբում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Այդ մասին նա խոսել ...ՉԳԻՏԵՆ ԵՐԲ, ԲԱՅՑ ԳԻՏԵՆ, ՈՐ ԳԱԼՈՒ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Նկատի ունենալով, որ ընդդիմությունը հուլիսի 4-ի հանրահավաքի անցկացումը նաեւ պայմանավորում է ոստիկանության հետ ողջունելի համագործակցությամբ, արդյոք կարող է պատահել այնպես, որ օգոստոի 1-ի հանրահավաքին էլ ...ՈՉԻՆՉ, ՈՐ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՓՍՈՍ, ՈՐ ԴԱՏԱԽԱԶ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հուլիսի 8-ին Հայացք ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտքին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետընտրական ...ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեւանում տեղի ունեցած «Բազմակարծությունը հայկական ԶԼՄ-ներում» միջազգային համաժողովին ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի քարտուղարության ծրագրի համակարգող Ֆրանցիսկա Կլոպֆերը հայտարարել է, թե Հայաստանն ...ՆԱԽԱՐԱՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է ՀԱՄԱՐԵԼ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՎԱԶՈՒՄԸ
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հուլիսի 8-ին Նովոստի-Արմենիա գործակալության մամուլի սրահում հավաքված լրագրողներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջին կիսամյակի պատկերը: Նա նշել է, ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԵԽԽՎ հանդեպ պարտավորությունները չկատարելու դեպքում Հայաստանին Եվրամիության Եվրոպական հարևանության ծրագրի դադարեցում չի սպառնում, հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը: ...ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՆՈՐ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
“Ոսկե ծիրան” երեւանյան ամենամյա միջազգային կինոփառատոնը 2008 թվականին նոր գործակցություն է սկսում ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ռումինիայի, Եգիպտոսի և Լիբանանի ...ՎԻՎԱՍԵԼԸ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱՌՈՒՑԻ 14 ԲՆԱԿԱՐԱՆ
Հուլիսի 8-ին, Առինջ գյուղում տեղի է ունեցել Վիվասել ընկերության կողմից Ասլանյանների ընտանիքին նվիրված տան տնօրհնեքի արարողությունը: Միջոցառմանը մասնակցել է Վիվասելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Տնօրհնեքի ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 12-ին շրջայց կկատարի Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանի զորամասերում եւ դիրքերում: Խոսքը մասնավորապես Տավուշի մարզի մասին է, ինչպես ԱՌԿԱ-ին հայտնել է պաշտպանության ...ԿՈՄԻՏԱՍԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 6-ին , Կանադայի Քվեբեկ քաղաքի “Բանաստեղծների զբոսայգում” տեղի է ունեցել Կոմիտասի կիսանդրու տեղադրման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՉԵԽԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԸ
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳՆԱՀԱՏԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1735 Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն են կրում:
- 1807 Կնքվում է Տիլզիտի հաշտությունը Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

