
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԼՂՀ
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն տեղեկացնում է, որ հուլիսի 4-6-ը Արցախում էր գտնվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ֆինանսների, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, Երեւանի քաղաքապետը, ով միաժամանակ ՙՇուշիի վերածնունդ՚ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: ԼՂՀ կառավարությունում ՀՀ կառավարական պատվիրակության հանդիպումները սկսվեցին հուլիսի 5-ին, ՀՀ եւ ԼՂՀ վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Արա Հարությունյանի առանձնազրույցով: Այդ ընթացքում հանդիպել են նաեւ ՀՀ եւ ԼՂՀ գործընկեր նախարարները եւ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ապա ԼՂՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի եւ երկու հանրապետությունների նախարարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ արծարծվել են, մասնավորապես, գյուղատնտեսության, էներգետիկայի, սոցիալական ոլորտին առնչվող մի շարք հրատապ խնդիրներ: Խորհրդակցությունից հետո կայացել է երկու կառավարությունների ընդլայնված կազմերով համատեղ նիստ, ամփոփվել նախապես տեղի ունեցած քննարկումների արդյունքները եւ նախանշվել համագործակցության հետագա ծրագրերը: Նիստի սկզբում ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն ու նրա ղեկավարին շահագրգիռ եւ արդյունավետ քննարկումների, համագործակցության պատրաստակամության համար: Նշվել է, որ մինչ այժմ երկու հանրապետության կառավարությունների անդամների փոխայցելություններ են եղել, ԼՂՀ-ում ծրագրերի մշակման ընթացքում նկատի է առնվել Հայաստանի փորձը, հարկ եղած դեպքում մասնագետներ են հրավիրվել, եւ այսօրվա քննարկումներն այդ համագործակցության տրամաբանական շարունակությունն են: ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի խոսքով, կառավարությունների համատեղ նիստում առաջնայինը համագործակցության ոլորտները ներառող օրակարգի ձեւավորումն ու արձանագրվող հարցերին համատեղ լուծումներ տալն է: Հայաստանի կառավարության ղեկավարը կարեւորել է երկրորդ սերնդի բարեփոխումների հայեցակարգը նաեւ Արցախում ներդնելը: Պետք է առավելագույնս օգտագործել ամբողջ հայության ներուժը, մեր հայրենակիցներին նախեւառաջ ցույց տալ այն ոլորտներն ու ծրագրերը, որտեղ նրանք կարող են ներդրումներ կատարել, ընդգծել է Տ.Սարգսյանը: Չպետք է ապավինել միայն պետական միջոցներին, այլեւ հարկ է բարենպաստ միջավայր ստեղծել մասնավոր ներդրումների ներգրավման համար, ասել է նա: ՀՀ վարչապետը կարեւորել է նաեւ ԼՂՀ-ում երկարաժամկետ ծրագրերի, մրցակցային առավելությունների մշակման եւ բրենդավորման խնդիրը. այստեղ առաջնային դեր կարող է վերապահվել, օրինակ, գյուղատնտեսական տուրիզմին: Արցախում գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ հնարավորություններ: Տ.Սարգսյանն ընդգծել է, որ այդ ոլորտն առաջ տանող խթանները, շարժիչ մոդելը եւ սկզբունքները պետք է պարզ ու հասկանալի լինեն շահագրգիռ բոլոր կողմերին, եւ դրանք պետք է նախապես հայտարարվեն: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով, ԼՂՀ վարչապետն ունի հավակնոտ ծրագրեր, ինչը ոգեւորիչ է եւ արդյունավետ համագործակցության շնորհիվ այդ ծրագրերը կիրագործվեն` ապահովելով ԼՂՀ զարգացման առաջանցիկ տեմպեր: ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների համատեղ նիստում նախարարները ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտների խնդիրները, նշել դրանց լուծման տարբերակները եւ փոխգործակցության ուղղությունները: Որոշակի նախանշումներ են հայտարարվել, մասնավորապես, գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության ոլորտների առնչությամբ: Նիստից հետո երկու հանրապետությունների կառավարությունների անդամները, վարչապետների գլխավորությամբ այցելել են Արցախյան հերոսամարտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել նահատակների հուշարձանին: Օրվա երկրորդ կեսին կառավարությունների մակարդակով գործնական քննարկումները շարունակվել են ՙՇուշիի վերածնունդ՚ հիմնադրամի ՙԱրվեստի, արհեստների եւ զբոսաշրջության՚ կենտրոնում, որտեղ հանգամանալի քննարկում է ընթացել Շուշիի վերակառուցման թեմայով: Այնուհետեւ գործադիր իշխանության ներկայացուցիչները եւ նրանց ուղեկցող անձինք այցելել են ՀՀ Կենտրոնական բանկի` Շուշիում կառուցվող մասնաշենքի շինարարության վայր, ծանոթացել ընթացող աշխատանքներին: Հուլիսի 5-ի երեկոյան Տ.Սարգսյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանի հետ: Հաջորդ օրը երկու կառավարությունների անդամները եւ նրանց ուղեկցող անձինք այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ եւ մասնակցել տեղի ջրացանցի բացմանը£ Ապա Խրամորթում ծանոթացել են նորաբաց ուսումնա-ռազմական ճամբարի պայմաններին, զրուցել ճամբարականների հետ: ՀՀ կառավարական պատվիրակության այցի օրերին Արցախ էին ժամանել ՀՀ մի շարք բանկերի ղեկավարներ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ: Նրանք քննարկումներ են ունեցել արցախցի գործընկերների հետ եւ նախանշել հետագա համագործակցության ուղղությունները: Անցած օրերին Արցախում էին գտնվում նաեւ Հայաստանի կրթության, մշակույթի եւ տեղեկատվության ասպարեզների մի խումբ գործիչներ. նրանք ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում հանդիպել են Արցախի համանուն գործիչների հետ եւ արծարծել փոխգործակցության եւ այդ ոլորտների հետագա զարգացմանն առնչվող տասնյակ հարցեր: Հյուրերի թվում էին հայաստանյան ՙԱպագան քոնն է՚ կազմակերպության \'Սովորենք ժողովրդավարություն՚ ծրագրի մասնակից շուրջ երեք տասնյակ երեխա: Նրանք շփումներ ունեցան արցախցիների հետ, հետեւեցին պաշտոնական հանդիպումների առանձին դրվագների: ՀՀ կառավարական պատվիրակության այցի շրջանակներում, հուլիսի 5-ին հրամցվել է նաեւ մշակութային հետաքրքիր ծրագիր: Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում հանդես է եկել անվանի երգահան Ռոբերտ Ամիրխանյանը, իսկ Վերածննդի հրապարակում իրենց արվեստն են ցուցադրել ՙԷմպիռեյ՚ եւ ՙԳոր էնդ Ֆրենդս՚ ռոք խմբերը: Հուլիսի 6-ին հայաստանյան պատվիրակությունը վերադարձել է Երեւան: ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
ՉԵԽԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
2Հուլիսի 6-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հետ, որը Հայաստանում է գտնվում առաջին պաշտոնական այցով, տեղեկացնում են Տեր-Պետրոսյանի գրասենյակից: Պարոն ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԳՆԱՀԱՏԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ
Հուլիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցական զարգացման ծառայության - Գերմանիայի եկեղեցիների միության պատվիրակությանը` ուղեկցությամբ Եկեղեցիների Համաշխարհային ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԼՂՀ
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն տեղեկացնում է, որ հուլիսի 4-6-ը Արցախում էր գտնվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ...100 ՕՐՎԱ ԴՐԵՅՖ
1
Այն, ինչ նախագահի լիազորությունը ստանձնելուց հետո անում է Սերժ Սարգսյանը, Հայաստանի նորագույն պատմության մեջ առանձնահատուկ է նրանով, որ անհասկանալի է ոչ միայն հասարակության, քաղաքացիների, այլ նաեւ իշխող ...ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Ստամբուլում վերսկսում է Ակոս թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մի շարք կազմակերպություններ բողոքի ցույց կանեն: Այսուհետ ...ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԲԵՌՆԱԹԱՓՎԻ
Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Երեւանի գլխավոր հակատագծի պահանջների համաձայն, գերակա խնդիր է Երեւանի կենտրոնի ծանրաբեռնվածության թեթեւացումը, եւ ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՑ ԽՆԴՐՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ս.թ. հուլիսի 4-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, պարոն Գ. Հակոբյանին` Պաշտպանի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովմանը վերաբերող ...ՊԱՅԹՅՈՒՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ
Հուլիսի 4-ին, ժամը 15.40-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 4-րդ կիլոմետրում գտնվող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Աշտարակի հիվանդանոց են տեղափոխվել Արագածոտնի մարզի ...ԸՆԿԵԼ Է ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՄՐՋԻՑ
Հուլիսի 7-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւի վանքին հարակից ՙՍատանայի կամրջից՚ ցած է ընկել Գորիսի բնակիչ, 1970 թ. ծնված Մհեր Մելքումյանը, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՐՋԱՆ
1Հայաստանի համար այժմ խիստ վտանգավոր շրջան է, եւ խնդիրը Րաֆֆին, մեկ մարդու քայը, մեկ մարդու պահվածքը չէ: Այդ մասին հուլիսի 7-ին Հայելի ակումբում լրագրողներին հայտարարել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ...ԻՆՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆ ԿԱ ՀՀ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՄԻՋԵՎ
Ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է Հայաստանի ոսկու պաշարը արտարժույթով փոխարինելու մեջ, ինչը ավելի քիչ եկամուտ է բերել, քան եթե այդ ոսկին պահպանվեր: Կենտրոնական Բանկի նախկին նախագահը հակադարձում ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ԵՆ
4
Ինչու Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում ընդդիմության հանրահավաքներին, մասնավորապես հուլիսի 4-ի հանրահավաքին, առավել եւս, որ Հայաստանում էր: Այդ հարցը լրագրողները հուլիսի ...ԿՈՂՄ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Հուլիսի 7-ին Հայելի ակումբում հյուրընկալված Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հռչակած Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծմանն ու դրան Ժառանգության անդամակցության հարցին, ասել է, որ այդ խնդրին ...ԵԹԵ ԲԵԿՈՒՄ ՉԿԱ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի իրավիճակը հանգուցալուծելու համար անհրաժեշտ է բեկում, հուլիսի 7-ին Հայելի ակումբում հայտարարել է Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ասելով, որ այդ ուղղությամբ իշխանության ...ՐԱՖՖԻՆ ՄԵՐԺԵՑ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը նույն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին համարում է լայն մտահորիզոնով, պատրաստված անձնավորություն, սակայն չի ընդունելու ԵԽԽՎ-ում հայկական ...ՀԱԿՎԱԾ ՉԷ ԳՆՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ԿՈԼՈՄԲԻԵԻՆ ԵՎ ՊՐԵՍԿՈՏԻՆ
Հուլիսի 7-ի մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հայաստանի հարցի ԵԽԽՎ զեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի Հայաստանի իշխանության փաստաբանը լինելու Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականին, ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԱԴՐԻԴԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ասել է, թե Մինսկի խմբի համանախագահների`հունիսի վերջին Երևան, Ստեփանակերտ և Բաքու կատարած այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունները հիմնված էին 2007-ի ...ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑԻՆ
Այսօր, ժամը 15:15-ի սահմաններում Աբովյան-Թումանյան խաչմերուկից 11…887 արծաթագույն Մերսեդես մակնիշի մեքենայով առևանգվել է Համաժողովրդական Շարժման ակտիվիստ Արսեն Ներսիսյանը, ով մասնակցել է Սասուն Միքայելյանի` ...ՉԵԽԻԱՆ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: ...960 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏԱՀԱՐ
Հայաստանում 2008 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում 960 ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան 180 դեպք է գրանցվել, ևս 1404 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով երկարացրեց պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքի ժամկետը:ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
ԿԳ նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը հանրակրթության վարչության մասնագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ այսօր այցելեց լսողության խանգարում ունեցող թիվ 9 և թիվ 15 հատուկ դպրոցներ։ Այցի նպատակը տեղում ...ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պարզաբանումները Արմենպրես գործակալության հարցին - Պարոն նախարար, վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ենթատեքստում տարբեր առիթներով ադրբեջանական կողմից ...
ԻՆՉ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՅՑԸ
ՍԿԻԶԲ ԴՐՎԵՑ ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ
WWF ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՉԵԽԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ ՄԱՂԹՈՒՄ Է ԱՐԳԱՍԱԲԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
- 0 Հրոտիցը հայոց տոմարի տասներկուերրորդ ամիսն է, սկսվել է հուլիսի 7-ին և վերջացել օգոստոսի 5-ին: Անունն առաջացել է հուր բառից, որովհետև ամիսը համընկնում է տարվա ամենաշոգ ժամանակին:
- 1827 Ռուսական բանակը գրավում է Աբաս-Աբադ բերդը:
- 1829 Բայբուրդի (Բաբերդի) գրավումը:
- 1882 Ծաղկաձորում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական, ակադեմիկոս Լևոն Օրբելին: (Վախճ. 1958թ.-ին,Պետերբուրգում (Լենինգրադում):
- 1915 Թուրք ջարդարարների կողմից սպանվեց գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը: (Ծնվ. 1861թ.-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրում են Ղափանը:
- 1923 Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեն միակողմ որոշում ընդունեց Արցախն առանձնացնելու և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ ստեղծելու մասին: «Կարմիր Քրդիստանը» ստեղծվեց այս նոր տարածքը Հայաստանից անջատելու համար (Նոր Լաչինի և Քելբաջարի մարզերի միջոցներով): Քրդերի միությունը իրականում ոչնչացվեց 1930 թվականին, իսկ անջատումն շարունակվեց 1936 թվականի Ստալինյան սահմանադրությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

