
ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրության ընդունումը պատմական իրադարձություն է ցանկացած երկրի կյանքում: Հայաստանի` որպես պետության կայացման, ինչպես նաեւ ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման գործում Սահմանադրությունն ունեցել է հսկայական դեր, եղել եւ մնում է որպես զարգացման խթան եւ ուղենիշ: Այդ իսկ պատճառով այս օրը մեր երկրում տոն է, մեր բոլոր քաղաքացիների ու հայրենակիցների` այն մարդկանց տոնը, ովքեր գիտակցում են թե° իրենց սահմանադրական իրավունքների ու ազատությունների եւ թե° պատասխանատվության չափը: Այսօր մեր երկիրն ու մենք բոլորս նոր մարտահրավերներ ունենք դիմագրավելու, ինչը հնարավոր է միայն Սահմանադրության եւ օրենքի նկատմամբ հարգանքի պայմաններում: Մենք մուտք ենք գործել վճռորոշ մի ժամանակահատված, որից պետք է դուրս գանք ավելի օրինապաշտ, ավելի ժողովրդավար ու կազմակերպված: Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Սահմանադրության օրը բոլորիս տոնն է, որովհետեւ Սահմանադրությունը մենք ենք` մեզնից յուրաքանչյուրը: Մայր օրենքի ուժը հիմնվում է յուրաքանչյուրիս կամքի վրա` մարդկանց, ովքեր պատրաստ են պաշտպանելու երկրի հիմնական օրենքն ու իրենց համար ընդունելի կենսաձեւը: Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս կամք, հետեւողականություն ու վճռականություն երկրի զարգացմանն ուղղված մեր` անգամ ամենահանդուգն ծրագրերը կյանքի կոչելու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով: Մեր հորդորն ու մաղթանքն է, որ Սահմանադրության օրվա խորհրդով առավել զորացնենք Հայրենիքին նվիրյալ ծառայություն մատուցելու մեր կամքն ու ձգտումը` հավատարիմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամփոփված դրույթներին, որոնք երաշխավորում են արժանապատիվ, արդար և ազատ կյանքը մեր ժողովրդի: Կառուցենք հայոց լուսավոր ապագան առ Աստված հավատքով ու հույսով, սահմանադրական սկզբունքների հաստատուն հիմքերի վրա: Թող Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի և պահպանի Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին` երկնառաք օրհնությամբ պարգևելով շինություն ու պայծառություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք: ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Անհնար է գերագնահատել Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը. այն չափազանց կարեւոր էր մեր նորանկախ հանրապետության համար, որը հնարավորություն տվեց կայացնել պետականությունը եւ ամուր հիմքեր նախապատրաստել Հայաստանի պետական եւ իրավական նոր համակարգի կառուցման համար: Սահմանադրությունն ամրագրում է այն իրողությունը, որ Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Այս վեհ արժեքների որդեգրումը պարտավորեցնում է մեզ ամենօրյա հետեւողական աշխատանք տանել դրանք պահպանելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Մենք պետք է ապահովենք բոլորի հավասարությունը օրենքի առջեւ եւ հանդիսանանք սոցիալական արդարության երաշխավորը մեր երկրում, բարձրացնենք մեր քաղաքացիների իրավագիտակցությունը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա պաշտպանել Սահմանադրության մեջ ամրագրված իր իրավունքներն ու օրինական շահերը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս` Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ մաղթում ամուր հավատ մեր ժողովրդի եւ Հայոց անկախ պետականության ապագայի նկատմամբ:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ
12“Նախընտրական թոհուբոհի պատճառով մոռացության մատնվեց մի կարեւոր, պատմական իրադարձություն”, հուլիսի 4-ի հանրահավաքի իր ելույթը սկսել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա, այդ կարեւոր իրադարձությունը ...ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրության ընդունումը պատմական իրադարձություն է ցանկացած երկրի կյանքում: Հայաստանի` ...
ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ԱՐԴՅՈՔ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
29 ՕՐ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
ԵՎ ԴՈՒ, ԲԱՐԳԱՎԱՃ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՐԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՏԵՍԵԼ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

«ԱՅԴ ՎՇՏԻՆ ՄԻ ԿԵՐՊ ԿԴԻՄԱՆԱՄ»

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 7 ՄԱՐԴ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

