
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժինը տարածել է հաղորդագրություն, որը պատասխան է Գագիկ Ջհանգիրյանի Մեկնաբանության, որ այսօր հրապարակվել է մեր կայքում: Պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ. «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի առանձին հանձնարարականի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ՝ ներկայում կալանավորված մեղադրյալի գնահատականը իր հերթական «բլեֆներից» է: Հաշվի առնելով նախկինում որոշ չափով դատախազական աշխատանքի փորձի առկայությունը (բացառությամբ քննչական աշխատանքից)՝ գնահատականներից ակնհայտ է դառնում, որ Ջհանգիրյանը ոչ թե դիմել է պարալոգիզմի, այլ տրամաբանական սոփեստության, այսինքն՝ սխալ մեկնաբանելով օրենքները և կատարելով սխալ կշռադատություններ՝ նպատակ է ունեցել մոլորության մեջ գցել ունկնդրին, որը ենթակա է գնահատման իբրև պատասխանատվությունից խուսափելու եղանակ: Ներկայացված գնահատականը դուրս է քրեաիրավական ոլորտից և զուրկ հիմքերից, հակառակ պարագայում՝ նա կօգտվեր քրեական-դատավարական օրենքով վերապահված իրավունքներից ու կվիճարկեր նախաքննական մարմնի կայացրած որոշումները: Այդ ճանապարհը նա չի ընտրել, այլ որդեգրել է քաղաքական բանսարկությունների ուղին՝ խեղաթյուրելով փաստական հանգամանքները, քրեական դատավարության նորմերը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ներկայացվում են որոշ պարզաբանումներ հատուկ քննչական ծառայության պետի առանձին հանձնարարության իրավական հիմքերի վերաբերյալ՝ հասարակությանը զերծ պահելու ապակողմնորոշումից: Հիմնավորում Քննչական խումբ ստեղծելու մասին որոշումը կազմվել է ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումի համաձայնª ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով, այն էª գլխավոր դատախազն ինչպես հատուկ քննչական ծառայության պետին, այնպես էլ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ և այլ քննչական վարչությունների պետերին քննչական խումբ ստեղծելու համար քննիչներ տրամադրելու գրավոր ցուցում է տվել: Մեջբերում ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից. ՙՆախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելովª դատախազի բացառիկ լիազորությունն էª անհրաժեշտության դեպքում քննչական բաժնի պետին գրավոր ցուցում տալ գործի քննությունը քննչական խմբի կողմից կատարելու վերաբերյալ, ինչպես նաև՝ ցուցում տալ նախաքննություն իրականացնող տարբեր մարմինների քննչական բաժինների պետերինª այդ մարմինների քննիչներից ստեղծված քննչական խմբում ներառելու վերաբերյալ՚: Մեջբերում ՀՀ քր. դատ. օր-ի 194-րդ հոդվածից. ՙԳործի բարդության կամ նրա ծավալի մեծ լինելու դեպքում նախաքննության կատարումը կարող է հանձնարարվել մի քանի քննիչի, որի մասին նշվում է գործի հարուցման վերաբերյալ որոշման մեջ կամ կայացվում է առանձին որոշում: Այդ մասին իրավունք ունի որոշում կայացնել քննչական բաժնի պետը....՚: ՀՀ քր. դատ. օր-ի 191-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավունք ունի դրանց կատարումը հանձնարարել տվյալ վայրի քննչական կամ հետաքննության մարմնին: Քրեական գործով հանձնարարությունն իջեցվել է հսկող դատախազի միջոցով` քննչական հանձնարարության կատարման ենթակայության հարցը լուծելու և դատավարական պատշաճ ղեկավարում իրականացնելու նպատակով: Հանձնարարությունը տրվել է դատավարական նորմերի պահպանմամբ` նշելով. ՙխնդրվում է հանձնարարել կատարել՚, այլ ոչ թե կատարել, ինչպես որ փորձ է կատարվում ներկայացնել: Մեջբերում ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից. ՙԴատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է հետաքննության և նախաքննության նկատմամբ իրականացնել դատավարական ղեկավարում՚: Անձնագրի ձև 1-ի վերաբերյալ. Առկա են տեսաձայնագրություններ, հետևաբար նրանցում պատկերված անձանց ինքնությունը պարզելու համար կամ, ի վերջո, ՀՀ քր. դատ. օր-ի 221-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված` լուսանկարով անձի ճանաչում կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում այդ ձևերի պահանջը եղել է հիմնավոր: Հեռախոսահամարների վերծանումներն ստանալու վերաբերյալ. Թե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարված իրադարձությունների վերաբերյալ հարուցված և թե նույն օրվա 2-րդ կեսին քաղաքապետարանի շրջակայքում և կենտրոնական փողոցներում կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի քննության շահերից ելնելով ստուգվել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի հնարավոր հանցակցությունը կամ մասնակցության աստիճանը: Շտաբի պետերի հարևաններին լսելու վերաբերյալ. Հիմնավորվել է, որ հրապարակային միջոցառումներն ուղեկցվել են իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերով, որոնք հնչեցվել են ոչ միայն հանրահավաքների ժամանակ, այլ կարող էին արվել նաև տեղերում, առանձին խումբ անձանց հետ, այդ թվում` հարևանների, հարազատների և մտերիմների շրջանում` հավաքագրման և ներգրավման վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու ակնկալիքով և նպատակով, որպիսի հանգամանքը հանդիսացել է քրեական գործի վարկածներից մեկը, ինչը ստուգելու համար բնականաբար պետք է կատարվեր քննություն: Ի վերջո, ՀՀ քր. դատ. օր-ի 206-րդ հոդվածի համաձայն, վկային կարելի է հարցաքննել գործի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` կասկածյալի, մեղադրյալի, տուժողի և այլ վկաների անձի մասին: Նախընտրական շտաբի պետերի ու նրանց ընտանիքի անդամների բնութագրող տվյալների վերաբերյալ. Անհրաժեշտություն է եղել պարզել տվյալ անձի ով լինելը, հնարավոր քրեական անցյալը, սոցիալական դրությունը, ինտելեկտուալ զարգացման աստիճանը, հետաքրքրասիրությունների շրջանակը, մտավոր կարողությունները և ըստ այդմ էլ որոշել վերջինիս գործողությունների շարժառիթը, ցուցմունքների արժանահավատությունը և այլն: ՀՀ քր. դատ. օր-ի 126-րդ հոդվածի պահանջն է. ՙԳործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրները ստուգելու միջոցով՚: Բացի այդ, նախաքննական մարմինը պարտավոր է քրեական գործով կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, ուստի օրենքի պարտադիր պահանջի կատարումը որակել որպես ՙռեպրեսիա՚, անհեթեթություն է, առավել ևս, երբ քննչական հանձնարաության մեջ ոչ մի կետ չկա որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին: Ավտոմեքենաների վարորդների ու հանրահավաքի մասնակիցների վարձատրության վերաբերյալ. Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար տվյալներ նաև, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելուն, զանգվածային անկարգություններ հրահրելուն ուղղված միջոցառումները իրականացվել, ուղղորդվել, կազմակերպվել են մեկ կենտրոնից, որի համար ֆինանսավորում է ստացվել նաև արտերկրից, հետևաբար, այդ ուղղությամբ քննությունը կամ քննության ընթացքում այդ հանգամանքի արծարծումը տրամաբանական է և անհրաժեշտ: Քաղաքական շահարկման վերաբերյալ. Բռնությամբ իշխանությունը տապալելուն ուղղված գործողություններն ակամա վտանգ են ստեղծել երկրի (պետության) անվտանգության և տարածքային ամբողջականության համար, որը պետք է մտահոգեր ոչ միայն պետական համապատասխան կառույցներին, այլ նաև` ՀՀ ցանկացած քաղաքացու, հետևաբար, կամա, թե ակամա, գործի քննության շրջանակներում արտաքին քաղաքականության հարցերի շոշափումն ու արծարծումը բնական է և բխում է նախաքննության լրիվության և բազմակողմանիության ապահովման օրենքի պահանջից: Հոդվածում միաժամանակ տեղ են գտել նաև իրավաբանական տրամաբանությունից հեռու, չափազանց պարզունակ այլ դատողություններ, որոնք մեկնաբանության անհրաժեշտություն չունեն: Այսպիսով, քննչական հանձնարարությունը տրվել է ՀՀ քրեական դատավարության նորմերի խիստ պահպանմամբ, քրեական գործը հարուցվել և քննվում է օրենքով սահմանված կարգով, օրենքի տառին համապատասխան, ձեռք բերված բոլոր ապացույցներն օրինական են»:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՆ-Ի ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2008թ. Հուլիսի 2-ի ժամը 19-ի սահմաններում Հյուսիսային պողոտա ներխուժած, ապօրինի իշխանությունների հսկողության տակ գտնվող հրոսակախմբերի սադրիչ հարձակումը ՙքաղաքական զբոսանքների՚ մասնակիցների վրա վկայում ...ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔ ԿԿԱՌՈՒՑԻ
Հայաստանի կառավարությունը հուլիսի 3-ին որոշում է ընդունել Երեւանի պետական համալսարանին ամրացված հողամասի մի մասը ԵՊՀ շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպությանը հանձնելու մասին: Նշվել է, որ ...ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի որոշմամբ սահմանել է ՀՀ ԱԳՆ աշխատողների թվաքանակը` նախարարության աշխատակազմում 273 (կառուցվածքային ստորաբաժանումներ` 210, Պետական արարողակարգի ծառայություն գործակալություն` ...ԲՐԻԹԻՇ ՔԱՈՒՆՍԻԼԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ WO/MEN IN POLITICS ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
Հուլիսի 5-ին` Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ, Արարատ Վալի Քանթրի Քլաբում տեղի կունենա ԳոլՖի խաղ Հայաստանի քաղաքական գործիչների մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ կներկայացվի Բրիթիշ Քաունսիլի` ...ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ եւս երկու ամսով երկարացրեց ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի կալանքի ժամկետը: Զուրաբյանի շահերի պաշտպան Տիգրան ...ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է
Հուլիսի 13-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ 644 ԴԻՄՈՐԴ-ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
Երեւանի Ջ.Կիրակոսյանի անվան դպրոցում այսօր տեղի ունեցավ \"Հայոց լեզվի և հայ գրականություն\" առարկայի միասնական լրացուցիչ քննությունը, որին մասնակցում էր շուրջ 350 շրջանավարտ։ Նրանցից 76-ը Ջավախքի դիմորդներ ...ԿԱՐԿՈՒՏԸ ԶԳԱԼԻ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ
ՀՀ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, թե հուլիսի 3-ին, ժամը 18.10-ից 18.20-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Ծաղկահովիտ, Նիգավան, Լուսագյուղ եւ Սարալանջ ...ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆ ԿԼԻՆԻ
Հուլիս 3-ին Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Հոլի Քարթները նամակով դիմել է Հայաստանի վարչապետին եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, հորդորելով ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԼՂՀ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը հուլիսի 1-4-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում ներդրել է 4 տեղեկատվական ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
Հայաստանում միայն ծույլը չի խոսում հասարակության եւ իշխանության միջեւ անվստահության մասին, եւ միայն չափազանց ծույլը չի առաջարկում այդ վստահությունը վերականգնելու մեխանիզմներ: Դրանք տարբեր են, սկսած հասարակական ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՉԵՆ ՊԱՐԶԵԼ
Հուլիսի 4-ին Հայացք ակումբին հյուրընկալված ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը լրագրողներին ներկայացրել է այն աշխատանքը, որ ստեղծման օրից մինչեւ այժմ կատարել է մարտի 1-ի իրադարձությունների ...ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ինչն էր պատճառը, որ պատմական փաստերի ուսումնասիրման հայ-թուրքական համատեղ հանձնաժողովին կողմ լինելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո այդ հարցում բավական սկզբունքային դիրքորոշում ունեցող Դաշնակցությունը ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՄԱՂԹՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով, որում մասնավորապես ասվում է. «Մեր երկրի Սահմանադրությունը ընդունումից մեկ տասնամյակ անց, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՍՏԱՆԱ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Սերժ Սարգսյանը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած Պետությունների ...«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերին ստեղծվելիք Սփյուռքի հարցերի նախարարությունը ունի բավական հզոր ֆինանսական կառույցի վերածվելու լուրջ հեռանկար: Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունը մտադրություն ունի նորստեղծ կառույցի ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀՔԾ ՊԵՏԻ «ՔՆՆՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008թ. մարտի 5-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանը «քննչական հանձնարարություն» է ուղարկել Վայոց Ձորի մարզի դատախազ Հ.Պալյանին: Գրության բովանդակությունից երևում է, որ նույն «հանձնարարությունն» ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է
2008թ. մարտի 3- ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական նամակ է ուղղել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- գնդապետ Հայկ Հարությունյանին: Նամակում մասնավորապես նշված ...ՆԱՄԱԿ ԿՀԱՆՁՆԵՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Թեղուտի պաշտպանության շարժումը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության: Առաջիկա կիրակի օրը, հուլիսի ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈԻՏՔԵՐԸ
Մոտ մեկ եւ կես ժամից Մատենադարանի մոտ նախատեսված է Համաժողովրդական շարժման հանրահավաքը: Մաշտոցի պողոտայի վերջնամասում ոստիկանները փակել են ճանապարհը: Մարդիկ հավաքվում են Պոնչիկանոցի մատույցներում: Ոստիկանության ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՑՐՎԵԼ
Այս պահին Մատենադարանի մոտ ոստիկանները բարձրախոսով հորդորում են հավաքված մարդկանց ազատել փողոցը (թեեւ մարդիկ հավաքվել են մայթերին): Ոստիկանները հայտարարում են, թե դա հակաօրինական է, եւ իրենք կկիրառեն ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԷԼ ՎԱՀԱՆՆԵՐ ՉԵՆ ԿՐՈՒՄ
Մոտ 20 րոպե առաջ ոստիկանները, որոնք փակել են Մատենադարանի մուտքերը, հանել են վահանները եւ այս պահին միայն մահակներով են: Ի դեպ, ի տարբերություն հունիսի 20-ի հանրահավաքի, այս անգամ ոստիկանության հատուկ ...ԻՍԿ ԴՈՒՔ ՁԵԶ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԳՈՒՄ ԵՔ ԱՐԴՅՈՔ
Հայաստանի Մտավորականների ֆորումի համակարգող Խորհուրդը բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություններին, որում ասվում է հետեւյալը. ...ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի հուլիսի 2-3-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր ...ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՖՅԱՆԻ ՀԵՏ: ՄԱՐԴԿԱՆՑ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ ԲԱՐՁՐԱՆԱԼ
Թեեւ ոստիկանների հայտարարություններին, որ չհավաքվեն, այս պահին 2-3 հազար մարդ է արդեն հավաքվել Մատենադարանի մատույցներում: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը բանակցում է փոխոստիկանապետ ...ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժինը տարածել է հաղորդագրություն, որը պատասխան է Գագիկ Ջհանգիրյանի Մեկնաբանության, որ այսօր հրապարակվել է մեր կայքում: Պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ. ...ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՆՍՏԱՑՈՒՅՑ
Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ելույթ ունենալով Մատենադարանի մոտ ընթացող հանրահավաքում, հայտարարել է, թե Համաժողովրդական շարժումն ունի ծրագիր, ունի անելիք. «Այսուհետ միայն ...ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Մատենադարանի մոտ հանրահավաքն ավարտվեց: Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցները, համագործակցելով ոստիկանության հետ, երթով շարժվելու են դեպի ...ՏԵՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Համաժողովրդական շարժման այսօրվա հանրահավաքում ելույթ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր ելույթում նա խոսել է շարժման առաջիկա անելիքների մասին. «Մենք կառուցողական երկխոսության առաջարկ արեցինք իշխանություններին, ...ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Այսօրվա հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հատուկ անդրադարձ ունեցավ Սերժ Սարգսյանի հնարավոր քայլերին: «Սերժ Սարգսյանն ունի երկու ճանապարհ` կախված պետականության մասին իր ...ԵՐԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍԿՍՎԵՑ ՆՍՏԱՑՈՒՅՑԸ
Ժամը 23.00-ի մոտակայքում ավարտվեց Մաշտոցի պողոտա-քաղաքապետարան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան եւ Թումանյան փողոցներով երթը: Երթը բավական բազմամարդ է, առաջին շարքերը Հյուսիսային պողոտա հասնելուց հետո ...
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ԿԱՆԽՎԵԼ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԿԱՆԱԶԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԻԱՑՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿԵՆԴԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐ. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

«ԱՅԴ ՎՇՏԻՆ ՄԻ ԿԵՐՊ ԿԴԻՄԱՆԱՄ»

ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 7 ՄԱՐԴ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ ՄԱՂԹՈՒՄ Է ԱՐԳԱՍԱԲԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

