
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀՔԾ ՊԵՏԻ «ՔՆՆՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- 2008թ. մարտի 5-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանը «քննչական հանձնարարություն» է ուղարկել Վայոց Ձորի մարզի դատախազ Հ.Պալյանին: Գրության բովանդակությունից երևում է, որ նույն «հանձնարարությունն» ուղարկվել է նաև դատախազության բոլոր տարածքային մարմիններին: Դա Ա1 պլյուս կայքում տեղակայված հաղորդագրությամբ հաստատել է նաև ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վ.Հարությունյանը: Նշված փաստաթուղթը բացահայտում է նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործ հարուցելու իրական նպատակները, հիմնավորում ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվող մասսայական հետապնդումների քաքաղական բնույթը: Փաստաթուղթն ի ցույց է դնում նաև այն կազմողների իրավական անգրագիտությունը: Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ այս ստեղծագործության նաև ձևական, ֆորմալ կողմին, այնուհետև` իրավական-բովանդակային: Այս «քննչական հանձնարարությամբ» խախտվել է իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը` գործադիր իշխանության մարմնի` Հատուկ քննչական ծառայության պետը հանձնարարություն է տվել դատական իշխանության մաս կազմող դատախազության տարածքային մարմնի ղեկավարին: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավաuու են կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Uահմանադրությամբ կամ oրենքներով: ՙԴատախազության մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, մարզի դատախազին ցուցումներ, հանձնարարություններ տալու լիազորությամբ օժտված են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու նրա տեղակալները: ՙՀատուկ քննչական ծառայության մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, Հատուկ քննչական ծառայությունն առանձին ստորաբաժանում է, իրականացնում է նախաքննություն, որևէ վերադաս լիազորություն չունի և չի կարող ունենալ ՀՀ դատախազության որևէ ստորաբաժանման նկատմամբ, դեռ ավելին, ՀՔԾ կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված են ՀՀ գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները: Տարածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներին ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործերով հանձնարարություն կամ ցուցում կարող է տալ միայն գլխավոր դատախազը: Փաստորեն ՀՔԾ պետն իր ՙքննչական հանձնարարությամբ՚ գերազանցել է իր լիազորությունները և յուրացրել գլխավոր դատախազինը: Ըստ նշված փաստաթղթի, ՀՔԾ պետը մարզի դատախազին ՙհանձնարարություն՚ է տվել ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածով: Մինչդեռ նշված հոդվածի համաձայն. ՙայլ վայրում քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավունք ունի այդ գործողությունները կատարել անձամբ կամ դրանց կատարումը հանձնարարել տվյալ վայրի քննիչին կամ հետաքննության մարմնին՚: Դեռևս 2008թ. մարտի 2-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կոպիտ խախտումներով ՀՔԾ պետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ներգրավվել են տարբեր մարզերում գործող ստորաբաժանումների քննիչներ և հետաքննության մարմնի աշխատակիցներ: Մինչդեռ քննչական ստորաբաժանման ղեկավարն իրավասու է ձևավորել միայն նման քննչական խումբ` դատախազի ցուցումի առկայության պայմաններում և ոչ երբեք օպերատիվ-քննչական: Այս դեպքում էլ յուրացվել են ՀՀ ոստիկանության, ԱԱ ծառայության, հարկային մարմինների օպերատիվ խմբեր ձևավորելու լիազորությունը: Նույնիսկ ոչ իրավաբանների համար պարզ է, որ մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ քրեական գործը հարուցելուց հետո Հատուկ քննչական ծառայությանը վերապահվել են հավելյալ արտոնություններ և լիազորություններ, որոնցից օգտվելով Հատուկ քննչական ծառայությունը ներազդում է իշխանության բոլոր թևերը ներկայացնող կառույցների և պաշտոնատար անձանց վրա: Դրա հետևանքներից ամենաակնառուն այն է, որ արդարադատություն իրականացնելուն կոչված դատարանները և անխտիր բոլոր դատավորներն այսօր դարձել են Հատուկ քննչական ծառայության քննիչների վարորդների տեղակալների օգնականների քարտուղարներ: Այս ՙքննչական հանձնարարությունը՚ ևս մեկ ապացույց է, որ ՀՔԾ-ն չի էլ փորձում թաքցնել կամ քողարկել իր ունեցած ազդեցությունը նշված կառույցների և անձանց վրա: Հիշատակված քրեական գործի շրջանակներում հարյուրավոր մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչների կողմից դատարաններին ներկայացված և ոչ մի միջնորդություն չի մերժվել, այն դեպքում, երբ դրանց զգալի մասը կատարվել են միջին ծանրության հանցանքների գործերով: Դատարանների որոշումները ընդհուպ մինչև ստորակետները կրկնում են ՀՔԾ քննիչների կողմից ներկայացրած միջնորդությունները: Մեղադրյալների և նրանց պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքներից և ոչ մեկը վերաքննիչ դատարանի կողմից չի բավարարվել, իսկ նախադեպային իրավունքի նորմեր ստեղծելու մոլուցքով տարված վճռաբեկ դատարանը մինչ օրս չի համարձակվել վարույթ ընդունել որևէ բողոք: Եթե որևէ մեկի նկատմամբ փոփոխվել է խափանման միջոց ընտրված կալանավորումը, ապա դա արվել է միայն ՀՔԾ քննիչների կողմից կայացված և գլխավոր դատախազի կողմից հաստատված որոշումներով: Հատուկ մարտի մեկի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով հայտնագործվում է նոր իրավագիտություն, ավելի ճիշտ քրեական իրավունքի և քրեական դատավարության հանրաճանաչ այնպիսի ինստիտուտների, կամայական, որպես կանոն տարածական մեկնաբանություն, ինչպիսիք են հանցակազմը, մեղադրյալների պաշտպանական իրավունքը, բերման ենթարկելը, ձերբակալումը: Նպատակահարմարությունից ելնելով այս կամ այն դրույթը մեկնաբանում են ինչպես խելքներին փչում է: Հանձնարարության առաջին մասը կրկնում է քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշված ՙԼևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհներ ու աջակիցներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և այլոք՚ շարադրանքը: ՙՔննչական հանձնարարության՚ հաջորդ մասերը բացահայտում են, որ նախաքննական մարմնի կարծիքով ՙև այլոք՚-ը հենց Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերն են, նրանց ընտանիքի անդամները, հարևանները, ինչպես նաև ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք մասնակցել են հանրահավաքներին: ՙՔննչական հանձնարարությամբ՚ ՀՔԾ պետը դատախազին հանձնարարել է. ՙՊարզել հանրահավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցած նոր անձանց և սեղմ ժամկետում նրանց, ինչպես նաև տարբեր օրերի հանրահավաքներին մասնակցած գործով վկաներին…՚: Հետևապես, հանրահավաքներին մասնակցած մի քանի տասնյակ հազար անձինք նախաքննական մարմնի կողմից դիտարկվել են որպես վկաներ, իսկ երբ դրան հավելում ենք նույն հանձնարարության առանձին կետեր, ստացվում է, որ այդ անձինք ենթադրաբար արդեն ապագա մեղադրյալներ են: ՙՀանձնարարության՚ մեջ որպես պարզաբանման ենթակա հանգամանքներ նշվել են. - ՙՀանրահավաքների ժամանակ ինչ էին խոսում օտարերկրյա պետություններիի կողմից ցուցաբերվող աջակցության մասին, հատկապես` որ երկրների՚: Ստացվում է, որ օտարերկրյա պետությունների կողմից ՀՀ-ին հնարավոր ցանկացած աջակցություն, այդ թվում նյութական, տնտեսական, նախաքննական մարմնի կողմից համարվում է հանցագործություն: - ՙԱրդյոք հանրահավաքների մասնակիցները չէին գիտակցում, որ անկայուն այս իրավիճակը ձեռնտու է հարևան պետություններին, ինչպես նաև այլ գերատեսչություններին՚: ՙՀանձնարարությունը՚ կազմողների ընկալմամբ` պետության հոմանիշը այլ գերատեսչություններն են, և դրանք հավասարազոր կատեգորիաներ են: Բացի այդ ստացվում է, որ բոլոր հարևան պետությունները մեր թշնամիներն են, որոնց ձեռնտու է մեր երկրի ՙանկայուն վիճակը՚: - ՙԱրդյոք հանրահավաքների մասնակիցները չէին խոսում Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու օգտին՚: Անհասկանալի է` ՌԴ ինչ ներկայության մասին պետք է հետևության հանգեր ՙհանձնարարությունը՚ ստացողը: Գուցե խոսքը տնտեսական ներկայության մասին է /օրինակ ՙՎիվասել՚ կամ ՙԱրմենտել՚/, կամ խոսքը գնում է Հայաստանից ՌԴ զինված ուժերը հանելու մասին, իսկ միգուցե ՀՔԾ պետն ավելի վառ երևակայություն ունի և խոսքը գնում է Հայաստանից ՌԴ դեսպանատան աշխատակիցների ՙներկայությունը հանելու օգտին՚: Բոլոր դեպքերում պարզ է, որ քրեական գործի քննությամբ քննարկվում են արտաքին քաղաքական լուրջ հարցեր: Հետաքրքրական է ՙհանձնարարության՚ այն հատվածը, որտեղ հեղինակները նշում են. ՙհարցաքննել Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերի հարևաններին՚: ՀՔԾ պետը քրեական իրավունքի կարևոր ինստիտուտի` հանցակցության վերաբերյալ, կատարել է լուրջ հայտնագործություն: Ըստ այդ հայտնագործության, Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի պետերի հարևանները հանցակիցների նոր տեսակ են: Հուշելու կարգով ասենք, որ ՀՔԾ պետը կարող էր չբավարարվել հարևաններով և անցներ քավոր-սանիկներին, սկեսուր-զոքանչներին, աներ-սկեսրարներին կամ ՙքեռու մարդկանց՚: ՙՔննչական հանձնարարությունում՚ տեղ է գտել նաև հետևյալ ցուցումը. ՙբնակության վայրերից վերցնել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաև Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերի, նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ ու բնութագրեր, ստուգել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաև Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերի դատվածությունը, հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաև Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերի վերաբերյալ ոստիկանության անձնագրային բաժանմունքից հանել քաղաքացու անձնագրի ձև 1-ի պատճենը՚: ՙՀանձնարարությունը՚ ապացուցում է, որ ի սկզբանե քաղաքական որոշում է կայացված եղել, որ հանրահավաքներին մասնակցած անձինք, ինչպես նաև Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետերը ստանալու են կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Ինչի համար էլ այդ քաղաքացիներին հարցաքննելուն զուգահեռ հանձնարարվել է հավաքել այնպիսի փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են անձանց որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելուց հետո: Հետաքրքրական է նաև ՙհանձնարարությամբ՚ նախատեսված ՙընտանիքի անդամներ՚ կատեգորիան: ՀՔԾ պետն իր ՙհանձնարարությամբ՚ յուրահատուկ զարգացրել է սովետական քրեական իրավունքի տեսության ու պրակտիկայի պատմության ընթացքում Վիշինսկու կողմից լայնորեն կիրառված օբյեկտիվ մեղսայնացման տեսությունը. բացի նախընտրական շտաբի պետերից, հանցակիցներ է համարել նաև նրանց ընտանիքի անդամներին ու հանձնարարել տեղեկություններ և բնութագրեր հավաքել վերջիններիս վերաբերյալ: Քրեական իրավունքի այս նորամուծությունը մարտիմեկյան գործի շրջանակներում ՙարդյունավետ՚ փորձարկվել է Մալխասյանների, Միքայելյանների, Սուքիասյանների, Սափեյանների, Սիրունյանների, Ջհանգիրյանների և այլ ընտանիքների վրա: Ինչպես ռուս հայտնի գրող Անդրեյ Բիտովն է նշել իր ստեղծագործություններից մեկում` հայկական ընտանիքը չի սահմանափակվում մեկ հարկի տակ ապրողների ազգակցական կապով, ուստի ՀՔԾ-ն եղբայրներից, զավակներից, ծնողներից շատ դեպքերում անցել է հորեղբայրներին, հորաքույրերին, մորեղբայրներին և այլն: ՙՀանձնարարության՚ մեկ այլ պարբերությամբ ցուցում է տրվել. ՙԱնհրաժեշտ է պարզել Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերի հեռախոսահամարները, դրանց մուտքային և ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար համապատասխան միջնորդությամբ դիմել դատարան՚: Անձի հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումները ստանալու համար միջնորդությամբ դատարան դիմելու համար նախաքննական մարմինը պետք է ունենա քր.դատ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հիմքեր: ՙՀանձնարարությամբ՚ չի ներկայացվել օրենքով սահմանված որևէ հիմք վերծանումները ստանալու համար, նույնիսկ չկան անձանց անունները, ում հեռախոսահամարների մուտքային և ելքային զանգերի վերծանումները հանձնարարվում է ստանալ: ՙՀանձնարարությամբ՚ պարտադրվում է կամ հեռախոսահամարների զանգերի վերծանումներ ստանալ առանց օրինական հիմքերի կամ այդ վերծանումները ստանալու համար ՙստեղծել՚ արհեստական, ձևական հիմքեր: Նման տրամաբանությամբ ղեկավարվելով, կարող էր հանձնարարվել ստանալու ՀՀ ողջ բնակչության հեռախոսահամարների վերծանումները և գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները: ՙՀանձնարարությունում՚ առկա է նաև հետևյալ միտքը. ՙօպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել Երևան տանող երթուղային և տաքսի ավտոմեքենաների այն վարորդներին, ովքեր հանրահավաքներին մասնակցած անձանց իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են Երևան, նրանք ում հետ են եղել, ովքեր են վճարել տեղափոխման վարձը և որտեղ, ինչ են խոսել հանրահավաքների մասին՚: Որևէ մեկին հանրահավաքի տեղափոխելը, առավել ևս որևէ մեկի փոխարեն տրանսպորտի գումարը վճարելը քրեորեն պատժելի չէ: Այս ՙհանձնարարությամբ՚ ոտնահարվում են նաև հայ ժողովրդի մոտ արմատավորված այն ավանդույթները, երբ մարդիկ հյուրասիրում են, միմյանց փոխարեն վճարում են ուտելիքի կամ տրանսպորտի գումարը: Քանի որ մարտի 5-ի ՙքննչական հանձնարարությունը՚ տրվել է քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կոպիտ խախտումներով, ուստի այս հանձնարարության հիման վրա նախապատրաստված բոլոր նյութերը, հարուցված բոլոր գործերը ապօրինի են, դրանց քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի են, չեն կարող դրվել որևէ մեկի մեղադրանքի կամ դատավճռի հիմքում: Այսքանից հետո էլ, ՙփառապանծ՚ քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարում են, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, իսկ մարտի մեկի դեպքերի կապակցությամբ հարուցված գործը չի պարունակում քաղաքական տարրեր, այլ հանդիսանում է սովորական քրեական հանցագործությունների վերաբերյալ քննվող գործ: ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՆ-Ի ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2008թ. Հուլիսի 2-ի ժամը 19-ի սահմաններում Հյուսիսային պողոտա ներխուժած, ապօրինի իշխանությունների հսկողության տակ գտնվող հրոսակախմբերի սադրիչ հարձակումը ՙքաղաքական զբոսանքների՚ մասնակիցների վրա վկայում ...ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔ ԿԿԱՌՈՒՑԻ
Հայաստանի կառավարությունը հուլիսի 3-ին որոշում է ընդունել Երեւանի պետական համալսարանին ամրացված հողամասի մի մասը ԵՊՀ շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպությանը հանձնելու մասին: Նշվել է, որ ...ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ՀՀ կառավարությունը հուլիսի 3-ի որոշմամբ սահմանել է ՀՀ ԱԳՆ աշխատողների թվաքանակը` նախարարության աշխատակազմում 273 (կառուցվածքային ստորաբաժանումներ` 210, Պետական արարողակարգի ծառայություն գործակալություն` ...ԲՐԻԹԻՇ ՔԱՈՒՆՍԻԼԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ WO/MEN IN POLITICS ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
Հուլիսի 5-ին` Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ, Արարատ Վալի Քանթրի Քլաբում տեղի կունենա ԳոլՖի խաղ Հայաստանի քաղաքական գործիչների մասնակցությամբ: Միեւնույն ժամանակ կներկայացվի Բրիթիշ Քաունսիլի` ...ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ եւս երկու ամսով երկարացրեց ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի կալանքի ժամկետը: Զուրաբյանի շահերի պաշտպան Տիգրան ...ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԳԱԼԻՍ Է
Հուլիսի 13-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ 644 ԴԻՄՈՐԴ-ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
Երեւանի Ջ.Կիրակոսյանի անվան դպրոցում այսօր տեղի ունեցավ \"Հայոց լեզվի և հայ գրականություն\" առարկայի միասնական լրացուցիչ քննությունը, որին մասնակցում էր շուրջ 350 շրջանավարտ։ Նրանցից 76-ը Ջավախքի դիմորդներ ...ԿԱՐԿՈՒՏԸ ԶԳԱԼԻ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ
ՀՀ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, թե հուլիսի 3-ին, ժամը 18.10-ից 18.20-ը տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Ծաղկահովիտ, Նիգավան, Լուսագյուղ եւ Սարալանջ ...ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼԸ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱՆՇԱՆ ԿԼԻՆԻ
Հուլիս 3-ին Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Հոլի Քարթները նամակով դիմել է Հայաստանի վարչապետին եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, հորդորելով ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ ԼՂՀ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը հուլիսի 1-4-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում ներդրել է 4 տեղեկատվական ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
Հայաստանում միայն ծույլը չի խոսում հասարակության եւ իշխանության միջեւ անվստահության մասին, եւ միայն չափազանց ծույլը չի առաջարկում այդ վստահությունը վերականգնելու մեխանիզմներ: Դրանք տարբեր են, սկսած հասարակական ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՉԵՆ ՊԱՐԶԵԼ
Հուլիսի 4-ին Հայացք ակումբին հյուրընկալված ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը լրագրողներին ներկայացրել է այն աշխատանքը, որ ստեղծման օրից մինչեւ այժմ կատարել է մարտի 1-ի իրադարձությունների ...ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ինչն էր պատճառը, որ պատմական փաստերի ուսումնասիրման հայ-թուրքական համատեղ հանձնաժողովին կողմ լինելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո այդ հարցում բավական սկզբունքային դիրքորոշում ունեցող Դաշնակցությունը ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՄԱՂԹՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով, որում մասնավորապես ասվում է. «Մեր երկրի Սահմանադրությունը ընդունումից մեկ տասնամյակ անց, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՍՏԱՆԱ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Սերժ Սարգսյանը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած Պետությունների ...«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերին ստեղծվելիք Սփյուռքի հարցերի նախարարությունը ունի բավական հզոր ֆինանսական կառույցի վերածվելու լուրջ հեռանկար: Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունը մտադրություն ունի նորստեղծ կառույցի ...ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀՔԾ ՊԵՏԻ «ՔՆՆՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2008թ. մարտի 5-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանը «քննչական հանձնարարություն» է ուղարկել Վայոց Ձորի մարզի դատախազ Հ.Պալյանին: Գրության բովանդակությունից երևում է, որ նույն «հանձնարարությունն» ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է
2008թ. մարտի 3- ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական նամակ է ուղղել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- գնդապետ Հայկ Հարությունյանին: Նամակում մասնավորապես նշված ...ՆԱՄԱԿ ԿՀԱՆՁՆԵՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Թեղուտի պաշտպանության շարժումը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության: Առաջիկա կիրակի օրը, հուլիսի ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈԻՏՔԵՐԸ
Մոտ մեկ եւ կես ժամից Մատենադարանի մոտ նախատեսված է Համաժողովրդական շարժման հանրահավաքը: Մաշտոցի պողոտայի վերջնամասում ոստիկանները փակել են ճանապարհը: Մարդիկ հավաքվում են Պոնչիկանոցի մատույցներում: Ոստիկանության ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՑՐՎԵԼ
Այս պահին Մատենադարանի մոտ ոստիկանները բարձրախոսով հորդորում են հավաքված մարդկանց ազատել փողոցը (թեեւ մարդիկ հավաքվել են մայթերին): Ոստիկանները հայտարարում են, թե դա հակաօրինական է, եւ իրենք կկիրառեն ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԷԼ ՎԱՀԱՆՆԵՐ ՉԵՆ ԿՐՈՒՄ
Մոտ 20 րոպե առաջ ոստիկանները, որոնք փակել են Մատենադարանի մուտքերը, հանել են վահանները եւ այս պահին միայն մահակներով են: Ի դեպ, ի տարբերություն հունիսի 20-ի հանրահավաքի, այս անգամ ոստիկանության հատուկ ...ԻՍԿ ԴՈՒՔ ՁԵԶ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԳՈՒՄ ԵՔ ԱՐԴՅՈՔ
Հայաստանի Մտավորականների ֆորումի համակարգող Խորհուրդը բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց Երկիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություններին, որում ասվում է հետեւյալը. ...ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի հուլիսի 2-3-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր ...ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՖՅԱՆԻ ՀԵՏ: ՄԱՐԴԿԱՆՑ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ ԲԱՐՁՐԱՆԱԼ
Թեեւ ոստիկանների հայտարարություններին, որ չհավաքվեն, այս պահին 2-3 հազար մարդ է արդեն հավաքվել Մատենադարանի մատույցներում: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը բանակցում է փոխոստիկանապետ ...ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժինը տարածել է հաղորդագրություն, որը պատասխան է Գագիկ Ջհանգիրյանի Մեկնաբանության, որ այսօր հրապարակվել է մեր կայքում: Պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ. ...ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՆՍՏԱՑՈՒՅՑ
Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ելույթ ունենալով Մատենադարանի մոտ ընթացող հանրահավաքում, հայտարարել է, թե Համաժողովրդական շարժումն ունի ծրագիր, ունի անելիք. «Այսուհետ միայն ...ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Մատենադարանի մոտ հանրահավաքն ավարտվեց: Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցները, համագործակցելով ոստիկանության հետ, երթով շարժվելու են դեպի ...ՏԵՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Համաժողովրդական շարժման այսօրվա հանրահավաքում ելույթ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր ելույթում նա խոսել է շարժման առաջիկա անելիքների մասին. «Մենք կառուցողական երկխոսության առաջարկ արեցինք իշխանություններին, ...ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Այսօրվա հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հատուկ անդրադարձ ունեցավ Սերժ Սարգսյանի հնարավոր քայլերին: «Սերժ Սարգսյանն ունի երկու ճանապարհ` կախված պետականության մասին իր ...ԵՐԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍԿՍՎԵՑ ՆՍՏԱՑՈՒՅՑԸ
Ժամը 23.00-ի մոտակայքում ավարտվեց Մաշտոցի պողոտա-քաղաքապետարան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան եւ Թումանյան փողոցներով երթը: Երթը բավական բազմամարդ է, առաջին շարքերը Հյուսիսային պողոտա հասնելուց հետո ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ
ՄԱՔՍԱՅԻՆ ԳԱՄԲԻՏ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՈՂԻ ՎՐԱ
ԱՄԵՐԻԿԱՆ ԿՄՆԱ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ
ՀԱԷԿ-Ը ՆՈՐՈԳՄԱՆ ԿԿԱՆԳՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՑ
ՍԱԲՈՏԱԺ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ DVD-ՆԵՐ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

«ԱՅԴ ՎՇՏԻՆ ՄԻ ԿԵՐՊ ԿԴԻՄԱՆԱՄ»

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 7 ՄԱՐԴ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ ՄԱՂԹՈՒՄ Է ԱՐԳԱՍԱԲԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

